Ձոն Լեոնիդ Ազգալդյանին

Սարգիս Հացպանեան, Facebook,  Ֆրանսիա, 23 նոյեմբեր 2017 թ.

Երևի ոմանք գիտեն, որ Փարիզից 1990 թ. գարնանը, ձեռքումս միայն «Մեկ ուղղությամբ տոմսով – One way ticket» և մշտական բնակության նպատակով ժամանել եմ Երևան։ Ուզում եմ բոլորն էլ իմանան, որ իմ Ձեր հետ միասին 27 տարիներ ի վեր մշտապես ապրելը պարտական եմ ազգիս ամենաիսկական բոլոր դրական հատկանիշերով օժտված ՄԵԾ հայորդուն՝ Լեոնիդ Ազգալդյանին։

Խնդրում եմ իմ այս արտահայտությունից ոչ ոք թող չնեղանա, բայց ըստ իս, նա մեր պատմության 20-րդ դարի ավարտին «Օգտակար Գործողության Գործակցով» անչափելի մեծ առաքելություն կատարած ու իր մարտական ընկերոջ՝ «Ազատագրական Բանակի Արցախ Ճակատի» հրամանատար Վլադիմիր Բալայանի թաղման ժամանակ նրան բնութագրելու համար արտահայտածով «հարյուր տարին մեկ» ծնվող տեսակից էր։ Մինչև իր՝ 1992 թ. հունիսի 21-ին անմահանալը նրա հետ անընդմեջ ացկացրածս մոտ 2 տարով եմ ապրում մինչ այսօր ու երդվել եմ ապրել նաև մինչև ինձ բաժին հասած երկրային կյանքի ամենավերջին շունջը։

Այսօր պետք է լինէի իմ պաշտելի հայրենիքի ոստան Երևան քաղաքում, մասնակցելու և Ձեզ բեմից ողջունելու Արամ Խաչատրյանի անվան օպերայի հիասքանչ դահլիճում նշվող ազգիս ՄԵԾՆ ԶՈՐԱՎԱՐ Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 75-ամյակի տոնախմբության միջոցառմանն անձնապես, որը ցավոք ստիպված եմ իմ արդեն չորս ամիսներ է չարանենգ քաղցկեղի դեմ բուժման նպատակով գտնվածս Ֆրանսիայի հիվանդանոցից միայն գրավոր ներկայացնել։

Այսիվ ազգիս ամենաբարոյական կերպարը ներկայացնող Լեոնիդ Ազգալդյանի մասին միայն մեկ բան պետք է ասեմ. Լեոնիդ Ազգալդյանը մերօրյա Գարեգին Նժդեհն է անտարակույս և նրա ազնիվ ու պարկեշտ կերպարը մեզ՝ բոլորիս օդ ու ջրի պես հարկավոր է մեր հայրենիքը կարծեք թշնամու նման խժռող այս ապազգային իշխանություններից օր առաջ ազատվելու համար։

Ուստի փորձենք սովորել մեծ զորավարից, փորձենք լեոնիդյան փառքերով ապրել ազգովին… և կտեսնենք թե ամեն ինչ ինչպես դեպի լավն է ընթանալու։ Հավատանք մեր ուժերին և ազգային ներուժին, քանզի Լեոնիդ ծնած հայ ազգը ընդունակ է իր առաջ կանգնած բոլոր հարցերն ի նպաստ իր ազգի լուծել։

Լավ եղեք սիրելի հայրենակիցներ, բարին ընդ Ձեզ, մեզ՝ բոլորիս։

Հայրենի սիրով և կարոտով…

«Սա Հայաստան է և վերջ»

You May Also Like

Յանձնառու Արուեստագէտ մը

Մովսէս Ծիրանի, Մոնթրէալ,  13 Օգոստոս 2016   Մասնագիտութեամբ բժիշկ, սակայն էութեամբ արուեստագէտի խառնուածքի տէր, քանդակագործ՝ Մկրտիչ Տարագճեանի մէկ յատկանշական ցուցահանդէսի…
Read More