«Ծոցից Ովկիանոս» Արաբական Աշխարհի Ժողովուրդները Զզվել Են Հետախուզական Վարչությունների, Մատնիչ-լրտեսների, Բանտերի ու Բոնապետների կեղծ «Պաշտամունք»-ի Վարչակարգերից
«Ծոցից Ովկիանոս» Արաբական Աշխարհի Ժողովուրդները Զզվել Են Հետախուզական Վարչությունների, Մատնիչ-լրտեսների, Բանտերի ու Բոնապետների կեղծ «Պաշտամունք»-ի Վարչակարգերից
Ջենգիզ խանն ու Թիմուրլենգը երևի իրենք նսեմանան իրենց արյունոտ պատմությամբ՝ արաբական աշխարհում թափված անմեղ մարդկանց արյան ծովերին ի տես…։
1947 թվից՝ Իսրայելի “ժողովրդավար” ղեկավարները մի կողմից՝ “յանձինս” Մոշե Դայանի, Իցհակ Շամիրի, Մենահիմ Բեկինի, Արիել Շարոնի, Ցիբի Լիվնիի, Բարակի եւ Նատանիահուի ստորագրած հրամանագրերով՝ մորթել, վառել, քարուքանդ են արել աւելի քան մեկ միլիոն արաբներին, պաղեստինցիներին ու ընկճել նրանց դարավոր բնակավայրերը։ Միաժամանակ Իրաքի, Սուրիայի, Հորդանանի, Սաուդական Արաբիայի, Եգիպտոսի, Լիբանանի, Թունիսի, Ալժիրի, Մարոքի ինքնակոչ արքաների, բռնապետների, “Արև – ղեկավարների” զոհերն են, մի քանի միլիոն ազնիվ քաղաքացիներ, ընդդիմադիրներ, գրողներ ու մտավորականներ, գիտնականներ, արվեստի ու մշակույթի գործիչներ։ Եմենի ներկա “ցմահ” նախագահ, նախկին բանակային Ալի Սալեհը՝ հարաւային Եմենի իր հայրենակից ղեկավարներին՝ օսմանյան դավադիր միջոցով գնդացրի “բռնեց” իբր թե “հաշտության” ժողովասրահում։ Տակավին կղզիախումբ Բահրեյնի “արքայիկ”ները դաժան դատաստան տեսան այս 21-րդ դարի թալանչի պետության ավատապետների դեմ ցույցի ելած սեփական ժողովրդի զաւակների դէմ։
Մինչ Վաշինգտոնում “կոկորդիլոսի” արցունքներ են թափում Օբաման ու Գլինթոնը իրենց դրածո խամաճիկների գործած անմարդկային ոճիրների համար՝ շարունակվում է պաղեստինյան հողերի, Երուսաղեմի հայապատկան թաղամասի զավթումը, սիոնիստ ծայրահեղական ղեկավարների “Թել-Ավիվյան” կլանի կողմից, իսկ իր պատիվն ու արժանապատվությունը, “աթոռը” պաշտպանելու համար, իբր թե “նասերական” Քադաֆին Լիբիայի քաղաքների փողոցներում “հնձում” է ավելի քան 300 միլիարդ դոլար պետության ու ժողովուրդին պատկանող հարստության դեմ բողոքի ելած մարդկանց։
“Արաբ բռնապետներ. Հեռացե՛ք, դուք ժողովրդի նախատինքն եք…”։
Այսպես էր գրված Գահիրեի Ազատության հրապարակում տեղի ունեցած “Ցասման” ցույցին Եգիպտոսի խաբուած բազմաչարչար ժողովրդի պարզած մի ցուցանակի վրա՝ որն արդեն կիսով չափ ծածկված էր արյունով։ “Հեղափոխությունը սկսվեց ժողովրդային զանգվածների շարժմամբ, ու վերջ գտավ ռազմական հեղաշրջմամբ…”,- այս կարծիքը հանձնեց արաբական աշխարհի անվերջանալի դավերին ու քոալիցիային “մութ” քաղաքական խավերին սովոր, 1956-1967-1973 թվականների արաբ-իսրայելյան պատերազմներին մասնակից եգիպտացի “անդեմ” մի վետերան։