Մասնակցե՞լ, Թե՞ Չմասնակցել Թելեթոնին

Արամայիս Միրզախանյան, Ստոքհոլմ, Շվեդիա, 25 Նոյեմբեր, 2010


 

Անպայմա՛ն մասնակցել թելեթոնի դրամաշնորհին, սակայն ա՛յն քաջ գիտակցությամբ, որ ա՛յս եղանակներով ազգ ու երկիր պահել չի լինի…


Արամայիս Միրզախանյան, Ստոքհոլմ, Շվեդիա, 25 Նոյեմբեր, 2010


 

Անպայմա՛ն մասնակցել թելեթոնի դրամաշնորհին, սակայն ա՛յն քաջ գիտակցությամբ, որ ա՛յս եղանակներով ազգ ու երկիր պահել չի լինի…

ARMENIA Fund-ն ու սփյուռքի բազմաթիվ հայ կազմակերպություններ իրենց հնարավորություններն ու կարելիությունները երբեք չեն խնայում Հայաստանին ու իրենց ժողովրդին օգտակար լինելու համար: Այս մասին խոսելն ավելորդ է, բազում են փաստերը…

Վերը բերված՝ ձեռքերը առ երկինք պարզած օգնություն հայցող հայ երեխաների սրտաճմլիկ ու միևնույն ժամանակ իշխանությունների դեմ զայրույթ առաջացնող պատկերը, պետք է, որ ցավի ու ամոթի զգացում առաջացնի առաջին հերթին անկախ Հայաստանի հանրապետության իշխանությունների և ապա՝ բովանդակ հայության մոտ:

Այսպիսի՝ գութ ու կարեկցանք շարժող պատկերներ հաճախ ենք տեսնում մեր հեռուստատեսիլների պաստառի վրա՝ Աֆրիկայի գաղութացված երկներից, որտեղ Կարմիր խաչը օգնության կոչ է անում… Հասանք Աֆրիկայի մակարդակին… Օլիգարխներն ու նրանց հետ սերտորեն կապված «ազգի ընտրյալները» այս թշվառ վիճակին հասցրեցին երկրն ու ժողովրդին:

Թելեթոն կազմակերպելն ու ըստ կարողության գումար տալը, բարեգործություն է, բայց ոչ հարցի լուծում: Ինչո՞ւ սփյուռքի բողոքի ձայնը չի լսվում: Ինչու՞ ազգապահպանման լուրջ պահանջ չի ներկայացվում Հայաստանի պետականությանը տիրացած իշխանավորներին…

Սփյուռքի գիտակից խավի լռությունը մեղսակցություն է …

1 comment
  1. Water

    Aramayis, you are right. It seems that both the Diaspora and the Armenian government are totally devoid of character… For example, on the one hand we raise money to supply water to villagers, yet on the other hand we allow certain gangs to cut and destroy our forests, which ARE the source of our springs, streams and rivers.

    As everyone should know if on mountain slopes the forests disappear, then there will be no springs or streams or groundwater (wells) left to supply us with water…

    Anahid

Comments are closed.

You May Also Like