«Վայր Դրեք Ձեր Դիմակները»

ՍԻՐԻԱՀԱՅՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ
ՋԵՐՄՈՐԵՆ ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆ ՀԱՅ ՔԱՋԱՐԻ ԲԱՆԱԿԻ
ԲԱՐՈՅԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԽՌՈՎԱՀՈՒՅԶ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ

Համո Մոսկոֆյան, Բեյրութ-Գամիշլի-Դամասկոս-Մեմբիջ (Հեռախոսով), 21 Փետրուար 2019

Լիբանանի քաղաքացիական պատերազմի դժնդակ օրերին, երբ հարձակման ենթարկվեցին նաև Բեյրութի հայկական թաղամասերը, զոհեր և ավերածություններ պատճառելով 1979-ին՝ «Կեմփ Դեյվիդ»յան օրերին՝ Մայր Հայրենիքի ժողովուրդը, Երևանից՝ Մոսկվա, զանգվածային ցույցեր կատարեց ի պաշտպանություն «Սփյուռքի մայրաքաղաք»ի։ Լիբանանի ֆաշիստական ուժերին զգուշացման հեռագիր ուղարկվեց նույնինքն Լեոնիդ Բրեժնևի կողմից։ Միաժամանակ, Սփյուռքահայ Մշակութային Կոմիտեի և Լիբանանում Սովետական դեսպանատան հայազգի դիվանագետների կազմակերպությամբ, գլխավորաբար անձնուրաց Ռոմեն Կոզմոյանի ջանքերով՝ Լիբանանի հայությանը հսկայական մարդասիրական օգնություն բաժանվեց, այն օրերի միաբան ու քաջարի հայ գաղթօջախի բոլոր ուժերին։ Անշուշտ, լիբանանահայ գաղթօջախը, 1988 թ.ի Լենինականի և Սպիտակի ահավոր երկրաշարժի օրերին, իրենց սիրիահայ եղբայրներին և քույրերին հետ, ունեցած բոլոր կարելի միջոցներով օգտակար դարձան աղիտյալներին։

Այսպիսի պատմական իրադարձություններից 40 տարի ետք, քաղաքացիական թե համաշխարհային 3-րդ Պատերազմի (ինչպես կոչում են արհավիրքից վերապրած սիրիացիները) աննկարագրելի ավերածությունների մեջ ապրած սիրիահայերը, անսպասելի բարոյական ու քաղաքական, ազգային անվտանգության պահպանման օգնության քայլի ականատես եղան…Մայր Հայրենիքի քաջարի 83 բանակայինների ու մասնագետների կողմից։

ՍԻՐԻԱՀԱՅՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ
ՋԵՐՄՈՐԵՆ ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆ ՀԱՅ ՔԱՋԱՐԻ ԲԱՆԱԿԻ
ԲԱՐՈՅԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԽՌՈՎԱՀՈՒՅԶ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ

Համո Մոսկոֆյան, Բեյրութ-Գամիշլի-Դամասկոս-Մեմբիջ (Հեռախոսով), 21 Փետրուար 2019

Լիբանանի քաղաքացիական պատերազմի դժնդակ օրերին, երբ հարձակման ենթարկվեցին նաև Բեյրութի հայկական թաղամասերը, զոհեր և ավերածություններ պատճառելով 1979-ին՝ «Կեմփ Դեյվիդ»յան օրերին՝ Մայր Հայրենիքի ժողովուրդը, Երևանից՝ Մոսկվա, զանգվածային ցույցեր կատարեց ի պաշտպանություն «Սփյուռքի մայրաքաղաք»ի։ Լիբանանի ֆաշիստական ուժերին զգուշացման հեռագիր ուղարկվեց նույնինքն Լեոնիդ Բրեժնևի կողմից։ Միաժամանակ, Սփյուռքահայ Մշակութային Կոմիտեի և Լիբանանում Սովետական դեսպանատան հայազգի դիվանագետների կազմակերպությամբ, գլխավորաբար անձնուրաց Ռոմեն Կոզմոյանի ջանքերով՝ Լիբանանի հայությանը հսկայական մարդասիրական օգնություն բաժանվեց, այն օրերի միաբան ու քաջարի հայ գաղթօջախի բոլոր ուժերին։ Անշուշտ, լիբանանահայ գաղթօջախը, 1988 թ.ի Լենինականի և Սպիտակի ահավոր երկրաշարժի օրերին, իրենց սիրիահայ եղբայրներին և քույրերին հետ, ունեցած բոլոր կարելի միջոցներով օգտակար դարձան աղիտյալներին։

Այսպիսի պատմական իրադարձություններից 40 տարի ետք, քաղաքացիական թե համաշխարհային 3-րդ Պատերազմի (ինչպես կոչում են արհավիրքից վերապրած սիրիացիները) աննկարագրելի ավերածությունների մեջ ապրած սիրիահայերը, անսպասելի բարոյական ու քաղաքական, ազգային անվտանգության պահպանման օգնության քայլի ականատես եղան…Մայր Հայրենիքի քաջարի 83 բանակայինների ու մասնագետների կողմից։

Մի երկիր, ուր 85 երկրներից, գլխավորաբար Թուրքիայի և ԱՄՆ-ի, Եվրոպայի և Արաբական Ծոցի երկրների կողմից ֆինանսավորված մերօրյա «Բեն-Լադեն»ները, հանձինս Ալ-Բաղդադիի և այլ ոճրապետ-ցեղասպանների քարուքանդ արեցին երբեմնի ինքնաբավ և ծաղկուն երկիրը, սիրիահայ փառավոր գաղթօջախը, որտեղ 406 թ.-ին Ալ-Ջեզիրայի Սումսիաթ-Շամոշադ քաղաքում Մեծն Մեսրոպ Մաշտոցը հայ գիրերի գյուտն էր կատարել, ապրում էր մշակութային ու տնտեսական աննախընթաց ծաղկման պայմաններում։ 1946-47-ին և 1963-64 թթ. և մինչև այսօր, Հայոց Ցեղասպանության վերապրողների սերունդները, ներգաղթեցին Հայաստան, իրենց հսկայական ներդրումը բերելով կյանքի բոլոր բնագավառներում։ Վերջերս, Հյուսիսային Սիրիա կատարած մեր ճանապարհորդությունների ընթացքում, ականատես եղանք թե Գամիշլիի, Քոբանիի, Ալ-Հասաքեի և այլ շրջանների հայերը ինչպիսի մեծ հարգանք են վայելում ասորիների, քրդերի, եզիդիների և արաբների մոտ։ Ըստ ռազմա-քաղաքական ղեկավարներ Սալիհ Մուսլիմի (PHD), «Հովրո» Գինո Կապրիելի, Ակկաց Հաննայի, Աբդ Ալ-Քարիմ Օմարի վկայություններին, «Իսլամական Պետության» ճիրաններից առաջինը ազատագրել են հայ եկեղեցիներն ու բնակավայրերը Թել-Աբիադի, Տիրիքի, Քոբանիի (Այն Արաբ), Մենբիջի և այլուր։

Մինչ Սիրիայի նախագահ Բաշշար Ասադը հայտարարում էր որ հիմնապես կվերակառուցի Հայոց Ցեղասպանության հուշակոթողները Սիրիայում, ապա և «պատասխան»ը գալիս էր Թուրքիայի վարձկանների կողմից՝ վերջերս ազատագրված հայկական Քեսաբի հրթիռակոծմամբ։ Իսկ ամենից վրդովեցուցիչն է՝ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության տարածած հայտարարությունը, որտեղ ընդդիմանում էր հայկական սակրավորների ու ռազմական անվտանգության 85 հոգանոց ջոկատի («կոնտինգենդ») առաքումը Սիրիա, իբր թե նեցուկ կանգնելու «բռնատեր» Բաշշար Ասադի վարչակարգին…։ Անշուշտ, Երևանի գեղատեսիլ վայրում, երևանյան լճի և հավերժական Արարատի մոտիկ կանգնած ԱՄՆ-ի դեսպանության «քաղաքագետ»ները, չէին հիշում թե՝ ինչպես հանգուցյալ սենատոր, ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ձախողած թեկնածու Ջոն Մըկկեյնը, Իրաքի և Սիրիայի անապատներում, ջերմագին լուսանկար էր ուղարկում, քաղցր ժպիտներով, 21-րդ դարի ամենից արյունախում ահաբեկիչների, «Իսլամական Պետության» “խալիֆա” Բաղդադիի հետ… կամ թե ինչպես մի քանի հազար նահատակներ զոհաբերած քրդական և ասորական, արաբական «Դեմոկրատական Սիրիայի» 60,000-անոց բանակը, անպաշտպան լքվում է՝ նախագահ Թրամփի հեռախոսազրույցից հետո, Թուրքիայի բռնատեր Էրդողանի հետ։

Կարծես այս բոլորը բավարար չէր, այս անգամ Սումգայիթի և Բաքվի հայկական նորագույն ցեղասպանությանց զոհերի հիշատակի վրա «թքած», ազերի «Թուրան» և «ազերնյուզ»ի հարցազրույցներ շնորհած Տիգրան «Խըզմալօղլուն», քննադատում է հերոս սիրիահայությանը օգնության փութացող հայկական բանակի քաջարի որդիները։ Իսկ Հայոց Ցեղասպանության գողգոթայով անցած, Սիրիայում փրկված, Լիբանանում արմատներ գցած Սեֆիլյանների որդին՝ Ժիրայր Սեֆիլյանը, «Սասնա Ծռերով», հակա-ռուսական քարոզչությամբ կուրացած, նույնպես իր մերժումն է հայտնում սիրիահայերին օգնության ձեռք մեկնած հայոց խիզախ բանակի որոշմանը։ Մինչ այդ՝ այս բոլորը, երբ Ռուսաստանը հայկական ռազմաօդային ուժերին զինում է, 100 միլիոն դոլար վարկ էլ տրամադրելով, «Սու 30 ՍՄ» լավագույն կործանիչներով, հանձնելով նաև ձրիաբար, «Իսկենդեր» կործանիչ հրթիռներ (3 համակարգ) և «Էս 300» զենիթային հրթիռների 3 համակարգեր։ Ջոն Բոլթոնը ցինիկաբար Հայաստանին առաջարկում էր վաճառել ամերիկյան զինատեսակներ, որոնք կարող են գնել միայն Ադրբեջանի «փեթրոդոլարները»։

Այս բոլորից հետո, հարցնում ենք մեր պայծառափա՜յլ ու նորելուկ քաղաքագետներին, ինքնակոչ «փրկիչ»ներին, ԱՄՆ երբեմնի նախագահի հետևությամբ… եթե հայրենասերներ եք, ցույց տվեք այն, իսկ եթե ծառայում եք ինչ որ «հայտնի» թե «գաղտնի» շրջանակների, ապա և վայր դրեք ձեր դիմակները ու փորձեցէք փրկել Հայաստանն ու հայ ժողովուրդը։

6 comments
  1. Համո Մոսկոֆյանը ոչ միայն

    Համո Մոսկոֆյանը ոչ միայն աշխարհաքաղաքական վերլուծության ընդունակ չէ, այլ նաև պաթոսով ու ատելությամբ շաղախված ցածր որակի իր բառապաշարով որակազրկում է Սփյուռքի եզակի ողջամիտ մնացած մեդիան՝ keghart.com-ը: Հայկական իրականության մեջ դեղին մամուլը առավել քան շատ է:

    1. Responding to readers’ comments

      Thank you Keghart.com for publishing my articles and the readers’ comments democratically.

      I want to clarify that all the details of my articles are not typed just sitting in front of a personal laptop in a comfortable room and concocting biased analysis. I have been at all the warfronts of Syria and Iraq, met and interviewed Armenian, Syriac, Kurdish, Yezidi, Arab leaders and fighters, faced reality and truth on the ground where the events took place.

      Just a question: which yellow journalism is referred to? Shamelessly giving interviews to Azeri war press on the commemoration day of the beheaded martyr officer Gurgen Margaryan? OR claiming as national heroism the attack on an Armenian garrison and killing Artsakh war hero officer?

      1. Dear Mr. Moskofian,Being at

        Dear Mr. Moskofian,

        Being at the warfronts of Syria and Iraq does not make you a geopolitical analyst especially on Armenia. Coming back to your comments about other peoples' interviews, attack on Armenian garrison and killing Artsakh war hero, clearly tell me that you are misinformed or clueless about the subject.

  2. դիմակ պիտի ունենան, որպիսզի իջեցնեն․․․

    Վարձկանները, երբեք սեփական դիմակ չունեն․․․ակնկալել, որ այս վարձկանները մի օր կցնդեն ու կվերանան, դա էլ է երևակայության ժանրից․․․սակայն, պետք է հասարակությունը ճանաչի իր վարձկաններին;  Շնորհակալություն հոդվածի համար․․․

  3. Subjective article

    This is a one-sided article full of adjectives and subjective statements. 
    Armenia should not interfere in regional conflicts where its political interests can be damaged more than the benefits. If the small contingent was sent for the sake of Armeno-Russian relations, then I think there are many other ways to satisfy the Russian requirements other than endangering our 85 soldiers and fuelling more hatred towards our Armenian fellows in Aleppo, Syria.

    The long introduction about how diaspora Armenians and RA officials and citizens helped each during the Lebanese civil war has nothing to do with this subject. Sending a contingency will not do any help or support to the Armenians in Syria and that's not the obective behind this expedition. The author of this article is naive if he thinks the expedition serves that objective.

    To add, I was also against the Armenian Armed contribution in Iraq 10 years back. That was a mistake too.

    Regards,

    Vahram  

  4. Պետութիւնը Խաղալիկ չէ

    Նորաթուխ իշխանապետները  ազգային բարձրագոյն դիրքերուն տիրացան ոչ թէ իրենց թաւշամանուկ արժանիքներուն համար, այլ որովհետեւ ժողովուրդին համար այլեւս անհանդուրժելի  դարձած էին տնտեսական  լճացումը և քաղաքական վերնախաւի քարացածութիւնը: Ցարդ բոլոր նշանները ցոյց կու տան  որ իշխող խմբավորումը անկարող է յուսալիութիւն ներշնչելու ե՛ւ ներքին քաղաքական ե՛ւ արտաքին քաղաքական մարզերուն մէջ: Իսկ տնտեսութեան մէջ յառաջխաղացումի  որեւէ  նախանշան դեռեւս տեսանելի չէ:

    Իմ նպատակը երբեք հին իշխանութիւնը պաշտպանել չէ.  այլ պարզապէս մատնանշել Հայաստանի դիմագրաւած մարտահրաւերներուն ծանրակշռութիւնը:

    Հայաստանի խոշոր դժբախտութիւնը այն է որ նորընծայ սորոսական իշխանաւորները ցարդ տարրական իմացութիւնը ցոյց չեն տուած պետական հասկացողութեան եւ երկիր կառավարելու ընդունակութեան:  Այստեղ է հայ ժողովուրդին սպառնացող բուն վտանգը:  Ինչ կը վերաբերի տնտեսական վերելքի, միակ հնարաւորութիւնը կրնայ գալ Եւրասիական միութեան հետագայ զարգազումէն եւ այդ միութեան  Հայաստանի անվերապահ մասնակցութենէն:  Ընդ հովանեաւ Ռուսաստանի:

Comments are closed.

You May Also Like

Ս Ե Վ Ա Դ Ա Ր

Նվիրում  եմ Ծնողներիս հիշատակին Վարդան Գրիգորյան, Երևան Արցունքը թախիծ ու վիշտ է ծնում, Ուժը իրավունք ու հպարտություն, Բռունց…
Read More