Նոր Հանդիպում Հարազատ Դարձած Քաղաքում

Սիրանուշ Ղուկասյան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ
Գյումրի, Ազգ, 13 Նոյեմբեր 2014

Շատ ժամանակ չի անցել, որ բեյրութահայ ասմունքի վարպետ Հակոբ Գույումճյանը իր առաջին ելույթով հանդիպեց գյումրեցի հանդիսականի հետ եւ… սիրվեց: Դժվար է գյումրեցիներին գոհացնելը: Նրանք առ այսօր համեմատականներ են անցկացնում իրենց քաղաք այցելած մեծանուն արվեստագետների հետ, ունեն գնահատելու իրենց սանդղակը, եւ իզուր չէ, որ բանաձեւ է դարձել եթե Գյումրիում հաջողություն ունեցար, ուրեմն ապահովված ես որպես արվեստագետ:

Երկրորդ հանդիպումը ասմունքի վարպետի հետ տեղի ունեցավ օրերս, որին անհամբեր սպասում էին գյումրեցիները` մտավորականներ, ուսանողներ, ասմունքի արվեստը գնահատող այլ մարդիկ: Հակոբ Գույումճյանը իր գեղեցիկ խոսքով առաջին իսկ պահից կրկին «գրավեց» հանդիսականին: Նա չի պարտադրում իրեն լսել, նա ինքը բեմում կանգնած է կայուն «մեր լեռների պես», հոսում է ձայնը «զուլալ առվակի նման» եւ հանդիսականը նրա հետ գնում է, գնում… Նրա խոսքի արտաբերման մաքրությունն ու հանգստությունը փոխանցվում է հանդիսականին, սիրված գործերը դառնում էլ ավելի սիրելի:

Ծրագիրը հայտնի եւ ոչ շատ կարդացված ստեղծագործություններ էին, արեւմտահայ եւ արեւելահայ դասական գրողներ: Երբ Հակոբ Գույումճյանը կարդում է «Ես իմ անուշ Հայաստան»-ին, կարծես բարեւ է բերել Սփյուռքից, եւ հազար անգամ էլ լսես, ըմբոշխնում ես առաջին անգամ լսողի հափշտակությամբ: Ծրագիրը` սեր, կյանք, հայրենիք: Եվ որ հային պետք չէ այդ ամենը: Ասմունքի վարպետը իր ծրագիրը այնպես է «գծագրել» (մասնագիտությամբ ճարտարապետ լինելը օգնում է նաեւ այդտեղ), որ ոչ մի խորշ դատարկ չի մնում:

Հակոբ Գույումճյանը մեծ արվեստագետ լինելով նաեւ մեծ հայասեր է: Այս այցը նա գունազարդեց մեկ այլ գործոնով եւս` իր հոգու պարտքով մասնակցեց «Կյանք տուր» ծրագրին, իսկ Գյումրիի թատերական ինստիտուտի ուսանողուհի Գոհար Դանիելյանին ուսման վարձը թեթեւացնելու,- որի մասին ինքը չի սիրում ընդգծել: Սպասված արվեստագետին Գյումրիի ուսանող- նկարչուհի` Ֆլորան նվիրեց «Գյումրվա ձմեռ» իր գեղեցիկ աշխատանքը, իսկ քաղաքապետարանի մշակութային բաժինը` Գյումրու պատմությունը լուսաբանող գիրքը:

Ասմունքի վարպետը վստահորեն նվաճեց այս ելույթի դահլիճի հանդիսականներին եւս, ապացույց` ելույթից հետո ներկաները մեծ դժվարությամբ հեռացան` ակնկալելով հաջորդ հանդիպմանը: ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Հրաչյա Աշուղյանը բարձր գնահատելով Հ. Գույումճյանի արվեստը, իր խոսքի վերջում շեշտեց, որ հայ ազգի հարստությունը, ոգին պահողները Հ. Գույումճյանի նման նվիրյալներն են, որոնց գործը ազգի ոգին պահելու մեջ է եւ նրանց մեծ առաքելությունը:

You May Also Like