Միասնությամբ Դիմակայենք Անարդարություններին

Վարդան Գրիգորյան, ՛՛Հանուն արդարության՛՛ հասարակական կազմակերպության նախագահ՝  Երևան, 07 հուլիսի 2014թ.

Ցավով ընթերցեցի Պարույր Աղպաշյանի մտորումները Հայաստանի մեջ ընդիմության ՛՛առկայության՛՛ մասին:

Ասում եմ ցավով, քանզի սույն պարոնն ապրում է Բեյրութում և երևի չի գիտակցում թե ինչ է կատարվում Մայր Հայրենիքում:

Ի սկզբանե ասեմ, որ Հայաստանի մեջ ԿԱ ԱՌՈՂՋ ԸՆԴԻՄՈՒԹՅՈՒՆ:


Վարդան Գրիգորյան, ՛՛Հանուն արդարության՛՛ հասարակական կազմակերպության նախագահ՝  Երևան, 07 հուլիսի 2014թ.

Ցավով ընթերցեցի Պարույր Աղպաշյանի մտորումները Հայաստանի մեջ ընդիմության ՛՛առկայության՛՛ մասին:

Ասում եմ ցավով, քանզի սույն պարոնն ապրում է Բեյրութում և երևի չի գիտակցում թե ինչ է կատարվում Մայր Հայրենիքում:

Ի սկզբանե ասեմ, որ Հայաստանի մեջ ԿԱ ԱՌՈՂՋ ԸՆԴԻՄՈՒԹՅՈՒՆ:

Նրանք, ովքեր չեն տեսնում, կամ չեն ուզում տեսնել իրական ընդիմադիրների այն ծավալուն աշխատանքը, որ կատարում են մեր զավակների ու առավել ևս հայրենիքի ապագայի համար, մեղմ ասած տառապում են կուրությամբ ու անխոհեմությամբ:

Հայաստանի Ազգային ժողովի չորս խմբակցություններ՝ ՛՛Ժառանգություն՛՛-ը, ԲՀԿ-ն (Բարգավաճ Հայաստան կուսակցություն), ՀԱԿ-ը (Հայ Ազգային Կոնգրես) և ՀՅԴ-ն, միավորված ծրագրերով սատար են կանգնում հայրենակիցներին ու անում անկարելին, որ կարող է տաքուկ անկյուններում բնագռած ու միայն խոսելով ունակ շատերի համար թվա միայն ՛՛ձայն բառբառո անապատի՛՛…

Ինչպես նկատում է հոդվածագիրը, իսկական ընդիմություն կար նախագահական երկրորդ և երրորդ ընտրություններից հետո, այն դեպքում երբ ամբողջ մայրաքաղաքը ողողված էր մարդկային հոծ բազմության  բողոքավոր ալիքներով:

Գուցե և ճիշտ է հարգարժան հոդվածագիրը, սակայն երևի մոռանում է, որ մարտի մեկի ողբերգական իրադարձություններն անգամ ի զորու չէին կանգնեցնելու ու խաղաղեցնելու փոթորկված այդ բազմության զայրույթը, գուցե չի նկատում, որ այդ ընդվզման արդյունք է մինչ օրս շարունակվող ու գլուխ բարձրացնող ցասումը, գուցե նրան հաճույք կպատճառի նորանոր հայրենակից -զոհերի  առատությունը…

Այո.

Ընդիմությունը ձգտում է անարյուն ու խաղաղ, օրենսդրական իշխանափոխության…

Այո.

Ընդիմադիր ուժերը կամենում են տեսնել վառ ու լուսավոր երկիր…

Այո.

Ընդիմադիրները կամենում են, որ իրոք կենսագործեն երկրի Մայր օրենքի՝ Սահմանադրության, երկրորդ ու հաստատուն օրենքը, այն է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԻՆ…

Այո.

