«Ոմն տաճկացեալ վարդապէտ կոչեցեալ»

Դկ. Տ.Ներսես ավագ քհն.Ներսեսյան, Լոնդոն, 18 .Հուլիս 2013

Նախկին հովիվ Ս.Եղիշե եկեղեցու

«Ես ասացի ի զարմանալ իմում, թէ ամենայն մարդ սուտ է» (Սաղմոս 115)

 «Ոմն տաճկացեալ վարդապէտ կոչեցեալ »

  (Հովհաննես Մրքուզ Ջուղայեցի)

Հայ հավատացյալին մի անգամ եւս շնորհվում է առիթը՝ հիշելու եւ խոսելու հայ հոգեւորականի «հանեսօղլյան» արարքի համար: 1930 թ. Երեւանի քաղաքի խորհրդի նախագահ Գ. Հանեսօղլյանը քանդել տվեց Աբովյան փողոցում գտնվող 7-րդ դարի Ս.Պողոս-Պետրոս եկեղեցին: Մեղադրել Հանեսօղլյանին, որ նա տգետ է ու գռեհիկ, չի հասկանում եկեղեցական կառույցի արժեքը, դժվար չէ: Սակայն այդ կիսագրագետ տգետին չէ՞ որ նշանակել էին Երեւանի քաղաքագլուխ: Եվ ահա, նա ցանկանում է այնպիսի մի արարք կատարել, որ իրենից հետո մարդիկ երկար հիշեն ու խոսեն իր գործած «սխրանքի» մասին: Ոչ թե ստեղծել, կառուցել, արարել, այլ շուտափույթ քանդել-ոչնչացնել, ընդհանրապես ջնջել երկրի երեսից դարեր առաջ ժողովրդի հանճարով ստեղծած ճարտարապետական կոթողը: Այո, պատմության մեջ հանեսօղլյաններն էլ են հիշվում, բայց հիշվում են անեծքով ու նզովքով (Ստեփան Ստեփանյանց, «Հայ Առաքելական եկեղեցին Ստալինյան բռնապետության օրոք», Եր.,1994, էջ.81): Հայ եկեղեցին այսօր ունի  իր նորօրյա «հանեսօղլյանները»:

Դկ. Տ.Ներսես ավագ քհն.Ներսեսյան, Լոնդոն, 18 .Հուլիս 2013

Նախկին հովիվ Ս.Եղիշե եկեղեցու

«Ես ասացի ի զարմանալ իմում, թէ ամենայն մարդ սուտ է» (Սաղմոս 115)

 «Ոմն տաճկացեալ վարդապէտ կոչեցեալ »

  (Հովհաննես Մրքուզ Ջուղայեցի)

Հայ հավատացյալին մի անգամ եւս շնորհվում է առիթը՝ հիշելու եւ խոսելու հայ հոգեւորականի «հանեսօղլյան» արարքի համար: 1930 թ. Երեւանի քաղաքի խորհրդի նախագահ Գ. Հանեսօղլյանը քանդել տվեց Աբովյան փողոցում գտնվող 7-րդ դարի Ս.Պողոս-Պետրոս եկեղեցին: Մեղադրել Հանեսօղլյանին, որ նա տգետ է ու գռեհիկ, չի հասկանում եկեղեցական կառույցի արժեքը, դժվար չէ: Սակայն այդ կիսագրագետ տգետին չէ՞ որ նշանակել էին Երեւանի քաղաքագլուխ: Եվ ահա, նա ցանկանում է այնպիսի մի արարք կատարել, որ իրենից հետո մարդիկ երկար հիշեն ու խոսեն իր գործած «սխրանքի» մասին: Ոչ թե ստեղծել, կառուցել, արարել, այլ շուտափույթ քանդել-ոչնչացնել, ընդհանրապես ջնջել երկրի երեսից դարեր առաջ ժողովրդի հանճարով ստեղծած ճարտարապետական կոթողը: Այո, պատմության մեջ հանեսօղլյաններն էլ են հիշվում, բայց հիշվում են անեծքով ու նզովքով (Ստեփան Ստեփանյանց, «Հայ Առաքելական եկեղեցին Ստալինյան բռնապետության օրոք», Եր.,1994, էջ.81): Հայ եկեղեցին այսօր ունի  իր նորօրյա «հանեսօղլյանները»:

Եկեղեցին, իբրեւ աստվածային հաստատություն, ունի իր հավիտենական սկզբունքները, որոնցից չպետք է շեղվել երբեք: Որեւե եկեղեցական, կաթողիկոսից բռնած մինչեւ եկեղեցու դռնապանը,  իրեն իրավունք չպիտի վերապահի  պատահական հովերին՝ առագաստ բանալով եկեղեցու նավը ալեկոծության մատնել: Անհատական նախաձեռնությամբ «բարեկարգության» մանկունակ փորձերը եկեղեցու մէջ անկարգություն եւ անիշխանություն են առաջացնում՝ այն քայքայելու աստիճան: Հայաստանյայց Եկեղեցու դարավոր, նախանձելի եւ պատկառելի ավանդություններն անլուրջ եւ անխոհեմ արարքներից պետք է պաշտպանել՝ նրա տեւականության եւ բարգավաճման սիրոյն:

Հայ եկեղեցականը պետք է իր ուժն ու կորովը դնի ուղիղ վարելու իր ակոսը եւ զգուշանա «յաջ եւ յահեակ խոտորելով. զառաջնոցն մեղանչելով. եւ վերջնոցն չար նշաւակ գոլով» (Ժամագիրք): Իր ձեռքը հոգեւոր մաճի վրա դնող մշակը պետք չունի ոտքի տակ պատվանդան դնելու:

Փառամոլությունը, որ դատապարտելի հատկանիշ է, քառիցս դատապարտելի կդառնա, երբ մի առաջնորդ չի վարանի անուղիղ եւ անխոստովանելի միջոցներ կիրառել՝ գոհացնելու համար իր անհագուրդ ցանկությունները: Աշխարհիկ տերերից ետ չեն մնում նաեւ հոգեւոր տերերից շատերը, որոնք փարիսեցիների նման «մորթովք ոչխարի իբրեւ զգայլ արաբացի ծածկեն զգարշութիւնս իւրեամց եւ անողորմաբար արձակին ի վերա հոտին Քրիստոսի» (իւրեանց արաբական գարշելի գայլի մարմինը ծածկելով ոչխարի մորթով՝ անողորմաբար յարձակվում են Քրիստոսի հոտի վրա:»: Մի առաջնորդի արհամարհական ու բռնակալական վերաբերմունքի հիմքում ընկած է չար նախանձի եւ վեհության պակասի  զգացումը:

Հովհաննես Մրքուզ Ջուղայեցի  ականավոր աստվածաբան վարդապետը գրում է. «կամիս խոնարհեցուցանել զամենեսեան քեզ, խոնարհեցո զքեզ, քանզի թուի ինձ, թէ ոչ միայն մարդ խոնարհի խոնարհին, յայլ թէ ոչ իցէ յանդգնութիւն յասելս, թուի թէ Աստուած եւս խոնարհի խոնարհին» («Գիրք Սրբազնագործութեան», էջ. 258): Մի առաջնորդ, որ ստախոսությունը համարում է առաքինություն եւ այն կիրառում  իր գործունեության մեջ, օգտակար եկեղեցական չի կարող լինել եւ պետք է զրկել նրան հոգեւոր ծառայությունից ճիշտ այնպես, ինչպես ինքն անարդարորեն նենգապես պաշտոնից հեռացնում է քահանային: Առաջնորդի անպաշտպանելի արարքի պաշտպանությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից, դժբախտաբար նույնքան անընդունելի է: Ամենայն Հայոց Կաթողիկոսի  հեղինակությունը այնքան թուլացել է, որ ի վիճակի չէ նույնիսկ պաշտպանելու հոգեւոր ծառայությունից քմահաճորեն, անիրավաբար հեռացված քահանային՝ իր նվիրյալ հոգեւոր աշխատանքից.  «պարզապէս անոր համար,որ անոնց ներկայութեան ու նուիրեալ աշխատանքին մէջ վտանգ կը տեսնուի» [Ն.Ս.Օ.Տ.Տ.Վազգեն Ա, Վաւերագրեր]:

Այսօր Լոնդոնի  համայնքը զրկված է իր ծխատեր քահանայից եւ եկեղեցուց, որովհետեւ եկեղեցու բարերարն ունի համարձակությունը, ըստ Լոնդոնի առաջնորդին, Ամենայն Հայոց Կաթողիկոսին հրահանգելու, որ «եկեղեցին ինձ է պատկանում եւ ես կորոշեմ այդ եկեղեցու հոգեւորականի ով լինելը»: Եթե Հայոց եկեղեցու գերագույն պետը, իր կողմից նշանակված առաջնորդը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հաստատած կանոնադրության համաձայն, օրինական կերպով ընտրված Համայնքային եւ Եկեղեցական խորհուրդը չի կարող պաշտպանել իր ընտրած հովվին, ուրեմն մեր եկեղեցին դարձել է ծաղրանքի հաստատություն: Մի բարերար, որ հանդգնում է Կաթողիկոսին, օրինականորեն ընտրված եկեղեցական համայնքային մարմնին ստիպել կատարել իր քմահաճույքը, արժանի չէ «բարերար» տիտղոսին: Մեկը պետք է, որ մեր նորօրյա բոլոր «բարերար» կոչումին ցանկացողներին հիշեցնի անցյալի հայ մշակույթի, եկեղեցու եւ ազգի բազմահազար երախտավորների աղօթքը. «ի հալալ արդեանց իմոց ետու սուրբ եկեղեցիս նուէր, եւ մի ոք իշխեսցէ զսա հեռացուցանել կամ ծախելով, կամ գրաւելով, կամ իւր սեպհականելով: («Յիշատակարան «Մաշտոց», Ձեռ. Համար 4787):

Ժնեւի, Նիսի, Մարսելիայի, Կանադայի եւ վերջերս Լոնդոնի եկեղեցական եւ համայնքային  կանոնադրությունների նկատմամբ ցուցաբերած զվարթաբարո վերաբերմունքը պետք է մտահոգի ամեն հայի եւ հատկապես Հայաստանյայց եկեղեցու եպիսկոպոսական դասին, որի ամդամները բաղկացած են 57 եպիսկոպոսներից եւ ընդ որում 27-ը կրում են Արքեպիսկոպոսի աստիճանը: Մինչդեռ Ավետարանը հուսադրում եւ խրախուսում է նրանց, որ «հալածեալ իցեն վասն արդարութեան», բայց նաեւ դատապարտում եւ նախատում է նրանց բոլորին, որ «ապշութիւն ունի զսիրտ ձեր, աչք գոն եւ ոչ տեսանէք, ականջք են եւ ոչ լսէք»: Հիսուսի այս բանադրանքը վերաբերում է Հայ եկեղեցու եպիսկոպոսական դասին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը ոտնահարում է մի արքեպիսկոպոսի արժանապատվությունը, գետնին հավասարեցնում եկեղեցու ամենահին պաշտոներից մեկը օտարերկրյա մի օդանավակայանի սպասասրահում, անարգանք է նաեւ Հայ եկեղեցու ողջ  հոգեւոր դասին: Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձրացրած ճիչը, թե Ֆրանսիական դատարանի կողմից հանցագործության մեջ դատապարտված «Վաչէ քահանայի [Հայրապետյանի] սքեմը իմ պատիւս է, քուկդ ալ պէտք է ըլլայ, իւրաքանչիւր հայ եկեղեցականինը պէտք է ըլլայ», ցուցաբերում է շշմելի աստիճան կողմնապահություն: Մինչդեռ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատրաստ է ամեն գնով պաշտպանել Լոնդոնի ստախոս, նենգամիտ եւ նախանձով տառապող առաջնորդին՝ ի գին տեղի հոգեւոր հովվին եւ անպատվել նաեւ Ֆրանսիայի Հայրապետական պատվիրակ եւ առաջնորդ արքեպիսկոպոսին, որովհետեւ վերջինս ի վիճակի չէ պաշտպանելու մի քահանայի, որ դատական հետապնդումի տակ է: Սա հոգեւորականին  վայել կեցվածք չի:

Շահապիվանի ՇՀԱ (571-րդ) կանոնը սահմանում է. «Եթէ եպիսկոպոս ոք գտի ի պղծութիւն կամ զինչ ի վատթար գործս եւ զառաքելական զպատիւն եւ սուրբ աթոռն անարգեաց, այսպիսումն ասէ գիր. Ընդ գողս ընթանայիր եւ ընդ շունս դնէիր զբաժին քո»: Եթէ ունի ծառայելու կոչումը, պետք է խթանի զինքը դեպի գործ եւ ոչ թե նվիրվի իշխելու եւ տիրելու  սին փառամոլությանը: Փառամոլության կիրքը շատ եկեղեցականների գահավեժ անկումի պատճառ է եղել») (Սաղմոս ԽԹ.18), եւ վկայութեամբ ի յայտ եկեսցէ՝ յաթոռոյն եւ յիշխանութենէն մերժեսցի … «Զի մարդ ի պատուի էր եւ ոչ իմացաւ» (Սաղմոս ԽԸ.13):

