Որպեսզի Հայաստանի Շերեփն Այլևս Թղթից Չլինի

Երիտասարդ Իրավաբանների Համաժողովը

Թերթ.am 21 Հունվար 2012

Այսօր «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունն անցկացրեց «Փակ սահմանների կարգավորումն արդի միջազգային իրավունքում» թեմայով համաժողով, որին մասնակցում էին երիտասարդ իրավաբաններ:

Երիտասարդ Իրավաբանների Համաժողովը

Թերթ.am 21 Հունվար 2012

Այսօր «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունն անցկացրեց «Փակ սահմանների կարգավորումն արդի միջազգային իրավունքում» թեմայով համաժողով, որին մասնակցում էին երիտասարդ իրավաբաններ:

Ուշադրության կենտրոնում էին հարցեր, ինչպիսիք են Հայաստանի հետ սահմանը փակելու` Թուրքիայի իրավական հիմքերը և ընդհանրապես փակ սահմաններն իրավական տեսանկյունից կարգավորելու հնարավոր կառուցակարգերը:
Համաժողովին ներկա էր նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով կարևորելով երիտասարդների ընդգրկումը նման գիտական ուսումնասիրություններում, նշեց, որ անհրաժեշտ է, որպեսզի երիտասարդները նույնպես խորապես գիտակցեն առկա կոնֆլիկտը և, ստեղծելով նման մթնոլորտ, խնդիրների լուծման եղանակներ առաջարկեն:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ով նույնպես երիտասարդական այս կառույցի համահիմնադիր է՝ նկատեց, որ մեր երկիրը մինչև անկախություն ձեռք բերելը երկար տարիներ ուղղակիորեն անհրաժեշտություն չի ունեցել պատրաստել միջազգային իրավունքի մասնագետներ: Այդուհանդերձ, նա հավատացրեց, որ այն թերևս երկրի առջև ծառացած ամենաանհրաժեշտ խնդիրներից մեկն է:

«Որպեսզի այլևս երբեք մեր շերեփը թղթից չլինի, այլ հենք ունենանք միջազգային իրավական հարցերում ներկայացնելու մեր ներուժը, որի հարցում մեծ գործոն ունի հենց այս սերունդը»,- իր խոսքում ասաց նախարարը:

Պաշտոնական ողջույնից հետո երիտասարդներն հանդես եկան զեկույցով, անդրադարձ կատարելով հայ-թուրքական սահմանի պատմա-իրավական հարցերին:

Զեկույցներ եղան «Հայաստան-Թուրքիա սահմանի հիմնախնդրի կարգավորման առանձնահատկությունները տնտեսական համագործակցության միջազգային իրավական համակարգում» և «Դեպի ծով ելքի ապահովման հիմնահարցը արդի միջազգային պայմաններում» թեմաներով:

Երիտասարդ իրավաբանները կքննարկեն նաև, թե ինչ իրավական կառուցակարգեր և գործիքներ են հասանելի արդի միջազգային իրավունքում, որոնք Հայաստանի Հանրապետությունը կարող է օգտագործել իր սահմանների շրջափակման հարցի իրավական կարգավորման համար, վկայակոչելով վեճերի խաղաղ կարգավորման միջոցները՝ արբիտաժ, ՄԱԿ-ի միջազգային դատարան:

 

You May Also Like