
Արթին Առաքելյան,Նոր Ալիք, 3 Նոյեմբեր 2010



Արթին Առաքելյան,Նոր Ալիք, 3 Նոյեմբեր 2010
Փաստորեն, վիքիլիքսի հրապարակած բացահայտումները, իրաքում՝ ԱՄՆ-ի կողմից իրականացված ոճրագործությունների մասին, ոչ մի նոր փաստ չի ներկայացնում, այլ ընդհակառակ, փորձում է վերականգնել՝ աշխարհում ԱՄՆ-ի խեղաթյուրված դիմագիծը: Որպես օրինակ, կարելի է նշել հրապարակված այն փաստերը, որոնց համաձայն, իրանի իշխանությունը, իրաքում գործող ապստամբներին հովանավորում է, թե՛ տեղեկատվությամբ, թե՛ զինամթերքով: Արդյունքում, հանրության մոտ ստեղծվում է այն կարծիքը, որ իրաքի քաղաքացիների ու նաեւ ամերիկացի զինծառայողների մեծ թվով զոհվածների գլխավոր մեղավորը, հենց իրանն է: ԱՄՆ իշխանությունների կողմից, վիքիլիքսի դեմ ծավալած բողոքները, մի կերպ հանրությանը համոզում են, թե վիքիլիքսի հրապարակած փաստաթղթերը լիովին համապատասխանում է իրականության հետ:
Վիքիլիքսը, փորձում է նրբորեն զարգացնել եւ վերհիշեցնել, Ջորջ Բուշի պաշտոնավարության ժամանակ առաջացած «Իրանն՝ որպես չարության առանցք» հասկացողությունը:
Ըստ որոշ փորձագետների, ԱՄՆ նախագահ՝ Բարաք Օբաման, այս օրերին՝ երբ սենատում ու կոնգրեսում դեմոկրատները նախանձելի իրավիճակում չեն գտնվում, հնարավոր է, որ դիմի ավելի ծայրահեղ քայլերի: ԱՄՆ քաղաքական ավանդության համաձայն, երբ որեւէ նախագահ, սենատում ու կոնգրեսում կորցնում է քվեների մեծամասնությունը, ձգտում է հեռանալ ներքաղաքական խնդիրներից, եւ իր ուշադտությունը կենտրոնացնել արտաքին քաղաքականության ոլորտում առկա խնդիրների վրա:
Ինչպես որ «Վաշինգտոն Պոստ» -ի մեկնաբան՝ Դեյվիդ Բրոդերն է գրում. «եթե Օբաման մինչեւ երկու տարի չհաջողի բարելավել ԱՄՆ-ի տնտեսական վիճակը, մեծ հավանականությամբ, նա 2012 –ի նախագահական ընտրություններում կորցնելու է հաղթելու եւ վերընտրվելու հնարավորությունը: … նմանօրինակ իրավիճակներում միայն պատերազմն ու խաղաղությունն է, որը կարող է դրական շարժ առաջացնել երկրի տնտեսթյան ոլորտում. … ցանկանում եմ հիշեցնել 1930 –ի տնտեսական տակնապը. դա լուծվեց միայն երկրորդ աշխարհամարտի միջոցով: … Օբաման հնարավորություն ունի այս երկու տարվա ընթացքում, հանրապետականների աջակցությունը շահելով, իրանի ատոմական հարցի լուծումը դնել իր օրակարգի վրա: Սա այն կետն է, որ նախագահը պիտի ուշադրություն դարձնի: Այդ օրակարգը քաղաքական տեսակետից կօգնի Օբամային, որովհետեւ ընդդիմադիր հանրապետականները պիտի նախագահի օգնության գան, եւ միաժամանակ, երբ լարվածություններն ավելի զարգանան ու ԱՄՆ-ն իրանի դեմ պատերազմի պատրաստվի, ԱՄՆ-ի տնտեսությունն էլ դեպի բարելավում քայլ կվերցնի»:
Սա միակ մեկնաբանը չէ, որ ԱՄՆ նախագահին նմանօրինակ խորհուրդներ է տալի, անգամ դեմոկրատական կուսակցության մեջ նման ցանկություններ ունեցող դիվանագետներ ու քաղաքական գործիչներ կան, որոնք նույն խորհուրդներն են տալիս իրենց կուսակից նախագահին, իր նախագահական պաշտոնը պահպանելու համար:
Օբաման դեռեւս լուռ է մնում պատերազմի մասին որեւէ խոսք արտահայտվելուվ, բայց ըստ երեւույթի, նրա շրջապատն այդ առաքելությունը հանձն է առել, ու տարբեր առիթներով հայտարարում են իրանի դեմ պատերազմելու ծրագրի գոյության մասին:
Փաստորեն Օբաման սպասողական վիճակում է: Նա հույս ունի, որ իրանի դեմ սահմանված պատժամիջոցները, դրական արդյունք կունենան: Վերջին շրջանում, Օբաման ավելի խստացրեց իրանի դեմ սահմանված պատժամիջոցները ու մինչեւ այսօր, մասամբ հաջողության է հասել: Իրանի տնտեսությունը փլուզման եզրին է, իրանական Ռիալը, շարունակվում է արժեզրկվել ու իրանի իշխանություններն այս օրերին փորձում են երկրի տնտեսական ոլորտից դուրս հանել սուբսիդավորումը, որն ինքին, իրանի հանրության մոտ մեծ մտահոգության առիթ է առաջացրել: Այդ իսկ պատճառով իրանի իշխանությունները՝ հասարակության հավանական ըմբոստությունները կանխելու նպատակով, խստացրել են ներքին անվտանգության հսկողությունը:
Իրանի դեմ սահմանված պատժամիջոցներին զուգահեռ, ԱՄՆ նաեւ իրանի դեմ պատերազ ծավալելու ենթահողը է պատրաստում, թե դրա արդյունքն ինչ է լինելու, դեռ պարզ չէ՝ մնում է սպասել միայն: