Սամվել Հովասափյան, Բեռլին, Ապրիլ 2013
Սույն թվականի մարտ 9-ին Գերմանիայի Պոտսդամ քաղաքում կազկմակերպված համագումարում դասախուսություն կարդալու համար Ամերիկայից Գերմանիա հրավիրված Տիկին Պրոֆեսոր Փիրումյանը բանախոսեց նայև Բեռլինի Հայ Համայնքի «Հայ Տան» սրահում: Որքան էլ որ մեծ է մեր բոլորիս հարգանքը Տիկին Փիրումյանի անձի և երկար տարիների կատարած ցեղասպանությանը նվիրված նրա աշխատանքների նկատմամբ, ապա դժվար է համաձայնվել նրա այն մտքի հետ, որ այսօր հայության՝ մանավանդ երիտասարդ սերնդի, լոզունգը պետք է լինի նաև պահանջատիրությունը:
Սամվել Հովասափյան, Բեռլին, Ապրիլ 2013
Թող հարգելի տիկին Փիրումյանը ինձ ների ասել, որ եթե չի կարելի նման հայտարարությունը պոպուլիստական համարել, ապա այն այդպես էլ հնչում է և այդ պատճառով էլ արժանանում է ամբոխի կողմից ծափահարության:
Իսկապես, մենք սփյուռքահայերս, մեծ մասամբ բոլոր կողմերից ապահովված լինելով, մեզ ու մեր երեխաների համար ստեղծելով և մեզ պաշարելով աշխարհքի շատ ու շատ բարիքներով, երբեմն մոռանում ենք, թե ո՞վ ենք մենք, թե ո՞վ է մեր պահանջների, արարքների, շարժումների հնարավոր հետևանքների կրողը: Այո, մենք սփյուռքահայերս կարող ենք շատ պահանջներ ներկայացնել, որովհետև մեր երեխան չէ, որ Արցախում կանգնած է դիպուկահարների դեմ-դիմաց, մեր երեխաները չեն, որ վաղը հնարավոր պատերազմի դեպքում, առաջինը իրենց վրա են կրելու թշնամու հարվածը. մեր երեխաները չեն, որ պետք է պատերազմի դաշտ ուղարկվեն: Մեր տունը չէ, որ ռմբակոծվելու է: Ես չեմ ցանկանում պաշտպանել հայ- թուրքական արձանագրությունները, ոչ էլ Սերժ Սարգսյանին, բայց ժամանակին նա անդրադարձել է նման հնարավորությանը:
Եվ վերջապես մեր երեխան չէ, որ աղետի գոտու սառնամանիքը պետք է քաղցած, հիվանդ, մրսած հաղթահարի, մեր մայրը, քույրը, երեխան չէ, որ թուրքիա է գնացել աշխատանք որոնելու, եղբայրը չէ, որ չկարողանալով այլևս իր ընտանիքի, երեխաների հոգսերը տանել և տառապանքը տեսնել, լքել է հայրենիքը և կամովին աքսորի է գնացել: Ապա գյուղացու կյանքը, ապա աշխատավորի, ապա արտագաղթողի հոգեկան վիճակը, ապա նրա, ապա սրա, ապա ամբողջ ժողովրդի բազմապիսի ու բազմաբովանդակ խնդիրները, որ գոյություն ունեն այսօր Հայաստանում, որոնք անհապաղ լուծում են պահանջում:
Այստեղ կարելի է հիշել մի դրվագ Եղիշե Չարենցի 1925-26 թվականին արտասահման կատարած այցելությունից: Ինչ որ մի զրույցի ժամանակ նրա զրուցակիցը ցանկանում է իմանալ Հայաստանում գրականության վիճակի մասին, Չարենցը պատասխանում է. «Լսեք, եթե մեկի բնակարանում կրակ է բռնկվել և ամեն ինչ վառվում է, ապա տան տիրոջ առաջին հոգսը այն է լինում, որ նախ փրկի իր և իր երեխաների կյանքը, իսկ հետո, եթե ժամանակ է լինում, ապա նա մտածում է փրկել նաև որոշ կարևոր իրեր»:
Իհարկե չի կարելի այսօրվա մեր իրականությունը համեմատել 1925 թվականների իրականության հետ: Բայց այսօր էլ ինչ որ ձևով վառվում է մեր տունը և կորուստները դառնում են անդարմանելի, համարյա անուղղելի: Ուրեմն որ՞ն է մեր այսօրվա կյանքի հրամայականը: Թուրքին ու այլ պետություններին պահանջներ ներկայացնել, սահմանների փոփոխություն, միջազգային պայմանագրերի վերանայում և այլն պահանջել, կառչե՞լ ցեղասպանության միջազգային ճանաչումից, թե, փորձել նախ և առաջ մարել այն կրակը, որի ծուխը շնչահեղձ է անում հայաստաբնակ մեծ մասամբ գյուղացի և աշխատավոր բնակչյությանը, մանավանդ նրանց, ովքեր սոսկալի կարիքի մեջ են:
Բայց մենք ինչպե՞ս ենք ցանկանում Թուրքիային պահանջ ներկայացնել, երբ ամենահասարակը և ամենակարևորը՝ մենք չենք կարողացել ու չենք կարողանում մեր տունը կարգի բերել և քսան տարի անկախությունից հետո էլ Հայաստանը դարձյալ որերրորդ անգամ դարձել է որբի ու արտագաղթի երկիր: Երբ թուրք գեներալը մեր երեսին շպրտում է՝ «մեկ միլիոն են մնացել, քաղցած են և դեռ մեզ պահանջ են ներկայացնում»:
Այդ ինչպե՞ս է, որ Սերժ Սարգսյանը նման խոսքերից հետո օտարազգի իր գործընկերների հետ հանդիպման ժամանակ չի կարմրում և իրեն դեռ այդ երկրի նախագահն է ներկայացնում: Եթե մենք սփյուռքահայերս կարողանայինք ժամանակին և տեղին համարձակություն ցուցաբերել և մեր նախագահների ու նախարարների երեսին ասել, թե, այդ ի՞նչ եք անում, թե, դեպի ո՞ւր եք տանում երկրին և ժողովրդին, դեռևս ինչ որ բան այն չէր լինի, ինչպես որ է:
Տիկին Փիրումյանը իր ուսումնասիրությունները կենտրոնացրել է ցեղասպանության անդրադարձին հայ գրականության մեջ և նշեց, որ սովետական տարիներին արգելված էր խոսել ցեղասպանությունից, այո, դա իրոք որ այդպես էր, բայց նաև գրողների այն սերունդը, ովքեր սփյուռքում համամարդկային գրական երկեր սետեղծեցին, խուսափում էին ուղղակի անդրադառնալ այդ թեմային: Իրոք, ինչպե՞ս կարելի է արհավիրքի թեմայի շուրջ գրական գործ ստեղծել, դա անհնար է: Շահան Շահնուրը այդ սերնդի ներկայացուցիչներից մեկն էր, ում երկերի թեման, ցեղասպանության հետևանքներն էին, բայց ոչ ուղղակի ցեղասպանությունը:
Իսկ այդ ցավատանջ՝ ցեղասպանության ճանաչման հարցը, որի մասին ներկայիս երիտասարդ սերունդը այլևս լսել չի ցանկանում:
Ժամանակին Հրանդ Դինկը գրեց՝
«Հաջողության հասնելու բանալին նրա մեջ է, որպեսզի հայերը առկա պայմաններին մի նոր դիտանկյունից դիտեն, օրինակ՝ 1915 թվականը: Աշխարհի հայերը շատ լավ գիտեն 1915 թվականի ողբերգության մասին: Այդ իրականությունը բոլորովին կախված չէ այն բանից, որ Թուրքիան, կամ, մի այլ պետություն նրանց տեսակետը ընդունեն: Քանի որ այդ պատահարի անունը, այդ օրից սկսած, դրոշմված է հայերի հոգում, ինչպես քարի վրա փորագրված: Այդ պատճառով էլ, դրա ճանաչումը երրորդի, կամ նույնիսկ Թուրքիայի կողմից, չպետք