Հայ եկեղեցու իշխող դասակարգը որդեգրել է «Արեւ արքային» վայել «Եկեղեցին այդ ես եմ» հանրահայտ կեցվածքը: Հայ եկեղեցու մեծավորները  վարվում են ըստ այն  սկզբունքին  «թէ որպէս  ունէի իշխանութիւն ի տալն, նոյնպէս  ունիմ եւ յառնուլն»: Բայց այդպես չէ իրականությունը. «Այլ եւ ես անարժանս յանդգնիմ, թէ եւ անզգամութիւն է, Աստուած որ ստեղծ զարարածս, ոչ կարէ առանց իրաւանց եւ պատճառանաց առնուլ զկարգս եւ զաստիճան, զորս տուեալ է, թէպէտ անհուն է զօրութեամբ»: Հայ աստվածաբանության քաջագիտակ Հովհաննես Ջուղայեցին այսօրվա հետադեմ կղերականների դիրքը որակել էր որպէս «անզգամութիւն» ու «հանդգնութիւն»: Նա պաշտպանում է քահանայական ձեռնադրությունը հետեւյալ հանդուգն եզրակացությամբ. «եթե Մեծն Աստվածն անգամ մարդուն պարգեւատրելիս ու պարգեւազրկելիս իրավունք չունի ու չի կարող գործել անձնիշխանաբար, ապա այդ իրավունքից զուրկ են առավել եւս երկրային «աստվածները»՝ լինեն դրանք Էջմիածնի կաթողիկոսները, արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները»: Նա իր խոսքն ուղղելով հայոց կաթողիկոսին, գրում է. «…Մի քեզ համարեսցես զտալն եւ զառնուլն, վասն զի կարի յիմարութիւն է ցասելն, ես ետու եւ ես առնում… աղաչեմ հայեաց ի գլուխս քո եւ արա, որպէս նա արար եւ գործեա, որպէս եւ ասացն. ոչ իմ տալ, նույնպէս եւ տն տեսիդ աստուծոյ պարտ է զայս ասել եւ բարբառել եւ ոչ յանձնէ ինչ վարկանել»: Քրիստոնեական կրոնքի մեծագոյն ներդրումը մարդկային բարոյական վարվելակերպի ոլորտում, պաշտպանումն էր մարդ անհատի՝ ընդդեմ կամայականության ու անձնիշխանության, որով կոպտորեն տրորվում ու ոտնհարվում էին մարդ անհատի իրավունքները: Հրաժարականը հանձնող Գերաշնորհ Նորվան Արք. Զաքարյանի այս խոսքերը. «Հայ առաքելական եկեղեւոյ  բարեկարգումը եթէ միայն ուղենիշ է կամ կանոնադրութիւն, նպատակը եթէ միայն վարչական կարգապահութիւն  երաշխաւորելն է, ապա Հայոց Մայրավանքի մէջ բացակայ է շնորհքի եւ սիրոյ մթնոլորտը, յոգնեցուցիչ է անհատի պաշտամունքը» դառը փորձից ելնող համարձակ ու լուսաւոր խորհուրդ է:

Իսկապես հոգնեցուցիչ է հայ հավատացյալի համար ականատես լինել «բիզնես»ի հոգեբանություն ունեցող առաջնորդների եւ նրանց անկուշտ անձնապաշտության կարեկցանքին:

 

Նկար 1.- Լոնտոնի Ս. Եղիշէ եկեղեցին

Նկար 2.- Նորվան Արք. Զաքարեան ՀՀ Արտգործ նախարարի հետ, Փարիզ

 

 

2 comments
  1. Armenian Church

    It is very disturbing to read two outspoken and courageous reflections on the affairs of the Armenian Apostolic Church in the current issue of Keghart. The first by Voskan Mchitarian and the second by Dr. Fr. Nerses(Vrej) Nersessian.Their main concern is the Armenian Church, which is in danger of losing its prestige as one of the most important institution of the Armenian people, whether in Hayrenik or in the Diaspora.

    The spiritual leader of the Armenian Church, His Holiness Karekin II, has never convened–or more likely–does not like to convene a council composed of the synod of  bishops(Yebigobosagan joghov) to discuss the most important matters related to current Armenian Church affairs. It is time the synod of bishops took responsibility and demanded to be consulted in the duty of the governance of the Armenian Church.

Comments are closed.

You May Also Like
Read More

Հարիւր Տարի Ետք

"Սփիւռք", Խմբագրական, Պէյրութ, Դեկտեմեր 2014 Քաղաքականութիւն ըսելով` անոնք [Կուսակցութեանց ղեկավարները] հասկցած են աղերսագիր-թուղթերով դիմում օտար պետութիւններու եւ միջազգային…
Read More