Գարեգին Չուգասզյան, 168.am, Երեւան, 8 Օգոստոս 2016
Տարբեր մերձքաղաքական շրջանակներ, տարիներ շարունակ, ինչ-ինչ մղումներից ելնելով, դավադրական տարբեր տեսությունների հիման վրա փորձել են ստվեր նետել Հիմնադիր խորհրդարանի (ՀԽ) վրա՝ վերագրելով նրան տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների գործիք հանդիսանալու մեղադրանքներ, ընդ որում` այդ մեղադրանքները հնչել են թե՛ արևմտամետ, թե՛ ռուսամետ գունավորումով, որը հասկանալի է, քանի որ ՀԽ-ը մշտապես հանդես է եկել հստակ հայակենտրոն կողմնորոշումով:
Ապրիլյան քառօրյա պատերազմից և դրան հետևած «Սասնա ծռերի» ապստամբական գործողությունից հետո, երբ մեր ամբողջ ժողովրդի համար ակնհայտ դարձավ ՀԽ-ի հայակենտրոն հստակ կողմնորոշումը, այդ մեղադրական հարձակումները դարձան էլ ավելի կատաղի…

ՀԽ-ն իր արտաքին քաղաքականության ռազմավարական հայեցակարգը, որը արդյունք է հանրային երկարատև քննարկումների, մշակել և հրապարակել է դեռևս 2012 թ.-ին: Դրանից հետո արված բազմաթիվ քաղաքական հայտարարությունները, ելույթներն և մամլո ասուլիսները հենված են եղել այդ փաստաթղթի վրա և ընդամենը շտկումներ են մտցրել նրանում՝ կապված ընթացիկ քաղաքական զարգացումների հետ:
Արցախյան հարցի կարգավորման հետ կապված հայկական կողմի վրա բանեցվող ներկայիս ճնշումների համատեքստում վերստին անհրաժեշտություն է առաջացել ներկայացնելու 2012 թ.-ին ընդունված արտաքին քաղաքականության ռազմավարական հայեցակարգից այն հատվածը, որը կապված է Հայաստանում գաղութային ադմինիստրացիայի հեռացման որպես Հայաստանի ապագաղութացման և հայկական գերիշխանության վերականգնման նախապայմանի ներկայիս հրամայականների հետ …
Ըստ վերոհիշյալ հայեցակարգի, անցնող քսան տարիների ընթացքում հայ-ռուսական հարաբերությունների ձևաչափը պաշտոնապես հռչակված ռազմավարական գործընկերության փոխարեն ձևավորվել է որպես հայության և Հայաստանի կենսական շահերի հաշվին Ռուսաստանի շահերի իրացման նորգաղութային կախյալություն:
Սակայն գլոբաբալացված, համակցված և հարափոփոխ արդի աշխարհի պայմաններում, ինչպես նաև Ռուսաստանի աշխարհաքաղաքական դերի նվազման հետևանքով, այն չի մնացել երկկողմ հարաբերությունների սահմաններում և հետզհետե կերպափոխվելով` ներկայումս վերածվել է տարբեր աշխարհաքաղաքական ուժային կենտրոններից Հայաստանի նորգաղութային կախյալության բարդ և բազմապիսի ձևաչափի:
Ռուսաստանը դրա տարբեր հարթություններում ստանձնել է հիմնական կատարողի, միջնորդի կամ գործակցի դեր: Միևնույն ժամանակ՝ Ռուսաստանը մշտապես ձգտում է վերականգնել Հայաստանի նկատմամբ իր նախկին մենաշնորհը՝ որպես լուծում ընտրելով նրան իսպառ ընկճելու և որևէ այլընտրանքից զրկելու ճանապարհը: Այդ նպատակով Ռուսաստանը կազմակերպում է հայաստանաբնակ հայության արտագաղթ դեպի իր տարածք, կիրառում է քաղաքական, տնտեսական, մշակութային և տեղեկութային ճնշման կոշտ լծակներ, Ադրբեջանին տրամադրում է ծանր սպառազինություն:
Իսկ հայաստանյան ապազգային ու ապապետական վարչախումբը, որն այս նորգաղութային կախյալության իրավիճակի գլխավոր մեղավորն է, վերածվել է վերոհիշյալ նորգաղութային ձևաչափը սպասարկող հիմնական գործիքի:
Ուստի ներքին քաղաքական փոփոխություններով և ոստիկանապետական վարչախմբի հեռացումով է սկսվելու ապագաղութացման և հայկական գերիշխանության վերականգնման նոր փուլը հայաստանում:
Thank you Keghart for giving Garegin this chance to express his opinion from underground. This is a tangled geopolitical situation and is not an easy one and it never was. I would also like to add that neither Garegin nor his friend underestimate the work that our war heroes and martyrs have done for the independence of Artsakh and Armenia. However, a different system of values is required to build a strong civic society. This is Garegin’s comments from his Facebook page.
