«Սարդարապատ» Շարժման Ամանորյան Ուղերձը

Երևան, 29 Դեկտեմբեր 2012

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը շնորհավորում է Հայրենիքում և արտերկրում բնակվող հայությանը Ամանորի և Սուրբ Ծննդի գալիք տոների առթիվ` մաղթելով համազգային իղձերի իրականացում, իսկ յուրաքանչյուր հայ մարդուն` ամենայն բարիք ու երջանկություն:

«Սարդարապատ» շարժումն այս մաղթանքի իրականացումը հնարավոր է համարում միայն համահայկական նպատակի շուրջ համախմբման ու պայքարի միջոցով: Նորաստեղծ Նախախորհրդարանը, հետևելով անողոք ուսուցիչ և դատավոր պատմության դասերին, որպես այդպիսին է սահմանել ազգային նպատակներ ու խնդիրներ առաջադրելու և իրականացնելու ունակ կառավարման համակարգ ունեցող, հզոր և մրցունակ պետության ձևավորումն ու տևական զարգացումը:

Երևան, 29 Դեկտեմբեր 2012

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը շնորհավորում է Հայրենիքում և արտերկրում բնակվող հայությանը Ամանորի և Սուրբ Ծննդի գալիք տոների առթիվ` մաղթելով համազգային իղձերի իրականացում, իսկ յուրաքանչյուր հայ մարդուն` ամենայն բարիք ու երջանկություն:

«Սարդարապատ» շարժումն այս մաղթանքի իրականացումը հնարավոր է համարում միայն համահայկական նպատակի շուրջ համախմբման ու պայքարի միջոցով: Նորաստեղծ Նախախորհրդարանը, հետևելով անողոք ուսուցիչ և դատավոր պատմության դասերին, որպես այդպիսին է սահմանել ազգային նպատակներ ու խնդիրներ առաջադրելու և իրականացնելու ունակ կառավարման համակարգ ունեցող, հզոր և մրցունակ պետության ձևավորումն ու տևական զարգացումը:

ՈՒստի քրեաօլիգարխիկ համակարգի վերարտադրության հերթական` «նախագահական ընտրություններ» կոչվող փուլին մասնակցելը համարժեք է հանցակցության: Միևնույն ժամանակ` առկա քաղաքական դաշտի ճահճացումը որպես անելանելի ողբերգական վիճակ ներկայացնելն ու դասական պասիվ բոյկոտ հայտարարելը նույնպես հարցի բավարար լուծում չէ, այլ ընդամենը տիրապետող համակարգի դեմ անզորության խոստովանություն: «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը դեռևս տատանվող բոլոր ազնիվ քաղաքական ուժերին և քաղաքացիական նախաձեռնություններին հորդորում է դուրս գալ ճահճացած քաղաքական դաշտից, հրաժարվել հանցավոր համակարգի սահմանած խաղի կանոններից և բոյկոտ հայտարարելուց բացի` ակտիվորեն մասնակցել Հիմնադիր խորհրդարանի ձևավորման այլընտրանքային գործընթացին:

Համաժողովրդական այլընտրանքային արդար ընտրությամբ Նախախորհրդարանի առաջարկած նոր որակի ազգային պետության ձևավորման համար անհրաժեշտ իրական ներկայացուցչական մարմնի՝ Հիմնադիր խորհրդարանի ստեղծումն ու արդյունավետ գործառումը հնարավոր է ապահովել միայն բավարար թվով որակյալ կադրերի և նյութական լուրջ միջոցների ու ռեսուրսների ներգրավմամբ: Նոր որակի ազգային պետությունը պետք է կերտվի բացառապես հայության մասնակցությամբ և միջոցներով: Օտար աջակցությունը գին ունի, որը հատուցվում է ազգային շահերի հաշվին:

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը համոզված է, որ առաջարկվող այլընտրանքի շնորհիվ կխափանվեն հանցավոր համակարգի և նրա պարագլխի՝ առաջիկա հինգ տարիներին իշխելու պլանները, ուստի բոլորին հորդորում է ինքնակազմակերպման և միասնական պայքարի միջոցով 2013 թվականը դարձնել Հայրենիքի վերածննդի ու հզորացման գործընթացի մեկնարկի տարի:

Ժիրայր Սեֆիլյանի տարեվերջի հարցազրույցը «Armenia Today» կայքին

Երևան, 29 Դեկտեմբեր 2012

Ինչպիսի Հայաստան կցանկանայիք տեսնել  2013  թ.

Ինչպիսին որ կցանկանար տեսնել Հայաստանը որևէ գիտակից ու սրտացավ հայ մարդ: Ցանկություններ, իղձեր ունենալը շատ կարևոր, նույնիսկ առաջնային է, քանի որ ամեն ինչ սկսվում է դրանցից: Սակայն այսօր ես ուզում եմ խոսել կոնկրետ ծրագրերի մասին, որոնց կատարումը իրականություն կդարձնի մեր իղձերն ու ցանկությունները: Ես «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ եմ, ինչպես նաև ակտիվորեն մասնակցում եմ Նախախորհրդարանի աշխատանքին: «Սարդարապատ» շարժումն ու Նախախորհրդարանը, յուրաքանչյուրն իր առաքելության և ձևաչափի տեսակետից, արդեն ներկայացրել են իրենց ծրագրային մոտեցումները Հայաստանի և մեր ժողովրդի ապագայի վերաբերյալ:

Այդ մոտեցումները հանգում են հետևյալին.

1.Հայոց պետականությանը և հայրենաբնակ հայության ֆիզիկական գոյությանը սպառնացող առկա համակարգային ճգնաժամը համաղետ է, սակայն ինչպես ամեն մի ճգնաժամ, սա նույնպես ուժերի և հնարավորությունների  համախմբման և թռիչքային զարգացման հնարավորություն է,
2.Այդպիսի համախմբման ու զարգացման միակ ճանապարհը համազգային նպատակի սահմանումն է ու դրա իրականացումը,
3.Այդ համազգային նպատակը մեկն է: Այն սահմանվում է հետևյալ կերպ. «ազգային նպատակներ ու խնդիրներ առաջադրելու և իրականացնելու ունակ կառավարման համակարգ ունեցող, հզոր և մրցունակ պետության ձևավորում ու տևական զարգացում»:
Կուզենայի և, առաջ ընկնելով ասեմ, որ 2013 թ. տեսնելու եմ, նշված ծրագրի իրականացմանը լծված Հայաստան ու հայություն:
 

Ինչ կմաղթեիք հայ ժողովրդին 2013 թ.

Հայրենիքում և արտերկրում ապրող մեր ժողովրդին, նրա բոլոր զավակներին  մաղթում եմ մարմնական ու հոգևոր առողջություն, ուժ, կորով, միասնություն և համախմբում համազգային նպատակի շուրջ: Անշուշտ` նաև գիտակցական և հետևողական պայքար ու աշխատանք հանուն այդ նպատակի իրականացման:

Հայությունն ու նրա նոր քաղաքական ընտրանին կարող են ապահովել առկա համակարգային ճգնաժամը հաղթահարելու և նոր որակի հզոր ու տևական զարգացող պետություն ստեղծելու նշված նպատակին հասնելու բեկումնային շրջադարձի մեկնարկը, եթե.

1) մերժեն ճահճացած քաղաքական դաշտը և պետական կառավարման արատավոր համակարգը` զրկելով նրանց սոցիալ-քաղաքական սնուցումից,
2) ձևավորեն այլընտրանքային քաղաքական դաշտ ու պետական կառավարման այլընտրանքային համակարգի սաղմեր (Հիմնադիր խորհրդարան, ապա նաև` ստվերային գործադիր մարմիններ)` խարխլելով գործողների կայունությունն ու կենսունակությունը,
3) այլընտրանքային քաղաքական դաշտն ու պետական կառավարման այլընտրանքային համակարգի սաղմերը զարգացնեն մինչև գործողներին փոխարինելու ունակության աստիճանի և վերջիններիս օրինաչափ վախճանին հասնելով` դրանք փոխարինեն այլընտրանքայիններով:

Ուստի մեր ժողովուրդը նախ չպետք է մասնակցի հանցավոր համակարգի վերարտադրության հերթական` «նախագահական ընտրություններ» կոչվող փուլին: Սակայն մենք չպետք է բավարարվենք դասական պասիվ բոյկոտով: Մեր ժողովուրդն իր արժանապատիվ գոյությունն ու հետագա սրընթաց զարգացումը կապահովի, եթե առաջին հերթին դուրս գա առկա ճահճացած քաղաքական դաշտից և հրաժարվի հանցավոր համակարգի սահմանած խաղի կանոններից: Սակայն սա բավարար չէ, կա նաև շարունակության անհրաժեշտություն: Այս սպանիչ բեռից ազատվելուց հետո ժողովուրդը կհամախմբվի վերը նշածս համազգային նպատակի շուրջ և, եթե ակտիվորեն մասնակցի Նախախորհրդարանի ձևավորած այլընտրանքային գործընթացին, օրըստօրե իրականության կվերածի այդ նպատակը: Պայքարի ու հաղթանակի այս բանաձևը մենք անվանում ենք «Բոյկոտ +»:

Նախախորհրդարանի առաջարկած նոր որակի ազգային պետության ձևավորումը, հատկապես` դրա մեկնարկի ապահովումը, հնարավոր է միայն հայ մտավորական դասի ու ակտիվ քաղաքական շերտի նվիրումով ու պայքարով: Առանց նրանց մասնակցության սայլը տեղից չի շարժվի: Այս մարդիկ են, որ պետք է օրինակ ծառայեն ու ոգևորեն մյուսներին, համազգային ու համապետական ծրագրեր կազմեն ու կառավարեն դրանց ապահովման գործընթացները: Այս մարդիկ են, որ պետք է իրենց մասնակցությամբ ստեղծեն հայության իրական ներկայացուցչական մարմինը` Հիմնադիր խորհրդարանը: Նրանք պետք է ամեն ինչ անեն, որ Հիմնադիր խորհրդարանը համաժողովրդական արդար այլընտրանքային ընտրությամբ վերածվի իրական ներկայացուցչական մարմնի: Այս գործընթացը մենք պատկերացնում ենք հետևյալ կերպ: Սկզբում Հիմնադիր խորհրդարանի հետ պայմանագրեր են կնքում Հայաստանի առավել ակտիվ քաղաքացիները, այնուհետև այլընտրանքային գործընթացում ներգրավված հայրենաբնակ ու արտերկրաբնակ ակտիվ ու մտավորական մասի ջանքերի շնորհիվ պայմանագիր կնքողների շարքերը հետզհետե ստվարանում են ի հաշիվ ժողովրդական լայն շերտերի մասնակցության` օրերից մի օր (հարկավ` կարճաժամկետ հեռանկարում) ձևավորում են անհաղթահարելի ուժ, որի դեմ հանցավոր համակարգն անզոր է լինելու: Պայմանագրով քաղաքացիները Հիմնադիր խորհրդարանին լիազորելու են ուղղորդել իրենց մասնակցային անհաղթահարելի ուժը` նախ հանցավոր վարչախմբին հեռացնելու և հանցավոր համակարգը կազմաքանդելու, ապա մեր երազած Հայաստանը կառուցելու նպատակներով:

Հատուկ ուզում եմ շեշտել, որ մեր երազած Հայաստանը պետք է կառուցվի  բացառապես հայության մասնակցությամբ և միջոցներով: Բոլոր այն ժողովուրդները, որոնք փորձել են օտարի աջակցությամբ ոտքի կանգնել, ստիպված են եղել հետագայում իրենց շահերի հաշվին զիջումներ անել այդ օտարներին:

Փոքր ինչ հետ գնալով ուզում եմ մեր ժողովրդի ուշադրությունը հրավիրել հետևյալի վրա: Ամեն ինչից առաջ հավատն է: Մենք պետք է լցվենք հավատով մեր ուժի, պայքարի ու հաղթանակի նկատմամբ: Մինչ այդ` մեր ժողովրդի միջից պետք է արմատախիլ արվի հուսահատությունը: Սա նույնպես մտավորական և ակտիվ հատվածի առաջնային գործն է:

«Բոյկոտ +» բանաձևը, որը գործող հանցավոր համակարգը մերժելու և Նախախորհրդարանի ձևավորած այլընտրանքային գործընթացին մասնակցելու հանրագումարն է, լուծելու է հուսահատության հաղթահարման և հավատի սերմանման հարցը:

Այլընտրանքային գործընթացին մասնակցելը ողբ ու անորոշություն չէ: Այն կոնկրետ գործ է, իրական հայրենակերտություն, որի մեջ ներգրավված մարդը մասնակցելու պահից սկսած այլևս զինվոր է, այլ ոչ հուսահատ ու վարանող մեկը, որին հնարավոր է խաբել, մոլորեցնել, ընկճել կամ արտագաղթեցնել:

Այլընտրանքը միակ ուղին է, որ խափանելու է հանցավոր համակարգի և նրա պարագլխի պլանները: Այլընտրանքով մենք փակելու ենք նրանց ճանապարհը և հետ ենք շրջելու պատմությունը:

2013 թ. կանխորոշված արդյունքներով նախագահական չընտրությունները, որոնց հետևանքով վերարտադրվելու է հանցավոր համակարգի պարագլուխը, չպետք է հուսահատեցնի մեր ժողովրդին: Նախախորհրդարանի այլընտրանքային ծրագրրի իրականացումը թույլ չի տա, որ նա ու նրա գլխավորած համակարգը ևս հինգ տարի իշխեն: Նրանք հեռանալու են ասպարեզից շատ ավելի կարճ ժամանակահատվածում:
 
Համոզված եմ, որ 2013 թ. լինելու է այս բեկումնային շրջադարձի մեկնարկի տարի:

Բարի երթ մեր հզոր ու իմաստուն ժողովրդին:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

 

2 comments
  1. Համաձայն

    Ջանք չենք խնայի Կանադայում  ստեղծել հայրենասէր մարդկանց ձայն;

  2. Khendrem asek  te inch 

    Khendrem asek  te inch  konkret  kayler ek arrajarkum  vorpeszi  irok arjani  mardik  enterven Azgayin "Himnadir" Khorherdaran, yev inchpes karogh e ays nor khorherdarane dzerrk berel  gortsadir  uj-ishkhanutyun.
     

Comments are closed.

You May Also Like