«…Մեղսակից Ենք Մենք Բոլորս…»

Բաց նամակ գրող, հասարակական գործիչ՝  Զորի Բալայանին

Հարգելի Զորի Բալայան,

կարդացի Ձեր նամակը ուղղված «Ռուսաստանի Դաշնության նախագահ պարոն Վ. Վ. Պուտինին», այդ պատճառով էլ կրկին անգամ պետք է բաց նամակով դիմեմ ձեզ: Կարծում եմ քննարկվող նյութը շատերին կհետաքրքրի, քանի որ նամակում արծարծված  հարցերը Հայաստանի ապագային են վերաբերում և շոշափում են հայ ժողովրդի արժանապատվությունը: Կարդալով Ձեր նամակը կարելի է տարբեր ենթադրություններ անել: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, ասես հայ ժողովուրդի և Հայաստան երկրի գոյությունը դարձյալ վտանգված են, այս անգամ արդեն անկախության դեպքում և խաղաղ պայմաններում, որը շոշափում է նաև Ռուսաստանի շահերը, ուրեմն միակ ելքը՝ գրողը շտապում է Ռուսաստանի նախագահին հիշեցնել այդ:

Բաց նամակ գրող, հասարակական գործիչ՝  Զորի Բալայանին

Հարգելի Զորի Բալայան,

կարդացի Ձեր նամակը ուղղված «Ռուսաստանի Դաշնության նախագահ պարոն Վ. Վ. Պուտինին», այդ պատճառով էլ կրկին անգամ պետք է բաց նամակով դիմեմ ձեզ: Կարծում եմ քննարկվող նյութը շատերին կհետաքրքրի, քանի որ նամակում արծարծված  հարցերը Հայաստանի ապագային են վերաբերում և շոշափում են հայ ժողովրդի արժանապատվությունը: Կարդալով Ձեր նամակը կարելի է տարբեր ենթադրություններ անել: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, ասես հայ ժողովուրդի և Հայաստան երկրի գոյությունը դարձյալ վտանգված են, այս անգամ արդեն անկախության դեպքում և խաղաղ պայմաններում, որը շոշափում է նաև Ռուսաստանի շահերը, ուրեմն միակ ելքը՝ գրողը շտապում է Ռուսաստանի նախագահին հիշեցնել այդ:

Կարելի է նաև հետևյալ եզրակացութությանը հանգել, և՛ հայ ժողովուրդը և՛ Հայաստանի վերնախավը արժանի չեն նկատվում անկախ երկիր ունենալու և կառավարելու համար:

Սա ապտակ է Հայաստանի իշխանավորների երեսին, եթե իհարկե նրանք այդ հասկանան, և միայն այդ տեսակետից կարելի է այն դրական համարել: Բայց Ձեր կողմից կրկնվում է նույն սխալը՝ մեր ազգային հարցերի լուծումը՝ ցեղասպանության ճանաչումից սկսած, մինչև Հայաստանի և Արցախի և՛ անվտանգության և՛ տնտեսական, ինչպես նաև քաղաքական, սպասել այլ պետությունների բարի կամքից:

Պատմությունից մեզ հայտնի է Իսրայել Օրիի գործունեությունը, ով հայրենասիրական գաղափարներով տարված և Հայաստանը փրկելու մտադրությամբ, մեն-մենակ ճանապարհ ընկավ Եվրոպայի մեծամեծների և իշխանների դռները թակելու:

Հայրենիքի ապագայի նկատմամբ մտահոգությունը, ազնիվ նպատակներ հետապնդելը, անարատ հայրենասիրությունից մղվելով ինչ որ գործունեություն ծավալելու ընթացքը, բոլորովին էլ չեն կարող երաշխիք լինել, թե ընտրված քայլը և այդ ընթացքը ճիշտ են, հենց այդ պատճառով էլ թույլ տվեք ժողովրդի լեզվով դիմել ձեզ.

Հարգելի Զորի Բալայան, ի՞նչ եք կորցրել և ի՞նչ եք որոնում:

Այո, դուք շատ լավ գիտեք, թե ինչ ենք կորցրել և կորցնում: Դուք, մենք, հայ ժողովուրդը կորցրել է հավատը իր երկրի լավ ու անվտանգ ապագայի նկատմամբ, իսկ սա չարիքների մեծագույնն է, այն էլ մոտ քսան տարի արցախյան փայլուն հաղթանակից և անկախություն ստանալուց հետո: Գիտեմ որ դուք բոլորից ավելի լավ գիտեք պատճառները, գիտեմ, որ հենց այդ պատճառով էլ դուք բոլորից ավելի շատ եք տառապում, սակայն  հրապարակայնորեն խոստովանել, բարձրաձայնել և մեկի «խաթրին» դիպչել չեք կարող, կամ չեք ցանկանում, որովհետև կամա, թե ակամա շղթայված եք: Որովհետև դուք էլ շատ գրողների և մտավորականների նման, կամա, թե ակամա դարձել եք ներկայիս տիրող վերնախավի, եթե ոչ համախոհը, ապա ճամփորդակիցը, գերեվարված եք նրանց ցանցում: Բայց կողմնակի մարդկանց կողմից չէ, որ պետք է ասվի, թե մտավորականության տեղը այդտեղ չէ, որտեղ նրանք հաստատ որ իրենց օտար են զգալու: Բայց դժբախտաբար Հայաստանի մտավորականության մի մասը այլևայլ պատճառներով իշխանությունների կողմից ներքաշվել է մի հորձանուտի մեջ, որից նա դուրս գալ չի կարողանում, չի համարձակվում, նույնիսկ չի էլ փորձում, որի մտավոր և հոգևոր կարողությունը, ձիրքը և տաղանդը ներկա վերնախավի կողմից շահագործվում է իր իշխանությունը ամրապնդելու համար, այն վերնախավի, որը իր գործողությամբ ընդդեմ երկրի անվտանգության և ժողովրդի շահերի, երկրում տիրող ճգնաժամը օրեցօր ավելի է խորացնում և այդպիսով վտանգում երկրի ապագան: Իհարկե որ այս կացության համար նաև մեղսակից ենք մենք բոլորս, ներառյալ մտավորականության այն ներկայացուցիչները, ովքեր լքել են երկիրը, ինչպես նաև կառավարող շրջաններից հեռու կանգնած քաղաքական այն գործիչները, ազգային այն կուսակցությունները, թե՛ հայրենիքում և թե՛ սփյուռքում, որոնք իրենց լռությամբ և իրենց կրավորական պահվածքով քաղաքական ասպարեզը միանգամայն զիջել են իշխանություններին:

Ձեր նամակից նաև այն տպավորությունն է ստացվում, ասես հայ գրողը մարտի դաշտում բարձրացնում է ձեռքերը, հանձնվում է և օգնություն է հայցում իր և իր վտանգված հայրենակիցների համար: Նման պահվածքը նվաստացուցիչ է այն անձանց համար, ովքեր, թե՛ Հայաստանում և թե՛ արտերկրում, պայքարում են և փորձում են ելք գտնել: Դուք փոխանակ այդ պայքարող ուժերի հետ լինեք և փորձեք նրանց աջակցել, նրանց հետ ելք որոնել, կանգնեք հուսահատված, այս կողմ այն կողմ դեգերող ժողովրդի կողքին և Ձեր իշխանավոր ընկերներին, հովանավորողներին պարզ ասեք, թե այդ ի՞նչ եք անում, դեպի ո՞ր անկումն եք գլորում երկիրը, դիմում եք Վլադիմիր Պուտինին, հարգալից և ինչ որ տեղ խոնարհաբար (թող ինձ ներվի այս ասել), ցանկանում եք նրան հիշեցնել, թե Ռուսաստանի շահերը որտեղ են, թե Հայաստանը եղել է Ռուսաստանի մաս և նա կորցնում է այն: Սա հիշեցնում է նաև տանուլ տվող և այլ ելք չտեսնող ու չորոնող մարդու՝ օգնություն կանչող հուսահատ ճիչ: Ինչո՞ւ եք կարծում, որ հատկապես նա՝ Վլադիմիր Պուտինը չգիտի, թե որտեղ են Ռուսաստանի շահերը, հարկավոր է նրան հիշեցնել այդ և նրան պատմության դասեր տալ: Միթե՞ նա չէ, ով, ինչ որ հատուկ ծրագրեր հետևելով, դատարկում է Հայաստանը և դուք և մյուս մտավորականները և իշխանավորները ապշած, մի կողմ կանգնած դիտում եք այդ և անգամ բողոքելու անզոր եք:

Բայց երևի ինչ որ մարդիկ կգտնվեն, ովքեր կհամաձայնվեն ձեզ հետ, և այլ ելք չտեսնելով մի չարաբաստիկ օր, կամ ըստ Խ. Աբովյանի, օհրնված մի օր կգնան և Վլադիմիր Պուտինից թախանձագին կխնդրեն, քանի դեռ ուշ չէ, Հայաստանը միացնել Ռուսաստանին, որովհետև անգամ ևս, այն էլ 21-րդ դարում Հայաստանի ներկան և ապագան մեզ հուշում են, որ հայ ժողովուրդը ընդունակ չեղավ և երևի չէ, իր երկրում այնպիսի հասարակական մեխանիզմներ և պետակնություն ստեղծել, որպեսզի կարողանար մյուս ժողովուրդների նման արժանավայել և անկախ ապրել:

Դիպուկ է ասել Վինստոն Չերչիլը.

«Յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է այն կառավարության, որ ունի»:

Այստեղ առիթից օգտվելով ցանկանում են ձեզ հետ նաև մի այլ հարց արծարծել, որն ինձ մոտ առաջացավ ձեր «Դրախտ և Դժոխք» գիրքը կարդալուց հետո: Այդ ինչպե՞ս եղավ, որ դուք՝ որպես սովետական հասարակությունում ուսում առած բժիշկ, հասարակական գործիչ, հրապարակախոս, սկսեցիք այդպես ջերմեռանդ հավատալ աստծո գոյությանը, որ երբեմն որոշ երևույթներ այնպես եք նկարագրում, բացատրում, ասես դա աստծո կամքով է այդպես կատարվել, կամ էլ աստծո նկատմամբ հավատի բացակայությունը, տրամաբանական հետևանքն է այս, կամ այն բացասական երևույթի նման ընթացքի:

Անհավատալի է, բայց դուք գրում եք.

«Ամեն ինչ Աստված է տնօրինում» (Էջ 343):
«Հաճախ եմ մտածել, որ հենց ամենասկզբից ամեն ինչ սահմանվել է Աստծո կամքով» (Էջ 499):

Տարիներ առաջ Հայաստանի հեռուստատեսության առաջին ծրագրով և այն էլ  ուղիղ եթերով, ինչ որ պատմաբան Դոկտ. Պրոֆեսոր խոսում էր հայ ժողովրդի դեմ կատարված ցեղասպանությունից, հայ ժողովրդի պատմությունից, դարավոր արհավիրքներից և վերջում առանց այլևայլի ասաց.

«Աշխարհում ինչ որ կատարվում է, կատարվում է աստծո կամքով»:

Սա սոսկալի հայտարարություն է, սա ահռելի մոլորություն է: Այսինքն ի՞նչ, այսինքն եղեռնը կատարվել է աստծո կամքո՞վ: Այսինքն հենց ի-սկզբանե ինչ որ ողորմելի և անօգնական նախամարդի հետ կատարվել է, ապա կատարվել է աստծո կամքո՞վ: Միթե՞ մարդկության կողմից կատարված բոլոր հանցագործությունները, նաև կրոնի անունից, հրահրած և մղած պատերազմները կատարվել են աստծո կամքով: Միթե՞ աշխարհի վրա ի սկզբանե աստծո կամքով է ստեղծված մարդկության քիչ տոկոսի դրախտային և մեծամասնության դժոխային կյանքը: Չէ որ յուրաքանչյուր բանական մտածող մարդ պետք է ինքն իրեն հարց տա, եթե՞ դա այդպես է, ապա, արդյո՞ք մարդկությանը և հատկապես մեզ հայերիս համար, պետք է նման դաժան,  մարդկության և մեր հայրերին այդքան տառապանքներ պատճառող աստծուն հավատալ և դեռ նրան երկրպագել և այսօրվա մեր կյանքում եղած տարատեսակ դժվարությունների լուծումը, որոնց պատճառը և հեղինակը մենք ինքներս ենք, հայ մարդիկս, հայ իշխանավորները, նրանից սպասել:

Եվ ընդհանրապես, միթե՞ քրիստոնեությունն էլ հենց սկզբից բռնությամբ, արյունով, կոտորածներով չի հաստատվել Հայաստանում: Այն սոցիալիզմի նման, որի հարվածները նաև ձեզ է հասել, որի կործանման վկան նաև մենք ինքներս դարձանք: Դուք ինչ որ տեղ արտահայտել եք այն միտքը, որ նման սոսկալի բռնությամբ և ավերումների գնով հաստատված սոցիալիզմը, բնականորեն չէր կարող այն լինել, ինչ որ պետք է լիներ: Ապա մենք ինչո՞ւ ենք ահա արդեն 18 դար շարունակաբար սրբացրել Գրիգոր «Լուսավորիչին» և հավատում ու հետևում ենք նման դաժանությամբ հաստատվող կրոնին…

Քավ լիցի, երբեք չէի ցանկանա մեծամիտ նկատվել և փորձել ձեզ կամ ընթերցողներին խրատներ տալ, բայց երևի ավելորդ չէր լինի այստեղ մեջբերել Գերմանիայի նախկին կանցլեր և սոցիալդեմոկրատների ղեկավար՝ Վիլի Բրանդի խոսքերը, ուղղված իր կուսակցության անդամներին.

«Ոչինչ ինքն իրեն չի ստացվում: Եվ միայն շատ քիչ բան է հարատև: Այդ պատճառով էլ վստահեք ինքներդ ձեր ուժերին և հիշեք, որ ամեն մի ժամանակ իրեն հատուկ պատասխաններն է պահանջում և մարդ պետք է իր բարձունքի վրա գտնվի, եթե ինչ որ լավ բան գործադրել պետք է»:

Հարգանքներով՝

Սամվել Հովասափյան
Բեռլին, դեկտեմբեր 2013

 

7 comments
  1. Zori Balayan

    Ինձ թվում է թէ մենք չենք հասկանում ոչ մեր պատվարժան Նախագահ պարոն Սերժ Սարգսյանին եւ ոչ ալ մեր մտավորական եւ հարգարժան պարոն Զօրի Բալայանին::

    Անկախ պետություն, նշանակում է, ըլլալ անկախ տնտեսապես, եւ ըլլալ անկախ ռազմական ուժով:

    Ինչպես տեսնում էք մեր ներկա Հայրենիքին վիճակը, եթէ կույր չեք, պետք է որ ի վիճակի լինեք տեսնելու որ, մեր երկիրը, մեր Հայրենիքը, դժբախտաբար ի վիճակի չէ իր բնակիչներուն,
    կերակրելու եւ ոչ ալ գործով ապահովելու, այս մէկը նշանակում է որ մեր Հայրենիքը տնտեսապես մեղմ ասած կախյալ է անկախ երկիրներու նյութական եւ տնտեսական օգնությունից:

    Պատերազմի ընթացքին, մեր Հայրենիքը, կախյալ է անկախ պետություններու ռազմամթերքի հայթաթումից որ անվճառ չէ, եւ ոչ ալ նվեր, այս ալ նշանակում է թէ, անկախ պետությունները կարող են մերժել մեզի զենք վաճառելը, այդ պարագային պէտք է որ անձնատւր լինենք թշնամուն, մեր կնոջ եւ երեխեքի հետ միասին եւ կամ ալ հավիտյանս հավիտենից պարտքերու տակ չոքինք:

    Ին՞չ մեղք ունի հոս մեր պատվարժան Նախագահ պարոն Սերժ Սարգսյանը, մեր հարգելի մտավորական պարոն Զօրի Բալայանը եւ կամ Ծիծեռնակաբերդում մեր անմեղ զոհերուն
    հիշատակը հարգող հզօր եւ պատվարժան պարոն Փութինը:

    «Ողբամ զքեզ Հայ ժողովուրդ որ տակավին դավաճաններու ես ծնունդ տալիս»:

    Նիքօլա Րօմաշուք Հայրապետեան

  2. Romashuk Writes

    You err Mr.Nicolai Rumashuk. Firstly, Armenia is rich in minerals: gold, bronze, molibdenum, etc.     
    Armenia does not have to be dependent on Mother Russia, to whom, you believe, we should bend over. Russia has betrayed Armenia a number of times.

    1. At Kars in 1917. They may say it was because of the Red Revolution etc. which has nothing to do with leaving the huge arms/munitions cache to Turks via an incompetent Russian officer, whom the Turks bribed. Also when Lenin thought/imagined that he could bribe the Turks with  gold and arms turning Mustafa Kemal's Turkey into a Soviet republic. He forgot ally Armenia.
    2. When Azeri Tatar-Turks butchered Armenians in Sumgait and Baku, Garbachov could have sent over huge Antonovs with Russian troops within 24  hours. But he delayed it intentionally for a whole week.
    3. Russia lent its troops to the OMON Tatar-Azeris to fight our freedom fighters.
    4. Russia recently sold $2 to $3 billion worth of modern armament to Axerbaijan.
    5. Russia recently promised to lend to Turkey $10 billion and technicians to build nuclear power stations in Turkey. It could have advanced the money to us to re-open dozen factories that were abandoned when the Soviet Union collapsed. Instead it pompously bestowed medals (not even gold) on the chests of a few Armenian veterans who fought in the Hairenakan War. That was the appreciation we got … medals  only.
    Armenia can obtain gas from Iran. It was announced by an Iranian delegation which was in Armenia when Serge Sarksyan signed the deal with Putin.
    Armenia can copy the governance style of Switzerland. One of the Swiss laws orders that citizens who undergo training  in the army return home with their weapon … just  in case some Hitler invades the country.
    One more thing. After four years of hard negotiations with the EU, the U-turn of  Sarksyan will not be easily swallowed. Armenia should follow the "complementarian" diplomacy that former minister  Vartan Oskanian set forth so as to be a sovereign  country.
    By the way, Zori Balayan should consider that whenever our kings have allied with a protagonist in the duel of empires, we  have  lost. We must be well-armed and depend on our own human and material resources. We need to re-organize in Diaspora and through our magnates form the nucleus of a national investment trust fund and start repatriation to the RoA and Artsakh NOW.

    1. With a Lot of Tears

      Dear Sir,

      I read your comment with a lot of tears in my eyes. The mines you mentioned will not make our country independent. In Africa they also have diamond mines but many call them "blood diamonds". Some Arab countries have huge oil fields but not the technology to become free and independent. We don't have the technology either. It's baseless to say that Russia helped the Tatar-Azeris to fight our freedom fighters. These troops were fighting our freedom fighters for money. It's true that Russia sold arms for billions of dollars to Azerbaijan. That's business as usual.

      The Azeris will never be able to use these weapons because of their lack of know-how. Regarding Turkey, please take into consideration that Turkey is helping other countries with nuclear technology. Pakistan is one example. Besides, if the Russians do not build it, the French or other powers will be glad to build a nuclear power plant for Turkey. The Russians can't afford to let other powers steal the cheese from their bread.

      I felt also very sorry seeing you compare the Bolsheviks with the Soviet Union. Why are you trying to neglect the Dsidsernagapert, Arpa Sevan and all our intellectuals like Mikoyans, Lazarians, Viktor Hampartsumian, Aram Khachaturian, Tatoul Altunian etc. Can't you see that a century after the Armenian Genocide, the United States and the other "Christian" super-powers not only do not recognize the Armenian Genocide but they are not even allowing the display of the rugs knitted by our orphans of the Genocide.

      You also mentioned also Vartan Oskanian. I respect all our politicians, but the first Armenian refugees who fled Armenia and whom I welcomed in Europe fled Armenia at the time of Ter Petrossian, Raffi Hovhannisian, Vartan Oskanian, etc. One person who possibly could have stopped the immigration from Armenia, Vazken Sarksian, we killed him with our hands. We can´t blame the Turks or the Azeris for that.

      I agree with you that Gorbachev was late to reach the Armenians in need in Sumgait and Baku. If it was miscalculation or purposely done, it´s up to God to judge him.

      If you have the chance to read Melkon Gurjian´s "Bantookhdi Gyanken", grab it with both hands. You will then come to know more about Armenia before the Soviet Union.

      When the Armenian-American arms dealer–the late Soghanalian–sold tanks to Saddam Hussein to confront the Americans, the US asked Soghanalian why did he sell the tanks. His answer was: "If I hadn´t done it, then someone else would have done it."

      How many foreign presidents have you seen placing a wreath the Dzidzernagapert Monument in memoriam of the Armenian Genocide cictims? President Putin DID IT. He has the guts.

      Nicolai Romashuk Hairabedian 

      1. !One by One

        Mr. Romashuk,
        I will reply one by one to your  queries and/or defensive utterances.
        1.Your reference to my Russian soldiers fighting alongside Omon Turk-Tatar forces is absurd. Russian soldiers (Soviet then) were not mercenaries.The latter were Afghan Mujaheeds, Chechens and some such.
        2. I quote your ¨Turkey helps other countries with nuclear technology¨. You must be either dreaming or sending best wishes to Turkey. Turkey has  nuclear technology?
        3.¨Business as usual¨ (your words for Russia). If so, you are confirming what I wrote.
        4. Arpa Sevan and Dzidzernakapert neglected by me plus a dozen intellectuals, you said. I cherish them all.
        5.As to former Foreign Minister Vartan Oskanian, he initiated the complementarian (so to speak) diplomacy to steer Armenia away from siding with one or the other powers.

        6.The Minerals  that Armenia ,in extension the Armenian people posess ,will be  mined and made use  of by more competent leaders,soon,hopefully.
        7.As to laying wreaths at the Tzitzernakapert  Monument to our martyrs mutilated and butchered by genocide state,many Western leaders and Eastern ones  have also done so. Some do it without pomp(like FM-read,secretary  of state Hillary Clinton-and many others.Time is nearing when both U.K. and USA will officially recognize  the Armenian Genocide ,do  not worry about  that. BTW. America,i.e.,USA, has so far  given as  aid to RA  over TWO billion dollars,what  has the ex-soviet  union  country  Russia given,other than taking over  huge factory in Armenia , because latter  owed a paltry  120 million dollars to Russia.
        Near forgot  ,the Ten or I hear it may exceed to become   TWENTY  billion dollars  CREDIT  that pres.Putin  has decided to extend to Turkey is money  in equipment(same  thing)plus  technology and trained  technicians to set that  up.Turks familiar  with nuclear Technology??? this indeed  is very QUESTIONALBE.I let  others explain to you  how  far advanced  Turks are  in technologies….
        The Rug (orphans) to be  displayed and/or Soghanalian affair.
        These are  small change.Think of over 200,000 Armenian  soldiers who gave their lives in defense of the Hairenakan(patriotic) WWII,plus  some more in other allied  forces.

        1. One by One

          Dear Mr. Gaytzag Palandjian,

          1. Most of the foreign fighters who fought against our army were getting paid for it.
          2.  Urenco and Stork companies have joint venture uranium-enrichment factories in Turkey. Turkey has delivered to Pakistan such nuclear technology as aluminum castings, dynamos, etc. The name of the Turkish company is E.T.I. The major Pakistani figure responsible for the development of Pakistan's atomic bomb is A.Q. Khan.
          3. "Business as usual". Yes, the Azeris will never be able to use these weapons because they don't have the know-how. The Russians have repeatedly said that the Artsakh problem must be solved through peaceful means.
          4. I hope you will also cherish Armenia's Medzamor nuclear power plant, the National Library and many other valuable  constructions such as the Yerevan Square.
          5. With a lot of respect to Vartan Oskanian, politics is politics. When a woman loves two men and says to both that she loves them, you can call it politics, betrayal or anything you like. We were raised with the saying "a good neighbor is much desirable to a friend who lives far away".
          6. Armenia's mines. Allow me to remind you of the blood diamonds, slavery, etc.
          7. I said that very few foreign presidents have laid wreaths at Dzidzernagapert. We do respect Hillary Clinton for laying a wreath and for showing  respect to the victims of the Armenian Genocide.  Let's not forget that it a was personal gesture and not an official decision on behalf of the American government. Besides, she was not a US president. I hope that one day she will become president. Vladimir Putin was and is the president of the Russian Federation.

          Of course, we are very thankful to the American government for its financial support of our country, but by not recognizing the Armenian  Genocide it is also responsible for the poverty in Armenia. I disagree with you strongly for not being thankful to the Russians and the Soviet Union for their granting many years of peace to us .

          The Soviet Union lost more than 20 million of its citizens in WWII when Armenia was part of the Soviet Union. Upon my request and with the permission of our President Serzh Sarkissian, Suzanne Shahinian directed a documentary about WWII Armenian military casualties. Unfortunately,  may be you are siding with the Nazis.

          Nicolai Romashuk Hairabedian

           

          1. Nazi Accusation

            Me siding with the Nazis? Are you joking?

            Yes, indeed the Soviet Union lost 20 million people in WWII. Part of it was by Stalin who banished many millions to work and die in the goulags–remember "Dr. Zhivago"?

            It is a myth that Russia has helped Armenia. Pray tell as to my first post…when in Kars, they abandoned  us. In Nagorno-Karapagh they sided with the Omon forces of Axerbeijan. Recently they were arming the latter more than did Armenia. To Armenia a few hundred million dollars in arms, to Axerbeijan billions worth of military hardware. For what? To fight back Russia?

            You mentioned a book re the 109 Armenian heroes who fought in the Soviet army. I was assigned by the president of the French Resistance of Armenian origin to have the book translated into  Armenian, which I partially did through the French Lycee in Yerevan. I was invited to assist at Mont Valerien on the 40th Anniversary of  Fusilation of Misak Manouchian and his famous group ¨L´afiche Rouge¨.

            This will be my last post to you since you twist everything and then near dub me a Nazi or a sympathizer.

            Adios!

          2. Nazi Accusation

            Dear Mr. Gaytzag Palandjian,

            On the first place I deeply regret that you have decided not to write to me any more. I thought may be you could learn something as a result of our two way correspondence. I feel very sorry for you.

            For your information, I want to tell you three last things: a Dutchman, named Henk Sleebos–sorry for the dictation–lived somewhere in The Netherlands called Sint Pakras; in English it means Saint Pakras. He had a lot of influence on the atomic industry in The Netherlands, he was also the 15% share holder of the Turkish atomic industry "Gunuz Sire". Because of the logistic help of this Turkish atomic industry and the Dutch industrial of the Urenco and the share holder of "Gunuz Sire" Henk Sleebos, Pakistan completed its atomic bomb dreams..

            On the second place, I was glad to hear that you have seen the film "Dr. Zhivago". If you have not yet been in Hollywood, I will pray for you, that one day you will have the chance to pay a visit to the Hollywood film industries and that all your dreams will become true and you will come to know that Stalin was not from a Russian origin. The Russian people are much too much civilized to commit big crimes, the Indians tell you more about history.

            By this occasion, the last thing that I want to tell you is, if you are insisting that I mentioned a book about 109 Armenian heroes, my advice to you is that you are in need of urgent help, Dr. Phil?

            God Bless You.

            Nicolai Romashuk Hairabedian

             

Comments are closed.

You May Also Like
Read More

«Բան Մը Չընել»

Հրայր Ճէպէճեան, Ազդակ, Պէյրութ, 2 Նոյեմբեր 2010   «Արգիլուած քաղաք”ը չինական թագաւորական պալատն ու նստավայրն էր, ուր տարիներու…
Read More
Read More

Արմիկը Ու՞ր Է

Գրիգոր Գրաճեան, Պէյրութ, 9 Մայիս 2011 Խուռներամ ժողովուրդ մը հաւաքուած է նաւահանգիստը: Աշնանային տակաւ առ տակաւ խտացող սեւ…
Read More