
Վերջին ժամանակներս նկատում ենք հայ ժողովրդի կյանքում աննախադեպ մի երևույթ, դա Հայաստանի իշխանությունների սերտ համագործակցությունն է հայ առաքելական եկեղեցու հետ: Ինչ խոսք եթե դա կատարվեր այլ պայմաններում, այլ ժամանակներում և չբխեր հայ ժողովրդի ամենաբացասական` ծայրահեղ բնավորությունից, ապա այն կլիներ սրբազան պակտ, որը ողջունելի կլինէր:



Վերջին ժամանակներս նկատում ենք հայ ժողովրդի կյանքում աննախադեպ մի երևույթ, դա Հայաստանի իշխանությունների սերտ համագործակցությունն է հայ առաքելական եկեղեցու հետ: Ինչ խոսք եթե դա կատարվեր այլ պայմաններում, այլ ժամանակներում և չբխեր հայ ժողովրդի ամենաբացասական` ծայրահեղ բնավորությունից, ապա այն կլիներ սրբազան պակտ, որը ողջունելի կլինէր:
Առաջինը` դա քրիստոնեության տարածումն է Հայաստանում: Պատմությունը ինքն է վկայում, որ դա որքա՜ն դաժանությամբ, ինչպիսի՜ ավերածությունների և մարդկային զոհերի գնով է կատարվել: Մի կրոն, որը գալիս էր իր ասելով` փրկելու մարդու հոգին, նախ ֆիզիկապես ոչնչացնում է նրան, ավերում նրա մինչ այդ ստեղծածը, պառակտում է ժողովուրդին, ազգը, (այն էլ ժամանակի ամենաճակատագրական պահին) նրան դարձնում է այդ օտար կրոնի գերին, ստրուկը և այդպիսով կրտելով նրան, նրան զրկում է ինքնապաշտպանության բնազդից, թող ինձ ներեն հավատացյալները, եթե դա հանցագործություն չի, հապա ի՞նչ է:
Երկրորդը` 1920 -ական թվականների դժվարին, սովի, մահի, հոգևարքի տարիներին նոր իշխանությունների “ամենակարևոր” պարտականությունն էր ամենայն ջանասիրությամբ հալածել հոգևորականներին, ավերել եկեղեցիները և այլն:
Որքա՜ն անհամբեր է հայ ժողովուրդը, նախ մերժել հինը, քանդել եղածը, թե, հետո ինչ կլինի, դա դերակատարների հոգը չէ: Այդպես կատարվեց նաև քսան տարի առաջ, դրան արդեն բոլորը վկա են, պատմություն չէ, որ արժե հիշել:
Բայց մեր օրերի իրադարձությունները: Ինչո՞ւ ոչ սրբազան պակտ իշխանությունների և եկեղեցու միջև:
Ներկայիս Հայաստանի տնտեսական, սոցիալական և լինել չլինելու դժվարին պայմաններում ասես իշխանությունները և Էջմիածինը այլ կարևոր անելիք չունեն, քան ամենուր Հայաստանում, մանավանդ Երևանում կառուցել անճաշակ, անորակ եկեղեցիներ, (օրինակ` Գրիգոր լուսավորիչի եկեղեցին, ամենաանճաշակը և անորակը Հայաստանի պատմության մեջ) նունիսկ չխորշելով ծրագրել քանդել Երևանի համար կարևոր մշակույթի մի շինություն` Մոսկվա կինոդահլիճի ամառային շենքը, տեղում եկեղեցի կառուցելու համար: Սրա անունը ի՞նչ դնել, ինչպե՞ս չվրդովվել, նաև որպես սփյուռքահայ:
Էջմիածինը պատճառաբանում է, որ եկեղեցիները կառուցվուն են նվիրատուների ցանկությամբ, բայց միթե՞ կարելի է յուրաքանչյուր նվիրատուի ցանկությամբ աղավաղել Երևանի և այլ շրջանների քաղաքային պատկերը, միթե՞ այդքան եկեղեցիների պահանջ կա, միթե՞ եղած եկեղեցիները կիրակնօրյա պատարագներին այնքան են լցվում, որ քաղցած, հիվանդ, գործազուրկ հավատացյալները դուրսն են մնում:
Մեր նախնիները բազմաթիվ եկեղեցիներ են կառուցել, ո՞ր ժամանակներում են դրանք ամրոց եղել և պաշտպանել երկիրը, ի՞նչ արժեն և այսօր հայ ժողովրդին ի՞նչ բարիքներ են բերում Արևմտյան Հայաստանի հազարավոր եկեղեցիները և ի՞նչ բարիք են տալիս, կամ տալու վերջին տարիների կառուցվածքները բազմաթիվ կարիքավորներին, հիվանդներին: Ավելի լավ չէ՞ր լինի դրանց փոխարեն բուժկենտրոններ ստեղծել և ձրի բուժել այն հարյուրավոր, եթե ոչ հազարավոր կարիքավոր հիվանդներին, ովքեր այլ ելք չեն գտնում, քան լքել հայրենիքը և այլ երկրներում բուժօգնություն մուրալու գնալ:
Դեռ ականջիս է երիկամների հիվանդ` հայ երիտասարդի` (37 տարեկան) լացը և աղաչանքը գերմանացի բժիշկներից` “Փրկեք ինձ, միջոց չունեմ, երիտասարդ եմ, մեղք եմ, կինս, երեխաներս են մեղք”: Եթե շարունակելու լինենք, ապա կարելի է բազմաթիվ նման օրինակներ բերել:
Եզրակացնենք` բոլորը տեսնում են այն ահավոր սոցիալական վիհը, որ այսօր գոյություն ունի Հայաստանում, նաև Էջմիածինն է տեսնում այդ, նայև Վեհափառ Հայրապետը` ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդն է տեսնում այդ, բայց լռում է և եկեղեցիներ է կառուցում, երևի նման բազմաթիվ հիվանդների, գործազուրկների, կարիքավորների, հայրենիքից հեռացածների, մարմնավաճառության գնացած երիտասարդ հայ կանանց և մայրերի հոգու փրկության համար: Այո շինարար Վեհափառ Հայրապետը լռում է, եկեղեցիներ է կառուցում ու կառուցում, սա ահավոր է…
Այո, այս խոսուն փաստերն են, որ ամեն մի հայի իրավունք են տալիս իշխանությունների և Էջմիածնի միջև նման համագործակցությունը որպես “ոչ սրբազան պակտ” անվանել:
3 comments
Baron Hovasapyan, Yekeghetsi
Yekeghetsi karootsman metch ogootitz batsi vnas chka hayortoo hamar yete na hakakristonya yev ateist che.
Haskanoom em vor katoghikose petk e avelin ani kan yekeghetsi karootsele, orinak petakan ishkhanootyoonneri ooshadtdrootyoone hraviri yerkroom tirogh sotzialakan aghaghakogh anardarootyoonneri vra. Sakayn ays parakan chi artaratznoom tser vrtovmoonke te inchoo e katoghikose yekeghetsi karootsoom, togh mi kitch el ishkhanootyoonneru mtadzen yerkri barorootyan masin.
Անտարբերութիւն
Միթէ՞ բոլոր ջանքերը ազգի և հայրենիքի վիճակի բարելաւման համար չեն: Ինչո՞ւ մոռացութեան տալ այն ինչ ունենք : Իսկ ո՞վ է այսօր երկրի տէրը: Ազգը՞. օլիգարխները՞. եկեղեցի՞ն. կառավարութիւնը՞: Կինo Մոսկւայի ամառային սրահի հարցի աւարտը շատ բան կարող է ասել:
Բանն այս է` ոմն "բարերար”, ում ինքնութիւնը, չգիտես(՞) ինչու, խիստ գաղտնի է պահւում, որոշել է քանդել ներկայ կառոյցը, որ երևանցիների ամենասիրած շէնքերից է, “եկեղեցի” կառուցելու համար: Այդտեղ կարելի է մի փոքրիկ, անուշիկ մատուռ, կամ ինչ որ քանի յարկանի շահութաբեր կառոյց տեղադրել:
Երևանում կան բերնէբերան պտտւող կռահումներ, թէ ով է բարերարը և ինչ է բուն նպատակը: Տայ Աստւած, որ սխալւած լինեն: Փաստ է, որ կառավարութիւնը անտեսելով` Երևանցիների պահանջը, մեծ թւով ստորագրւած դիմումները, Հանրային Խորհրդի որոշումը, մասնագէտների խորհուրդը, Մշակոյթի Նախարարութեան քննարկման արդիւնքը, ներքին լրատւական միջոցների կարծիքը, և ամենակարևորը` օրինական կարգը, հանել է շէնքը պահպանւող յուշարձանների ցանկից և “ խորհուրդ” է տւել ոչ պետական կազմակերպութիւններին « չդիմել դատարան:
Այս բոլորը խիստ երկմտանք է պատճառել երևանցիներին և ներքին զանգւածային լրատւական միջոցներում շատ էջեր և ժամեր է զբաղեցրել: Իսկ սփիւռքահայ լրատւական միջոցներում`գրեթէ ոչ մի բառ:
Անտարբերութիւն, լռութեան դաւադրութիւն:
Voch Srpazan Pact
Some questions from a person who doesn’t know much about the Apostolic church-building program in Yerevan.
1. Are there sufficient number of churches in Yerevan to serve the needs of the Apostolic congregation?
2. Are Yerevan Armenians generally observant Christians or are they only baptism-wedding-funeral church-attending Christians?
3. Are competing Churches (Jehovah Witness, etc.) stealing away Apostolic Armenians through money, free education, and other bribes?
4. Can the new churches being built in Yerevan need to be so sumptuous? Can’t they be more modest buildings?
5. Shouldn’t the Church use the money to build chapels in remote areas, rather than spend huge sums for palatial churches in Yerevan? It’s an axiom that rural people are often more devout than urban people.
6. Why so many of our historic churches (weed growing on the roof, bare interior walls, etc.) are not restored before these giant chruches are built in Armenia and in Artsakh?
7. This last one isnot a question. Just as the Cilician See is a department of the Tashnak Party, so is Echmiadzin a department of ROA.
Comments are closed.