Վլատիմիր Փութինն Ու Հայութեան Շահերը

Հ. Հ.-ի եւ Համայն հայութեան  Շահերէն կը բխի՝
Վ. Փութինի Ռուսաստանի Դաշնութեան Նախագահ Ընտրուիլը

Համօ Մոսկոֆեան, Երեւան – Մոսկուա – Պէյրութ, 27 Փետրուար 2012

Աշխարհի մեծագոյն երկիր ու փոքր Հայաստանի թիւ մէկ ռազմավարական գործընկեր Ռուսաստանի մէջ նախագահական ընտրութիւններ տեղի պիտի ունենան մի քանի օր յետոյ։ Բազմաթիւ թեկնածուներու մէջ, 2 միլիոնէ աւելի հաշուող Մոսկուայի եւ այլ քաղաքներու հայկական գաղթօճախը, նորանկախ Հայաստանն ու Սփիւռքի մեծ մասը, սրտատրոփ կը սպասեն ընտրութիւններու աւարտին եւ մանաւանդ հայ ժողովուրդի գլխաւոր պաշտպան՝ ռուս զաւակ Վլատիմիր Փութինի վերադարձին, որպէս Ռուսաստանի Դաշնութեան (Ռ.Դ.) նախագահ։
 

Հ. Հ.-ի եւ Համայն հայութեան  Շահերէն կը բխի՝
Վ. Փութինի Ռուսաստանի Դաշնութեան Նախագահ Ընտրուիլը

Համօ Մոսկոֆեան, Երեւան – Մոսկուա – Պէյրութ, 27 Փետրուար 2012

Աշխարհի մեծագոյն երկիր ու փոքր Հայաստանի թիւ մէկ ռազմավարական գործընկեր Ռուսաստանի մէջ նախագահական ընտրութիւններ տեղի պիտի ունենան մի քանի օր յետոյ։ Բազմաթիւ թեկնածուներու մէջ, 2 միլիոնէ աւելի հաշուող Մոսկուայի եւ այլ քաղաքներու հայկական գաղթօճախը, նորանկախ Հայաստանն ու Սփիւռքի մեծ մասը, սրտատրոփ կը սպասեն ընտրութիւններու աւարտին եւ մանաւանդ հայ ժողովուրդի գլխաւոր պաշտպան՝ ռուս զաւակ Վլատիմիր Փութինի վերադարձին, որպէս Ռուսաստանի Դաշնութեան (Ռ.Դ.) նախագահ։
 

Զարմանալի չէ որովհետեւ Հայաստանի հանրապետութեան շահերէն կը բխի, որ Ռ.Դ. իշխանութեան ղեկին ըլլայ բանիմաց, կառավարելու հսկայական փորձ ունեցող գործիչը՝ ի դէմս Վ. Փութինի, որ շատ աւելի կը բարձրացնէ Ռուսաստանի Դաշնութեան՝ Հայաստանի ռազմավարական թիւ 1 գործընկերոջ դերը աշխարհի մէջ։

Վ. Փութինի եւ Հ.Հ. գործող իշխանութիւններուն միջ-անձնային յարաբերութիւնները դրական ընթացք ունեցած են 1999 թ.էն սկսեալ, երբ Փութին նշանակուեցաւ Ռ.Դ. վարչապետ։ 2000-2008 թ.թ. (նախագահ աշխատելու ժամակաշրջանին), Փութին ամենաբարձր մակարդակով յարաբերութիւններ հաստատած է հայաստանեան իշխանութիւններուն հետ։ Նոյն աւանդոյթը շարունակուած է 2008-2012 թ.թ. (երկրորդ անգամ վարչապետ աշխատելու շրջանին)։ Այնպէս որ, անոր դարձեալ նախագահի պաշտօն զբաղեցնելը, խիստ կարեւոր է Հայաստանի թէ՛ “ներքին” ու թէ “արտաքին” Սփիւռքի հայութեան համար։

