Հարցազրույց տնտեսագետ, Ազգային եւ քաղաքական գործիչ Մկրտիչ Պուլտուքյանի հետ

Հարցերը առաջադրեց Համո Մոսկոֆյանը, Բեյրութ

Հ.1 Պարոն Պուլտուքյան, վերջերս, «երկարատեւ լռությունից» հետո տպագրվեց Ձեր կարեւոր հարցազրույցը սփյուռքի եւ Մայր Հայրենիքի բազմաթիվ թերթերում եւ ամսագրերում: Որպես միջազգային ճանաչում ունեցող տնտեսագետ ու ֆինանսիստ, Ազգային եւ քաղաքական գործիչ, ի՞նչը ստիպեց Ձեզ, 1979 թ. -ի Փարիզի պատմական, Համահայկական Խորհրդաժողովից հետո վերադառնալու սփյուռքահայ Ազգային կյանք:

Պ.1. Որպես Ազգային գործիչ, ինչպես որ սահմանել եմ իմ նախկին հարցազրույցների մեջ, ուզեցի զանազան աշխարհագրական անկյուններից դիտել Հայության եւ Հայատանի վիճակը վերջին 10 տարիներում: Այդ մեկը հաջողվեց ինձ երբ դրամատնային աշխատանքիս հանգամանքով ճամփորդեցի Միջին Արեւելքի Արաբական երկիրներ՝ Հորդանան, Ծոցի Էմիրություններ, Հյուսիսային Աֆրիկա, Եթովպիա, Թուրքիա, Մոսկվա-Ռուսաստան, Չինաստան եւ Սինգապուր:


Հարցերը առաջադրեց Համո Մոսկոֆյանը, Բեյրութ

Հ.1 Պարոն Պուլտուքյան, վերջերս, «երկարատեւ լռությունից» հետո տպագրվեց Ձեր կարեւոր հարցազրույցը սփյուռքի եւ Մայր Հայրենիքի բազմաթիվ թերթերում եւ ամսագրերում: Որպես միջազգային ճանաչում ունեցող տնտեսագետ ու ֆինանսիստ, Ազգային եւ քաղաքական գործիչ, ի՞նչը ստիպեց Ձեզ, 1979 թ. -ի Փարիզի պատմական, Համահայկական Խորհրդաժողովից հետո վերադառնալու սփյուռքահայ Ազգային կյանք:

Պ.1. Որպես Ազգային գործիչ, ինչպես որ սահմանել եմ իմ նախկին հարցազրույցների մեջ, ուզեցի զանազան աշխարհագրական անկյուններից դիտել Հայության եւ Հայատանի վիճակը վերջին 10 տարիներում: Այդ մեկը հաջողվեց ինձ երբ դրամատնային աշխատանքիս հանգամանքով ճամփորդեցի Միջին Արեւելքի Արաբական երկիրներ՝ Հորդանան, Ծոցի Էմիրություններ, Հյուսիսային Աֆրիկա, Եթովպիա, Թուրքիա, Մոսկվա-Ռուսաստան, Չինաստան եւ Սինգապուր:

Այս նոր ուղղությունը ինձ քաջալերեց մի շարք երկրներում խոսել Հայության եւ Նորանկախ Հայաստանի մասին, հայի հետ գործակցելու, ասպարեզի եւ արհեստերի վարպետության մասին՝ երբ տեխնիկական եւ գիտական հարցեր են արծարծվում, հայի ձեռներեցության, պարկեշտության, նվիրվածության եւ հավատարմության արժանիքների մասին: Գործոններ որոնց կարելի է վստահել: Երբ հարցը գալիս է կրոնին, պարզ խոսքով ասում էի մենք հայ ենք: Արաբական երկրներում, պատմության ընթացքում հայ -արաբ փոխհարաբերությունների ու նրանց դրական հետեւանքների մասին: Եթովպիայում շեշտը դրվում էր կրոնականի վրա: Ռուսաստանում հայ-ռուս ժողովուրդների հավերժական ու պատմական կապերի մասին եւ չին-ռուս միջազգային հարաբերությունների մասին, ինչպես նաեւ Հայաստան-Չինաստան տնտեսական փոխհարաբերությունների մասին: Սինգապուրում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մասին ու հայերի պատմական ներկայության մասին հարավ-արեւելյան Ասիայում: Թուրքիայում՝ Հայաստանի դրամատնային համակարգի ու Նորանկախ պետության տնտեսական իրագործումների մասին, հակառակ զանազան սահմանափակումների մասին, ինչպես նաեւ ատոմակայանի էլեկտրական հոսանքին, որից կարող են օգտվել Թուրքիայի արեւելյան նահանգները, եթե… (մեր մեջ թող մնա. հայ-թուրք բանակցությունների ժամանակ այս հարցը առավելություն է Հայաստանի պետության, որը կարելի է օգտագործել «թրամփ քարտ»:

Վերը նշված կետերից բացի կուզենամ ասել նաեւ, որ սփյուռքահայ Ազգային կյանքի վերադարձ չէ եղածը, այլ ինչպես ասացի նախ աշխարհագրական տեսանկյունի չափանիշը կա. գոյություն ունեն նաեւ այլ աշխատանքներ, ուր մի հայի ներկայությունը օտար շրջանակների մեջ անհրաժեշտ է ու կարեւոր: Օրինակ, որպես հայ միջազգային դասախոս, երբ ձեռնարկում եմ կարծիքս հայտնել Բարսելոնայի 2010 թ. համաձայնագրի մասին՝ Մալթայում եւ Հռոմում 2006 թ., երբ օտարներ նոր են սկսել այդ հարցի մասին: Մի այլ օրինակ, երբ Լիբիայի Կենտրոնական դրամատան կառավարիչը հրավիրում է քեզ արտահայտվելու, թե ինչպես կարելի է բարելավել երկրի դրամատնային իրավիճակը, շատ լավ իմանալով, որ հրավիրվողը լիբանանահայ է, ու այնտեղ հանդիպել պարոն Արա Աբրահամյանին, դիպվածով:

Հ.2 Մի քանի լեզուներով մի շարք մասնագիտական գրքերի եւ աշխատությունների հեղինակ եք, բազմաթիվ հոդվածներ եք ստորագրել թե հայ, թե օտարալեզու մամուլում, որոնք մեծ գնահատանքի են արժանացել: Կարո՞ղ եք թվել Ձեզ հարազատ աշխատությունները:

Պ.2 Նախ ասեմ, որ այս բոլորը զետեղվել են իմ կայքէջում՝ www.mhbouldoukian.com , նաեւ ունեմ միջազգային դրամատնային հարցերով զբաղվող երկու մեծածավալ հրատարակություններ՝ ա- The Management of Correspondent Banking (474 էջ), բ- The Banking System in Lebanon (336 էջ), գ – լիբանանյան քաղաքական տեսադաշտում «ԱսՍալամ» կուսակցության հիմնադիրներից եմ պարոն Ռոժե Էդդեյի հետ, որի փոխնախագահն եմ, դ – Լիբանանի 4 համալսարաններում դասախոսում եմ, Ե – 2000-2009 թթ. տվել եմ շուրջ 30 հարցազրույցներ լիբանանյան եւ Քուվեյթյան օրաթերթերում եւ ամսագրերում:

Ճիշտ է, որ այս գործունեությունների մեծամասնությունը եղել է տնտեսական, ֆինանսական կամ քաղաքական նյութեր: Սակայն առընթեր, հայ լինելու հանգամանքս միշտ եղել է հասարակ հայտարարը:  Ուրեմն, երբ մեր գործունեության տեսադաշտի տեսանկյունները ավելացնում ենք, ավելի հստակ տեսնում ենք մեր ազգային ապագայի աշխատանքները ու մեր շփումները օտարների հետ ստեղծում են նոր փոխհարաբերությունների դրական մի ցանց:

Շատ աղմուկ հանել չեմ սիրում, մանավանդ որ, ինչպես ասում էր հայրս՝ դատարկ տակառից շատ աղմուկ է դուրս գալիս: Այս բոլոր հարցերով զբաղվելը կարոտում է ժամանակի, որի 24 ժամը օգտագործում եմ լի ու լի:

Վերջին 10 տարիներում արաբական մամուլում հարցազրույցներս եղել են ա- դրամատնային մշակույթի մասին, բ – ոսկի մետաղի ու նրա ապագա արժեգնի մասին 2001-2006 եւ 2009 թթ., գ – թե դրամատներ ինչպես պետք է օգտագործեն ու վարեն հանրության կողմից պահ տրված գումարները – տպագրվել են 1999՝ ապագա 10 տարվա համար, այսինքն 2009 թ., դ – Լիբանանի պետական պարտքի մասին, թե եղածը ոստում է դեպի անորոշություն, ե – Լիբանան, որպես ֆինանսական կենտրոն Միջին Արեւելքում, զ – դրամատնային համակարգի հաջողության պայմանները ու հատկությունները, ռուս անվանի տնտեսագետ Կոնդրատեւյան ալիքները: Կոնդրատեւը դարձել է ստալինյան հալածանքների զոհ, ը – Միջին Արեւելքի նավթի մասին:

Տվել եմ նաեւ դասախոսություններ, որոնց թեմաները եղել են՝ ա – դրամատնային համակարգերի բարեփոխումների մասին, բ – ֆինանսական նոր հաստատությունների հիմնադրում, որում կարող են օգտակար դառնալ Միջերկրականյան երկրները տնտեսապես իրար կապել նրանց, հայթայթելով երկար պայմանաժամով վարկեր. (Euromed Trade Finance Program), գ – պետական պարտքերի տնօրինումը, բարգավաճող տնտեսությունների մեջ. National debt Management in Developing Countries, դ – Euro-Arab Dialogue – Բարսելոնայի 2010 թ. համաձայնագրի£

Հ.3 Հայաստանի երրորդ Հանրապետության հետ Ձեր կապերը սկսել են առաջին օրից՝ կարգավորելու բանկային համակարգը: Բազմաթիվ այցելություններից ու շփումներից հետո, ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները ու եզրակացությունները:

Պ.3 Երբ Խորհրդային Միությունը եւ նրա տնտեսությունը սկսվեց քայքայվել, հասարակական մի երկրաշարժ էր Ռիխտերի 23 աստիճանի չափով, դժբախտաբար այդ ժամանակվա Խորհրդաին Միության ղեկավարությունը կամա թե ակամա որոշեց կամ ստիպված եղավ որոշելու (չգիտենք մինչեւ այսօր ինչու) վարչակարգի փոփոխությունը ուղղել դեպի սեբական դրամատիրության շուկայական համակարգ: Չգիտեի՞ն արդյոք, թե ինչպիսի վնասներ էին պատճառելու խորհրդային 15 հանրապետությունների ժողովուրդներին: Փոփոխությունը կամ անցումային շրջանը եղավ շատ արագ: Չինաստանի կոմունիստական վարչակարգի տնտեսական փոփոխությունը մինջեւ օրս անցումային շրջանում է ու նոր զարգացումների մեջ է գտնվում ու դեռ բարգավաճման տոկոսը 10%-ից բարձր է ու ոչ մեկ բան չի քայքայվել:

Տպավորություններս Հայաստանի մասին. 1991-ից առաջ երկիրը ապրում էր Կրեմլի հնգամյա պլաններով: Այլեւս, երբ պլաններ չկային, արդունաբերությունը պետք է կանգներ ու տիրեր անգործությունը, եկամուտի անգոյությունը, չքավորությունը: Արտագաղթը պետք է լուծեր այդ ծանր կացությունը ոմանց համար, իր աննպաստ հետեւանքներով, քանի Հայաստանի ժողովուրդի թիվը նվազելու էր: Եւ կամ գոյություն ունեցող պետական ինչքերը արժեքի պետք է վերածվեին մի շարք հավաքականությունների կողմից չնչին գնով, կամ էլ սեփականաշնորհման պիտակի տակ յուրացնելու առիթներ էր ոմանց համար այն, ինչ որ մնացել էր: Այդպես չեղավ Լիբանանի քաղաքական պատերազմում, երբ զինված խմբակցությունները թալանեցին Բեյրութի նավահանգստի ազատ գոտու շտեմարանները, որոնց մեկ մասը պատկանում էին հայ առեւտրական հաստատություններին:

Հայաստանին մնում էր տեսանելի երեք ելք՝ նախ մոտիկից հետաքրքրվել ինչպես այյ 14 հանրապետությունները փորձում են լուծել խորհրդային իշխանությունների գործած սխալների հետեւանքները կամ դիմել սփյուռքահայությանը՝ ստեղծելու Համահայկական ֆոնդը: Սփյուռքահայությունը չուներ կամ չէր կազմել միջազգային մի ֆոնդ օժանդակելու Հայաստանի հսկայական կարիքներին: 1979-ի Համահայկական համագումարի նպատակներից մեկն էր ստեղծել այդպիսի մի ֆոնդ:

Դժբախտաբար, բնությունը այնպես վարվեց հայ ժողովուրդի հետ, որ հեշտ չեղավ մինչեւ այսօր անկեղծ ու անվերապահ ձեւով համագործակցել ստեղծելու համար տնտեսապես բարգավաճ մի Հայրենիք: Արտասահմանի հայերի մտայնությունը ու գործելակերպը խոտոր էր համարվում ու տակավին համեմատվում 70 տարվա կոմունիստական անհատի մտայնությունից ու գործելակերպից:

Սխալ չհասկանանք, սա իրականություն է:

Իրար վստահո՞ւմ ենք, մեր իրավունքները պաշտպանելո՞ւ ենք:

Երրորդ լուծումը՝ վրա եկան Համաշխարհային Բանկն ու Միջազգային Տարադրամի ֆոնդը ու հարակից հաստատությունները – IFC, IDA, ինչպես նաեւ Եվրոպական համայքի հաստատությունները ու նպաստեցին մի մթնոլորտի ստեղծման, որը պետք է կարողանար 15 այդ իշխանությունները ոտքի կանգնեցնել: Ժամանակի հարց է:

Այս բոլորը լավ: Սակայն տնտեսությունը բարգավաճում է, երբ ունենում է երեք գլխավոր հաստատություններ ինչքան որ դրսից լուծման նշույլներ են տեսնվում: 1. Դրամատնային առոջղ մի համակարգ ու կարող դրամատներ, որպեսզի կարելի լինեն գործող կամ աշխատող ձեռնարկություններին վարկ հայթայթել, նկատի ունենալով բոլոր գոյություն ունեցող ռիսկերը փոխհատվության պարագային: 2. – Արտաքին շուկա Հայատանի արդյունաբերություններին, Արտահանման մթնոլորտ, որ ստեղծում է գործ, եկամուտ, սպառողական ուժ եւ մեջտեղ է բերում ազատ տնտեսական «գոտի», որպեսզի Հայաստանը ներգրավի ներդրումներ, դրամագլուխ եւ տեխնոլոգիա: Հայաստանը, երբ գործակցի Ռուսաստանի հետ, պետք է գործակցի նաեւ Չինաստանի հետ: Հայաստանը կարող է դառնալ չինական արդյունաբերությունների կենտրոն դեպի Եվրոպա իր ազատ գոտիում: 3. Երբ արտաքին աշխարհի վստահությունը արմատներ է նետում երկրում ներդրումներ անպայման ուղղվում էին դեպի Հայաստան անհատական, ձեռնարկային (multinational companies) կամ FDI-ի (Foreign Direct Investments) պիտակի տակ բարեկամ պետությունների կողմից. վերջին խորհուրդ մի պետության համար, որ ծովից զուրկ է – հետեւել Շվեյցարիայի տնտեսության օրինակին եւ hitech-ին:

Հ.4 Թեւակոխում ենք 2010 թվականը: Ինչպիսի՞ն է Ձեր սպասելիքները ու ծրագիրները, վերլուծությունները, տարածաշրջանային եւ միջազգային ֆինանսական եւ քաղաքական առումներով:

Պ.4 Նախ ծրագիրներս. 50 տարվա դրամատնային զբաղումս շարունակում եմ որպես պատասխանատու պաշտոնյա MENA երկրներում գտնվող դրամատներին վարկեր հայթայթել կամ տրամադրել BLF դրամատան միջոցով: Շարունակում եմ գրել նոր հատորներ, որոնցից մեկը լինելու է 2011 «Խճողում խավար փակուղու մեջ» գիրքը, թեման ունենալով կոմունիզմի անկումից հետո 15 հանրապետությունների շուկայական համակագի որդեգրման դժվարությունները ու սահմանափակումները, իսկ 2012 թվականին, Moments կամ րոպեներ իմ կյանքից առնված ճակատագրական պահեր:

Շարունակում եմ դասավանդել իբրեւ համալսարանական դասախոս եւ պատրաստ զրույցներ տալ ցանկացողներին: Ուզում եմ ժամանակի ներածի չափով շարուկնակել բոլոր զբաղումներս, որոնք միտքս ու մարմինս պահում են կազմ ու պատրաստ: Ինչ վերաբերվում է միջազգային ֆինանսական տնտեսական կացության ճանապարհը երկար է դեպի բարելավում:

Նախ ասեմ որ, եթե Միացյալ Նահանգների պետութունը թիկունք չկանգներ ամերիկյան միջազգային հսկա դրամատներին, բոլորն էլ սնանկացած էին լինելու այսօր: Նույնն էր Եվրոպայի պարագայում, սակայն ինչի՞ համար 15 սեպտեմբեր 2008 թվականին Միացյալ Նահանգների պետությունը թիկունք չկանգնեց Lehman Brothers դրամատան ու թողեց, որ սնանկանա, դա հարցում է բոլորի համար մինչեւ այսօր:

Միացյալ Նահանգներում ամեն օր փոքր դրամատները սնանկանում են: Բավական է բանալ Google կայքէջը եւ այցելել Lehman Brothers դրամատուն հասկանալու համար սնանկանալու պատճառները: Աշխարհայնացումի ժխտական ազդեցությունը առաջ բերեց «անվստահություն» երկրագնդի բոլոր երկիրների դրամատների միջեւ (մի շարք բացառություններ եղան ինչպես Լիբանանում եւ Չինաստանում): Որպես հետեւանք երկրագնդի դրամատները դադարեցին վարկ տալու գրեթե բոլոր ձեռնարկություններին դեռեւս մինչեւ այսօր: Առանց վարկի ներդրումներն ել կանգնում են: Վարկի ու ներդրումի պակասը ստեղծում է տնտեսական ընդմիջում եւ ընդհատում (recession):

Այսպիսի համաշխարհային տնտեսական ընդհատում չէր տեսել երկնագունդը մինչեւ օրս: Երբ հաստատվելու է «վստահության» վարկածը, որ շատ ժամանակի է կարոտում, միայն այն ժամանակ է որ, բնականության են ուղղվելու տնտեսությունները: Ինչ որ եղավ 15 սեպտեմբեր 2008 թ.-ից ի վեր ցույց տվեց մեզ եւ դաս է բոլորին:

1) Որեւէ դրամատուն ինչ որ էլ լինի այդ հաստատության մեծությունը, ազգությունը կամ համաշխարհային ծավալը ենթակա է սնանկացման, եթե կարգն ու կանոնը չհարգի ու ենթակա չլինի վերահսկումի:
2) Պետություններ կարող են թիկունք չկանգնել սնանկ հաստատություններին ապագայում:
3) Դասավորող-միջնորդ հաստատություններին (rating agencies) դրամատների գնահատումները կորցրեցին իրենց վարկը: Նույնը եղավ աուդիտային ձեռնարկությունների պարագայում, որոնց քննական չափանիշերը չկարողացան նախատեսել եկող ֆինանսական երկրաշարժը:
4) Դրամատների բաժնետերերը տնօրինությունը եւ պաշտոնեությունը պետք է որ լինեն բարձր վարք վայելող անձինք: Ընչաքաղցության, եւ անհագ վարքագիծ ունեցող անհատների վայրը չէ դրամատուն ունենալը եւ ղեկավարելը:
5) Ներդրողների եւ ավանդատուների վստահությունը միշտ չարաշահորեն օվտագործվել է մինչեւ հիմա, մի խումբ գանգստեռների կողմից եւ նույնն է պատահելու ապագայում, եթե պետական պարտաճանաչ վերահսկիչ մարմիններ ու վերստուգողներ առաջքը չառնեն այսպիսի անբնական երեւույթների:

Ուրեմն ճանապարհը երկար է, կարիքը կա միմիայն համբերության:

 
You May Also Like