Ձևավորել Պատասխանատվության Ինստիտուտը

Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպությունը
սատարում է երկրորդ նախագահի կալանավորումը
 
Հայկական Վերածնունդ, 31 հուլիսի, 2018 թ.

Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպությունը ողջունում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու և 2008թ. մարտի 1-ի առնչությամբ սահմանադրական կարգի տապալման մեջ մեղավորների բացահայտման գործընթացը։

ՀՀ իշխանության որդեգրած իրավունքի, սահմանադրության և ժողովրդավարության գերակայությունը համարում ենք թավշյա հեղափոխության մեծագույն ձեռքբերումը: Ողջունում ենք Նոր Հայաստանում օրենքի հավասարության սկզբունքի ներդրմանն ուղղված իշխանության ջանքերը: Հույս ենք հայտնում, որ մոտ ապագայում արդարադատությունից չեն խուսափի նաև ընտրակեղծարարության միջոցով իշխանությունը յուրացրած առաջին և երրորդ նախագահները, ինչպես նաև նրանց օժանդակող բոլոր պատասխանատուները:

Արդարության վերականգման գործընթացը չպետք է կանգ առնի նույնիսկ այնպիսի նախկին պաշտոնյաների առջև, ովքեր դրական ներդրումներ են ունեցել, սակայն ոտնձգություններ են կատարել ՀՀ սահմանադրության, ժողովրդի ազատ կամքի և ընտրության իրավունքի վրա: Հասարակությունը պետք պատրաստ լինի նույնիսկ «հերոսների» ապահերոսացմանը, եթե օրենքի գերակայությունը և արդարությունը դա են պահանջում:

ՀՀ քաղաքացիների և սփյուռքի հայության գերակշռող մասի վստահությունը և աջակցությունը վայելող վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, ունենալով լեգիտիմության աննախադեպ աստիճան, ընձեռնվել է եզակի պատմական հնարավորություն ՀՀ-ում ապօրինի իշխանություն ձևավորելու պրակտիկան իսպառ արմատախիլ անելու և տասնամյակներով ձևավորված կոռուպցիայի բուրգը կազմաքանդելու համար։

Համոզված ենք, որ Հայաստանի կայուն զարգացման, անվտանգության և մեծ հայրենադարձություն իրականացնելու համար խիստ անհրաժեշտ է ունենալ ժողովրդավարական, իրավունքի և օրինականության պետություն: Այդ նպատակով կարևորում ենք պատասխանատվության ինստիտուտի ձևավորումը, որը ենթադրում է բոլոր մեղավորների բացահայտման անաչառ, թափանցիկ և հետևողական դատաքննություն։ Համոզված ենք, որ պատասխանատվության ինստիտուտը կնպաստի ոչ միայն մեր երկրի զարգացմանը, այլ նաև նրա միջազգային վարկի բարձրացմանը։

You May Also Like

Տօնածառ

Հեղինակ՝ Զարեհ Թօփալեան, Քլամար Փարիզ, Դեկտեմբեր 2009 Ամանորի եւ Սուրբ Ծննդեան Տօներու Առթիւ       Ամավերջի տօներու զուգադիպութիւնը…
Read More