Հերմինե Մկրտչյան, Երեւան, Մարտ 2016
2008թ.-ի մարտի 1-ին, երբ Ռոբերտ Քոչարյանը իշխանությունը փոխանցում էր Սերժ Սարգսյանին, ընդդիմությունն էլ շարունակում էր պայքարն Ազատության հրապարակում, Երեւանի կենտրոնում սպանվեցին ՀՀ 10 քաղաքացիներ:
Հրապարակում պայքարող քաղաքացին վստահ էր, որ կեղծվել են նախագահական ընտրությունների արդյունքները, ուստի պայքարում էր իշխանության ապօրինի բռնազավթման դեմ: Ընտրությունների կեղծման դեմ ծավալվող քաղաքացիական շարժումը ճնշվեց Հայաստանի Հանրապետության տասը քաղաքացիների կյանքի գնով՝ զենքի ուժով, բանակի եւ քրեական խմբերի ներգրավմամբ:

2008 թվականի փետրվարի 29-ին Երևանի պետական համալսարան այցելելով՝ Ռոբերտ Քոչարյանը հրապարակավ դիրքորոշում հայտնեց Ազատության հրապարակում շարունակվող պայքարի մասին. ոստիկանական գործողություններ կիրառելով՝ մաքրել այդ հրապարակը,հայտարարեց Քոչարյանը:
Մարտի 1-ին, ժ. 6:15-ին ոստիկանությունն անցավ Ազատության հրապարակում քնած ցուցարարներին ցրելու գործին: Հրապարակում էին հարյուրավոր քաղաքացիներ` այդ թվում նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը:
Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող Փաստահավաք խումբը, որը լուծարվեց 2010 թ.-ին, պարզել էր, որ 2008 թ. մարտիմեկյան դեպքերի ժամանակ Հայաստանի ոստիկանության զորքերն օգտագործել են «Չերյոմուխա-4» և «Չերյոմուխա-7» հատուկ միջոցներ՝ սահմանված կանոնների խախտումներով։ Հենց այդ հատուկ միջոցներն են դարձել տասը զոհերից երեքի՝ Գոռ Քլոյանի, Արմեն Ֆարմանյանի և Տիգրան Խաչատրյանի մահվան պատճառը:
Մարտի 1-ի ոճրագործությունը 8 տարի անց մնում է չբացահայտված: Տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ պատասխանատվություն կրեցին քաղաքացիական անձինք: Ընդդիմադիր հայացքներ ունեցող 65 անձ դատապարտվեց ազատազրկման, 6-ը` արդարացվեց: Ավելի ուշ ազատազրկվածներից 28-ին ներում շնորհվեց, 26-ը համաներմամբ ազատվեց պատիժը չկրած մասից:
Այժմ ընդդիմադիրներին դատապարտելու առնչությամբ տասնյակ գործեր կան Եվրոպական դատարանում: