Սգոյ “Ռեքվիեմ”՝ Նուիրուած Ղարաբաղի Անկախութեա՞նը

Վահրամ Աղաջանյան, Ստեփանակերտ, 8 Օգոստոս 2015
"Երրորդ Ուժ Պլյուս" փակված թերթի գլխավոր խմբագիր

"Արմենպրես" լրատուական գործակալութիւնը մի հաղորդագրութիւն է տարածել, համաձայն որի ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսեանի բարձր հովանու ներքոյ և ԼՂՀ մշակոյթի նախարարութեան աջակցութեամբ սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտի "Վերածնունդ" կենտրոնական հրապարակում տեղի կ՚ունենայ Ջուզեպպէ Վերդիի "Ռեքվիեմ"-ի արցախեան պրեմիերան: Այս իրադարձութիւնը նուիրուելու է… Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Անկախութեան Օրուան:

Ճիշտն ասած, հաղորդագրութեան ընթերցումից յետոյ մի պահ թուաց, թէ սա ինչ-որ մէկի անյաջող կատակն է, որ, հաւանաբար, տեղի է ունեցել ինչ-որ թիւրիմացութիւն և գործակալութիւնը, երևի, չի համաձայնեցրել այն համապատասխան ատեանների հետ: Քանի որ "ռեքվիեմ" բառը աշխարհի բոլոր բացատրական բառարաններում նշանակում է սգերգ, "կաթոլիկ եկեղեցու լատինական ծէսի հոգեհանգստեան պատարագ": Սկսած բարոկկոյի դարաշրջանից ռեքվիեմը սգոյ օրատորիայի մի տեսակն է՝ սովորաբար նուիրուած ինչ-որ մի ողբերգական իրադարձութեան: "Requiem aeternam dona eis, Domine" ("Հաւերժական խաղաղութիւն շնորհիր նրանց, Տէր") ինտրոիտայի սկզբնաօսքերով բացւում է աւանդական հոգեհանգստի մեսսան, սգոյ պատարագը:

Յայտնի է նաև, որ Պետական Անկախութեան Օրը բոլոր ժողովուրդների ու երկրների համար ազգային ամենալուսաւոր ու պայծառ տօնն է: Այն ընդունուած է նշել յատուկ շուքով, հոգևոր վերելքով, զուարթ, լաւատեսական մթնոլորտում, ժողովրդի լաւագոյն ապագայի նկատմամբ հաւատով, ուրախ երգերով ու պարերով: Ամենուրեք այն տօնում են՝ ոգեւորելով երկրի քաղաքացիներին, այլ ոչ թէ տխրեցնելով նրանց մռայլ ռեքվիեմներով ու հոգեհանգստեան սգերգերով: Թէ ինչո՞ւ են ԼՂՀ անկախութեան հռչակման 24-րդ տարեդարձի կապակցութեամբ ընտրել հենց այս մռայլ ստեղծագործութիւնը, դժուար է ասել: Գուցէ պատճառը միջոցառման նախաձեռնողների անբաւարար տեղեկացուածութիւ՞նն է "Ռեքվիեմ"-ի ստեղծման շարժառիթների մասին, թէ՞ գոյութիւն ունի քաղաքական որոշակի ենթատեքստ ԼՂՀ մայրաքաղաքի կենտրոնում կազմակերպվելիք այս գործողութեան մեջ:

Նշենք, որ "Ռեքվիեմ"-ի ստեղծման մտայղացումը ծագել է 1868 թ: Յայտնի երգահան Ջոակկինօ Ռոսինիի մահը դրդել է Ջուզեպպէ Վերդիին դիմել առաւել յարգուած իտալական կոմպոզիտորներին՝ առաջարկելով նրանց միաւորել ջանքերը գրելու համար երգահանի մահուանը նուիրուած սգոյ պատարագը: Համատեղ աշխատանքն երկարեց ու Վերդին որոշեց գրել սեփական "Ռեքվիեմ"-ը Ռոսինիի վախճանի առթիւ: Գործը շուտափոյթ կերպով աւարտին հասցնելու ազդակ հանդիսացաւ մէկ այլ անձի, այս անգամ յայտնի գրող Ալեսանդրօ Մանձոնիի մահը, որին Վերդին երիտասարդ տարիներից պաշտում էր՝ նրան առաքինութեան իսկական օրինակ համարելով:

Այսինքն այս ստեղծագործութիւնն ամբողջութեամբ կապուած է մի շարք տխուր, ողբերգական իրադարձութիւնների և տարեթուերի հետ: Աւելին. նրա շարժառիթը Ահեղ Դատաստանի թեման է, որը, ինչպէս ասում են, կարմիր թելի նման անցնում է "Ռեքվիեմ"-ի իւրաքանչիւր հատուածով: Եւ ինչպէս պնդում են երաժշտագէտները, Վերդիի համար այն սոսկ Դատաստանի օրը չէր խորհրդանշում, այլ հէնց կեանքի քնարական ու նուրբ իդիլիան խախտող ամենազօր ու դաժան մահուան բիրտ ներխուժումը:

Թէ ինչպէս է այս ամէնն առնչւում ԼՂՀ Անկախութեան օրուա հետ, գիտեն, թերեւս, միայն նրանք, ովքեր ընտրել են իտալացի կոմպոզիտորի հէնց այս ստեղծագործութիւնը: Միգուցէ այս ընտրութեան համար խթան է ծառայել Ղարաբաղում ստեղծուած սոցիալ-տնտեսական ծանրագոյն իրավիճակը՞: Եթէ այդպէս է, ապա իսկապէս զարմանալ պէտք չէ, քանի որ ղարաբաղեան բիւջէի ներկայիս վիճակը լաագոյնս նկարագրող ստեղծագործութիւն դժուար է նոյնիսկ պատկերացնել։

Ու ամենահետաքրքիրը. Վերդիի "Ռեքվիեմ"-ի բեմադրութիւնը ԼՂՀ մայրաքաղաքի կենտրոնում կ'իրականացնեն հիմնականում ՌԴ-ից հրաւիրուած արուեստագէտներն ու նրանց ղեկավար, ռուսական օպերային երգչուհի Լիւբով Կազարնովսկայան: Հէնց նրանք էլ պէտք է մռայլեցնեն ողջ հայութեան համար այդ պայծառ օրը:

Յուսանք, որ ՀՀ և ԼՂՀ նախագահների մամլոյ ծառայութիւնները կը մեկնաբանեն ստեղծուած իրավիճակը, որն առնուազն տարակուսանք է առաջացնում է արցախցիների շրջանում…

You May Also Like