Մարդու Իրաւունքներու Արժանթինահայ Շարժում

Անցնող մի քանի տարիներու ընթացքին արժանթինահայ գաղութը հարազատ իր աւանդութիւններուն յատուկ ոգեւորուեամբ արձանագրեց ցեղասպանութեան հետ առնչուող զանազան միջոցառումներ: Ի շարս այլ նախաձեռնութիւններու վերջերս հիմնադրուեցաւ Մարդու Իրաւունքներու Արժանթինահայ Շարժումը: Հապաւումներով կը ներկայացնենք Արժանթինահայ Մշակութային Միութեան պաշտօնաթերթի «Նոր Սեւան»ի 27 Յուլիս 2011-ի տեղեկագրութիւնը:- Խմբ
…………………………..
Ինչ տեղի ունեցավ հուլիսի 13 -ին Բուենոս Այրեսի Արգենտինահայ Մշակութային Միության Տանը կխորհրդանշի…..[շարունակությունը] մասնավորապես վերջին քսանհինգ տարիների ընթացքում տեղի ունեցած մի շարք իրադուրձությունների.
 

Անցնող մի քանի տարիներու ընթացքին արժանթինահայ գաղութը հարազատ իր աւանդութիւններուն յատուկ ոգեւորուեամբ արձանագրեց ցեղասպանութեան հետ առնչուող զանազան միջոցառումներ: Ի շարս այլ նախաձեռնութիւններու վերջերս հիմնադրուեցաւ Մարդու Իրաւունքներու Արժանթինահայ Շարժումը: Հապաւումներով կը ներկայացնենք Արժանթինահայ Մշակութային Միութեան պաշտօնաթերթի «Նոր Սեւան»ի 27 Յուլիս 2011-ի տեղեկագրութիւնը:- Խմբ
…………………………..
Ինչ տեղի ունեցավ հուլիսի 13 -ին Բուենոս Այրեսի Արգենտինահայ Մշակութային Միության Տանը կխորհրդանշի…..[շարունակությունը] մասնավորապես վերջին քսանհինգ տարիների ընթացքում տեղի ունեցած մի շարք իրադուրձությունների.
 

-Արգենտինահայ Միջմիութենական Համաժողովի ստեղծումն ու Ժնևում ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների Ենթահանձնաժողովում նրա գործունեությունը;

-ԽՍՀՄ փլուզումը, Խորհրդային Հայաստանի (երկրորդ Հանրապետության) անկումն ու երրորդ Հանրապետության ստեղծումը;

-1970-ական թականների բռնատիրության ժամանակաշրջանում Բուենոս Այրեսի հայ համայնքի անհայտ կորած անդամների հիշատակի տուրքն ու Արգենտինահայ Մշակութային Միության տանն ու Հայ Կենտրոնում հուշատախտակների ամրացումը;

-«Լուիսա Հայրապետյան» հիմնադրամի ստեղծումը;

-Թուրքական պետության դատապարտումն ու դատավոր Օյարբիդեի պատմական, դատական որոշումը;

-Մարդու իրավունքները որպես ուսումնական առարկա մեր համայնքի դպրոցներում ընդգրկելն ու տվյալ խնդրի հետ առընչված միջոցառումներին Արծրունի, Խրիմյան, Սբ. Գրիգոր Լուսավորիչ և Մարի Մանուկյան կրթական հաստատությունների մշտական մասնակցությունը;

-Ազգային Հիշատակի օրվան նվիրված միջոցառմանը երիտասարդների հոծ բազմության ներկայությունը;

-Դեպի Թուրքիայի դեսպանատուն կատարած տարեկան բազմամարդ երթը;

-Հայ Եղեռնի զոհերի հիշատակին Ապրիլի 24-ը «Ժողովուրդների միջև հանդուրժողականության ու փոխադարձ հարգանքի օր» հռչակող N 26.199 օրենքի ընդունումը;

-Բուենոս Այրեսում թուրք ցեղասպան Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կիսանդրու տեղադրումը խափանած տեղիս ամբողջ հայ համայնքի միասնական գործողությունները;

միայն մի քանիսն են այն կարևոր քայլերից, որ սկիզբն են առնում անհատների ու հաստատությունների նախաձեռնությամբ ու հետք են թողնում նրանց պատմության մեջ, դառնալով համայնքի պատմական ժառանգություն, քանի որ խթան են հանդիսանում իրադարձությունների հետագա զարգացման համար:

Այսպիսով, մենք չենք սխալվում ասելով, որ Հանուն Մարդու Իրավունքների Արգենտինահայ Շարժման ստեղծումը վերը նշված, ու նաև տեղի սղության պատճառով՝ չնշված, իրադարձություններից յուրաքանչյուրի և բոլորի ամբողջության անմիջական հետևանքն է:
…………….
Ավելի քան 150 հոգի, որոնց թվում շատ էին երիտասարդները, իրենց ներկայությամբ ապացուցեցին դրական այս քայլի կարևորությունը, որ վերջնական չէ ոչ շարժման կազմի ոչ էլ բովանադակության տեսակետով, քանի որ կազմված լինելով տարբեր շրջանակների պատկանող անձանցից, յուրաքանչյուր քայլ առողջ ու խոր վերլուծության ու բանավեճի կենթարկվի՝ ընդհանուր ճիշտ ուղին փնտրելիս:

Դահլիճում ներկաների թվում էին դեսպան Խուան Լանդաբուրուն՝ կրոնի և պաշտամունքի գծով փոխնախարար; օրենսդիր Գաբրիելա Ալեգրեն; պատգամավոր Լուիս Կունեոն; Էլիսա Մատան՝ «Հանուն խաղաղության, համերաշխության ու ժողովուրդների ինքնորոշման» շարժման անդամ; Նորա Պոդեստան՝ «Մարդու Իրավունքների Արգենտինյան Լիգա»-ից; Էռնեստո Մորեուն և Ինես Իզագիռեն՝ Մարդու Իրավունքների Մշտական գործող ասամբլեաից; Գրեգորիո Հայրապետյանը՝ «Լուիսա Հայրապետյան» հիմնադրամի նախագահ; Խուան Ջրնազյանը՝ ՀԲԸՄ վարչության անդամ; Խուան Օհանյանը՝ Իսահակ Պաղչեճյան Ուսումնական Հաստատության Նախագահ և Ռոբերտո Դելդելյանը՝ Մարաշի Հայրենակցական Միության Նախագահ:

Իրենց ողջույնի խոսքն էին ուղարկել ազգային կոնգրեսի անդամ Մարտին Սաբատելան, Արգենտինայում Պաղեստինյան Կազմակերպությունների դաշնության Նախագահ Տիլդա Րաբին և ԱՊԴՀ-ից:

Իվան Բիսեգլիա Լոմլոմջյանը, որի ուսերին էր դրված երեկոն վարելու պարտականությունը, կարդաց Հանուն Մարդու Իրավունքների Արգենտինահայ Շարժման (MAADDHH) փաստաթուղթը, որ պատրաստված էր հատկապես այս միջոցառման համար և որում ամբողջությամբ ներկայացված էր այս մարմնի ստեղծման պատճառները և այն հիմնական կետերը, որ ուղենիշ կհանդիսանան հետագա գործունեության համար:

Առաջին պարբերությունում ասվում է.

«Սահմանադրական կարգի վերականգնումով՝ արգենտինացիների պայքարը հանուն մարդու իրավունքների սկսում է բարոյական, սոցիալական և քաղաքական վերակառուցման մի ուղի, որ վերականգնում է հանրային հիշողությունը և ընթանում ճշմարտության ու արդարության որոնման ճանապարհով. Ճանապարհ, որ դժվարություններով հանդերձ, հանգեցնում է այն բանին, որ դատապարտվում և պատժվում են նույնիսկ բնակչության որոշ խավերի բնաջնջման հաշվին հանրային հարաբերությունները փոխելու պատրաստ ու մեզ միայն իշխող դասակարգի ու խմբերի շահերին ծառայող տնտեսաձև պարտադրել ցանկացող 1976 թվականից Արգենտինայում հաստատված ռազմաքաղացիական բռնատիրության ընթացքում կատարված վայրագությունների համար պատասխանատուները:

Հենց վերը նշված հայեցակարգերն ու իր նմանին խտրականության ենթարկելու ու բացառելու քաղաքականությունն էր, որ քսաներորդ դարի սկզբին հագեցրեց Հայոց Ցեղասպանությանը»:

Փաստաթղթում հետո նշվում է նաև. «Մեր առաջնային նպատակն է ստեղծել քաղաքական մի տարածք, ուր համայնքի մասնակցությունը ազգային քաղաքականությանը չլինի ապագաղափարակայնացված: Մասնակցության մի տարածք, ուր «հայկականն» ու Արգենտինայի ազգային քաղաքականությունը կարող են զուգամիտել:

Սա մարմնավորումն է ընդհանուր մտահոգության, որ գալիս է տարբեր ծագում ունեցող, մշակույթի, կրթության ասպարեզի մարդկանցից, երիտասարդներից, գաղութիս մի կարևոր հատվածից: Ու սա, գիտակցաբար կամ ոչ, քննադատությունն է «գետտո»-ական մոտեցման, որ ժառանգել ենք նախկին ղեկավարներից ու որն ընդհանուր էր ու գերակշռող համայնքի շատ շրջանակների համար: Այս «գետտո»-ական «մշակույթը» կարելի էր հասկանալ այն պատմական կտրվածքում, երբ պարտադրվում էր, սակայն բոլորովին ժամանակավրեպ է այժմ, երբ ժողովրդավարության ու քաղաքացիական մասնակցության ընդարձակումն արդեն կատարված փաստ է մեր հասարակության շատ լայն խավերի համար»:

Վերջում ներկայացվեց Շարժման գործունեության հիմնական նպատակների ցանկը.

«-Օրգանապես միանալ Արգենտինայում Մարդու իրավունքների պաշտպանության շարժմանը՝ միասնական ջանքերով և երկկողմանի կերպով աշխատել տարբեր կազմակերպությունների հետ;

-Տարածել Հայոց Ցեղասպանության և հիշողությունը վառ պահելու և արդարության հասնելու համար գրեթե հարյուամյա պայքարի մասին պատմական ճշմարտությունն և փորձառությունը;

-Եռանդուն կերպով ցույց տալ մեր համերաշխությունը այն ժողովուրդների պայքարի հետ, որոնք զոհ են եղել և զոհ են այժմ ցեղասպանության քաղաքականության ու բռնությունների;

-Կազմակերպել այնպիսի միջոցառումներ, որոնք թույլ կտան գաղափարների ու մտքերի փոխանակումն օգտագործել որպես միասնական գործողությունների համար համաձայնության կառուցման գործիք;

– Զարգացնել մեր գործունեություններն այնպես, որ հանուն մարդու իրավունքների պայքարը ոչ միայն հասկացվի որպես մարդու կյանքի իրավունքի համար պայքար, այլ նաև պայքար հանուն հավասար պայմանների ստեղծմանը, և սնունդի, կրթության, առողջության և բնակելի տարածության ապահովմանը մեր երկրի յուրաքանչյուր բնակչի համար»:

Նախաձեռնող խմբի անունից ելույթ ունեցան Պեդրո Մուրադյանը, Գևորգ Դոլմաջյանն ու Ադրիան Լոմլոմջյանը: …………………Միջոցառման վերջում առաջարկվեց պատվո կենաց՝ գինիով, մինչ ներկաները մտքեր էին փոխանակում Շարժման ապագա գործունեության և առկա ազգային հարցերի շուրջ:

You May Also Like
Read More

Սեւրի Դաշնագրի 100-ամեակ

Ս.Դ.Հ.Կ.-Հ.Յ.Դ.-Ռ.Ա.Կ. միացեալ յայտարարութիւն Այսօր կը լրանայ Դաշնակիցներու եւ Թուրքիոյ միջեւ խաղաղութեան՝ Սեւրի Դաշնագիրի ստորագրութեան հարիւրամեակը։ Սեւրի Դաշնագիրը միակ…
Read More