Մտորումներ “Արթնցէ’ք, հայեր, արթնցէ’ք” հոդվածի առիթով

Հեղինակ՝ Հարություն Առաքելյան, 31 Դեկտեմբեր 2009

Ողջյուններս Պրն. Գրաճեանին,

Դուք շատ ցավոտ թեմա եք բարձրաձայնել, որից չենք կարող փախչել ազգովի, որովհետեւ մեր պատմության տխուր էջերն են… եւ վատը նա է, որ դասեր չենք քաղել մեր պատմությունից ու շարունակվում է նույն անպտուղ միջկուսակցական հարաբերությունները…

Հեղինակ՝ Հարություն Առաքելյան, 31 Դեկտեմբեր 2009

Ողջյուններս Պրն. Գրաճեանին,

Դուք շատ ցավոտ թեմա եք բարձրաձայնել, որից չենք կարող փախչել ազգովի, որովհետեւ մեր պատմության տխուր էջերն են… եւ վատը նա է, որ դասեր չենք քաղել մեր պատմությունից ու շարունակվում է նույն անպտուղ միջկուսակցական հարաբերությունները…

 
Ըստ իս այդպես էլ կշարունակվի, եթե նստենք ու սպասենք, թե հանուն ազգային նպատակների մի օր կուսակցությունները միաբամվելու են… նույնիսկ չնայած այն պարագային, երբ Հայաստանի վարչակազմի անհեռանկար հայ-թուրքական մերձեցմանը միտված պայմանագրի դեմ միասնականություն ցուցաբերեցին ավանդական կուսակցությունները…

Հարցը ավելի խոր արմատներ ունի… Այ Ձեր նշած "եթե"-ների մեջ ասում եք,

-եթէ փոքր Տիգրան չդաւաճանէր իր հօր, Մեծն Տիգրանի եւ հրովմէացիները դաւադրաբար չմտցնէր մեր երկրի սահմաններէն ներս, այսօր ծովէ-ծով Հայաստան մը կ’ունենայինք …
-եթէ Վասակ Սիւնին չանցնէր պարսիկներուն կողմը, Վարդան Մամիկոնեան անպայման կը յաղթէր թշնամիին …
-եթէ Հեթումեանները չդիրքորոշուէին Լատիններուն կողմը իսկ Ռուբինեանները՝ յոյներուն կողմը, Կիլիկիան չէինք կորսնցներ …
-եթէ Հնչակեան կուսակցութիւնը, Դաշնակցութիւնը եւ հայ համայնավարները միակամ ըլլային, այժմ Կարսը, Արտահանը եւ Արարատ լեռը Հայաստանի սահմանին մէջ կ’ըլլային …

Ձեր բոլոր նշածները ոչ հայանպաստ քաղաքական որոշումներ են կամ փախուստ համատեղ որոշումներ կայացնելուց…

Ստացվում է, որ մեր քաղաքական միտքը դարեր շարունակ հայկական միջավայրում չի ձեւավորվել, հետեւաբար չի ծառայել Հայ Ժողովրդին… եթե հայկական քաղաքական միտքը ձեւավորվել է հռոմեական, արաբական, բյուզանդական, պարսկական, մոնղոլ-թաթարական, թուրք-սելջուկյան, ռուսական միաջավայրերեւմ, ապա բնական է, որ պետք է ծառայեր օտարներին…

Քաղաքական "դպրոցի" ու դարեր շարունակ նրա ձեւավորած ավանդույթների բացակայությունն է մեր դժբախտությունների "աղբյուրը"… Այսօրվա հայրենի պետական ազգային ջոջերը սա է, որ չեն հասկանում…

Քաղաքական-գաղափարական նկարագիր չունեցող, ինքնուրույն քաղաքական որոշումներ կայացնելու ընդունակություններից զուրկ սերունդը մուտք է գործում քաղաքականույուն ու շարունակում ավերներ գործել… եւ նա էլ մեղավոր չէ, ինչ տեսել է` դա էլ սովորել է…

Ճանապարհը մեկն է. կայացած ազգերի նման ստեղծել քաղաքական դպրոցներ, որտեղ էլ գալիք սերունդների մոտ կսերմանվի պահանջարկ հայրենասիրության ու բարոյականության հանդեպ… եւ զարմանալին նա է նոր դասագրքեր ստեղծելու կարիք էլ չկա, քանի որ հայության ազգային ղեկավարների դարավոր գործած սխալ որոշումների այքան երկար շարան ունենք, որ այլ ազգեր էլ կարող են դասեր քաղել մեր սխալ որոշումներից եւ իր հեռանկարն իմացող սերունդ դաստիարակել…

Բայց սա պետք է գիտակցի ներկայիս հայրենի կառավարությունը ու լուրջ միջոցներ հատկացնի քաղաքական դպրոց ստեղծելու համար…

Եւ այստեղ կախարդական օղակը փակվում է, քանի որ հայրենի կառավարությունը ինքն է օտարին ծառա, իսկ իր հետեւից եկող գալիք սերունդը ստրուկի հոգեբանությամբ դաստիարակվածներ…

Մնում է սա գիտակցեն ազգային մնատծողության տեր մեծահարուստները եւ Հայ Ազգի համար ստեղծեն մնայուն արժեք` Քաղաքական Դպրոց, որը կսկսի "արտադրել" քաղաքականապես դաստիարակված սերունդ` բարձրագույն կրթությամբ, իսկ այդ սերունդը շատ կարճ ժամանակահատվածում կստեղծի պաշտպանված ու բարեկեցիկ հասարակություն, որտեղ մեծ պահանջարկ կվայելեն հոգեւոր եւ մտավոր արժեքները` ի հակադրություն այսօրվա զոռբայությունների ու բարոյազուրկ հասարակության…

Հարություն Առաքելյան
harakelyan[at]gmail.com
You May Also Like