Հեղինակ՝ Արամայիս Միրզախանյան,Սթոքհոլմ, 9 Հուլիս 2010
Որտե՞ղ Լվաց Էլչիբեյն Իր Ոտքերը

Գուցե հարցս պարզունակ համարեք, բայց և այնպես այս պարզ թվացողը հարցը մեզ՝ հայերիս համար կենսական ու ռազմավարական կարևորություն ունի… Եթե անգամ չեք պատասխանելու հարցիս, գոնե ազատ ժամանակ ունենալու դեպքում, այդ մասին խորհեք… կարծում եմ օգտակար կլինի…
Հեղինակ՝ Արամայիս Միրզախանյան,Սթոքհոլմ, 9 Հուլիս 2010
Որտե՞ղ Լվաց Էլչիբեյն Իր Ոտքերը



Գուցե հարցս պարզունակ համարեք, բայց և այնպես այս պարզ թվացողը հարցը մեզ՝ հայերիս համար կենսական ու ռազմավարական կարևորություն ունի… Եթե անգամ չեք պատասխանելու հարցիս, գոնե ազատ ժամանակ ունենալու դեպքում, այդ մասին խորհեք… կարծում եմ օգտակար կլինի…
Իսկ ես փորձեմ խորանալ բուն խնդրի մեջ:
Լեռնային Ղարաբաղի անկախության, ինքնորոշման, ազատագրված տարածքների ու հարակից խնդիրների քննարկումները, ազգային ու միջազգային մակարդակներով գլխապտույտ առաջացնող այնպիսի մակարդակի են հասել, որ ԱՄՆ-ի պետքարտուղար տիկին Հիլարի Քլինթոնը նեղություն է կրել, հասել է Հայաստան, որ չհասկացած բաները մոտկից Հայաստանի իշխանություններին հասկացնի:
Սփյուռքում ապրող հայերս շատ ենք խոսել մեր պատմության մասին, և մեզ թվում էր թե շատերի շարքին դուք էլ սերտած կլինեք մեր ազգի կյանքում վերջին հարյուր տարիների ընթացքում տեղի ունեցած ցեղասպանության, պատերազմների ու ազգային ազատագրական պայքարների բուռն իրադարձությունների էությունը:
Սակայն Քանադայում տեղի ունեցած G8-ի ժողովի ընթացքում ձեր կողմից կատարված համատեղ հայտարարությունը. Լեռնային Ղարաբաղի Հանրապեպության ու ազատագրված տարածքների շուրջ,
հաստատեցին այն միտքը , որ ցավոք, դուք հիմնահարցը լավ չեք հասկացել… Կամ հասկանալու անհրաժեշտությունը չեք տեսնում: Իսկ մենք՝ հայերս, գիտակցում ենք, որ դուք՝ մեծ պետություններդ, ձեր գերխնդիրներն ունեք լուծելու տարածաշրջանում… և թե՛ ո՞վ ոտքի տակ կգնա այս հակամարտություններում, դա ձեզ չի հետաքրքրել անցյալում և չի հետաքրքրում նաև այսօր: Ագրեսորներին չդատապարտելով լիարժեքորեն, զոհի ու ոճրագործի մեջ հավասարության նշան դնելով, դուք՝ մեծ պետություններդ, արջի ծառայություն եք մատուցում շրջանի ժողովուրդներին ու այդպիսով բարձրացնում եք պատերազմական գործողությունները վերսկսվելու հավանականության աստիճանը:
Պետքարտուղարը թեև անդրադարձավ հունիսի 18-19-ի միջադեպին, սակայն մինչ այս հնչած հայտարարությունների մեծ մասի նման 4 զոհերիև 4 վիրավորների պատճառ դարձած Ադրբեջանի հարձակողական ագրեսիան ԼՂՀ –ի վրա, չդատապրտեց:
ԱՄՆ–ի պետքարտուղարը Բաքվում հայտնվեց Շեհիդների ծառուղի կոչվող վայրում և հարգանքի տուրք մատուցեց: Կարելի է վստահորեն ենթադրել, որ ըստ հարմարության կիրառվող «հավասարության» բանաձևի, անհրաժեշտ էր հավասարակշռող նյութ հավաքել Ծիծեռնակաբերդ այցելելու ու ցեղասպանության զոհերի հուշարձանին ծաղիկներ մատուցելու համար:
Բավական չէ, որ մերժում եք արտասանելու ցեղասպանություն բառը, հիմա էլ «հավասարության» գաղափարով Բաքվում Շեհիդների ծառուղի կոչվող վայրի այցելությունը համազոր եք համարում Ծիծեռնակաբերդի այցելությանը: Այս կեսկատար արարողություններն ու կեղծ դիպլոմատիկ ժեստերը վիրավորական ու աընդունելի են հայության համար: Պահանջում ենք արժանապատիվ վերաբերմունք :
Այստեղ հարմար է հիշատակել մի դրվագ Արցախի իմ այցելություններից: Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմի ծանր տարին էր: Անհրաժեշտ միջոցներով Շվեդիայից հասել էի Արցախի լեռները (ի միջի այլոց իմ պապերը Նախիջևանցի ու Զանգեզուրցի են): Մարտակերտի Սարսանգ ջրամբարի մոտ գտնվող Գուլշանթափե վայրում հանդիպեցի ազատագրական բանակի մի խումբ Ֆիդայինների: Այս խմբի՝ շուրջ հիսուն ազատամարտիկների հետ խոտերի վրա նստած զրուցում էի ու նկարահանում:
Խմբի մեջ նշմարեցի մի կին ազատամարտիկի: Երիտասարդ կինը զինվորական համազգեստով, կալաշնիկով գնդացիրը ձեռքին, նստած էր համարյա նույն տարիքի մի զինվորի կողքին: Հարցրեցի անունը, ասաց Բավական, Կիրովականից (Վանաձոր): Այն հարցիս, թե՛ ընտանիք ունեք, ուսով հրեց կողքին նստած ազամարտիկին,- իմ ամուինն է (անունը չեմ հիշում, պայմանական նրան անվանում եմ Վրեժ): Հաջորդ հարցս եղավ երեխաներ ունե՞ք: Այո, երկու երեխա,- պատասխանեց կինը: Որտեղ են ձեր երեխաները: Իրենց տատիկի ու պապիկի մոտ, Կիրովականում-, շարունակեց Վրեժը: Մի պահ լռեցի, հաջորդ հարցը չէի գտնում, չէի կարողանում կենտրոնանալ ու հավատալ, որ ճիշտ եմ լսել: Երկու երեխաներին տանը թողել, ամուսիններով եկել են հայրենի հողը ազատագրելու, այն քաջ գիտակցությամբ, որ երկուսն էլ կարող են զոհվել այս լեռներում, իսկ երխաները մնալու են որբ:
-Ադրբեջանի հանրապետության նախագահ Էլչիբեյը հայտարարել է, թե շուտով ոտքերը կլվանա Սևանա լճում: Դա նշանակում է եթե մենք այս կռվում պարտվենք, ո՛չ մենք կլինենք, ո՛չ մեր երեխաները, և ո՛չ էլ տատիկն ու պապիկը: Ահա թե ինչու՞ եմ այստեղ,- ասաց Բավականը:
Հարգելի նախագահներ, ես հավատում եմ կիրովականցի ազատամարտիկ ամուսիններին … Այս պողպատյա կամքի տեր մարդկանց վճռականության դեմ ոչ մի ագրեսորի զրահապատ տանկ չի դիմանա: Բավականի ու Վրեժի ազատագրած հայրենի հողերը մեր ժողովրդի կյանքի ապահովության տարածքներն են, որոնք սակարկության ենթակ չեն…
Ադրբեջանի նախկին նախագահ Էլչիբեյը հայտարարում էր, թե ինքը Աթաթուրքի զինվորն է: Իսկ թե ո՞վ է Մուստաֆա Քամալ աթաթուրքը , դուք լավ գիտեք, միայն ձեր հիշողությունը թարմացնելու կարգով ավելացնեմ. Մուստաֆա Քամալ փաշան իր լրացումին հասցրեց Օսմանյան կասրության կողմից հայոց դեմ ծրագրված ցեղասպանությունը և վերջնականապես հայաթափ արեց Արևմտյան Հայաստանը: Ղարսի ու Մոսկվայի ոչ օրինական «պայմանագրերով» զաֆթեց մեր հայրենիքի մեծ մասը: Իսկ 1923 թվականին արևմուտքի երկրների մեղսակից աջակցությամբ, Լոզանի դաշնագրով, տապանաքար քաշեց հայկական հարցի վրա ու այդպիսով հիմք դրեց Թուրքիայի ագրեսիվ ու ծավալապաշտ հանրապետությանը:
Թուրքիան ու նրա կրտսեր եղբայր Ադրբեջանը ցանկանում են ոչնչացնել նաև գայլի երախից փրկած մեր փոքրիկ Հայաստանը: Վանա լճին տիրացավ Մուստաֆա Քամալը, իսկ նրա շարքային զինվոր՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Աբուլֆազլ Էլչիբեյը, ցանկանում էր ոտքերը լվանալ Սևանա լճում: Իմ պապերի հայրենիքը՝ Նախիջևանը, հայաթափ արեցին ու բարբարոսաբար, թալիբանական մեթոդներով ոչնչացրին մեր դարավոր մշակույթը, գրավեցին Շահումյանի շրջանն ու Գետաշենը ու բռնագաղթի ենթարկեցին հայ ազգաբնակչությանը: Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմամոլ, փանթուրքիստական ու փանիսլամիստական ռեժիմների ռասիզմն ու շովինիզմը և օտարների ունեցվացքը հափշտակելու հակումները սահման չեն ճանաչում… Անծայրածիր Կասպից ծովը, Սև ծովն ու միջերկրական ծովերը թողած, աչք են դրել մի սրտի չափ փոկրիկ Սևանին:
- Դարերի ընթացքում մենք՝ հայերս, թրծվել ենք փորձությունների քուրայում, մեզ խրատներ պետք չեն:
- Ես արդեն պատասխանեցի իմ իսկ տված հարցին՝ Սևանա լիճը փոքր է, սակայն ջուրը՝ քաղցր …
- Ղարաբաղի հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունները թող Խորհուրդ տան Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին, որպեսզի ոտքերը շատ չերկարացնի և լվանա Կասպից ծովի ջրերում …
Եվրամիության հայ ազգի քաղաքացի
Դոկտոր Արամայիս Միրզախանյան
08 հուլիս 2010թ. Շվեդիա, Սթոքհոլմ
1 comment
Justice for all not for some…..
God bless your mission.
Comments are closed.