Սպասելով Փոքր Մհերի վերադարձին

Արա Պապյան, 16 օգոստոսի, 2011
 
Ուղիղ գծով գնում ենք ոչ կենսունակ ժողովրդագրական օրգանիզմ դառնալու
ճանապարհով:”
 Ռուբեն Եգանյան, ժողովրդագիր. 16 օգոստոսի 2011թ., www.1in.am
 
Եթե վերոհիշյալ տողերը մասնագիտական լեզվից թարգմանենք պարզ մարդկային լեզվի, ապա միտքը շատ պարզ է` մեռնում ենք: Երբ տարիներ առաջ գիտաժողովներից մեկի ժամանակ ես հնչեցրի նույն այս միտքը սփյուռքահայ սուտ գիտնականներից մեկն ինձ մեղադրեցապոկալիպտիկ սցենարներմոգոնելու մեջԻհարկե, դառը ճշմարտությունը նկատել չտալը միշտ էլ հարմար է: Հիմա ամեն ոք է խոսում Հայաստանում առկա ժողովրդագրական աղետի մասին, սակայն այն հաղթահարելու ուղիները չեն ասումԱնշուշտ ինչ որ բան ասում են` պետությունը միջոցներ պիտի ձեռք առնի: Իսկ որևէ մեկը հաշվե՞լ է, թե ինչքա՞ն փող է հարկավոր դրա համար: Իմ հաշվարկներով մեզ լրացուցիչ անհրաժեշտ է մեր ներկա բյուջեի կրկնակին: Ահա այստեղ ծառանում է մշտական հարցը` որտեղի՞ց այդքան փող:

 

Արա Պապյան, 16 օգոստոսի, 2011
 
Ուղիղ գծով գնում ենք ոչ կենսունակ ժողովրդագրական օրգանիզմ դառնալու
ճանապարհով:”
 Ռուբեն Եգանյան, ժողովրդագիր. 16 օգոստոսի 2011թ., www.1in.am
 
Եթե վերոհիշյալ տողերը մասնագիտական լեզվից թարգմանենք պարզ մարդկային լեզվի, ապա միտքը շատ պարզ է` մեռնում ենք: Երբ տարիներ առաջ գիտաժողովներից մեկի ժամանակ ես հնչեցրի նույն այս միտքը սփյուռքահայ սուտ գիտնականներից մեկն ինձ մեղադրեցապոկալիպտիկ սցենարներմոգոնելու մեջԻհարկե, դառը ճշմարտությունը նկատել չտալը միշտ էլ հարմար է: Հիմա ամեն ոք է խոսում Հայաստանում առկա ժողովրդագրական աղետի մասին, սակայն այն հաղթահարելու ուղիները չեն ասումԱնշուշտ ինչ որ բան ասում են` պետությունը միջոցներ պիտի ձեռք առնի: Իսկ որևէ մեկը հաշվե՞լ է, թե ինչքա՞ն փող է հարկավոր դրա համար: Իմ հաշվարկներով մեզ լրացուցիչ անհրաժեշտ է մեր ներկա բյուջեի կրկնակին: Ահա այստեղ ծառանում է մշտական հարցը` որտեղի՞ց այդքան փող:

 

Եկեք չզբաղվենք ինքնախաբեությամբ: Իբր, երբ լուծվի Ղարաբաղի հարցը կամ, երբ բոլորը սկսեն հարկերը մուծել, ապա ամեն ինչ լավ կլինի: Նախ, երկուսն էլ մոտակա տասնամյակում չլինելիք բաներ են: Հետո, իհարկե ավելի լավ կլինի եթե այդպես լինի, բայց մեծ առումով դա բավարար չէ ներկա ժողովրդագրական խորխորատից ելնելու համար: Համաշխարհային պատմության մեջ դեռևս ոչ մի ժողովուրդ 1,9-ից ցածր ծնելիության ցուցանիշի դեպքում (առանց արտագաղթի, պատերազմի ու երկրաշարժի) ինքնուրույնաբար դուրս չի եկել ճգնաժամիցՊարզ ասած անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր տարի պետությունն իրականացնի բազմազավակության խրախուսման բազմամիլիարդանոց, կրկնում եմ, բազմամիլիարդանոց, ծրագրեր:
 
Ավելի քան հինգը տարի առաջ ես ամեն ինչ դրեցի մի կողմ և սկսեցի ամբողջությամբ զբաղվել Հայկական հարցի լուծման հնարավոր տարբերակներով: Դա սկսեցի անել ոչ թե այն պատճառով, որ պարապ էի մնացել կամ ուզում էի ավելի մեծ ու հզոր Հայրենիք ունենալ, (որն իհարկե ուզում եմ), այլ եկա այն պարզ ու ցավալի գիտակցությանը, որ Հայկական հարցի լուծումն է մեր փրկության միակ ուղին: Եթե առաջիկա տասնամյակում մենք չլուծենք Հայկական հարցը այս ներկա Հայաստանն էլ չենք ունենա: Հայկական հարցի լուծման ուղին հանգամանալից ներկայացված է առանձին հայեցակարգի մեջ, սակայն հիմա դրան չեմ անդրադառնա: Ընթերցողի ուշադրությանն եմ ներկայացնում նշյալ հայեցակարգի նախաբանը` այն ակնկալիքով, որ ավելի մեծաթիվ մարդիկ կհասկանան, որ բացի Հայկական հարցը լուծելուց մենք փրկության այլընտանք չունենք
   
 
Սպասելով Փոքր Մհերի վերադարձին
Արա Պապյան, 2 հուլիսի 2009թ., Երևան
 
Հին աշխարհում մի սովորություն կար. վատ լուր բերողի գլուխը կտրում էին: Երբ երեխա էի, չէի հասկանում՝ ինչո՞ւ են մարդիկ ստանձնում գուժկանի մահաբեր առաքելությունը: Հետո հասկացա: Ազգային, հասարակական շահի տեսանկյունից ոչինչ չկա ավելի բարձր, քան ճշմարտությունը: Պարզ, երբեմն դաժան ճշմարտությունը կենսական նշանակություն ունի, որովհետև առանց բաց աչքերով իրականությանը նայելու հնարավոր չէ գտնել փրկության ուղին: Միթե՞ կարող է կույրը կույրին առաջնորդել: Հիմա մեր հերթն է բաց աչքերով նայելու իրականությանը:
 
Հայ ժողովուրդի լինելիությունը նրա հինգհազարամյա գոյության ընթացքում երբեք այսքանվտանգված չի եղել, որքան այժմ: Սա պայմանավորված է Հայաստանում ձևավորված ժողովրդագրական սպառնալից իրավիճակով՝ անշեղորեն կրճատվող ծնունդով, հասարակության ծերացմամբ, մահացության աճով, ինչպես նաև չընդհատվող արտագաղթով: Պատճառները բազմաթիվ են, սակայն հիմա դրանք չենք քննարկի: Ըստ ՄԱԿի ժողովրդագրական տվյալների, Հայաստանի բնակչությունը մինչև 2025թ. կնվազի 25%-ով: Միևնույն ժամանակ Ադրբեջանի բնակչությունը կաճի 31%-ով, իսկ Թուրքիայինը՝ 43%-ովՀիսուն տարի հետո Հայաստանում կմնա ներկա բնակչության կեսը: Ցանկացած հասարակության պարզ վերարտադրությունն ապահովելու համար անհրաժեշտ է, որ ծնելիության ցուցանիշը լինի առնվազն 2.11: Ծնելիության 1.3 ցուցանիշ ունեցող հասարակությունները դատապարտված են վերացման:

2007թ. Հայաստանում ծնելիության ցուցանիշը եղել է 1.348: Անգամ ցեղասպանության տարիներին դրությունն այսքան ողբերգական չէր: Պարզ էր, որ ինչ որ քանակությամբ հայեր փրկվելու էին, որոնք էլ իրենց հայրենիքի մի հատվածվի վրա վերաշինելու էին իրենց տունը և շենացնելու էին հայրենիքը զավակներով: Հարցը ժամանակի մեջ էր՝ շատ կփրկվեին, քիչ ժամանակ պետք կլիներ ազգը վերականգնելու համար, քիչ կփրկվեին՝ շատ ժամանակ պետք կլիներ: Հավերժության զավակը՝ ժամանակը, մեր դաշնակիցն էր: Հիմա ժամանակը մեր թշնամին է. 5-10 տարի հետո Հայաստանի մեջ, առաջին անգամ խաղաղության տարիների ընթացքում, լույս աշխարհ եկած երեխաների թիվը զիջելու է այս աշխարհից գնացածների թվին: Այսինքն մենք սկսելու ենք վերջանալ, ինչպես ջուրը առվի մեջ՝ աղբյուրի ցամաքելուց հետո, ինչպես լույսը երկնքում՝ արևը մայր մտնելուց հետո: Քսանմեկերորդ լուսավոր դարը կարող է մեր վերջինը լինել: Վերջի սկիզբը արդեն դրված է: Իհարկե ազգի վերացում չի նշանակում ազգի անհատների վերացում: Թերևս մեկերկու հարյուր տարի ինչոր համայնքներ կլինեն, ինչոր անհատներ ազգի փրկության ծրագրեր կմշակեն, ինչոր կուսակցություններ ազգի փրկության համար դրամ կհավաքեն: Գուցե մինչևիսկ ինչոր վարչատարածքային միավոր էլ լինի՝ Армянский форпост կամ Ermenistan vilayeti: Անգամ գուցե նրա ղեկավարը նախագահ կկոչվի ևախռանաէլ կունենա: Սակայն դա Հայաստան չի լինի, այլ կլինի ուրիշի փարախում կապված մատաղացու գառ, որին ցանկացած պահին մատաղ կանեն փարախի տիրոջ զավակի ողջության համար: Հիշու՞մ եք, մեզ մի անգամ արդեն մատաղ արել են համաշխարհային հեղափոխության հաղթանակի ճանապարհին:
 

Հիմա անդրադառնանք մի բնական հարցի. իսկ ի՞նչ անել: Պատասխանը շատ պարզ է՝ պետք է խրախուսել բազմազավակությունը, այսինքն՝ Հայաստանում ծնված առաջին երեխայի համար մինչև չափահասության տարիքը յուրաքանչյուր ամիս ընտանիքին պետք է տալ հարյուր դոլար, կուզեք՝ համարժեքը դրամով, երկրորդի համար՝ երկու հարյուր, երրորդի համար՝ երեք հարյուր, և այդպես շարունակ: Դրա համար տարեկան պետք կլինի լրացուցիչ 2-3 մլրդ դոլար: Այդքան էլ պետք կլինի ենթակառույցների վերականգնման, առողջապահական և կրթական համակարգերի նորացման, կարճ ասած, երկիրը երկիր դարձնելու համար: Իհարկե, Հայաստանում յուրաքանչյուր տարի լրացուցիչ ծախսված 5-6 միլիարդ դոլարը էապես կխթանի նաև երկրի տնտեսությունը, կստեղծի նոր աշխատատեղեր և, բնականաμար, հարկերի, մաքսերի, տուրքերի և այլ գանձումների տեսքով կապահովի դրամական նոր մուտքեր: Առաջին հայացքից տարեկան 7-8 միլիարդ դոլար ծախսային մասը ՀՀ ներկա բյուջեի համեմատ (2.7 մլրդ դոլար) հսկայական է թվում, սակայն իրականության մեջ այն ընդամենը, օրինակ, Եվրոպայի ոչ հարուստ երկրներից մեկի և չափորոշիչներով մեզ մոտ՝ Լիտվայի 2008թ. բյուջեի ծախսային մասի հազիվ կեսն է:
 
Այժմ անդրադառնանք ամենակարևոր հարցին. Իսկ որտեղի՞ց այդքան փող: Ակնհայտ է, որ հարկերի հավաքման տեսանկյունից Հայաստանը երբեք Շվեյցարիա, իսկ մարդու իրավունքների տեսանկյունից՝ երբեք Շվեդիա չի դառնա: Ենթադրենք դարձավ, հետո՞: Հետո այն, որ Հայաստանի բյուջեն լավագույն դեպքում կարող է   կրկնապատկվել և մենք կհավասարվենք Ալբանիային: Արդյո՞ք մեր երազանքը հայկական Ալբանիա կառուցելն է: Իհարկե՝ ոչ: Անգամ կրկնապատիկ բյուջի դեպքում մենք չենք կարող մեզ թույլ տալ տարեկան 2-3 մլրդ դոլար ծախսել ազգապահպան, իսկ ավելի պարզ լեզվով, վերարտադրողական ծրագրերի վրա: Ակնհայտ է, որ այսօրվա մեր վիճակը խուլ արձագանքն է Հայոց ցեղասպանության և հայրենազրկման: Չլիներ ցեղասպանությունը, մենք կլինեինք ավելի շատ, ավելի մեծ ու բարգավաճ հայրենիքի սահմաններում: Գրեթե հարյուր տարի առաջ ցեղասպանի բարձրացրած կացինը մեր օրերում հասցրեց իր վերջին հարվածը: Մեր ազգի կենաց ծառն այլևս անկարող է ինքնուրույնաբարապաքինելու իր վերքերը: Հետևաբար, մեր ազգային գոյության 2 մեծագույն ողբերգությունները՝ ցեղասպանությունն ու հայրենազրկումը, պիտի դառնան մեր ազգային գոյությանը նոր ավիշ հաղորդող երկու հիմնական աղբյուրները: Մենք այլընտրանք չունենք:
 
Սիրելի ընթերցող, հարցի ավելի հանգամանալից և մասնագիտական քննարկումը տե՛ս սույն ժողովածուի մեջ ընդգրկված «Հայկական հարցի լուծման հայեցակարգ»ի մեջ: Մի բան բոլորիս համար պիտի պարզ լինի. հայկական հարցի լուծումը մասնագիտական մտավարժանք կամ տեսական գլուխկոտրուկ չէ: Դա հայ ժողովրդի գոյատևման միակ ուղին է: Կսկսենք առաջիկա 10 տարվա մեջ Թուրքիայից տարին 3-5 մլրդ դոլար նյութական կորուստների հատուցում և Թուրքիայի կողմից հայկական գույքի ու տարածքների օգտագործման վարձավճար ստանալ, ապա, միգուցե, դուրս կգանք ժողովրդագրական անդունդից, ապահով գոյության ու տնտեսական զարգացման հիմքեր կստեղծենք, չենք կարողանա՝ կգնանք միանալու մեր նախկին հարևաններին՝ բաբելացիներին, շումերներին և այլոց:
Առաջարկվող հայեցակարգն իրատեսական է, որովհետև ունի զորավոր իրավական հիմքեր և շահագրգիռ քաղաքական ուժեր: Սակայն մենք ոչնչի չենք հասնի, քանի դեռ մեր իրավունքների վերահաստատումն ու մեր կորուստների դիմաց հատուցման ծրագիրը համազգային նպատակ ու պետական քաղաքականություն չի դարձել: Մանր հաջողություններն ու դրանց մասին մեծմեծ խոսելը երկիրը չեն փրկի: Քաղաքական շամանությամբ երկիր պահել հնարավոր չէ:
 
Եկել է գործնական ծրագրերի ժամանակը:
 
Մեր ազգային էպոսի վերջին ճյուղի հերոսը՝ Փոքր Մհերը, պարտության մատնեց հարազատ հորը՝ անպարտ Սասունցի Դավթին, ապա անզավակ գնաց անէանալու Ագռավաքարի որջի մեջ:
 
Միթե՞ հայ ժողովուրդը, պարտություն կրելով ինքն իրենից, պիտի անզավակ փակվի պատմության Ագռավաքարի մեջ:
 
1 comment
  1. Badaskhan :-Yerp spyurk himni hzor nerdrman trust fund

    Yev  ayd  mimiayn  hnaravor  e  mer  hotz masnagidutyanc  marzeri coleganer  asociacianeri (ungeragcutyunneri)  Himnmambe   surkn i ver.5 arten isk himnvadz  mnoum  en 10 miusner  .Yev  da  bolor  Hayaotz  Gaghutneroum. Mer zhoghovourt  aylyevs  hokne a  nviradvutyunneric,tebed  da g’sarunagvi  bayc  ourish  harc   e  Hzor  asel e  mi kani Billion dollar  neric  Himnadram  wor  BARDK /varg  g’drvi HH  yev Artsakhin,gedronagan dramadneri mijtsav  ayn  el i  dimac  voyeve ansharzh gouyki  gam gorcadeghi badand toxlov.Nouynisk oghagorc  ir  pokr  gam  metz hoghamasov.

    Isk aveli Shdab  yev  ipr garevor, VARG  g drvi  Nergakhtoghneri  15 darov  yev  pokr, asel  e 3% ov,ayn el voch  ipr DRAM  ayl, Hogh, anasounk, Hoghagorcagan ekenaner  yevyaln…

    Jampa  ner sad  gan Khartakhutyunnneric  araj arnel.Yev  ays bolor

    gidagcelov  wor  Garavarutyun anoum e  ir  ouzac  dzevov.Isk Ays spurki  Hamahakakan Zorasharzh Fond sdaghdzelu, g’lini  MIMIayn yete  Veric  var sgsenk Nerdrumner.

    :-Ayn  e   mer 5/6  magnatner  arajin hertin g’nerdnen  yurakanchyur  200 million arnvazn  wor  GORIZ-working Capital hinvi  hedo Millianchikner-inchbes  bidi aser  Hayastancin, debi var  minchev  100 hazr noc , 10 hazarnoz  yev  1000 noc  100  anoc Bazhnetghteri gnmambe.Duk hashvecek te  our g’hasni HIMNADRAM  …AYS

    G; garavrvi  mer  5/6 magnatneri  Finansagan Expert  neri mijtosav, yev  voch  im mitosav…

    Yete  indz  vsdahvi aydbisi  mi bashdon gam im nmanneri, ab a  hajort  shabat  indz  g’desnek otanavovo jamportelis debi Rio de Janeiro, samba  barelu gnalis…

    Ayl herki  e  menk zmez  khapenk.DRAM  DRAMI  KOV  G’YERTA, usel  e  g’vsdahvi  MENDZERU….maagnatneru..inchbisik  en

    Khouyr  Yeghpary  Manoogian  ner, K. Kerkorian, Ed. Ernekian, Vatche  Manoukina, Cafesjian, yev  debi var ….AYS  DZEVI DAG  VSDAHUTYUN GULLA   GOR, YEV  VOCH TE …

    ayn al lav  gidnalu  enk   chezok  ergir  Hinvelik, Zviceria,Geneve.

    Kich  muh sang  lourj  khorhink, g’khuntrem. MANRAMASNER  AVELI   hedo, erp harcer drvin hamesdis…….

Comments are closed.

You May Also Like