"100-ամեակի միջոցառումները դարձնել ՏԱՀՔ-ի ստեղծման մեկնարկ"
Մեթր Գասպար Տէրտէրեան, Պէյրութ
Ո՞ր հատուածի մասին է խօսքը երբ յայատարարութիւններ լոյս կը տեսնեն սփիւռքի եւ անոր պահանջատիրութեան մասին: Ներքեւ հրատարակուած գրութիւնը վերցուած է Մեթր Գասպար Տէրտէրեանի 11 Նոյեմբեր 2011 թուակիր երկարաշունջ յօդուածէն: Ան իւրայատուկ ու յստակ իրաւաբանական ոճով կը ներկայացնէ խնդրոյ առարկայ եզրը: Թէեւ հեղինակը ներկայ չէր 10 Դեկտեմբեր 2011-ի Սեւրի համաժովին՝ մասնակիցները ի միտի ունէին իր կողմէ նկարագրուած «միջին-խումբ-սփիւռք Տարագիր Արեւմտահայութիւն»ը ու անոր շառաւիղներու պահանջատիրութիւնը: Յետագային վերոյիշեալ յօդուածէն պիտի ներկայացուին այլ պարբերութիւններ որոնք կը վերաբերին շարք մը «պատմական և իրաւագիտական թերիմացութիւններ»ու: Խմբ.

Թերիմացութիւն է […] կարծել՝ թէ իրականութիւն է Հայ Սփիւռքի գոյութիւնը, իբրեւ միաւորուած ազգային-քաղաքական հաւաքականութիւն: Հայ Սփիւռքի միասնական պատկերացումը մտացածին է եւ պարզապէս վերցարկում (abstraction) երեք տարբեր, իրարմէ իրաւապատմաքաղաքականօրէն տարբեր սփիւռքներու: Իրարմէ որոշապէս տարբեր այս երեք սփիւռքներէն ոչ մէկն ալ՝ ինքնին միաւորուած է իբրեւ հաւաքականութիւն: Այսինքն, անոնցմէ ոչ մէկը կը ներկայացնէ ուրոյն կազմակերպուած կառոյց մը:
Գոյութիւն ունին երեք անհատներու խումբեր միայն: Նախաեղեռնեան «ղարիբներու» խումբը կը հանդիսանայ հի՜ն սփիւռքը: Յետեղեռնեան բռնի հայրենահանեալ Արեւմտահայութեան խլեակներուն խումբը կը հանդիսանայ միջին սփիւռքը: Իսկ յետ-անկախութեան (յետ-սովետական) հայրենաթող Արեւելահայութեան (իրենց անկախ կամքով) տարաբնակներու խումբն ալ կը հանդիսանայ նորագոյն ափիւռքը…:
Արեւմտահայաստանի իրաւայաջորդներու միջին-խումբ-սփիւռքը Տարագիր Արեւմտահայութիւնն է, որը սակայն, մօտ մէկ դար վերջ ալ կը մնայ անտիրական վիճակի մէջ, քանի որ կազմակերպուած չէ, եւ չունի կեդրոնական, ներկայացուցչական ու միակ լիազօր կառոյց, իբրեւ ազգային-քաղաքական հաւաքականութիւն…, որ հայրենազրկուած է եւ հետեւաբար ունի Հայրենիք՝ Արեւմտահայաստան վերադառնալու անկապտելի իրաւունք մը:
Այս իրաւունքը արժեցնելու համար, այս միջին սփիւռքը պարտի կազմակերպուիլ՝ դառնալու համար միջազգային կարգավիճակ ունեցող ազգային-քաղաքական հաւաքակութիւն՝ որ ունի զինք կառավարող եւ իր դատը հետապնդող կեդրոնական, ներկայացուցչական (ընտրովի…) եւ հետեւաբար ալ՝ միակ լիազօր (իր անունով խօսող ու պահանջող…) կառոյց, զոր պայմանականօրէն կոչած ենք՝ Տարագիր Արեւմտահայութեան Համաշխարհային Քոնկրէս (ՏԱՀՔ):