է հայերի միակ նպատակը լինի: Լրիվ ընդհակառակը. ժամանակն է, որ ամեն մեկին, իր խղճի, կամ իր անխղճության հետ, միայնակ թողնել: Քանի որ, ով, երբևէ, այն ինչ պատահել է՝ ընդունի, կամ, ոչ, նա դա անելու է բացառապես իր խղճի համար: Եվ ի վերջո ամեն մի առանձին մարդու խիղճը իր հենարանն ունի մեր միասնական մարդկային լինելության մեջ: Ով պատմական իրողությունը չի ընդունում, իրեն ինչ որ չափով դուրս է թողնում մարդկայնութունից: Հայերի սխալն այն էր, որ նրանք իրենց ինքնահայացքը, իրենց ինքնությունը այդքան երկար տարիներ կապեցին ֆրանսիացիների, գերմանացիների, ամերիկացիների և ամենից առաջ թուրքերի կողմից ցեղասպանության ճանաչման հետ: Ամենահրատապ ժամանակն է, որ հայերը թողնեն այդ սխալները: Դրան պատկանում է նաև այն, որ հայերը «Թուրքերին» ազատեն իրեց ամենակարևոր դերից՝ որ նրանք ունեն հայի ինքնահայացքի և ինքնության ձևավորման հանար: Այդ ամենի համար հայերը շատ են տառապել: Հիմա ժամանակն է, որ մնացած մարդկությունը այդ հարցի պատճառով տառապի:
Հայերը շատ ժամանակ կորցրին… և իրենց ամբողջ էներգիան այս նպատակի համար ծախսեցին՝ աշխարհքը պետք է թուրքերին ստիպի, ճանաչել ցեղասպանությունը:
Դրա փոխարեն պետք է հայերը ապագայում իրենց ինքնությունը այնպիսի ծրագրերի և այնպիսի հասկացողությունների վրա կառուցեն, որոնք այս ժողովրդին կվերադարձնեն իր հատկությունները և իր ստեղծագործական ուժերը: Բայց դրա համար կարևոր է հետևյալ կեցվածքը ընդունել. «Մենք առաքինությամբ կրելու ենք մեր ճակատագիրը, եթե հարկն է մինչև վերջ»: Քանի դեռ մենք այսպիսի կեցվածք չենք ընդունել, կմնանք մշտապես այն բանին շղթայված, որ ուրիշները ընդունեն ճշմարտությունը, իսկ սա մի սոսկալի թակարդ է:
Շատ հեշտ է հայերի ինքնահայացքը ազատել «թուրքի» ազդեցությունից: Մենք պետք է միայն հրաժարվենք, «թուրքին» մշտապես ստիպել: (Մենք այլևս նրա կարիքը չունենք): Որովհետև մեր ինքնահայացքի համար մի նոր աղբյուր արդեն կա, դա ՝Հայաստանի Հանրապետությունն է:” (Hrant Dink, Von der Sat der Worte, էջ 104-106)
Այո իրոք որ, արդեն մի նոր աղբյուր կա մեր ինքնության, մեր աշխարհայացքի և ինքնահայացքի ձևավորման համար և դա այսօրվա Հայաստանի Հանրապետությունն է, որը ցավոք իշխանությունների և այսպես ասած օլիգարխիայի կամայականությունների, չարաշահումների պատճառով, ներկա անել վիճակում է հայտնվել: Այս կացության համար բոլորս ենք ինչ որ չափով պատասխանատու, նաև մենք սփյուռքահայերս:
