«Մենք Ենք, Մեր Նախագահը»

Սամվել  Հովասափյան, Բեռլին, Սեպտեմբեր 2012

Վերջերս  հայկական տարբեր կայքէջերում կարելի է դիտել Հայաստանի Հանրապետության նախագահի և կառավարության ամբողջ անձնակազմի նիստի տեսաժապավենը: Չես կարողանում կողմնորոշվել, թե ի՞նչ է սա: Նախագահի  կողմից խոստովանությո՞ւն: Լուրջ դիտավորո՞ւմ, թե՞ հերթական ժեստ՝ խաղ, ժողովրդին ասելու, թե հույսդ մի կտրիր, ինչ- որ բան կատարվելու է:

Եվ մեր տրամաբանությունը և  մեր փորձը  և մեզ մոտ այն գիտակցության ամրացումը, մեզ հուշում են, որ եթե Հայաստանում անկախ դատարան գոյություն ունենար, ապա այդ հավաքի մասնակիցներից  և ոչ մեկը՝ այս կամ այն իշխանական աթոռին բազմած և այդ օրը այդտեղ ներկա չէր լինի: Այնուամենայնիվ, մեզ մոտ շատ հարցեր մնում են անպատասխան:

Տեսաժապավենը դիտելուց հետո մնում ես ապշած, արդյո՞ք հարգելի նախագահը և« իր տղաները»  այնքան են կորցրել չափի զգացումը, այնքան են հեռացել իրականությունից, որ իրար շուրջ նստած խաղ են խաղում և ցանկանում են ժողովրդին հավատացնել, որ կկարգավորվի ամեն ինչ: Արդյո՞ք հարգելի նախագահը չորս տարիների ընթացքում նոր է միայն նկատում, կամ լսում, թե իր ենթակաները ինչպես են աշխատում: Արդյո՞ք նոր է լսում, որ Հայաստանի բնակչությունը ազգովի որոշել է իր հայրենիքը այնտեղ որոնել, ուր օրենքները հարգվում են, ուր օդը, մթնոլորտը, ջուրը թունավորված չէ, ուր մարդավայել աշխատել և ապրել կարող է, ուր մարդավայել իրավունքներ և մարդավայել հարգանք կունենա:

Չէ, մեծապատիվ պարոն Սերժ Սարգսյան, ինչպես որ ժողովուրդը ձեզ հանգիստ է թողել, դուք էլ հանգիստ թողեք նրան և բոլորովին էլ հոգսերի մեջ մի ընկեք, նրան ինչ- որ չիրականացվող  խոստումներով, բոլորովին էլ մի մտահոգվեք, նման տեսաժապավեններ թողարկելով, ձեր շրջապատի «լավ տղաները» ձեզ համար դարձյալ կապահովեն ընտրություններում ձայների մեծամասնությունը, այնպես որ երկրի նախագահական Աթոռը այս անգամ էլ թափուր չի մնա:

You May Also Like
Read More

ԱՆԿՈՒՄ

Ռուբէն Յովակիմեան, Սեն Ռաֆայել, Ապրիլ 2021 «Կեանքում, գէթ մէկ անգամ, բախտը թակում է իւրաքանչիւրի դուռը, միայն թէ, շատ…
Read More
Read More

Արեւմտահայության հայրենադարձության խնդիրը եւ հայության ակնկալիքները

Սեւակ Արծրունի,Երևան, 25 Ապրիլ 2014 Արեւմտահայերու Ազգային Համագումարի Կեդրոնական Խորհուրդի Անդամ Ընդհանրացված սովորույթ է, նամանավանդ հարյուրամյակի նախաշեմին, հայոց…
Read More