«Հիշողության Կորուստը» Համոզիչ Փաստարկ Չէ

Տիգրան Փաշաբեզյան, 6 Ապրիլ 2015
"Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Վարչապետ"

Որովհետեւ վերջին հարյուրամյակների պատմությունը մանավանդ մանրամասն ուսումնասիրված է, բոլոր հարցերի պատասխանները տրված են, վերջին տասնամյակներին նույնիսկ մշակված է «Ի՞նչ անել» հարցի պատասխանը: Այնպես որ, Արեւմտահայոց համագումարի ներկայացուցիչ Սեւակ Արծրունին ամենեւին իրավացի չէ եւ բնավ օրիգինալ չէ, երբ խոսում է տարբեր, այդ թվում, ինքնակոչ կազմավորումների, կառավարության եւ ազգային ժողովի եւ հայերի իրավունքների խնդրով դիմումնագրերի հարցերի մասին եւ տալիս սխալ մեկնաբանություններ (1):

Ամբողջովին զերծ մնալով զգացմունքային եւ այլ կարգի դրսեւորումներից, սեղմ ու համառոտ անդրադառնանք ասուլիսում հնչեցված միտումնավոր սխալ ձեւակերպումներին ու խեղաթյուրումներին: Մանավանդ որ, ինչպես երեւում է կեղծարարության ու խեղաթյուրման ձեռագրերը, որոնք ոչ հեռավոր անցյալում մեր միջավայրից դուրս, արտաքին ազդակներից բխած էին թվում, այժմ լիովին ներքին կյանքի մաս են դառնում, հուսանք՝ ներքին կյանքի ոչ անբաժանելի մաս:


Տիգրան Փաշաբեզյան, 6 Ապրիլ 2015
"Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Վարչապետ"

Որովհետեւ վերջին հարյուրամյակների պատմությունը մանավանդ մանրամասն ուսումնասիրված է, բոլոր հարցերի պատասխանները տրված են, վերջին տասնամյակներին նույնիսկ մշակված է «Ի՞նչ անել» հարցի պատասխանը: Այնպես որ, Արեւմտահայոց համագումարի ներկայացուցիչ Սեւակ Արծրունին ամենեւին իրավացի չէ եւ բնավ օրիգինալ չէ, երբ խոսում է տարբեր, այդ թվում, ինքնակոչ կազմավորումների, կառավարության եւ ազգային ժողովի եւ հայերի իրավունքների խնդրով դիմումնագրերի հարցերի մասին եւ տալիս սխալ մեկնաբանություններ (1):

Ամբողջովին զերծ մնալով զգացմունքային եւ այլ կարգի դրսեւորումներից, սեղմ ու համառոտ անդրադառնանք ասուլիսում հնչեցված միտումնավոր սխալ ձեւակերպումներին ու խեղաթյուրումներին: Մանավանդ որ, ինչպես երեւում է կեղծարարության ու խեղաթյուրման ձեռագրերը, որոնք ոչ հեռավոր անցյալում մեր միջավայրից դուրս, արտաքին ազդակներից բխած էին թվում, այժմ լիովին ներքին կյանքի մաս են դառնում, հուսանք՝ ներքին կյանքի ոչ անբաժանելի մաս:

1. Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության եւ Արեւմտյան Հայաստանի պետականաստեղծ կառույցների իրավաչափության մասին

Ասուլիսում հնչել է. «Վերջին շրջանում ստեղծված Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողով, Կառավարություն եւ մի շարք այլ ոչ հասկանալի կազմակերպություները ինքնակոչ են եւ կարող են վտանգել մեր պահանջատիրությունը»:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառույցների, այդ թվում, Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի իրավաչափության հիմքերը գտնվում են Արեւմտյան Հայաստանի հայերի իրավասությունների եւ իրավունքների դաշտում:

Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը 2006 թ. սկսած սկզբունքային կարեւորության աշխատանքներ է իրականացրել ՄԱԿ-ի Բնիկ ժողովուրդների փորձագիտական մեխանիզմի շրջանակներում՝ մասնակցելով նաեւ «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» Հռչակագրի դրույթների ձեւակերպմանը:

Հռչակագրի 1-ին հոդվածում նշված է. «Բնիկ ժողովուրդներն իրավունք ունեն, կոլեկտիվ եւ անհատական, մարդու իրավունքների եւ ազատությունների իրականացմանը, ճանաչված՝ ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագրով եւ միջազգային իրավունքի նորմերով, առնչվող մարդու իրավունքներին:

Հռչակագրի 3-րդ հոդվածում նշված է. «Բնիկ ժողովուրդներն ինքնորոշման իրավունք ունեն: Այդ իրավունքի ուժով նրանք ազատորեն ձեւավորում են իրենց քաղաքական կարգավիճակը եւ ազատորեն իրականացնում իրենց տնտեսական, սոցիալական եւ մշակութային զարգացումը:

Տեսանելի է, որ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը հիմնվելով ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագրի եւ «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» Հռչակագրի առանձնահատուկ դրույթների ու նորմերի վրա՝ իրականացրել է Արեւմտյան Հայաստանի հայերի, որպես բնիկ՝ իրավունքների իրականացումը, այդ թվում, պետական կարգավիճակի նկատմամբ իրավունքների հետ կապված, ձեւավորելով Արեւմտյան Հայաստանի պետական կառույցները, որոնք ոչ մի կերպ չէին կարող ինքնակոչ լինել, որովհետեւ հիմնված էին առաջին հերթին Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնության եւ քաղաքացիության իրավունքի, մանդատի եւ իրավունքների իրականացման հիմքերի վրա (2, 4, 5, 6):

Հիշեցնենք, որ 2006-ից ի վեր Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնության եւ քաղաքացիության վկայականներ ստացած քաղաքացիների թիվը շուրջ հինգ հազար էր, իսկ 2013 թ. համացանցի միջոցով Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների ընտրություններին մասնակցած Արեւմտյան Հայաստանի հայերի թիվը գերազանցում էր արդեն տասնութ հազարը:

Արծրունուն թվում է, թե ինքը խնդիր ունի Արեւմտյան Հայաստանի պետականաստեղծ կառույցների հետ: Իրականում նա խնդիր ունի միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի հետ:

2. Հայերի իրավունքների մասին մի դեպքում որպես փոքրամասնություն, մեկ այլ դեպքում որպես բնիկներ

Ասուլիսում հնչել է. «Մեր պահանջն է, որ Թուրքիայում արեւմտահայերին իրենց հայկական ինքնությամբ ապրելու հնարավորություն տան»:

Նախ ոչ թե Թուրքիայում, այլ Թուրքիայի Հանրապետությունում, եթե հավակնում ենք իրավական-քաղաքական դիրքերից խոսել լուրջ քաղաքական հարցերի մասին: Եվ հետո, եթե խնդիրը այդպես ենք ձեւակերպում, ապա շրջանցում ենք Հայերի ցեղասպանության հետեւանքով տարածաշրջանում փոփոխությունների ենթարկված ազգագրական տեղաբաշխման պատկերի հարցը եւ անցում ենք կատարում այսօրվա խնդիրներին, որպես փոքրամասնություն:

Անշուշտ, փոքրամասնությունների իրավունքների խնդիրը Թուրքիայի Հանրապետությունում նույնպես կարեւոր խնդիրների շարքին է, բայց դա առանձին խնդիր է, իր կարեւորությամբ անկասկած զիջելով ցեղասպանության հետեւանքով հասցված վնասների ու դրանց հետեւանքների չեզոքացման հարցին:

Այսինքն, եթե միայն գիտակցում ենք, որ հանցագործությունը չի ծնում իրավունք եւ չի տալիս իրավունք հանցագործության հետեւանքները ներկայացնել որպես միակ իրողություն եւ վայելել հանցագործության պտուղները, ապա խնդիր է առաջանում հայերի իրավունքների վերաբերյալ պահանջները ներկայացնել այնպես, ինչպես դրանք ճանաչվել են Սեւրի դաշնագրով եւ Վիլսոնի Իրավարար վճռով: Ուստի մեր ընդդիմախոսի ձգտումը այդ ամենը շրջանցելու եւ իբրեւ թե աննկատելի անցում կատարելու Լոզանի պայմանագրի փոքրամասնություններին վերաբերող հոդվածներին, արդարացված չէ ոչ մի դեպքում եւ սխալ դիրքորոշում է:

3. Հայերի իրավունքների խնդրով դիմումնագրերի եւ պատմական ընթացքի կրկնության մասին

Ասուլիսում հնչել է. «Արեւմտահայության ազգային համագումարը Հայոց ցեղասպանության եւ արեւմտահայության իրավական, պատմական նկատառումների մասին հուշագիր է ներկայացրել, որն ուղարկվել է նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին»:

Ասես պատմության կրկնության փորձ լինի: Որովհետեւ սա Արեւմտյան Հայաստանում բարենորոգումներ իրականացնելու բազմաթիվ ծրագրերի պատճենահանումն է: Մինչդեռ հայտնի է, թե դրանք ինչպես ընթացան, հայտնի է թե ինչով ավարտվեցին. Արեւմտյան Հայաստանի հայերի կոտորածներով, ցեղասպանությամբ ու բռնագաղթով: Ուրեմն ի՞նչ իմաստ ունի կրկնել մի ճանապարհ, որն արդեն փորձարկված է պատմության դաժան դասերով: Այն դեպքում, երբ հայության անվտանգության ամուր երաշխիքներ չկան, որովհետեւ Հայերի ցեղասպանության նկատմամբ ժխտողականությունը այժմ էլ բուռն ընթացքի մեջ է:

Հայտնի է նաեւ մեր իրավունքների իրականացման հասցեատերը, որը Թուրքիայի Հանրապետությունը չէ, կամ եթե կուզեք, առաջին հերթին, Թուրքիայի Հանրապետությունը չէ, այլ ՄԱԿ-ը, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մշտական անդամ պետությունները, Սեւրի դաշնագիրը ստորագրած պետությունները:

Այս հարցում եւս ընդդիմախոսը սխալվում է, կամ միտումնավոր սխալ է գործում:

4. Պատմության փաստացի խեղաթյուրման եւ միտումնավոր կերպով ընտրված սխալ ռազմավարության մասին

Ասուլիսում հնչել է. «Այսպիսի կազմակերպությունները սխալ են տակտիկական առումով, եւ չեն կարող Սահմանադրության եւ միջազգային օրենքների հիման վրա իրենց վրա վերցնել տարածքային ամբողջականության պահանջատիրությունը»: Երեւում է, ըստ նրա, հայության տառապանքները իրենց իրավունքների պաշտպանության հարցերում դեռ երկար են շարունակվելու, նկատի առնելով հարցի ձեւակերպման այն ենթատեքստը, որ Վիլսոնյան Իրավար վճիռը վերաբերում է միայն Հայաստանի Հանրապետությանը եւ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը: Ընդդիմախոսը անշուշտ տեղյակ է, որ Հայաստանի Հանրապետությունը կաշկանդված է դաշնագրերով եւ ներկայի տարածաշրջանային ռազմաքաղաքական այլ բարդ իրողություններով (3): Այդ դեպքում հարց է ծագում, թե ինչո՞ւ է փորձում մի կողմից այդպիսի մի բեռ անպայման բարձել Հայաստանի Հանրապետության ուսերին, մյուս կողմից՝ հայությանը զրկել իր իրավունքները պաշտպանելու ժամանակակից փորձից եւ հնարավորությունից՝ խեղաթյուրելով ու շրջանցելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի Հռչակագրի բուն ուղերձի պարունակությունն ու բովանդակությունը:

Ընդդիմախոսն այստեղ սխալ ռազմավարությունը ներկայացնում է իբրեւ միակ ճիշտ, չեզոքացնելու համար հայերի իրավունքների պաշտպանության իրավաչափ նոր գործընթացը:

5. Պետություններին ուղղված ամբաստանագրերի մասին

Ասուլիսում հնչել է. «Հայաստանի իշխանությունները պետք է մտածեն այդ ուղղությամբ, քանի որ ինքնահռչակ գործունեությունը վտանգավոր նախադեպ են, որով այդ կազմակերպությունները կարող են շահագործվել Թուրքիայի կողմից»:

Ի դեպ սա առաջին դեպքը չէ, երբ վերոհիշյալ կազմակերպության պատասխանատուները դիմում են պետություններին այսպիսի հղումներով ու խնդրանքներով, խնդիրներ առաջացնելով մեր հայրենակիցների, գործընկերների, քաղաքացիների եւ նունիսկ պարզապես համակիրների համար այդ պետություններում: Սրանից առաջ այդպիսի հղումներ են արվել մասնավորապես Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի Հանրապետության հատուկ մարմիններին, երեւի առանց մինչեւ վերջ գիտակցելու պատասխանատվության այն բեռը, որն այդպիսով վերցնում են իրենց վրա:

Մինչեւ հիմա ձեռնպահ ենք մնացել այս հարցերին անդրադառնալուց խնայելով եւ նրանց, եւ մեր ժամանակն ու ներուժը, սակայն այս հարցին մանրամաս փաստերով կանդրադառնանք հաջորդ հրապարակումներում:

Հ.Գ.

Հայության իրավունքների պաշտպանության գործում կարող են լինել տարբեր ծրագրեր ու ռազմավական մոտեցումներ, սակայն երբ դրանք կամ դրանցից մեկն ու մեկը դուրս է գալիս սեփական ծրագրի ու ռազմավարության տիրույթի շրջանակներից ու սկսում է հավակնություն դրսեւորել բոլորին եւ ամեն ինչ սովորեցնելու, այդ թվում, անզուսպ ու անհիմն քննադատության ճանապարհով, ապա դա վերածվում է մարտահրավերի, որն հատուկ ուշադրություն ու վերաբերմունք է ենթադրում:

Մենք, անշուշտ, անպայման կկարգավորենք ծագող բոլոր խնդիրները, հատկապես դաշնակից պետությունների հետ, եւ հակառակ գոյություն ունեցող խոչընդոտների կշարունակենք պաշտպանել հայության իրավունքները Հայաստանի նկատմամբ ավարտին հասցնելով հայության հիմնական իրավունքների իրականացման գործընթացը, այն է՝ ապրելու, զարգանալու եւ ապագա ունենալու իրավունքը Բնօրրան Հայրենիքում՝ հայրենի պետականության հովանու ներքո:

Ծանոթագրություն

1. Տես, Սեւակ Արծրունի. Ինքնակոչ կառույցները կարող են վնասել մեր պահանջատիրությանը, 04.04.2015, aysor.am:
2.Տես, Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդարանի պատգամավորների ընդունած հռչակագիրը Արեւմտեան Հայաստանի հայերի իրավունքների մասին, 20.01.2007 թ.:
3.Տես, Ալեքսանդրապոլի պայմանագիրը (02.12.1920) եւ Կարսի պայմանագիրը (13.10.1921):
4.Տես, Արեւմտեան Հայաստանի հայերի Ազգային Խորհրդի հռչակագիրը ԱՀՎ Կառավարություն կազմելու մասին, 04.02.2011:
5.Տես, Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ձեւաւորման մասին հռչակագիրը, 24.05.2013:
6.Տես, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագիծը մշակելու մասին հրամանագիրը:

You May Also Like
Read More

Նախարարի Օրագրէն

Գրախօսական   Դոկտ. Մինաս Գոճայեան, Լոս Անճելըս, 9 Մարտ 2014   Վարդան Օսկանեան, «Անկախութեան Ճանապարհով»   Մեծ հետաքրքրութեամբ եւ անձկութեամբ կարդացի…
Read More