1949թ. ստալինյան ռեպրեսիաների հերթական ալիքի ժամանակ, մի շարք ռուս գեներալներ, որոնք իսկապես նորավարտ պատերազմի հերոսներ էին և աչքի էին ընկել մարտական խիզախությամբ, կուռկուռի ձագ էին դառել, երբ իրենց մի շարք մարտական ընկերների, որոնք նույն պատերազմի ոչ պակաս հերոսներ էին, Ստալինը սկսեց գնդահակարել, աքսորել և այլ բռնությունների ենթարկել… Միակ բանը, որ լսվում էր նրանց պապանձված շրթերից, դա անվերջ շնորհակալություն էր կուսակցությանը, կառավարությանը և անձամբ ընկեր Ստալինին՝ երկիրը անհուն իմաստությամբ կառավարելու համար… Հիրավի, մարտական խիզախությունը և քաղաքացիական խիզախությունը տարբեր որակներ են և ենթադրում են ոգու տարբեր բարձրունքներ…
If you ask me what system of values is required for today’s leader, I can bring the example of Artur Sargsyan, the guy who’s heroic and selfless act delivered food to “Sasna Tsrer” who were blockaded from humanitarian aid by Serjik’s regime. Below is an excerpt from Saro Saroyan’s article about Artur, published in Hetq (peopled have nicknemd Artur Հաց ախպեր).
Իսկ Հաց ախպերը այս երկրից չէ, նա կամ անցյալից է կամ ապագայից, ով մեր աշխարհն է եկել՝ ասելու համար թե ովքեր ենք մենք ու ինչպես պետք է գործենք։ Նա Մատենադարանի խունացած մագաղաթների վրա մեր պատմիչների կողմից նկարագրված հայկյան դարաշրջանի հայորդու մաքառող տեսակն է, ով անցյալից եկել է մեզ ոչ թե համոզելու, թե ինչ չպետք է անենք, այլ իր գործով մեզ սովորեցնելու թե ինչ պետք է մենք անենք։ Նա ապագայից եկած այն հայորդին է, ով խոսքի փոխարեն գործելու ճրագն է վառել, այն հավատամքով, որ իր ետեւից գնալու են հազարները։ Արթուր Սարգսյանը մեր անցյալն ու ապագան իրար կապող օղակն է։
1 comment
System of values- Հաց ախպեր
Thank you Keghart for giving Garegin this chance to express his opinion from underground. This is a tangled geopolitical situation and is not an easy one and it never was. I would also like to add that neither Garegin nor his friend underestimate the work that our war heroes and martyrs have done for the independence of Artsakh and Armenia. However, a different system of values is required to build a strong civic society. This is Garegin’s comments from his Facebook page.
If you ask me what system of values is required for today’s leader, I can bring the example of Artur Sargsyan, the guy who’s heroic and selfless act delivered food to “Sasna Tsrer” who were blockaded from humanitarian aid by Serjik’s regime. Below is an excerpt from Saro Saroyan’s article about Artur, published in Hetq (peopled have nicknemd Artur Հաց ախպեր).
Իսկ Հաց ախպերը այս երկրից չէ, նա կամ անցյալից է կամ ապագայից, ով մեր աշխարհն է եկել՝ ասելու համար թե ովքեր ենք մենք ու ինչպես պետք է գործենք։ Նա Մատենադարանի խունացած մագաղաթների վրա մեր պատմիչների կողմից նկարագրված հայկյան դարաշրջանի հայորդու մաքառող տեսակն է, ով անցյալից եկել է մեզ ոչ թե համոզելու, թե ինչ չպետք է անենք, այլ իր գործով մեզ սովորեցնելու թե ինչ պետք է մենք անենք։ Նա ապագայից եկած այն հայորդին է, ով խոսքի փոխարեն գործելու ճրագն է վառել, այն հավատամքով, որ իր ետեւից գնալու են հազարները։ Արթուր Սարգսյանը մեր անցյալն ու ապագան իրար կապող օղակն է։
Comments are closed.