ՀՀԿ-ի և Նիկոլ Փաշինյանի Հայտարարությունները

2 Մայիս 2018

Մենք դրական ենք գնահատում փաստը, որ Ազգային ժողովի քննարկումներում խորհրդարանական չորս խմբակցությունների կողմից հնչեցին առկա գրեթե բոլոր մտահոգությունները, որոնք կան երկրում ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու տեսանկյունից: Հանրապետականի կողմից հնչեցված մտահոգությունների մի մասը վարչապետի թեկնածուի հետ հարցուպատասխանի ընթացքում փարատվեց, բայց ամենակարևորները դեռ մնացել են անպատասխան: Այդ հարցերն անկյունաքարային են ոչ թե Հանրապետական կուսակցության, այլ մեր երկրի հենց վաղվա համար:

 

Հանրապետականը լուռ ու անպատասխան իր վրա վերցրեց մեղադրանքները, որոնք իր հետ իրականում քիչ կապ ունեին:

Վերցրեց հանուն երկրի,  հանուն վաղվա` հույսով, որ ովքեր պետք է ընկալեին, ընկալեցին մեր ասելիքը:

2 Մայիս 2018

Մենք դրական ենք գնահատում փաստը, որ Ազգային ժողովի քննարկումներում խորհրդարանական չորս խմբակցությունների կողմից հնչեցին առկա գրեթե բոլոր մտահոգությունները, որոնք կան երկրում ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու տեսանկյունից: Հանրապետականի կողմից հնչեցված մտահոգությունների մի մասը վարչապետի թեկնածուի հետ հարցուպատասխանի ընթացքում փարատվեց, բայց ամենակարևորները դեռ մնացել են անպատասխան: Այդ հարցերն անկյունաքարային են ոչ թե Հանրապետական կուսակցության, այլ մեր երկրի հենց վաղվա համար:

 

Հանրապետականը լուռ ու անպատասխան իր վրա վերցրեց մեղադրանքները, որոնք իր հետ իրականում քիչ կապ ունեին:

Վերցրեց հանուն երկրի,  հանուն վաղվա` հույսով, որ ովքեր պետք է ընկալեին, ընկալեցին մեր ասելիքը:

Այժմ, հաշվի առնելով երկրին անհապաղ կայուն ընթացք վերադարձնելու հրամայականը, ի գիտություն ընդունելով ս.թ. մայիսի մեկին ՀՀ ԱԺ-ում վարչապետի ընտրության գործընթացում հնչած դիրքորոշումներն ու քվեարկության արդյունքները` ՀՀԿ խմբակցության անունից հայտարարում եմ.Հայաստանի

  • Հանրապետությունը մայիսի 8-ին ունենալու է սահմանադրական ճանապարհով ընտրված վարչապետ:
  • Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրելու:
  • Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խորհրդարանի 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին աջակցելու է դառնալ վարչապետ:
  • Կոչ ենք անում անհապաղ վերացնել տիրող անընդունելի վիճակը, բացել մայրաքաղաքի ու հանրապետության փողոցներն ու մայրուղիները, շտապ դադարեցնել օդանավակայանի հերթական շրջափակումը, դադարեցնել անհանդուրժողականության քարոզը և վերադառնալ սահմանադրական ճանապարհով ենթադրվող անհրաժեշտ գործողությունների դաշտ:

 
Վահրամ Բաղդասարյան
«ՀՀԿ» խմբակցության ղեկավար

Փաշինյան, "Վաղը մենք ո՛չ Երևանում, ո՛չ Հանրապետության մարզերում ոչ մի ակցիա չենք իրականացնում."

«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքն այսօր տոնական մթնոլորտում էր, բայց ինքը՝ Փաշինյանը, չշտապեց վերջնականապես հայտարարել, իր գլխավորած շարժումը արդեն արձանագրել է հաղթանակը:

«Հանդիպում ունեցա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, հետո մենք խոսակցություն ունեցանք Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ: Եվ գիտեք, որ մենք բոլորս ներկայացնում ենք «Ելք» խմբակցությունը: Ըստ այդմ, ես վաղը, ձեր թույլտվությամբ, պաշտոնապես Ազգային ժողովի պատգամավորների մեկ երրորդի կողմից կառաջադրվեմ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածու», – հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: – «Այսինքն՝ «Ծառուկյան», Դաշնակցություն և «Ելք» խմբակցությունները իրենց ստորագրությունը կդնեն, որպեսզի ես առաջադրվեմ վարչապետի թեկնածու: Համաձա՞յն եք այդ տարբերակին», – հարցրեց ընդդիմադիր գործիչը և բազմությունը հիացական բացականչություններով ողջունեց նրան:

Փաշինյանը տեղեկացրեց, որ այսօր տեղի է ունեցել Հանրապետական խմբակցության հանդիպումը, որի արդյունքում ՀՀԿ-ն հայտարարել է, որ առաջիկա ընտրություններին կաջակցեն «ժողովրդի թեկնածուին»:

«Այսինքն, եթե հաշվի առնենք այսօրվա քաղաքական հայտարարությունները, վարչապետի ընտրությունների երկրորդ փուլում Ձեր կողմից առաջադրված թեկնածուի ընտրության խնդիրը գործնականում լուծված է», – հայտարարեց Փաշինյանը:

Ընդդիմադիր գործիչը հավելեց, որ առայժմ այս ամենը «բանավոր հայտարարություններ են» և անհարժեշտ է վաղը իրականացնել կոնկրետ գործողություններ, պատրաստել փաստաթղթեր:

«Այս կապակցությամբ մենք առաջարկում ենք հետևյալ սցենարը․ վաղը մենք ո՛չ Երևանում, ո՛չ Հանրապետության մարզերում ոչ մի ակցիա չենք իրականացնում, և դուք հանգստանում եք: Մենք Ազգային ժողովում աշխատում ենք, և փորձում ենք հավաստիանալ, որ այդ հայտարարությունները, որոնց մասին ես ասացի՝ մասնավորապես ՀՀԿ-ի մասով, երաշխավորված են», – ասաց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը կոչ արեց բոլոր դեպքերում զգոնությունը չկորցնել, հետևել իր ֆեյսբուքյան էջին՝ «որովհետև զուտ տեսականորեն կարող են իրադարձությունները զարգանալ այնպես, որ հենց վաղը՝ օրվա կեսին, կամ ցանկացած ժամի անհրաժեշտ լինի հավաքվել»:

Նիկոլ Փաշինյանը նաև բոլորին կոչ արեց վարչապետի ընտրության օրը՝ մայիսի 8-ին կրկին հավաքվել:

 

You May Also Like
Read More

ՀԱՒԱՏ(Ք)

Ռուբէն Յովակիմեան, Սեն Ռաֆայել, 2 Հունիս 21 «Ի՞նչ պահանջել մի հասարակութիւնից,  երբ նրա անդամները աւելի ժամանակ են տալիս…
Read More