Այսպիսի Քոնկրէսն է միայն, որ կրնայ լսելի դառնալ (recevable, Ֆրանսերէն, Խմբ.)՝ Միջազգային ատեաններու առջեւ, հետապնդելու համար Արեւմտահայաստանի դատը, քանի որ այսպիսի Քոնկրէս ատեղծելու քաղաքական կամքն ու կազմակերպուելու կարողութիւնն ու ատակութիւնը ցուցաբերած պէտք է ըլլայ Տարագիր Արեւմտահայութիւնը, ինչպէս կը պահանջէ իրմէ Միջազգային Հանրային Իրաւունքը, որուն այս պահանջն ալ անշրջանցելի է որեւէ ձեւով…: ՏԱՀՔ-ի ստեղծումէն դուրս Արեւմտահայաստանի դատ հետապնդելու ամէն ուրիշ տարազ՝ ժամավաճառութիւն եւ ինքնախաբէութիւն է…:
1915 թուի դարադարձի՝ 2015, սեմին՝ կազմուող Հայաստան-Սփիւռք ամէնէն հեղինակաւոր ու շռնդալից յանձնաժողովն անգամ, ոչ մէկ լուրջ յառաջընթաց կրնայ արձանագրել, եթէ՝ իր օրակարգի Ա. կէտը չէ դարձուցած ՏԱՀՔ-ի ստեղծումը: Հայաստան-Արցախ-Սփիւռք համահայկական համագործակցութիւնը՝ գործնական, իրաւական եւ յուսալիօրէն արդիւնաւէտ չի կրնար ըլալ, առանց վերակազմակերպելու Տարագիր Արեւմտահայութիւնը, որ ոչ միայն համահայութեան երեք սիւներուն մեծագոյնն է, այլեւ՝ միակ իրաւայաջորդը Արեւմտահայաստանի, եւ հետեւաբար ալ՝ գլխաւոր եւ հանգամանաւոր պահանջատէրը…:
1915 թ. Դարադարձի սեմին՝ համահայութիւնը եթէ իրօք կ’ուզէ 100-ամեակը նշանաւորել, պարտի անյապաղ ձեռնարկել ՏԱՀՔ-ի ստեղծման նախապատրաստական աշխատանքներուն՝ համահայկականութեան հարազատ ոգիով եւ գործելակերպով: Առնուազն, յոռեգոյն պարագային, 100-ամեակի միջոցառումները դարձնել ՏԱՀՔ-ի ստեղծման մեկնարկ:
2009 թ մայիսինՊէյրութ, Մկրտիչ Պուլտուկյանի հյուրանոցի սրահում պարոն Գասպար Տէրտէրեանին եւ իր ընկերներին ներկայացրի Միջազգային Կազմակերպության ծրագիրը՝ Արեւմտահայերի Լիազոր Ներկայացուցչական Մարմին հիմնադրելու համար՝ Արեւմտահայոց Երրորդ Համագումար հրավիրելու միջոցով: Հավանեցին գաղափարը, խոստացան մասնակցել գործընթացին, բայց պատվիրակներ չուղարկեցին Փարիզ: Հիմա այլեվս այդ Մարմինը հիմնադրված է՝ «Արեւմտահայոց Ազգային Համագումար»:
Ընտրություններով Համագումար հիմադրելը հետագայի գործ է: Առայժմ Համագումարի լիազորվածությունը եւ ներկայացուցչականությունը, հեղինակությունը եւ ազդեցությունը ձեռք է բերվելու Գործնեության Ծրագրի գործադրությամբ: Առաջին հերթին Համագումարի մասնաճյուղերի հիմնադրումով, իբրեւ հզոր համայնքային կառույցներ, արտերկրի հայության վերակազմավորման միջոցով եւ ուրիշ համահայկական ծրագրերի մշակմամբ եւ կիրառման միջոցով:
Առանց հզոր արտերկրի հայության մասնակցության ՀՀ-նը Արցախի հետ ապահով ապագա չունի: Համաշխարհային Հայությունն է որ կարող է վերականգնել, զարգացնել եւ հզորացնել Հայկական Պետականությունը: Այդ առաքելուլթյունը թողնել միայն նախկին խորհրդահայությանը – անպատասխանատվություն է, հանցագործության աստիճանի: Մինչեւ կորցրած Հայաստանի (վեջինը Կիլիկիա) վերադարձնելը, ունեցած Արեւելյան Հայաստանի այս մասն էլ կարող ենք կորցնել: Այնպես որ այսօր գերնպատակ չէ Մեծ Եղեռնը «գենոցիդ» անվանելը, այլ՝ շրջափակումը վերացնելը, Արցախի դե-յուրե միացումը ՀՀ -ին:
Այսօրվա Հայաստանի Հանրապետության պահանջատիրությունը սահանափակ է շատ հանգամանքներով: Ամենակարեւորը – ՀՀ -ն Սահմանադրությամբ, որի համաձայն նրա իրավասությունները սահմանափակված են իր տարածքով եւ իր բնակչությամբ: Հայոց Հարցի Արեւմտահայ ասպեկտը արեւմտահայության գործն է:
Արեւմտահայերի պահանջատիրությունը նրա Լիազոր Ներկայացուցչական Մարմնի գործն է: Ընդհատված Հայոց Հարցի լուծման գործընթացը պետք է զուգորդել արեվելահայ եւ արեւմտահայ ասպեկտներով: Համաձայնվեցված, ծրագրված, աշխատանքի եւ դերերի բաշխումով: Հայոց Հարցի ամբողջական լուծումը բարդել Երեւանի իշխանությունների վրա – կամ միամտություն է, կամ դեմագոգիա:
Սահմանափակված լինելով Սահմանադրությամբ (որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ստեղծագործությունն է) ՀՀ – իշխանությունները նույնիսկ Արցախի «անկախությունը» չեն կարող ընդունել, էլ չասած, որ այն ոգին եւ կամքը չկա, որ կարողանան հայտարարել թե ազատագրել են Արցախը եւ մասամբ վերկանգնել ՀՀ տարածքային ամբողջականությունը: Ինչպիսի մակարդակի պետք է բարձրանա ազգային ինքնագիտակցությունը, հաղթահարվի խորհրդահայ մտածողությունը, որ պատրաստակամություն գոյանա նոր սահմանադրություն ընդունել, վերադառնալ Առաջին Հանրապետության իրավահաջորդությանը, եւ վերջապես քաջություն եւ իմաստություն ցուցաբերել եւ անվանել պետությունը Արեւելյան Հայաստանի Հանրապետություն, ինչպես պահանջում էր Անդրանիկը եւ ուրիշ հեռատես եւ իրապաշտ հայորդիները: Այդ դեպքում ՀՀ -նը չէին կարող մեղադրել, նույնիսկ ձեվականորեն, ինչ անում են այսօր հակառակորդները եւ կրկնում «բարեկամները», որ «զավթել» է ուրիշի տարածքներ:
1 comment
National Congress of Western Armenians
Տարագիր Արեւմտահայութեան Համաշխարհային Քոնկրէս (ՏԱՀՔ)-ի կապակցությամբ
2009 թ մայիսին Պէյրութ, Մկրտիչ Պուլտուկյանի հյուրանոցի սրահում պարոն Գասպար Տէրտէրեանին եւ իր ընկերներին ներկայացրի Միջազգային Կազմակերպության ծրագիրը՝ Արեւմտահայերի Լիազոր Ներկայացուցչական Մարմին հիմնադրելու համար՝ Արեւմտահայոց Երրորդ Համագումար հրավիրելու միջոցով: Հավանեցին գաղափարը, խոստացան մասնակցել գործընթացին, բայց պատվիրակներ չուղարկեցին Փարիզ: Հիմա այլեվս այդ Մարմինը հիմնադրված է՝ «Արեւմտահայոց Ազգային Համագումար»:
Ընտրություններով Համագումար հիմադրելը հետագայի գործ է: Առայժմ Համագումարի լիազորվածությունը եւ ներկայացուցչականությունը, հեղինակությունը եւ ազդեցությունը ձեռք է բերվելու Գործնեության Ծրագրի գործադրությամբ: Առաջին հերթին Համագումարի մասնաճյուղերի հիմնադրումով, իբրեւ հզոր համայնքային կառույցներ, արտերկրի հայության վերակազմավորման միջոցով եւ ուրիշ համահայկական ծրագրերի մշակմամբ եւ կիրառման միջոցով:
Առանց հզոր արտերկրի հայության մասնակցության ՀՀ-նը Արցախի հետ ապահով ապագա չունի: Համաշխարհային Հայությունն է որ կարող է վերականգնել, զարգացնել եւ հզորացնել Հայկական Պետականությունը: Այդ առաքելուլթյունը թողնել միայն նախկին խորհրդահայությանը – անպատասխանատվություն է, հանցագործության աստիճանի: Մինչեւ կորցրած Հայաստանի (վեջինը Կիլիկիա) վերադարձնելը, ունեցած Արեւելյան Հայաստանի այս մասն էլ կարող ենք կորցնել: Այնպես որ այսօր գերնպատակ չէ Մեծ Եղեռնը «գենոցիդ» անվանելը, այլ՝ շրջափակումը վերացնելը, Արցախի դե-յուրե միացումը ՀՀ -ին:
Այսօրվա Հայաստանի Հանրապետության պահանջատիրությունը սահանափակ է շատ հանգամանքներով: Ամենակարեւորը – ՀՀ -ն Սահմանադրությամբ, որի համաձայն նրա իրավասությունները սահմանափակված են իր տարածքով եւ իր բնակչությամբ: Հայոց Հարցի Արեւմտահայ ասպեկտը արեւմտահայության գործն է:
Արեւմտահայերի պահանջատիրությունը նրա Լիազոր Ներկայացուցչական Մարմնի գործն է: Ընդհատված Հայոց Հարցի լուծման գործընթացը պետք է զուգորդել արեվելահայ եւ արեւմտահայ ասպեկտներով: Համաձայնվեցված, ծրագրված, աշխատանքի եւ դերերի բաշխումով: Հայոց Հարցի ամբողջական լուծումը բարդել Երեւանի իշխանությունների վրա – կամ միամտություն է, կամ դեմագոգիա:
Սահմանափակված լինելով Սահմանադրությամբ (որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ստեղծագործությունն է) ՀՀ – իշխանությունները նույնիսկ Արցախի «անկախությունը» չեն կարող ընդունել, էլ չասած, որ այն ոգին եւ կամքը չկա, որ կարողանան հայտարարել թե ազատագրել են Արցախը եւ մասամբ վերկանգնել ՀՀ տարածքային ամբողջականությունը: Ինչպիսի մակարդակի պետք է բարձրանա ազգային ինքնագիտակցությունը, հաղթահարվի խորհրդահայ մտածողությունը, որ պատրաստակամություն գոյանա նոր սահմանադրություն ընդունել, վերադառնալ Առաջին Հանրապետության իրավահաջորդությանը, եւ վերջապես քաջություն եւ իմաստություն ցուցաբերել եւ անվանել պետությունը Արեւելյան Հայաստանի Հանրապետություն, ինչպես պահանջում էր Անդրանիկը եւ ուրիշ հեռատես եւ իրապաշտ հայորդիները: Այդ դեպքում ՀՀ -նը չէին կարող մեղադրել, նույնիսկ ձեվականորեն, ինչ անում են այսօր հակառակորդները եւ կրկնում «բարեկամները», որ «զավթել» է ուրիշի տարածքներ:
Կարէն Միքայելյան
Comments are closed.