Ընդիմադիրների համար շատ կարևոր է ունենալ բարեկեցիկ երկիր, որտեղ ապրելը յուրաքանչյուր հայի համար կդառնա հավասարազոր դրախտին…

Այո.

…..

Կարծում եմ շարունակությունը ինքներդ էլ գիտեք: Պարզապես ցավ եմ ապրում, որ որոշ մարդիկ հեռուներում իրենց ավելի մտահոգ ու նվիրյալներ են կարծում, քան նրանց, ովքեր իրենց ուսերին ու հոգում են տանում այս ծանր ցավը: Կարծում եմ տեղին կլինի հիշեցնել, որ նույն այդ մարդկանց շնորհիվ մեր ազգը հայտնվեց այս իրավիճակում, սակայն մոռանում են, որ Հայաստան երկիրը հինգ հազարամյակ դիմագրավել է ամեն տեսակի արտաքին թշնամիների, ու դեռ ՈՒՆԱԿ Է անաղարտ պահել հող հայրենին…

Քավ լիցի, չեմ կամենում դատավորի կեցվածք ընդունել ու դատապարտել մոլորյալներին, հակառակը, մոլորյալների դարձի ճանապարհներն էլ անսպասելի ու անակնկալ է լինելու, նրանք էլ են ուրախանալու դրական տեղաշարժերից:

Աշխարհն էլ մեկ օրում չարարվեց:

Պետք չէ միշտ լինել այն աղվեսի դերում, որի դունչը չի հասնում խաղողին՝ ասում է ՛՛…խակ է՛՛…

Մեր ժողովուրդը հասուն է ու գիտակից, քաղաքականապես, արդեն, վերին աստիճանի զարգացած… Պետք չէ նրան համարել այն դյուրահավատը, որ եղել է միշտ:

Այսօր, նույնիսկ, իշխանության մեջ գտնվողներն են հասկանում ու գիտակցում, իրենց անխոհեմ քայլերի պատճառով երկրի անդունդ գլորվելու վտանգը…

Այնպես որ, հարգելի ՛՛մտահոգվողներ՛՛, պիտի հիասթափեցնեմ ձեզ, ընդիմության խնդիրը չէ իշխանություններին քննադատելը, բարձրագոչ անհեթետ արտահայտություններով որակաորումներ տալը, դեմ գնալը բարեփոխումների ու բարենորոգումների, շահագործել ժողովրդի բարեմտությունն ու համբերությունը, նրան հատուկ իրենցից հեռու վանելը, նրանց թերհավատություն սերմանելը…

Ոչ:

Քավ լիցի:

Ընդիմություն ասել և ասում է. Թող երկրի իշխանությունները շուռ գան դեմքով դեպի սեփական ժողովուրդը, թող մտածեն սեփական ժողովրդի բարեկեցության մասին, թող ամեն մի բարեփոխում կատարվի իրոք ի շահ սեփական ժողովրդի… այդ դեպքում բոլորով, մեկ բռունցք եղած կկանգնենք իշխանության թիկունքին, սատար կկանգնենք, որ այդ բարեփոխումներն արագ կենսագործվեն կյանք…

Իսկ, քանի դեռ ամեն ինչ արվում է ժողովրդի և առավել ևս երկրի դեմ, բոլորիս պարտքն է լինելու երկրի ապագայով ապրելու, արարելու, շենացնելու առաջամարտիկներ, ԲՈԼՈՐԻՍ, լինի հայրենիքում թե սփյուռքում…

Մեր անջատողականության ու միամտության արդյունքն է, որ սփռվել ենք աշխարհով մեկ:

Քննադատելը, առավել ևս հեռուներից, հեշտ է:

Ուշքի գանք ու համատեղ ուժերով՝ միասնության բռունցքով, դիմակայենք անարդարություններին:

Հայրենիքը մեկն է:

Բոլորիս շուրթերին հնչում է ՀԱՅԱՍՏԱՆ անունը:

Թող որ այն հար ղողանջի մեր հոգիներում:

 

 

 

You May Also Like