Գերմանահայոց կենդ. խորհրդի մի խումբ անդամներ, 24 Նոյեմբերի 2013
Նոր Խոսք Գերմանիա, Լրագիր ՀՀ
«Պետության ուղիղ ներկայացուցիչը բառացիորեն ինձ ասել է` եթե դու չդադարեցնես այդ քաղաքականությունը, խանգարես մեր քաղաքականությանը, ես քեզ պետական ապարատով կջարդեմ: Խոսքը Գերմանիայում Հայաստանի հանրապետության նախկին դեսպան Արմեն Մարտիրոսյանի մասին է, ով հսկայական վնաս տվեց մեր համայնքին, բաժան-բաժան արեց շատ հայկական կառույցներ:»
Գերմանիայի հայ համայնքում ներկայումս առկա է երկու ռազմավարական հայեցակարգ` կարծրատիպ և նոր օրակարգային քաղաքականություն:
Մի կողմում գործում են պահպանողականները` հայաստանյան վարչախմբի ուղղակի կամ անուղակի աջակիցները, որոնք ամեն գնով սփյուռքահայությանը պահել ու պահում են հլու հնազանդ բարերարների դերում` որդեգրելով` «որքան հնազանդ` այնքան շքանշան» հայտնի կարգախոսը:
Գերմանահայոց կենդ. խորհրդի մի խումբ անդամներ, 24 Նոյեմբերի 2013
Նոր Խոսք Գերմանիա, Լրագիր ՀՀ
«Պետության ուղիղ ներկայացուցիչը բառացիորեն ինձ ասել է` եթե դու չդադարեցնես այդ քաղաքականությունը, խանգարես մեր քաղաքականությանը, ես քեզ պետական ապարատով կջարդեմ: Խոսքը Գերմանիայում Հայաստանի հանրապետության նախկին դեսպան Արմեն Մարտիրոսյանի մասին է, ով հսկայական վնաս տվեց մեր համայնքին, բաժան-բաժան արեց շատ հայկական կառույցներ:»
Գերմանիայի հայ համայնքում ներկայումս առկա է երկու ռազմավարական հայեցակարգ` կարծրատիպ և նոր օրակարգային քաղաքականություն:
Մի կողմում գործում են պահպանողականները` հայաստանյան վարչախմբի ուղղակի կամ անուղակի աջակիցները, որոնք ամեն գնով սփյուռքահայությանը պահել ու պահում են հլու հնազանդ բարերարների դերում` որդեգրելով` «որքան հնազանդ` այնքան շքանշան» հայտնի կարգախոսը:
Հակառակ կողմում` հայ ժողովրդի առաջադեմ պայքարին մաս կազմող, սատարող, ըմբոստ մտավորականությունն է, համայնքի ուսանողությունն ու երիտասարդությունը, անկաշառ ու շիտակ մարդիկ, ովքեր չեն հնազանդվում իշխանությունների հայաստանակործան քաղաքանությանը և իրենց գործերով պաշտպանում են հայ ժողովուրդի արդարացի պայքարը, Հայաստանի Հանրապետությունում ոտքի ելած ազնիվ մտավորականությանն ու երիտասարդության ընդվզումներին:
Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նախագահ Ազատ Օրդուխանյանի դրական մոտեցումը Հայաստանի Հանրապետության առողջացման գործըթացքներին և նրա ակտիվ մասնակցությունը այդ պայքարին, ցանկալի չէ բոլոր նրանց համար, ովքեր սեփական շահերի թելադրանքով կապեր կամ կախվածություն ունեն Հայաստանի Հանրապետության հայաստանակործան վարչախմբից կամ ՀՀ իշխանությունների կոալիցիայի նախկին անդամ Հայ Հեղափոխական Դաշնակցության Գերագույն Մարմնից:
Վերջին մեկ տարում Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչության երկու անդամների` Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ Ասպետ Անթապյանի և երիտասարդ վարչական Վահան Բալայանի պահվածքն ու անգործությունը, Կենտրոնական խորհրդի մարտահրավերների և աշխատանքների կատարման հարցում ցուցաբերած բոյկոտը, ինչպես նաև Ազատ Օրդուխանյանի անձին և գործին ուղղված վարկաբեկումները, նրա դեմ մղվող սանձաձակ ու անազնիվ արշավը համարում ենք Հայ Հեղափոխական Դաշնակցության զինանոցից արձակված փամփուշտ, որը ողջ Գերմանահայոց կենտրոնական խորհրդին դեռ շատ ցավեր է պատճառելու:
Ամբողջական բնագիրը՝ «Ազատ Օրդուխանյան»
Պարոններ Վահան Բալայանի և Ասպետ Անթապյանի անպատկառ արշավը Ազատ Օրդուխանյանի դեմ պայմանավորված է քաղաքական դրդապատճառներով, որի պատվիրատուն «ընդդիմադիր» Դաշնակցությունն է, կուսակցություն, որը Հայաստանի Հանրապետության վարչախմբի հեղինակազրկված հենարանն է սփյուրքում: Գերմանահայոց կենտրոնական խորհրդի արկա ճգնաժամը պետք է դիտարկել նաև Դաշնակցության կորցրած հեղինակությունը գոնե Խորհրդում վերակենդանացնելու ձգտման փորձ, որը պետք է նպաստի Գերմանիայում Հայաստանի Հանրապետության հնարավոր դեսպան Վահան Հովհաննիսյանի «ազգանպաստ» առաքելության քաղաքական հարթակի նախապատրաստմանը:
Գերմանահայոց կենդրոնական խորհրդի մի խումբ անդամներ
3 comments
Յոյսով էի կարդալ Մտերիմ
Յոյսով էի կարդալ Մտերիմ բախում Գերմանահայոց մէջ….
Աչքի խաղի մասին է խօսքս: Ցաւոք, երբ երկրորդ անգամ կարդացի դա -Մտքերի Բախում էր – համեմատաբար Նոր Գաղութ է Գերմանիայինը մեր…Ճիշդ այդ է պատճառը որ մեր ժողովուրդը տկարանայ:
Ի սէր Հայութեան Ամբողջականութեան զիրար Յարգեցէք, եթէ պէտք է անպայման ոեւէ կազմակերպութեան մաս կազմել, հիմնեցէք (Մասնագիտութեանց բնագավառներու, Կոլէկաներու) ընկերակցութիւններ, ապա քիչ քիչ դէպի Միջ-Մասնագիտ. Կէտրոնական Մարմին: Հրաւիրեցէք դուք ոչ կուսակցականներդ վերջիններին՝ մաս կազմելու ձեզ հետ -երբ արդէն Ձերը…Քանակ եւ որակ կը ներկայացնէ կազմուելիք Կեդրոնական մարմին-խորհուրդների մէջ: Բաւ է միջկուսակցական թայֆայականութիւնը հին դարուց յիշատակ մնացած՝ նրանց գերակայութիւնը Հայութեան մէջ ամէնուր:
Enough is enough – We need now unity after 100 years fighting
Bravo, Mr . Gaytzag Polandjian I agree 100% with your Healthy Thoughts.
Ishkhan Babajanian
Սա սատանայի գործն է
Սա սատանայի գործն է:-հայը հայի դեմ լարելը, սիրտը կասկած և նախանձ մտցնելը, կիսատ ճշմարտություն ասելը:
1. Ոչ Մի Հայ երբեք չի ցանկացել և չի ցանկանա դեմ լինել մի այլ Հայի, այլ միայն թուրքի, մինչև որ չվերադարձնի իրենից հափշտակված հողերն ու փողերը, բայց ամենից առաջ սրբացնի իր կոտորած սուրբ բալիկների, կանանց, ծերերի, երիտասարդների հիշատակը ։
Սատանան ուզում է ջնջել սրբերի հիշատակը, ասել գենոցիդ չի եղել: Անգլերեն չի ուզում ասել գենոցիդ բառը, որ ողջ աշխարհը չիմանա, այլ ասում է հայերեն, այն ինչ մենք լավ գիտենք, իսկ մյուս ազգերը հայերեն գիտե՞ն:
Դե, թող այդպէս էլ լինի։ Տէր Աստված, գալդ բարին լինի և ողջ աշխարհը թող հայերեն խոսա։ Ամեն։
2. Սատանան գիտի ոնց խառնի Հայ ժողովրդի մոտիկ հաղթանակը, որը Հիսուսի հաղթանակն է նաև:
3.Սատանային չի հաջողվելու հայերին հաղթել, քանզի սատանային չի հաջողվելու Հիսուսին հաղթելը, մենք հայերով ավելի ենք միավորվելու, այո, խոնարհվելու ենք Աստծո առջև, բայց ոչ թե թշնամու:
4.Այն ինչ տեր Հիսուս ասում էր ծածուկ, հիմա ասում է ազդարարելով.
Եկ, Աստված իմ։
Comments are closed.