Երկու պատճառով: Վերջերս իմ պոլսահայ ընկերներից մեկը, առանց այլևայլի ասաց. «Ներկա Հայաստանը իմ Հայրենիքս չէ»: Ժամանակին Շահան Շահնուրն է նկատել, որ այն հայ մտավորականը, ով ցնցոտիներով մինչև Տեր Զոր էր գնացել, Սովետական Հայաստանը իր հայրենիքը չէր համարում: Սա շատ բան է ասում: Հենց այս մտայնությունն էլ բացատրում է, թե ինչու է սփյուռքահայությունը այսօր այդքան ամուր կառչած մնացել ցեղասպանության ճանաչումից: Բայց նման մտածելակերպը և նման կեցվացքը, մի սոսկալի «թակարտ» է, ինչպես Հրանդ Դինկն է նշում, որի մեջ ընկած, սփյուռքահայությունը (արևմտյան հատվածը) այնտեղից դուրս գալ չի կարողանում, իսկ այդպիսով հայ ժողովուրդը կորցնում է հնարավորը, պատեհ առիթը, հետաքրքրված լինել, օգնել, կառուցել այնպիսի Հայաստան, գիտության, արվեստի, տեխնիկայի այնպիսի զարգացած երկիր, որ ամեն մի հայ էլ հպարտանա այն իր հայրենիքը կոչելու: Իսկ որ հայ ժողովուրդը այդ նախադրյալները ունի, դա շեշտելու հարկ չկա, միայն թե պետք է միասնական գործելու ցանկություն, հավատ ու կամք լինի: Ամենից առաջ Հայաստանում հասնել իսկական ժողովրդավարական պետության հաստատման:
Ընկերներիցս մեկը հավատացած է, որ առանց հեղափոխության, դա անհնար է: Այո հեղափոխություն, բայց ոչ բռնի ուժերով: Արաբական երկրների երիտասարդությունը փաստեց, որ այսօր նաև խաղաղ ճանապարհներով էլ դա հնարավոր է:
Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ սկսվել է մի շարժում, որին սատարել է պետք: Ես խորհուրդ կտայի իմ ընկեր՝ Սարգիս Հացաբանյանին և մյուսներին, ովքեր
Գիտեմ, այս խոսքերը շատերի համար ուտոպիա են հնչելու, բայց այսօր պատեհ առիթը բաց թողնելը, կնշանակեր, մի անգամ ևս պարտություն կրել:
Որպես սկիզբ ես այստեղ նախ և առաջ կոչ եմ անում Բեռլինում ապրող բոլոր հայաստանցի և բեռլինահայ երիտասարդությանը՝ կազմակերպվել դեսպանատան առաջ ցույցի համար, մեր պահանջը հստակ է լինելու, միայն թե, պետք չէ սպասել, որ մյուսները ներկայացնեն այն:
5 comments
Պահանջատիրությունը
Շատ ճիշդ է տիկին պրոֆեսոր Փիրումյանը Պահանջատիրության հարցը առաջ քաշել – Հայ ազգի Պահանջատիրության առջեւ որեէիցէպատճառաբանություն հարգի չէ եւ արդարացված չէ:
Հայեր համայն աշխարհի, ՄԻԱՑԵՔ:
Երբ կգա այն օրը, երբ սփյուռքն էլ բողոքի զանգվածային ցույցեր կսկսի Սերժ Սարգսյանի կոռումպացված վարչախմբի դեմ: Հերիք է, մենք հայաստանաբնակներս այլևս չենք դիմանում օլիգարխիայի ու կոռումպացված չինովնիկների ամենաթողությանն ասպատակություններին:
Ունենք մի բուռ Հայաստան, ու էտ մի բուռ Հայաստանի համար պատասխանատու ենք բոլորս` աշխարհի որ ծայրում էլ որ լինենք: Իսկ որ ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի իշխանության ևս 5 տարիները Հայաստանին համար մոտալուտ կործանում են խոստանում, դրանում որևէ կասկած չկա: Մի հավատացեք Սերժի ամպագորգոռ խոսքերին, դրանք բոլորը սուտ են վերից վար: Այդ "նախագահ" կոչվածը իր իսկ օլիգարխների զոհն է դարձել: Մի երկիր, որտեղ նախագահական մակարդակով չեն կարողանում սանձել ամենաօդիոզ օլիգարխ Սամվել Ալեքսանյանին, էլ ինչ երկիր:
Վերջինս մարտահրավեր է նետել ողձ հայ հասարակությանը` թույլ չտալով, որպեսզի Carefour ցանցը մուտք գործի Հայաստան կամ էլ բացահայտորեն արհամարհելով օրենքի պահանջներն ու շարունակելով այլասերել Փակ Շուկա պատմամշակութային հուշարձանը:
Դե ուրեմն, հայեր համայն աշխարհի, ՄԻԱՑԵՔ: Հերիք է խոսենք, գործելու ժամանակ է, խոսքը գործով պետք է ապացուցենք:
Մեր Կյանքի Հրամայական Նշանաբանը
Իմ կարծիքով, ճիշդ է որ պէտք է աշխատիլ եւ Հայաստանաբնակ հայ ժողովուրդին օգնել աւելի մարդավայել կեանք ապրիլ, խաղաղ յեղափոխութեան ճամբով, բայց նոյն ատեն պէտք չէ մոռնալ որ մենք պահանջատէր ազգ ենք եւ պահանջներ նեկայացնենք Թուրքիոյ եւ այլ պետութիւններու միջազգային պայնագրերու վերանայումով: Յեղափոխականները իրենց գործը կ'ընեն եւ վստահ եմ որ կրնան Հայաստանը փրկել: Նոյն ատեն կան հայեր որ կ'աշխատին մեր հողերու ազատագրութեան հարցով, օրինակ հանրածանօթ պարոն Արա Պապեանը որ հսկայական աշխատանք կատարած է եւ ճիշդ ճամբուն վրան է: Պէտք է հայ ժողովուրդը իր կողքին կենայ մինչեւ վերջ: Իսկ ցեղասպանութեան ճանաչման հարցը արդէն անիմաստ դարձած է եւ ինչ որ ըսած է Հրանդ Տինքը՝ ճիշդ ըսած է: Ժամանակը եկած է որ մեր ուժեր ուրիշ տեղ օգտագործենք՝ Հայաստանաբնակ հայերու բարեկեցութեան, արտագաղթի կասեցման եւ հողերու ազատագրման հարցին վրայ:
Hovasapian’s Article
I do not agree in full with Mr. Hovasapian. I believe we can pursue Genocide recognition, and claim reparations parallel to strengthening and democratizing Armenia. We cannot just criticize the Diaspora for pursuing the Genocide; we need to understand the reasons behind it. It gave a very powerful motivation to survive as Armenians, and contribute to the independent Republic of Armenia. As to Dink's approach, he has a point that the recognition will come from within Turkey through Turkish renaissance. That doesn't mean you have to wait another 200 years for Turkish mass conscience to dictate recognition. After all, we spent 100 years pressuring Turkey (including terror) and we just got their attention, would they have listened if they did not have to recall their ambassadors?
I realize the condition in Armenia is not good, but as Mr. Hovasapian says, it can be helped. Diaspora has to get united and focus on the two main objectives: strengthening Armenia, and pursuing justice.
Պառակտում, պառակտում
Դարեր շարունակ տուժած ենք այս անձնասիրութիւնէն. տարածուած իրողութիւն է. ամէն առաւօտ ՀԱՅԸ երբ կ'արթննայ և երեսը լուալէն յետոյ հայելիին մէջ կ'ըսէ, ինչու՞ ինք հայոց թագաւորը չէ. ահա մեր դժբախտութիւնը. այսքան դժուա՞ր է. միասնաբար և ներողամտաբար ձեռք ձեռքի հայրենիք կառուցենք կամ ըստ սովորութեան սպասենք դանակը ոսկորին հասնի:
Comments are closed.