Աւելին, 1999-2012 թ.թ.-ն, Փութինի օրօք Ռ.Դ. իշխանութիւնը, Արցախեան հակամարտութեան կարգաւորման գործին մէջ խոչընդոտներ չէ յարուցած, ապահոված է պատշաճ մակարդակի միջազգային միջնորդական գործունէութիւն եւ չէ ընդդիմացած Հ.Հ.ի դիրքորոշման։ Այնպէս որ, ինչպէս Հ.Հ. այնպէս ալ Լ.Ղ. Հանրապետութեանց շահերէն կը բխի որ Վ. Փութին ընտրուի Ռ.Դ. նախագահ եւ շարունակէ իր գործունէութիւնը արցախեան հակամարտութեան կարգաւորման գործընթացին մէջ։

Այս առիթով, պէտք է նշել որ ռուսական արդի պատմութեան այս ականաւոր քաղաքական գործիչին իշխանութեան բարձրագոյն ատեաններուն մէջ գտնուելու տարիներուն (1999-2012 թ.թ.), աննախադէպ զարգացում ապրած է հայ-ռուսական ռազմական համագործակցութեան ոլորտը։ Այդ տարիներուն, Ռ.Դ.ը երկկողմանի ռազմաքաղաքական համագործակցութեան եւ ՀԱՊԿ շրջանակներուն մէջ, Հայաստանի Զինուած Ուժերուն մատակարարած է ծանրագոյն սպառազինութիւն, ինչը որ ցայսօր, թոյլ կու տայ ռազմատենչ Ազրպէյճանի հետ պահպանել ռազմական հաւասարակշռութիւն ու խուսափիլ ռազմական յարձակումէ։

Նաեւ Փութինի գլխաւորած Ռ.Դ. իշխանութիւնը, 1999-2012 թուականներուն հանդիսացած է հարաւ-կովկասեան տարածաշրջանէն Հ.Հ. մրցակիցներու եւ թշնամիներու համար առաջին զսպող ուժը։ Վ. Փութին տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական կոշտ խաղի կողմնակից է։ Այս քաղաքականութիւնը մեծապէս օգնած է Հայաստանին, որպէս Ռուսիոյ ռազմավարական դաշնակից հարաւ-կովկասեան տարածաշրջանին մէջ։

Ռուսիոյ ներկայ վարչապետը հայ-թրքական արձանագրութիւններու եւ անոնց շուրջ ծաւալած քաղաքական իրադարձութիւններու ժամանակաշրջանին, հայկական կողմի դիրքորոշման ակտիւ ջատագովն էր։ Մոսկուայի մէջ Թուրքիոյ վարչապետ Ռ. Էրտողանի հետ հանդիպման ժամանակ, հրապարակայնօրէն յայտարարեց որ “հայ-թրքական եւ հայ-ազրպէյճանական յարաբերութիւններու կարգաւորումը կարելի չէ միմեանց հետ կապել։ Անոնք բարդ հարցեր են, ու եթէ շաղկապուին՝ ալ աւելի կը բարդանան“։ Փութինի վերընտրութիւնը որպէս Ռ.Դ. նախագահ, շատ կարեւոր է հայկական կողմին համար, որովհետեւ կը հանդիսանայ հայամէտ դիրքորոշման կրողը հայ-թրքական եւ հայ-ազրպէյճանական յարաբերութիւններու կարգաւորման սկզբունքային հարցերուն մէջ։

Պէտք է ընդգծել, որ նոյն 1999-2012 թուականներուն, Հայաստանի եւ Ռուսիոյ միջեւ տնտեսական յարաբերութիւններու մակարդակը մի քանի անգամ աճ արձանագրած է։ Փաստօրէն, ապրանքաշրջանառութեան, վառելիքի, սնունդի, կապի, հիւլէական ուժանիւթի եւ այլ կարեւորագոյն, կենսական արտադրութեանց մէջ, անփոխարինելի է հայ-ռուսական համագործակցութիւնը։

Բիւրաւոր հայ գործարարներ, բանուորներ, արհեստաւորներ, դրամական հսկայական փոխանցումներ կ’ընեն, դառնալով գլխաւոր սատարողը Հայաստանի տնտեսութեան։ Մինչ ոսկերչութեան, շինարարութեան, ներքին եւ արտաքին առեւտուրի, գիտութեան, մշակոյթի եւ ինքնաթիռաշինութեան ամենէն բարձր ոլորտներուն մէջ կը փայլին Միխայիլ Պօղոսեանի, Արա Աբրահամեանի, Արթիւր Չիլինգարովի, Արմէն Ջիգարխանեանի, Կարէն Կարապետեանի, Ռուբէն Յարութիւնեանի, Գագիկ Գէորգեանի, Գառնիկ Կարանեանի, Սերկէյ Գալինճեանի, անմահ հերոս Գէորգ Վարդանեանի, Լեւոն Հայրապետեանի եւ այլոց անունները։ Ռ.Դ. Արտաքին Գործոց Նախարարութեան բարձրագոյն պաշտօնը կը ղեկավարէ հայազգի դիւանագէտ Սերկէյ Լաւրով…։ Անոր ու վարչապետ Փութինի խիզախ քայլերու շնորհիւ, մանաւանդ Միջին Արեւելքի մէջ, վերջ տրուեցաւ միաբեւեռ, զաւթողական, քաղաքացիական պատերազմներ հրահրող եւ արաբական երկիրներու հարստութիւնները թալանող Արեւմտեան քաղաքականութեան։

Վերջ տալով չէչէնական պատերազմին, ռուսական պետութիւնը կարողացաւ հզօրանալ եւ յետ-խորհրդային ժամանակաշրջանին կարողացաւ բարձրացնել Ռուսիոյ վարկանիշը որպէս միջազգային լուրջ դերակատար։ Այժմ մեծ թափ ստացած է ռազմական արդիւնաբերութիւնը, միաժամանակ բարելաւելով անծայրածիր երկրին բնակչութեան կենսամակարդակը։

Տարիներ առաջ, Ռուսաստանի Հայերու Միութեան նախաձեռնութեամբ կազմակերպուած հայկական համաշխարհային Քոնկրէսի բացման նիստին, Ռ.Դ. նախագահ Վ. Փութին ողջունելով աշխարհատարած Սփիւռքի եւ Հայաստանի պատուիրակները, անոնց յիշեցուց Մեծն Պետրոս ցարին խորհուրդը՝ պահել ու պահպանել հայերը…։ Ապա, ժպտալով հաստատեց թէ իրենք կը շարունակեն արդի Ռուսիոյ կառուցողին ուղին ու վերաբերմունքը հայերուն հանդէպ, երկու բարեկամ եւ դաշնակից ժողովուրդներու դարաւոր բարեկամութեան՝ որ կը շարունակուի մինչեւ այսօր։

 

8 comments
  1. Այսպիսի քաղաքական մակարդակով

    Այսպիսի քաղաքական մտածողության մակարդակով (փանջունիականություն) կարելի՞ է ազգային շահեր պաշտպանել: Հիմքում ընկած է արաբական ասպարեզի (հետամնաց խավի) պրիմիտիվ անտիսեմիտիզմը եւ անտիամերականիզմը: Սովետահայ կույր կրեմլամետությունը, ինչ գույնի էլ լինի նա: Առանց գիտական եւ իրատես հաշվարկի, առանց վերլուծության, միայն հետեւանք – պռոպագանդի եւ զոմբիության: Մի խոսքով անպատասխանատվություն (Կուկունյանից մինչեւ նոր ժամանակների արկածախնդիրները), – հետեվանքը մեր այսօրվա թշվառ վիճակի:

    1. Mr. Mikaelyan

      Mr. Mikaelyan,

      Allow me not to write in Armenian as most readers of Keghart.com understand better in English.

      Mr. Moskofian has given several reasons why he thinks Putin being in the driver’s seat in Kremlin is beneficial to Armenians. One may not agree with him, but it’s expected to provide reasons why.

      Could you please get down to earth and instead of outright unreasoned vile accusations towards a fellow journalist tell as a Russian Federation resident (if not citizen) what the alternatives are for Armenia and Armenians with respect to the candidates who ran for presidency. Your anti-Sovietism has clouded your judgment so much so that you hurt your own purported cause.

      Secondly, I need not remind you that Armenia is in a region which is of utmost interest to Russia. Are you advocating an anti-Russian policy?

      Thirdly, are you stating that the west is right in meddling in the affairs of the Arab countries and exploiting the rightful aspirations of Arab people for Democracy to further its hegemony in the Arab countries, to the extent of using sophisticated killing machines such as it did in Lybia? Is Syria next?

      Fourthly, please clarify who are you referring to when you talk about the հետամնաց "primitive" Arabs. I am so appalled at your blatantly racist remarks.

