Միասնություն , Ինչպե՞ս կորցրինք և որտե՞ղ գտնենք

Հեղինակ՝ Գրիգոր Բանանց, Գանատա, 20 Նոյեմբեր 2009

Ո՛վ Հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է
Եղիշե Չարենց

Հեղինակ՝ Գրիգոր Բանանց, Գանատա, 20 Նոյեմբեր 2009

Ո՛վ Հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է
Եղիշե Չարենց

Յուրաքանչյուր ազգ իր ձևավորման շրջանում ձեռք է բերում միասնական տարրեր, որոնց հիման վրա էլ այդ ազգը տարբերվում է մյուսներից։ Դրանք են տարածքը, լեզուն, սոցիալական ու մշակութային յուրահատկությունները և ազգային գիտակցությունը։ Այս բոլոր տարրերը դարերի ընթացքում հղկվելով և սերնդե-սերունդ փոխանցվելով, ազգի ներկայացուցիչների մոտ ստեղծում է որոշակի պատկանելության զգացում, որն էլ հետագայում տեղափոխվում է զեների ու ենթագիտակցության ոլորտ։ Հայ ազգը իր կազմավորման շրջանում ձեռք է բերել բոլոր այն հատկանիշները, որոնց հիման վրա մեր նախնիքը իրենց հայ են կոչել։

Սակայն պատմության ընթացքը շատ հաճախ խախտել է մեր միասնականությունը (տարածքային բաժանումներ, պետականության կորուստ, լեզվի և մշակույթային տարրերի բռնի արգելում…)։ Քաղաքական, տնտեսական և հասարակական անկայուն պայմանները, շատ հաճախ, հայ մարդուն ստիպել են թողնել իր հայրենիքը։ Ցավոք, այս երևույթը չի դադարել նաև մեր օրերում։ Արդյունքում ունենք աշխարհով մեկ սփռված հայություն։ Երբեմն մենք զարմանում ենք ինքներս մեր վրա. թե ինչո՞ւ անձնական ու խմբային մտածողությունը մեզ մոտ հաճախ ավելի առաջնային է, քան ազգային-պետականը։ Սակայն չպետք է մոռանալ, որ գրեթե 13 դար (5 – 9րդ դդ. և 11 –20-րդ դդ.) մենք պետականություն չունեինք, մի հանգամանք, որը, ցավալիորեն, իր խոր հետքն է թողել մեր մտածողության վրա։ Այստեղ են թաքնված այն բոլոր հարցերը, որոնք այսօր էլ ծառանում են մեր առաջ։

Սեր կարճատև ազգային-պետական կազմավորումները (1918-1921 թթ. և 1991 ֊մինչև այսօր) չկարողացան և չեն կարողանում դառնալ իրական համազգային պետական կառույց։ Նրանք չկարողացան և չեն կարողանում ձերբազատվել պետությունը ղեկավարելու անձնական ու խմբային շահերից։ Հետևանքներն ակնհայտ են. կոռուպտացված իշխանական ապարատ, ոչ հստակ ներքին քաղաքականություն, խնդրողական արտաքին քաղաքականություն …անվերջ դժվարություններից հոգնած ժողովուրդ հայրենիքում ու Հայաստանը իսկական ժողովրդավարական երկիր տեսնելու կարոտ հայրենաբաղձ հայություն սփյուռքում…

Որտե՞ղ պետք է փնտրել մեր բոլոր խնդիրների բանալին։ Պատասխանը միանշանակ է՝ մեր միասնության մեջ, կամ, ավելի ճիշտ, մեր միասնության վերականգնման մեջ։ «Սի ձեռքը ծափ չի տա, մի ծաղկով գարուն չի գա» – ասում է ժողովուրդը։ Մեր քաղաքական այրերն ինչպես սփյուռքում, այնպես էլ հատկապես հայրենիքում, պետք է իրենց մեջ ուժ գտնեն հաղթահարելու բոլոր անձնական ու խմբային շահերը հանուն մեկ գերադաս շահի ազգային գոյատևման և առաջընթացի։

Ներկայումս հայրենիքն ու սփյուռքը ընդամենը համագործակցում են իրար հետ, որ թվաբանական լեզվով նշանակում է «1+1= 2»։ Իսկ մեզ պետք է, որ մենք խախտենք այդ թվաբանությունը, որովհետև այն արդյունքում միշտ հանգում է 2-ի։ Մեզ պետք է ազգային բարձր, շահախնդիր գիտակցության տրամաբանությունը, որի արդյունքում , անկասկած, կստացվի 1 ամբողջություն։ Սրանով է միայն, որ մենք կկարողանանք վերականգնել մեր միասնությունը և առավելագույն պայմանները ստեղծել մեր ազգային գաղափարախոսության ու մշակութային արժեքների հետագա զարգացման համար։

Այս գործընթացն, անշուշտ, երկար ու դժվարին ճանապարհ ունի անցնելու։ Բայց ժամանակն էլ «ձեռքերը ծալած» չի սպասում։ Միասնականություն սփյուռքի ներսում (համապատասխան կառույցների տեսքով), աներկբայելի պատրաստակամություն մշտապես մասնակից լինելու հայրենաշինության գործին։ Քաղաքական, տնտեսական, ժողովրդավարական գործընթացների կարգավորում ու կայունություն հայրենիքում, քաղաքական կամք միասնաբար հանդես գալու սփյուռքի հավաքական կառույցների հետ ազգային բոլոր կարևոր հարցերի առընչությամբ, և վերջնական արդյունքում հայրենիքի ու սփյուռքի կենսական կառուցվածքների ինտեգրացում.

Մեկ ազգ, մեկ լեզու, մեկ հոգևոր առաջնորդություն, մեկ մշակույթ։

Մնում է միայն հավատալ ու հուսալ, որ մեր ազգի բոլոր առողջ ուժերը կկարողանան համախմբվել միասնության գաղափարի և գործընթացի շուրջ։ Քանի՜ցս ապացուցված այդ պարզ ճշմարտությունն է, որ պիտի առաջնորդի մեզ դեպի ապագա։ Աստվա՜ծ օգնական։

ԻՆչո՞ւ
Հեղինակ՝ ԳրիգորԲանանց

Ասեք, հայեր,
Ինչո՞ւայսքանբաժան-բաժան,
Աշխարհովմեկողջցիրուցան,
է՛լԵվրոպաուԼիբանան,
էլՊարսկաստան, ԱմերիկաուՀորդանան..
Ո՜րըասեմ, ո՜րըթողնեմ։

Ասեք, հայե՜ր,
Ինչո՞ւայսքանանմիաբան,
Որհոշոտվե՞նքմենքմիբերան։
է՛լռամկավար, ազատավար,
է՛լհնչակյան, դաշնակցական,
Դեմոկրատներ, կոմունիստներ, սոցիալիստներ…
Ո՜րըասեմ, ո՜րըթողնեմ։

Ա՜խ, տերԱստված,
Մ՜իթողնիրմեզանօգնական,
Որչկորչենքբաժան-բաժան,
Ուհոշոտվենքանմիաբան։
ԴուտվիրմեզլեռնԱրարատ
Եւուխտեցիրմնալհաստա՛տ։

 



 

1 comment
  1. Hartsoum

    Minchev yerp bidi sharunagek khosil andeselov Khorhrtain Haiasdani koiutian 70 darinere? Inchbes gartatsadz mart me grna khosil "Սեր կարճատև ազգային-պետական կազմավորումները (1918-1921 թթ. և 1991 ֊մինչև այսօր)"-i masin hasgnal dalov te Khorhrtain Haiasdane gardzes te abazkayin bedaganutiun me yeghadz e? Amot tsedzi, badmutiune kheghatiuroghner…

Comments are closed.

You May Also Like