"հայ ազգի համար կոկրետ սովետական կառույցը մի աստիճան բարձր կառույց էր, այսինքն` նա կազմակերում էր ազգը, ազգույթը` իհարկե, սովետական հիմունքներով ստանդարտներ ընդունող հանրություն:"
"հայ ազգի համար կոկրետ սովետական կառույցը մի աստիճան բարձր կառույց էր, այսինքն` նա կազմակերում էր ազգը, ազգույթը` իհարկե, սովետական հիմունքներով ստանդարտներ ընդունող հանրություն:"
Հիմա ազգային պետության իդենտիֆիկացիան է`1-ին` պետության մրցակցություն համաշխարհային թատերաբեմում, 2-րդ` մշակութային ինքնաիդենտիֆիկացիայի աստիճանը: Այսինքն` ինչքան այդ պետությունը մշակութորեն առանձնանում է թատերաբեմում, այնքան այդ պետությունն ավելի կայացած է: Ստացվում է` ամենալիբերալ պետություններն ազգային ամենաբացահայտ նկարագիրն ունեն եւ իրականացնում են իրենց մշակույթի լայն էքսպանսիան` տանելով այն դեպի ուրիշ ազգեր: Օրինակ` ամբողջ Ամերիկան իր մշակութային իդենտիֆիկացիան (ի դեպ, անգամ պատմություն չունենալով), ամբողջովին տանում են մասսաները`սկսած նրանից, որ բոլորն ուտում են fast food, բոլորը երգում եմ ամերիկյան երգեր եւ դիտում ամերիկյան ֆիլմեր, ինչը նշանակում է, որ իրենք իրենց մասսայական կուլտուրան հասցրել են ազգային իդենտիֆիկացիայի այն աստիճանին, որ կարողնում են փաթաթել ուրիշի գլխին` միայն այն բանի շնորհիվ, որ իրենց պետությունը լիբերալ է: Իսկ մենք ավանդութային համայնքը բերել ենք եւ ներկայացնում ենք իբրեւ ազգային պետություն, այսինքն` մեզ թվում է` եթե տերտերը օրհնում է գործարանի բացումը, դա պետության ազգայնականության նշան է, այնինչ մենք իրականացնում ենք ավանդական ծիսական պետություն:
Անուշ, ստացվում է` քանի որ մեզ մոտ չկան ուժեր, որոնք ազգայնական կամ ազատական են, դրա համար էլ հակադրությո՞ւն էլ չեք տեսնում ծիսական ավանդական պետության մեջ:
Այո, չկա հակադրություն, որովհետեւ սա ավադական ծիսական պետություն է: Մեզ մոտ նույնիսկ ընտրությունն է ծես, բոլորը գիտեն, որ պետք է գնան ընտրության, եւ պետք է ընտրությունը կեղծվի, ի՞նչ է սա, եթե ոչ ծիսական ավանդույթ: Այսինքն` մեզ մոտ որեւէ կոնկրետ մեխանիզմ չի գործում: Այն, ինչ պետությանն իրոք պահում է, այսինքն` կոնկրետ մեխանիզմների համակարգը, չի աշխատում, բայց ծեսերը աշխատում են:
Սրանք սովետակա՞ն ավանդույթներ են, որտեղի՞ց մեզ այսքան ծիսական ավանդույթներ:
Բոլորը խոսում են սովետական ավանույթի մասին: Ես ինքս էլ այնքան եմ խոսել Սովետական Միության դեմ, որ որեւէ մեկը չի կարող կասկածել, թե ես Սովետական Միության ջատագովը չեմ, բայց ես կարող եմ ասել, որ հայ ազգի համար կոկրետ սովետական կառույցը մի աստիճան բարձր կառույց էր, այսինքն` նա կազմակերում էր ազգը, ազգույթը` իհարկե, սովետական հիմունքներով ստանդարտներ ընդունող հանրություն: Հիմա այդ սովետական ավանդույթից բացարձակապես որեւէ բան չի մնացել, եւ երբ ասում ենք` սովետական ավանդույթի գերիներն ենք, ուզում եմ ասել` ցույց տվեք այդ սովետական ավանդույթը: Սովետական ավանդույթի վրա կառուցվել էր այն հանրությունը, որը 1988-ին առաջացրեց այդպիսի քաղաքակիրթ եւ մասսայական շարժում: Իսկ հիմա այդ հանրությունը չկա, այն ամբողջովին կազմալուծել են արտագաղթով, բարոյական այլասերումով: Հիմա 20-25 տարեկանների շրջանում նոր-նոր պետք է ձեւավորվի նոր հանրության տիպ:
Ի նկատի ունեք` մոդեռնացո՞ւմ պետք է տեղի ունենա:
Անգամ Ռուսաստանի նման հրեշը, որն ունի եւ մարդկային, եւ բնական հսկայական ռեսուրսներ, հասկանում է` առանց մոդեռնիզացիայի ուղղակի անհնար է պետության կայացումը: Ռուսաստանն ունի մոդեռնացման ռերսուրս, ունի պահպանվող մտավորականություն: Մենք չենք կարող ասել, որ Ռուսաստանում այսպիսի մասսայական արգագաղթ է եղել, ինչպես մեզ մոտ: Ռուսաստանը խնդիր ունի մոդեռնացման եւ այն պլանաչափ իրականացնում է: Հայաստանն այդ խնդիրը չի դրել. մենք անընդհատ լսում ենք, որ մենք պետք է տեղադրենք տեխնոլոգիաներ, որ մենք նոր ուղով պետք է գնանք, իսկ ես ասում եմ` առաջին հերթին պետք է մոդեռնացվի հարկային մոդելը: Եթե դու ուզում ես մոդեռն տեխնոլոգիաներ կիրառել, ապա դու պետք է մոդեռնացնես այն դաշտը, որտեղ պետք է կիրառվեն տեխնոլորգիները: Այլապես ստացվում է բահով համակարգիչ միացնելու տարբերակը: Իսկ մոդեռնացում նշանակում է ազատականացում. ինչքան դու ազատականացնում ես, այնքան դու մոդեռնացնում ես:
Ամբողջ եվրոպական քաղաքակրթությունը եւ տեխնոլոգիաները հիմնված են անհատի ազատ կեցության սկզբունքի վրա, այսինքն` անհատը մաքսիմում ազատ է: Եվ եթե անհատը իր ազատության սահմանափակում է տեսնում, միանագամից ընդվզում է: Մեզ մոտ անհատի բոլոր հնարավոր ազատությունները` սկսած անձնական ազատություններից (իսկ Հայաստանում անձնական կյանքը վետոյի տակ է, բոլորը դրան մասնակցում են)` վերջացրած տնտեսական ազատություններով, ամեն բան սահմանափակվում է, եւ այս պարագայում ի՞նչ մոդեռնացման մասին է խոսքը: Մոդեռնացման մասին հնարավոր է խոսել միայն ազատության բազայի հիման վրա:
Ինչքան էլ վարչապետը խոսում է տեխնոլագիաներից, հայկական աշխարհից, միեւնույն է, խոսքը գործի չի վերածվում, ինչո՞ւ:
«Հայկական աշխարհի կառուցում» արտահայտությունն ինքնին դեմոդեռն արտահայտություն է: Հայկական աշխարհի կառույց ասելով` մենք ուժեղ ապտակ ենք հասցնում մոդեռնիզացիայի ընդհանուր տեմպին, որովհետեւ դու հայկական աշխարհ չես կառուցում, որովհետեւ ես նույն ձեւով կարող եմ ասել, որ ես իմ կյանքը նվիրում եմ հայկական լեռնապարի կառուցմանը, սակայն իմ խնդիրը դա չէ: Իմ խնդիրն է`1. Նորմալ իրավատնտեսական համակարգ ստեղծելը. պետք չէ անիմաստ բառեր, արտահայտություններ ասել: Նույնիսկ սփյուռքահայերը, որ այդքան շատ են սիրում Արարատի ուրվականը, երբ գալիս են մեկ ամիս մնում են, արդեն հասկանում են, որ այս երկրի գլխավոր խնդիրը ոչ թե Արարատի բացակայությունն է, այլ իրավատնտեսական համակարգի:
Եթե սրանք սովետական ավանդույթներ չեն, ապա որտեղի՞ց ենք ժառանգել:
Սա խորքային արևելյան համայնական ավանդույթներ են` սկած կարմիր խնձորից, իսկ մենք գիտենք` համայնական հասարակությանն մեջ լիդերը ընտանիքն է, այսինքն` լիդերային համակարգ պետք է լինի ընտանիքը, որովհետեւ եթե հանրությունը իբրեւ հանրություն կազմակերպված չէ, պետք է գոնե մի օղակ կազմակերպված լինի, եւ այդ մեկ օղակը ընտանիքն է: Քավ լիցի, ես ընտանիքի դեմ որեւէ բան չունեմ, բայց յուրաքանչյուր ընտանիք ցանկացած մոդեռն երկրում իր շահերը ստորադասում է հանրության շահերին, այսինքն` եթե ինչ-որ մի պահի հանրության եւ ընտանիքի շահերը բախվում են, միանշանակ շահում է հանրությունը:
Հիմա եթե նայենք հայ ընտանիքի մոդելը, տեսնում ենք, որ այդ իբր դասական, լավ, սքանչելի հայկական ընտանիքը` 1-ին` խրախուսում է կոռուպցիան, որովհետեւ մեր մենթալիտետի մեջ ամրապնդված է, որ յուրաքանչյուրը պետք է ամեն ինչ անի, որ օջախը, ծուխը շեն կենա, եւ եթե դա անում է կոռուպցիայի պատճառով, էլի օջախի ծուխը շեն է կենում, եւ 2-րդ` ընտանիքը խաթարում է պրոֆեսիոնալ համակարգը, որովհետեւ այս քեռու ծանոթի տղան գնում է այնտեղ աշխատելու, ընտանիքը խնամիասանիկածանոթբարեկամական կապերով միջամտում է, չի թողնում պրոֆեսիոնալ դաշտի կայացմանը, որովհետեւ ոչ մի հայ ընտանիք չի ասում, որ իմ երեխան իր ընտրած մասնագիտությանը չի համապատասխանում, արդյունքում ընտանիքը քայքայում է ոչ միայն հանրային դաշտը, այլ նաեւ պրոֆեսիոնալ դաշտը եւ հետո` ընտանիքը քայքայում է նաեւ անձնական ազատությունների դաշտը, որովհետեւ ցանկացած մարդ ընտանիքի պահպանման համար պետք է համաձայնվի ծիսական պետության կոդեքսին եւ զոհի իր բոլոր ազատությունները:
Հայաստանում հիմա այսքան ամուսնալուծությունները տեղի են ունենում այն պատճառով, որ այն սկսվել է բուրգի ամենամոբիլ հատվածից: Մարդիկ արդեն հասկանում են, որ անձնական ազատության զոհաբերումը ընտանիքի աբստրակցիային այլեւս հարիր չէ, չի տեղավորվում մոդեռն գիտակցության սահմաններում: Արդյունքում հայ ընտանիքի դոմինանտը քայքայում է հասարակությունը: Այդ ուղենիշների ստեղծման համակարգը չեմ տեսնում, ի՞նչ ձեւով է մեզանում հանրությունը ներկայացված, ինչպես կարող է գործել, այս բոլորը պետական պաշտոնյաների խնդիրն է, բայց նրանք գերադասում են լավ տնօրինել իրենց ընտանիքները հանրության հաշվին եւ հանրությունում էլ գործ ունենան ընտանիքների հետ: Այսպես ասած պաշտոնեակլաններն ընտանեկան կլաններ են, իսկ այդ ընտանեկան կլանը աշխարհի ամենավտանգավոր բանն է. սա հանրությանը սպառնող ամենահզոր զենքն է եւ որը Հայաստանում շատ մեծ թափով կիրառվում է, դրա համար առաջին հերթին պետք է լինի ընտանիքի կոնցեպցիայի ապակառուցումը:
Անուշ, դու նշեցիր ծիսական ավանդական մոդելը, կարո՞ղ ենք ասել` այստեղ մեծ դեր է խաղում նաեւ մեր կրոնը:
Հայերը քրիստոնյա չեն, հայերը քրստոնեության հետ կապ չունեն. այստեղ գալիս է արդեն երկրորդ подмена понятия-ն, որովհետեւ մենք քրստոնեության համակարգը շատ հաջող փոխարինում ենք եկեղեցական ծիսական համակարգով: Քրիտոնեությունը մարդու ներքին բարոյական ցենզն է, որը մարդուն ինքնին թույլ չի տալիս անել այս կամ այլ արարքները եւ որը մարդը կրելով իր մեջ, տանում է դեպի հասարակություն: Մի գողացիր պատվիրանը որքանո՞վ է աշխատում մեր հասարակության մեջ, երբ մեզ մոտ ռեալ պատվիրան է գողացիրը, մյուս պատվիրանն էլ սպանիրն է, դրանից հետո մենք դեռ կարող ենք խոսել քրիստոնեության մասի՞ն: Իսկ մենք վերցրել ենք երեւույթի ծիսական կողմը, ինչպես պետության մեջ ծիսական կողմը, այնպես էլ պետության մեջ: Եվ պետությունը քանի որ չունի իրավապահ ողնաշար, իր համար ստեղծում է ծիսական ողնաշար` եկեղեցական մոդել: