Որպեսզի Հայաստանի Շերեփն Այլևս Թղթից Չլինի

Երիտասարդ Իրավաբանների Համաժողովը

Թերթ.am 21 Հունվար 2012

Այսօր «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունն անցկացրեց «Փակ սահմանների կարգավորումն արդի միջազգային իրավունքում» թեմայով համաժողով, որին մասնակցում էին երիտասարդ իրավաբաններ:

Երիտասարդ Իրավաբանների Համաժողովը

Թերթ.am 21 Հունվար 2012

Այսօր «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունն անցկացրեց «Փակ սահմանների կարգավորումն արդի միջազգային իրավունքում» թեմայով համաժողով, որին մասնակցում էին երիտասարդ իրավաբաններ:

Ուշադրության կենտրոնում էին հարցեր, ինչպիսիք են Հայաստանի հետ սահմանը փակելու` Թուրքիայի իրավական հիմքերը և ընդհանրապես փակ սահմաններն իրավական տեսանկյունից կարգավորելու հնարավոր կառուցակարգերը:
Համաժողովին ներկա էր նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով կարևորելով երիտասարդների ընդգրկումը նման գիտական ուսումնասիրություններում, նշեց, որ անհրաժեշտ է, որպեսզի երիտասարդները նույնպես խորապես գիտակցեն առկա կոնֆլիկտը և, ստեղծելով նման մթնոլորտ, խնդիրների լուծման եղանակներ առաջարկեն:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ով նույնպես երիտասարդական այս կառույցի համահիմնադիր է՝ նկատեց, որ մեր երկիրը մինչև անկախություն ձեռք բերելը երկար տարիներ ուղղակիորեն անհրաժեշտություն չի ունեցել պատրաստել միջազգային իրավունքի մասնագետներ: Այդուհանդերձ, նա հավատացրեց, որ այն թերևս երկրի առջև ծառացած ամենաանհրաժեշտ խնդիրներից մեկն է:

«Որպեսզի այլևս երբեք մեր շերեփը թղթից չլինի, այլ հենք ունենանք միջազգային իրավական հարցերում ներկայացնելու մեր ներուժը, որի հարցում մեծ գործոն ունի հենց այս սերունդը»,- իր խոսքում ասաց նախարարը:

Պաշտոնական ողջույնից հետո երիտասարդներն հանդես եկան զեկույցով, անդրադարձ կատարելով հայ-թուրքական սահմանի պատմա-իրավական հարցերին:

Զեկույցներ եղան «Հայաստան-Թուրքիա սահմանի հիմնախնդրի կարգավորման առանձնահատկությունները տնտեսական համագործակցության միջազգային իրավական համակարգում» և «Դեպի ծով ելքի ապահովման հիմնահարցը արդի միջազգային պայմաններում» թեմաներով:

Երիտասարդ իրավաբանները կքննարկեն նաև, թե ինչ իրավական կառուցակարգեր և գործիքներ են հասանելի արդի միջազգային իրավունքում, որոնք Հայաստանի Հանրապետությունը կարող է օգտագործել իր սահմանների շրջափակման հարցի իրավական կարգավորման համար, վկայակոչելով վեճերի խաղաղ կարգավորման միջոցները՝ արբիտաժ, ՄԱԿ-ի միջազգային դատարան:

 

3 comments
  1. Շրջափակումը

    «Փակ սահմանների կարգավորումն արդի միջազգային իրավունքում»
    Հայաստանի Հանրապետության փակ սահմանները կապ չունեն միջազգային իրավունքի հետ: Դրանք պայմանավորված են միջպետական քաղաքական հարաբերություններով: Թուրքիան շրջափակել է Հայաստանի Հանրապետությունը՝ իբրեւ պատիժ, պատճառաբանելով, որ իբր ՀՀ-նը գրավել է իր ստրատեգիական դաշնակցի տարածքի քսան տոկոսը:

    Համաշխարհային հանրությունը Ռուսաստանի առաջնորդությամբ չեն հերքում եւ մերժում Թուրքիայի այդ դիրքորոշումը: Ընդհակառակը, պարտավորեցնում են ՀՀ-նը բանակցություններ վարել, որոնց հիմնական նպատակներից է ազատագրված («գրավված») տարածքների վերադարձը:

    Այսօրվա Ռուսաստանը իրավահաջորդն է Խորհրդային Ռուսաստանի, ԽՍՀՄ-ի, որ 1920 թ օգոստոսին գրավել էր հայկական տարածքները հետո հանձնել Խորհրդային Ադրբեջանին: Հայաստանի Հանրապետության, որ իրավահաջորդն է Խորհրդային Հայաստանի, այսօրվա սահմանները որոշված են Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերով, եւ որ ուժի մեջ են մինչեւ հիմա: Այդ իսկ պատճառով ՀՀ-ն իշխանությունները չունեն քաղաքական կամք իրերը իրենց անունով կոչելու համար:

    Իրականությունը կայանում է նրանում, որ ՀՀ-նը ազատագրեց գրավված հայկական տարածքները, երբ Ադրբեջանը զրկվեց Խորհրդային իշխանության եւ իր բանակի պաշտպանությունից, որ հանդիսանում էին միակ գրավականը Ադրբեջանի այսպես կոչված տարածքային ամբողջականության: Այդ իսկ պատճառով ՀՀ-ն իշխանությունները հրաժարվում են ընդունել եւ հայտարարել, որ ՀՀ-նը եւ Արցախը վերամիվորվել են եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը որոշ չափով վերականգնվել է:

    Դրա փոխարեն բռնած են իբր թե խորամանկ դիրքորոշում, որի համաձայն ՀՀ-նը կապ չունի Արցախում պատահած իրադարձությունների հետ, այլ «ղարաբաղցիները ինքնորշվում» են եւ ստեղծում մի նոր հայկական պետություն, որին նույնիսկ ՀՀ-ը չի ճանաչում, բայց սպասում են, որ ուրիշները ճանաչեն: Ահա թե ինչու է հայ-թուրքական սահմանը փակված:

    Իսկ հիմա գլխավոր հարցը, որի պատասխանը պարտավոր ենք տալու: Ինչու է փակված ՀՀ-ն կապը իր «ստրատեգիական դաշնակցի» հետ, որ ապահովվում է միայն օդով: ՀՀ-ն հարեվանները փակել են երկաթուղային կապը Ռուսաստանի հետ, որը Հայաստանի Հանրապրտությանը արյունաքամ է անում, որ արտագաղթը շարունակվում է, որ հայոց նահանջը շարունակվում է: Ով է լսել, որ այդ մասին ինչ որ մի տեղ բանակցություններ են վարվում, որ այդ կապակցությամբ բողոքներ եւ ցույցեր են արվում: Որտեղ, ովքեր եւ ինչպես են որոշվում հայոց առաջ կանգնած հիմնախնդիրների լուծման առաջնահերթությունները, Արցախի հիմնախնդիրը… Շրջափակումը….Մեծ Եղեռնի փոխարեն Գենոցիդ անվանելը…:

    Հայ – թուրքական սահմանը կմնա փակ այնքան ժամանակ՝ մինչեվ չհարդվի հայ-ռուսական ԿԱՊԸ, մինչեւ չվերանայվեն 1921 թ մարտի 16 –ի Մոսկվայի պայմանգրի հետեվանքները հայոց ճակատագրի նկատմամբ:

    Կարեն Միքայելյան
    Russia
     

     

    1. Գնահատանք

      Պրն. Միքայելյան, գնահատելի քաղաքական վերլուծութիւն է. արդյոք նպատակահարմար չէ՞ք գտներ ձեր կապը սերտացնել և համալրել երիտասարդ իրաւաբաններու քաչալերական նախաձեռնութեան հետ:

      1. Շրջափակումը

        Շնորհակալություն, դր. Թորոս Թուխմանեան,

        Շուտով կլինեմ Երեւանում եւ կապ կհաստատեմ այդ երիտասարդների հետ: Մեր հույսը երիտասարդներն են, որ ազատ են նախապաշարումներից եւ կարող են ազատ մտածել: Միայն թե թուլացած է ազգային ինքնագիտակցությունը եւ կա գիտելիքների պակաս:

        Հարգանքներով,

        Կարեն Միքայելյան

Comments are closed.

You May Also Like