      Individuals with such attitudes towards other people and cultures should be thrown in the dustbin of history and stop lecturing about "national interests".

      You are a disgrace.

      Please resign from your position as a deputy chair of the recently formed National Congress of Western Armenians.

      Dikran Abrahamian

  2. Մի քիչ աւելի հեռաւոր ապագային նայինք

    Համօ-ջան,

    Ըսածներդ ճիշդ են: Փութինը Ռուսաստանը կրկին Եւրասիոյ մեծ ուժի վերածելու ջանքերու մէջ է, ու վերընտրուիլը թէ հայոց թէ ռուսերու շահերուն համար ու հատկապէս հայ-ռուսական գործակցության շարունակման համար լաւ է:

    Մեզ հայերուս պէտք է հետաքրքրէ նաեւ մեր երկրին ասկէ տաս, քսան, յիսուն տարի ետք ուր հասած ըլլալը. այս միջին ապագան կրկին պէտք պիտի ըլլայ կերտել Եւրասիական մեծ ուժեր՝ Ռուսաստանի, Չինաստանի ու Հնդկաստանի հետ:

    Քարտէսները փոփոխելի են, ու ատոր ալ պատրաստ պէտք է ըլլանք:

  3. Սիրելի Տիգրան

    Սիրելի Տիգրան,

    1. Ի տարբերություն քո անհանդուրժողականությանը (որ հարիր չէ ժողովրդավարությանը), որ կարծում եմ ավելի շատ հետեւանք է էմոցիոնալ լինելուն, քան թե համոզմունքների, – ես հարգում եմ քո տեսակետները («ձախ ռադիկալ», ինչպես հրապարակորեն հայտարարեցիր Փարիզում) հայերի եւ աշխարհի վերաբերյալ, ես քեզանից հրամայական ձեվով չեմ առաջարկում հրաժարվել քո դիրքերից Համագումարում:

    2. Լինելով Ռուսաստանի քաղաքացի ես ձայնս երեկ տվեցի երիտասարդ, առաջադեմ, ազատամիտ Պռոխորովին: Իբրեւ չարյաց փոքրագույնը հայերի եւ ռուսների շահերից ելնելով: Կրեմլի քաղաքականոէթյունը այսօր ռուսամետ, առավել եվս հայամետ չէ դեռ: Թէ ինչու ռուսամետ չէ – խորհուրդ կտայի իմանալ ինչ են մտածում իրենք իսկ ռուսները իրենց իշխանությունների մասին: Ինչ վերաբերում է հայերի շահերին – ապա Ռուսաստանը դեռ չի ձերբազատվել հակահայ սովետական քաղաքականությունից – Լենինից մինչեւ Գորբաչով: Սումգայիթի եւ Բագվի կոտորածները ղեկավարվում էին Կրեմլից: Մոսկվան մինչեւ հիմա չի դատապարտել այդ նախկին ռեժիմի հանցագործությունները: Հայերը քսան տարի է շրջափակված են, որ նշանակում է պատերազմի շարունակություն եւ որի հետեւանքով հայաթափությունը շարունակվում է, որ նշանակում է ցեղասպանության շարունականություն, – Կրեմլը կարող է, եւ պարտավոր է միջամտել, բայց անտեսում է հայերի արյունաքամությունը: Արեւմուտքի անտարբերությունը շարունակությունն է Կրեմլի դիրքորոշման:

    Հայերի մոլորությունն է ռուսներին նույնացնել հոմասովետիկուսի հետ, Մեծ Քրիստոնյա Ռուսաստանը ԽՍՀՄ – ի հետ: Ռուսաստանը իբրեվ ազգայի պետություն վերջացավ 1917 թ հոկտեմբերին: Ռուսները եղան առաջին գերված ժողովուրդը բոլշեվիկների կողմից: Ամենամեծ անհնազանդությունը նրանք ցուցաբերեցին, չորս տարի անհավասար պայքար մղելով Կարմիր բանակի դեմ: Արեւմետյան Ժողովրդավարությունը, այն ժամանակ թույլ կազմակերպված եւ անհեռատես, չօգնեց Սպիտակ ռուսներին ազատվել բռնապետությունից: Նույն կերպ վարվեց Արեւմուտքը հայերի վերաբերյալ, ձգելով նրանց անօգնական ի հնդիման հոշոտման Աթաթուրքի եվ նրա դաշնակցի:

    Ես հավատում եմ, եվ ոչ միայն ես, որ Ռուսաստանը, ռուս ժողովուրդը վերածնվում են: Որ կգա ժամանակը եւ Ռուսաստանը իսկապես կլինի դաշնակիցը հայերի: Բայց սկզբում Կրեմլը պետք է ռուսամետ քաղաքականություն վարի: Վերադառնա իր ազգային շահերին, որ երբեք չի հակասել հայոց ազգային շահերին, քանի Ռուսաստանը ազգային, քաղաքակիրթ եւրոպական պետություն էր, իր բոլոր թերություններով հանդերձ:

    Առայժմ այսքանը:

    Շնորհակալություն,

    հարգանքներով

    Կարեն 

    1. Յարգելի Պրն. Միքայէլեան

      Յարգելի Պրն. Միքայէլեան,

      Կարող էիք այս բոլորը գրել առ ի քննադատութիւն եւ ոչ մէկ հարց չէր յառաջանար: Ընդհակառակը այդ առիթ կ’ընծայէր խնդրոյ առարկայ հարցի քննարկումը խորացնելու եւ լուսաբանելու հանրութիւը: Սակայն այդ ցաւոք սրտի չկատարեցիք եւ բաւարարուեցաք զրպարտութեան համահաւասար բացիկով մը որ ինքնին ցուցանիշ էր ձեր «անհանդուրժողականության» այլախոհներու նկատմամբ: Այդ առիթ ընծայեց իմ սովորականէն աւելի խիստ եւ արդարացի վերաբերմունքին ի պաշտպանութիւն մէկ այլ հրապակագիրի, իմա Մոսկոֆեանի արտայատուելու իրաւունքին:*

      Ձեր կատարածը ընտրութեան ու յարակից հարցերու մասին «կարծիք» մը յայտնել չէր այլ նման էր վարկաբեկման ու չարախօսումի թեկուզ եւ անիտակցաբար:

      Յարգանքներով՝

      Տիգրան

      * Տեսնել նախորդ «պատասխան»ը Անգլերէնով

      1. Dear Dikran

        Dear Dikran,

        Even though I agree with you, you could have avoided all this by not publishing his original comment. But you decided to publish his comments and then scold him publicly which was not very nice.

  4. Soviet Armenian Attitudes

    I have noticed that many Armenians from the former Soveit Union, including of course those from the Republic of Armenia, are ignorantly anti-Arab and often pro-Israel.

    In a false parallel, they see Armenia and Israel as countries with similar challenges. There are some historic similarities, but today's Armenia–unlike Israel–was not stolen from its indeginous people. Armenia is no threat to its neighbors. Armenia is not America's pet.

     I have been told that if a Soviet Armenian or Soviet Jew married outside his ethnic group or religion, their first choice would be one of these two Soviet minorities. We know that many prominent Armenians–from Khachaturian to Sevag to Ter-Petrossian were married to Jews.

    Pro-Israel Armenians should note that until recently Israel was one of Turkey's closest ally and now it is selling billions of dollars of weapons to Baku, aimed at Armenian hearts. Israelis are also training Azeri soldiers and providing them with sophisticated intelligence technology which can be decisive if there's war between Armenia and Azerbaijan.

    I suspect "Soviet Armenians" are anti-Arab because the Soviet Union invested billions of dollars to boost the military and economy of Egypt and Syria in the '50s and the '60s. Witnessing the failure of these two countries to make good use of the Soviet taxpayers' money must still irk Soviet Armenians.

    Armenians should be forever grateful to Arabs (Syria, Iraq, Lebanon, Jordan, Palestine, Egypt) for welcoming survivors of the Genocide of Armenians, despite the fact that Armenians are Christian and thus kaffer (gavoor), according to Islam.

    Russians, Soviets, ex-Soviets who have racist attitudes toward Arabs should consider that a great deal of Russian blood is Mongol, Tatar, Uzbek and other Asian races whom they consider primitive. Shame on them.

  5. About Mr. Mikayelian

    I agree with Dikran totally, a racist and a person who is full of poisonous hatred towards the Arab nations should not posses the deputy chair of the National Congress of Western Armenians. 

Comments are closed.

You May Also Like