Պայքարն Էլ Պիտի Լինի Անսահմանափակ

Վարդան Գրիգորյան, Երևան, 15 Հոկտեմբեր 2014
՛՛Հանուն արդարության՛՛ Հասարակական կազմակերպության նախագահ

Անցան Հայաստանի երրորդ Հանրապետության անկախության քսաներեք տարիները, տարիներ, որ լի էին տարաբնույթ վերելքներով ու անկումներով:

Պատմագիտական էքսկուրս չեմ կամենում անցկացնել, այլ խորհել այսօրվա անցքերի մասին, չէ որ այսօր ենք կերտում վաղը՝ ապագան, չէ որ բոլորիս է հուզում ինչպիսին կլինի մեր երկրի, մեր ազգի վաղը….

Վարդան Գրիգորյան, Երևան, 15 Հոկտեմբեր 2014
՛՛Հանուն արդարության՛՛ Հասարակական կազմակերպության նախագահ

Անցան Հայաստանի երրորդ Հանրապետության անկախության քսաներեք տարիները, տարիներ, որ լի էին տարաբնույթ վերելքներով ու անկումներով:

Պատմագիտական էքսկուրս չեմ կամենում անցկացնել, այլ խորհել այսօրվա անցքերի մասին, չէ որ այսօր ենք կերտում վաղը՝ ապագան, չէ որ բոլորիս է հուզում ինչպիսին կլինի մեր երկրի, մեր ազգի վաղը….

Իսկ այսօր երկրում նոր զարգացումներ են հասունանում:

Քսաներեք տարի անց, դեպի անդունդը գլորվող, երկիր ենք կամենում վերականգնել, շենացնել, ծաղկացնել…

Կհաջողվի՞…

Կկարողանա՞նք…

Կուզեի կիսվել Ձեզ հետ մեր երկրի մայրաքաղաքում վերջերս տեղի ունեցած մի ուշագրավ փաստի մասին…

Հոկտեմբերի 10-ին ազգովի կրկին ոտքի ելանք…

Ելանք, որ կարողանանք փրկել այն մի պտղունցը, որ բաժին է հասել մեզ՝ ներկա սերնդին…

Բայց, արդյո՞ք ազգովի էինք ելել…

Կարծում եմ ոչ…

Բազումք են չարախոսներն ու պնակալեզները, բազումք են այսօրյա իշխանություններին հաճոյացողները, բազումք են իշխանական կերակրատաշտից կրճոններով օգտվողների քանակը, բազումք են …

Չեմ կամենում շարունակել, գիտեն բոլորը, ցավոք այս ամենը կա նաև այլ պետություններում, երկրներում, հասարակություններում…

Հոկտեմբերի 10-ին նորից ելանք, ելանք նոր հույսերով, նոր հավատով, նոր մի վստահությամբ…

Ելնողները բոլոր այն մարդիկ էին, որ անտեսել էին վախն այս իշխանություններից, թոթափել էին ստրուկի պես գոյատևելու հեռանկարները, ելել էին ուղղելու ծռված մեջքերը, ելել էին ազատվելու վաղվա օրվա անորոշություններից, ելել էին իրենց փոխանցելու ՀԶՈՐ, ՀՊԱՐՏ, ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ…

Ելել էին հստակ գիտակցմամբ, որ իրենք են իրենց երկրի իրական տերերը…

Ելել էին իրագործելու Սահմանադրությամբ իրենց վերապահված անփոփոխ դրույթը՝ երկրորդ հոդվածը, ի վերջո ձևավորելու իրենց իշխանությունը…

Իշխանական վերնախավում ծվարած գործիքներին երևի հասու չեն այս խոսքերը…

Երևի շատ են կամենում, որ իրենց աթոռներն ավելի ամուր ու հավերժական լինեն, իրենց արյունատար անոթներն այդ աթոռների միջով շրջանառվեն…

Սակայն…

Ելել էին մտահոգները…

Չէ՜, նրանք չէ, որ կամենում են մտնել սեփական ժողովրդի գրպանները, այլ նրանք, որ իրոք կամենում են երկիրը երկիր դարձնել, կամենում են նորմալ, օրինապաշտ ու հպարտ քաղաքացիական հասարակություն ձևավորել….

Թալանչիներին ու պնակալեզներին արմատախիլ անել…

Ախր ունեցել ենք չէ նման երկիր, ախր ունեցել ենք, չէ նման գործիչներ, ախր ունեցել ենք, չէ՞…

Երիցս ճիշտ է երրորդ հանրապետության հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, երբ դեռ 2010թ. ասում էր.

’’ 1998 թվականին իմ ղեկավարած վարչակազմը համարյա միահամուռ զիջեց իշխանությունը, որովհետեւ կորցնելու բան չուներ։ Եթե որեւէ մարդ կարողանա Հայաստանի 1000 ամենահարուստ անձանց ցուցակում մատնանշել իմ վարչակազմի անդամներից թեկուզ մեկի անունը, ես ետ կվերցնեմ իմ խոսքերը։ Իշխանությունը մեզ համար բոլորովին այլ բան էր նշանակում. ո՛չ թե տիրելու, բռնանալու կամ հարստանալու միջոց, այլ սեփական համոզմունքներն իրականացնելու հնարավորություն’’։

Հիշում ենք այս խոսքերը, հիշում ենք ու գնահատում, հիշում ենք ու հավատում, որ եկող իշխանություններն էլ այս կերպ կգործեն, այս կերպ պիտի գործեն, ի վերջո երկիրն անտակ տակառ չէ, որ եկողները մտածեն միայն սեփական գրպանների մասին…

Հոկտեմբերի 10-ից կամենում էինք, որ մեր երկրի համար իրոք  դառնա շրջադարձային մի փուլ, պատմական մի փուլ, որ սերունդների համար օրինակելի դառնա, չմոռանան ու վստահեն, որ իրոք ՛՛գեղ կանգնի, գերան կկոտրի…՛՛:

Այսօր մենք անուններ չենք հնչեցնում, չենք հնչեցնում, քանզի բոլորիս է պարզ, թե ով կամ ովքեր են մեր երկիրը մղում անհայտնություն, կամ մզում մինչև վերջ…

Չենք նշում, քանզի պատմությունն ավելի դաժան կանրադառնա նրանց…

Չենք նշում, քանզի ավելորդ անգամ չենք կամենում հիշոցներ հնչեցնել…

Բոլորին գիտենք անուն առ անուն…

Չենք նշում նաև քաղաքական ուժերին, նրանց ներկայացուցիչներին…

Չենք նշում նաև նրանց անունները, ովքեր ջուրը չտեսած արդեն բոբիկանում են…

Թոթափել է պետք ամբիցիոզ նկրտումները…

Մոռանալ է պետք ինքնագովաբանությունները…

Այսօր վտանգված է մեր հայրենիքի ապագան, հայրենիք, որ հպարտորեն կոչում ենք ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, որ ամեն մի հայի շուրթերին որպես մասունք անվերջ հնչում է ՀԱՅԱՍՏԱՆ…

Վտանգված է, որովհետև մի խումբ բաշիբոզուկների ձեռամբ նվաճվել է ու անդադար գլորվում է դեպի անհայտնություն…

Դրա համար էլ ժողովուրդը՝ արթնանալով խորը թմբիրից, սկսեց մի գործընթաց, որի ընթացքում կամեցավ արմատապես փոխել իր սիրասուն երկրին պատուհասած հարաճյուն վտանգը, փոխել իր օրեցօր դժվարացող ու անտանելի դարձող կյանքը…

Սկսեց, գիտակցելով, որ արդեն ետդարձի ճանապարհ չկա, պետք է պահանջատեր զգա իրեն, պետք է պայքարի իր ազատությունների համար, պետք է կուլ չգնա չարին, պետք է…

Ու ելան…

Շատերն արդեն սեփական կաշվի վրա են զգում սոցիալ-տնտեսական այն արհավիրքը, որ պատել է իրենց: Ոտքի են ելել վերջ դնելու օրեցօր վատթարացող իրենց վիճակին: Շատերն ուզում էին անելանելի վիճակից այսրոպեական լուծում տեսնել հենց այդ օրը, կամենում էին ավելի առարկայական, գործուն միջամտություն ու գործողությունների մասնակիցը դառնալ ռեսնելու՝ ուրիշներին, փոփոխություններ տեսնել, հասնել ավելիին, բայց…

Գիտակները լավ գիտեն, որ այդ ամենին հասնելու համար ժամանակ է անհրաժեշտ, նպաստավոր պայմաններ, գործողությունների հստակ ծրագիր…

Ճիշտ է, կա այդ ծրագիրը…

Ճիշտ է, ժամանակը սուղ է…

Ճիշտ է, այս ամենը պայքար է, պայքար, որի ավարտին էլ գալու են լայնամաշտաբ փոփոխությունները, հաղթանակները…

Ճիշտ է, այդ պայքարը պիտի շարունակվի ու շարունակվի մինչև վերջնական հաղթանակ…

Ճիշտ է, հասնել է պետք այդ հաղթանակի ավարտին, ավարտ, երբ իրականացված կլինեն մարդկանց երազած նպատակները…

Բայց միթէ այդ նպատակների իրականացմանը հասնելով պիտի դադարել պայքարե՞լ…

Մեր ողջ կյանքը պիտի պայքար լինի…

Չէ որ լավից լավը կա…

Չէ որ պիտի հասնել կատարյալին…

Իսկ կատարյալի շարունակականությունը անսահմանափակ է…

Պայքարն էլ պիտի լինի անսահմանափակ…

Լինի այնքան, քանի դեռ շարունակական կլինեն սերունդները…

Այս ամենն արվում է հենց իրենց համար՝ սերունդների…

Մենք անցողիկ ենք, երկիրն է մնայուն…
 

You May Also Like