Հիմա Էլ Լռե՞նք

Փոխան Խմբագրականի

Սամվել Հովասափյան, Բեռլին, Մայիս 2011

Երբեմն մեզ մնում է միայն անզորությունից և անելանելության զգացումից նստել և ողբալ, ողբալ հայ ազգի ներկային նայելով և ապագան հեռանկար ունենալով, ողբալ Հայաստաում տիրող խավի ազգակործան կեցվածքի համար, մանավանդ երբ ինտերնետում կարդում ես հետևյալ լուրերը.
           
-«Հետք». «Թուրքական լոլիկը ոչնչացնում է հայ գյուղացուն»:
-«Հետք». «Երկու միլիոնից քիչ մարդ է մնացել Հայաստամում»:

Փոխան Խմբագրականի

Սամվել Հովասափյան, Բեռլին, Մայիս 2011

Երբեմն մեզ մնում է միայն անզորությունից և անելանելության զգացումից նստել և ողբալ, ողբալ հայ ազգի ներկային նայելով և ապագան հեռանկար ունենալով, ողբալ Հայաստաում տիրող խավի ազգակործան կեցվածքի համար, մանավանդ երբ ինտերնետում կարդում ես հետևյալ լուրերը.
           
-«Հետք». «Թուրքական լոլիկը ոչնչացնում է հայ գյուղացուն»:
-«Հետք». «Երկու միլիոնից քիչ մարդ է մնացել Հայաստամում»:

Այսպես և այնպես շարունակ կարելի է ամեն օր կարդալ, շնչակտուր լինել և հարց տալ, թե այդ ովքե՞ր են տեր-տիրականություն անում Հայաստանում, թե այդ ովքե՞ր են կառավարում Հայաստանը, որոնց գործելակերպը տարել է, տանում է և տանելու է սիստեմատիկ դատարկել Հայաստանը և խոցելի դարձնել այն: Անհավատալի Է, անհասկանալի, այն անձինք, ովքեր ժամանակին իրենց նվիրումով, իրենց անձնազոհությամբ հնարավոր դարձրին Արցախի պատերազմի փայլուն հաղթանակը, այսօր դեպի ո՞ւր են առաջնորդում հայ ժողովրդին, դեպի ո՞ւր են տանում երկիրը:

Բայց չմեղանչենք ճշմարտության դեմ, «Հետքում» կարելի է կարդալ նաև հետևյալ տողերը՝

«Հետք», ՀՀ նախագահ՝ Սերժ Սարգսյան. «Աշնանը մենք կանգնելու ենք հայ գյուղացու կողքին»:

Այո, ճիշտ այսպես, «այծ, մի մահացիր, գարուն կգա»:

«Հետք», ՀՀ նախագահ՝ Սերժ Սարգսյան. «Մեր սփյուռքահայ քույրերի և եղբայրների մեծ մասը թյուր կարծիք ունի, որ չի կարելի հայրենիքում բիզնես բանալ»:

Պարսիկները ասում են՝ «Նուշդարո՞ւ (ապաքինող դեղ) Սոհրաբի մահվանից հետո»:

Բայց ինչի՞ մասին է խոսքը, երբ հայաստանցի «բիզնեսմենն» է նախընտրում արտերկրում «բիզնես» բանալ: ՀՀ նախագահ պարոն Սարգսյանը լավ գիտի, որ կապիտալը (հայի, թե օտարի, դա միևնույնն է) ներդրումների համար իր դաժան և միևնույն ժամանակ անաչառ օրենքներն ունի, նա ոչ թե հետևում է հայրենասիրական կոչերին, կամ էլ իր բարի կամքին, այլ երկրում ներդրումների համար բարենպաստ պայմանների առկայությանը և կարծում եմ նաև պարոն նախագահին է պարզ, թե ինչպիսի պայմաններ են դրանք..

Բեռլինում ՀՀ նախագահի և հայ համայնքի հանդիպման ժամանակ նա մեզ՝ սփյուռքահայերիս, խրախուսեց, նաև քննադատել, կարծում եմ նաև այսպես:

Յաջորդիւ, թէեւ ուշացումով, նոյն հեղինակէն՝
Բաց Նամակ Պարոն Սոս Սարգսյանին

1 comment
  1. Պարոն Հովասափյան, ու՞մ նկատի

    Պարոն Հովասափյան, ու՞մ նկատի ունեք սա ասելով."այն անձինք, ովքեր ժամանակին իրենց նվիրումով, իրենց անձնազոհությամբ հնարավոր դարձրին Արցախի պատերազմի փայլուն հաղթանակը"։ Եթե խոսքը գնում է կոմսոմոլի նախկին ակտիվիստ Սերժիկ Սարգսյանի և իր նմանների մասին, ապա իրենց արած-չարածների մասին պատերազմի իսկական հերոսները այլ կերպ են արտահայտվում։ Լուսավոր բաներ մի փնտրեք այնտեղ որտեղ նրանք չկան…ավելի հեշտ կլինի կարծում եմ բացատրել այն ինչ որ հիմա տեղի է ունենում Հայաստանում։ Պատերազմի ծանր տարիներին Լևոն տեր-պետրոսյանի սև գործերը Ղարաբաղում ի կատար ածող սերժիկ սարգսյաններն ու ռոբերտ քոչարյանները հրեշտակ չէին դառնալու և երկիրն այս վիճակից հանեին. նրանց առաքելությունը այլ է՝ մնալ իշխանության ամեն գնով։ 

Comments are closed.

You May Also Like