Դոկտ. Փրոֆ. Սամուէլ Մուրատեան, Երեւան, Մայիս 2015
Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրութեան մասնաճիւղի շրջանաւարտ, Պէյրութում լոյս տեսնող «Զարթօնք» օրաթերթի երկարամեայ եռանդուն, նախ՝ աշխատակից, ապա՝ պատասխանատու խմբագիր բազմաթիւ հրապարակախօսական ու խմբագրական յօդուածների, լեզուաբանական արժէքաւոր ուսումնասիրութիւնների ու գրքերի հեղինակ, կեանքի մեծ ու վաստակաշատ ուղի անցած Պարոյր Աղպաշեանն այսօր ներկայանում է նոր՝ «Երեւանի պետական համալսարան (95ամեակ). երախտաւոր դասախօսներ (դիմաքանդակային հպումներ)» խորագիրը կրող գրքով:
Իւրօրինակ է այս գիրքը թէ իր բովանդակութեամբ եւ թէ՛ ձեւով: Նման չէ այն բառարան-հանրագիտարաններին, որ նշանաւոր գործիչների ծննդեան ու մահուան չոր թուականներ են հաղորդում եւ գործունէութեան խիստ ժլատ բնութագիր: Սա Խորհրդային Հայաստանի, Երեւանի ու նրա պետական համալսարանի 1964-70թթ. ընդգրկող ժամանակահատուածի կենդանի ու վաւերական պատմութիւնն է՝ հիւսուած յիշեալ տարիներին այնտեղ՝ հայոց մայր բուհում ուսանած ու շրջանաւարտ եղած, այնուհետեւ լրագրողական-հրապարակախօսական եւ ուսուցչական-դասախօսական բովանդակալից ճանապարհ անցած Լիբանանի քաղաքացու, պէյրութաբնակ մեր ազգակից Պարոյր Աղպաշեանի գրչով:

ի հարկէ, երեւանի պետական համալսարանի՝ հայոց մայր գիտակրթական բարձրագոյն հաստատութեան մեր ժողովրդի կեանքում ունեցած դերի, դասախօսական տարբեր սերունդների գիտամանկավարժական գործունէութեան մասին արժէքաւոր շատ գրքեր են գրուել, սակայն այս գիրքը որոշակիօրէն տարբերւում է նրանցից: Հեղինակը, հենց վերնագրում, նրանց անձամբ ունկնդրած ուսանող վկայագրողի կողմից դիպուկ է բնորոշել համալսարանի երախտաւոր դասախօսներին նուիրուած կենդանի, խօսուն դիմանկարները՝ դիմաքանդակային հպումներ:
Անկեղծ անմիջականութիւնն ու աներկբայելի հաւաստիութիւնը այս գրքի էական իւրայատկութիւններն են: Իսկ դասախօսների այն աստղաբոյլը, որ աշխոյժ ոճով ու դիպուկ վրձնահարումներով ներկայացուած է գրքում, նաեւ ինձ ու շատերին է դասաւանդել, եւ բոլորս կարող ենք հաւաստել նրանց դիմաքանդակների վաւերականութիւնը:
… Պէյրութցի երիտասարդ Պարոյր Աղպաշեանը մէկշաբաթեայ ոդիսականով՝ նաւով Միջերկրական ու Սեւ ծովերը կտրելով, ինքնաթիռով Օդեսա-Երեւան տարածութիւնն անցնելով էր հասել իր երազների հանգրուանը, երբ Երեւանի պետական համալսարանում առաջին անգամ հանդիպեցինք ուսանողի կարգավիճակով:
Համալսարանական ու հանրակացարանային պարտադրող մթնոլորտը, հայահոծ միջավայրը, սփիւռքահայ ու տեղացի ուսանողների հետ ընկերութիւնն ու ջերմ մտերմութիւնը ազգային զարթօնքի սերնդով խանդավառ երիտասարդին համակել էին անմեկնելի երանութեամբ: Սակայն, առաւել տպաւորիչ էին արդէն իր գործունէութեան յիսնամեակը թեւակոխած համալսարանի դասախօսները: Արտասահմանեան համալսարաններում կրթուած հիմնադիր դասախօսների սերնդին աստիճանաբար փոխարինում էին հենց այստեղ՝ հայոց համալսարանում բարձրագոյն կրթութիւն ստացած ու մեզ դասաւանդող հզօր անհատականութիւններ, ովքեր իրենց ծանրակշիռ աշխատութիւններով հարստացնում ու զարգացնում էին հայագիտութիւնը եւ որակեալ մասնագէտներ պատրաստում հայ կեանքի ամենատարբեր ոլորտների համար:
Հիմնարար աշխատութիւններով հայագիտութիւնը հարստացրած եւ համալսարանը հիմնադրած դասախօսներ Հրաչեայ Աճառեանից, Մանուկ Աբեղեանից, Գրիգոր Ղափանցեանից, Արսէն Տէրտէրեանից յետոյ նրանց սաները ստանձնեցին նոր սերունդներին ուսուցանելու դժուարին ու պատասխանատու պարտականութիւնը՝ ակադեմիկոսներ Մկրտիչ Մկրեան, Գուրգէն Սեւակ, Էդուարդ Աղայեան, Գէորգ
Դիմաքանդակներում նրբօրէն ուրուագծուած են նրանցից իւրաքանչիւրի անհատականութիւնը բնորոշող այնպիսի «անթոյլատրելի» մանրամասներու նրբագծեր, որոնցով յատկանշւում է տուեալ անձնաւորութիւնը որպէս մարդ ու մասնագէտ: Սա հենց այն է, ինչ դժուար է գտնել որեւէ հանրագիտարանում:
Պարոյր Աղպաշեանը սիրով ու ջերմութեամբ, աշխոյժ ու կենդանի ոճով ա՛յս երախտաւոր դասախօսների դիմաքանդակներն է ստեղծել եւ դրանք միաւորել Երեւանի պետական համալսարանի ներկայ եւ գալիք յոբելեաններին նուիրուած իր գրքում: Նրա ու մեր սիրելի դասախօս-գիտնականներից շատերն այսօր չկան, բայց կայ նրանց լուսաւոր յետագիծը, հայագիտութեան ոլորտում մեծ ներդրումը, որ նաեւ գալիք սերունդների սեփականութիւնն է:
Հայաստանի Հանրապետութեան գիտութեան վաստակաւոր գործիչ Բանասիրական գիտութիւններու դոկտոր, փրոֆեսոր Սամուէլ Մուրատեան վարիչն է Երեւանի Պետական Համալսարանի Հայ Գրականութեան ամբիոնին: