Տեղքայլ՝ Հետ Բունդեսթագի Որոշոււմին

Հարցազրույցը՝ Սագօ Արեանի,«Հայ Ձայն», 9 Ապրիլ 2018

«Հայ Ձայն»-ի հարցերին պատասխանում է Գերմանիայում բնակվող բժիշկ, համայնքային գործիչ Րաֆֆի Պետիկյանը: Նա քսան տարի վարել է Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ատենապետի և փոխատենապետի պաշտոնները, եղել է երիտասարդական հարցերի պատասխանատու, ինչպես նաև երեք տարի ստանձնել է Գերմանիայի Հայոց առաջնորդարանի պատգամավորական ժողովի ատենապետի պաշտոնը: Այժմ Եվրոպայի հայերի համագումարի վարչության անդամ է՝ Գերմանիայի ներկայացուցիչներից մեկն այդ համագումարում և քաջատեղյակ է Գերմանիայի հայկական համայնքի կյանքին, և այդ կյանքի մասին նա մանրամասներ հաղորդեց «Հայ Ձայն»-ին:

-Պարոն Պետիկյան, 2016-ի Բունդեսթագի հայանպաստ որոշումից հետո ուշադրության առարկա դարձավ գերմանահայ գաղութը: Դուք, երկար տարիներ, Գերմանիայում ապրելով, ինչպե՞ս եք գնահատում համայնքի ընդհանուր ներուժը:

Հարցազրույցը՝ Սագօ Արեանի,«Հայ Ձայն», 9 Ապրիլ 2018

«Հայ Ձայն»-ի հարցերին պատասխանում է Գերմանիայում բնակվող բժիշկ, համայնքային գործիչ Րաֆֆի Պետիկյանը: Նա քսան տարի վարել է Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ատենապետի և փոխատենապետի պաշտոնները, եղել է երիտասարդական հարցերի պատասխանատու, ինչպես նաև երեք տարի ստանձնել է Գերմանիայի Հայոց առաջնորդարանի պատգամավորական ժողովի ատենապետի պաշտոնը: Այժմ Եվրոպայի հայերի համագումարի վարչության անդամ է՝ Գերմանիայի ներկայացուցիչներից մեկն այդ համագումարում և քաջատեղյակ է Գերմանիայի հայկական համայնքի կյանքին, և այդ կյանքի մասին նա մանրամասներ հաղորդեց «Հայ Ձայն»-ին:

-Պարոն Պետիկյան, 2016-ի Բունդեսթագի հայանպաստ որոշումից հետո ուշադրության առարկա դարձավ գերմանահայ գաղութը: Դուք, երկար տարիներ, Գերմանիայում ապրելով, ինչպե՞ս եք գնահատում համայնքի ընդհանուր ներուժը:

Րաֆֆի Պետիկյան– 2016թ.-ի որոշումից հետո հույս ունեցանք, որ քաղաքական այս կարևոր որոշումը մեզ ավելի մեծ թափ կհաղորդի և գաղութն ավելի կխանդավառվի և ավելի մեծ ուժով կլծվի աշխատանքի, մանավանդ՝ քաղաքական գործունեության: Դժբախտաբար, ճիշտ հակառակը տեղի ունեցավ. 2016-ի որոշումից հետո կարծես թե շատերն իրենց նպատակին հասան և ետ քաշվեցին: Կարող եմ ասել, որ գաղութը, ավելի ուժեղանալու փոխարեն գնալով ավելի տկարանալու վրա է: Կենտրոնական խորհուրդ կազմակերպությունը, օրինակ, այս վերջին տարիներին տեղքայլ կատարեց, ներքին տարաձայնություններ եղան և իր նախկին գործունեության համեմատ բավականին նահանջեց: Բայց գաղութը բավական մեծ ներուժ ունի, և երբ որ հայության թվերը նայենք, մեծ թվեր են՝ 40-60 հազար հայի մասին է խոսվում: Իհարկե, ճշգրիտ հաշվարկ չկա, թե այսօր Գերմանիայում քանի հայ է բնակվում. ութսուն միլիոնանոց երկրում հայությունը ցրված է, ավելի շատ կենտրոնացված է Քյոլնի շրջանում, ուր երեքից չորս հազար հայ է բնակվում և որ նաև գաղութի հոգևոր, ազգային կենտրոնն է, այստեղ է գտնվում Գերմանիայի հայոց առաջնորդարանը:

Հայության մեծ թվից բացի, գերմանահայոց երկրորդ կարևոր ներուժն այն է, որ շատ փայլուն մտավորականներ ունենք, որոնք տարբեր ասպարեզներում թե՛ որպես անհատներ, թե՛ որպես հաստատություններում ներգրավված մարդիկ, շատ կարևոր դեր են կատարում, ընդ որում՝ բարձր որակի: Նրանցից է պրոֆեսոր Միհրան Դաբաղը, որ Ցեղասպանության և Սփյուռքի ինստիտուտն է ղեկավարում Բոխումի համալսարանում և նաև հայկական հարցերի հիմնադրամի տնօրենն է, շատ բարձր որակի աշխատանք է տանում Գերմանիայում՝ ամենաբարձր մակարդակներում: Նրանցից է նաև դոկտոր Րաֆֆի Կանտյանը, որ Հայ-Գերմանական ընկերակցության նախագահն է և տարիներ շարունակ ժրաջան կերպով հրատարակում է Հայ-գերմանական նամակագրություն պարբերաթերթը, որ երեք ամիսը մեկ լույս է տեսնում: Կա նաև Հուշամատյանի հարթակը, որ Վահե Թաշճյանն է ղեկավարում և Օսմանյան կայրսության կորսված մշակույթի վերականգման ծրագիր է իրականացնում… Եվ նմանատիպ շատ բարձր մակարդակի հայեր կան համայնքում, բայց երբ տեղական միությունների, վարչությունների մակարդակը նայենք, տեսնում ենք, որ շատ բարձր մակարդակ չկա այդ կառույցներում:

-Իսկ ի՞նչ կասեք նոր սերնդի մասին:

-Գերմանացի հայերի մի մեծ սերունդ կա, որ Գերմանիայում է ծնվել, գերմանական կրթություն է ստացել և իրենց ասպարեզներում բոլորն էլ հաջողության հասած մարդիկ են: Երբ ես ութսունական թվականներին Գերմանիայում սկսեցի իմ ակտիվ գործունեությունը, այն ժամանակ ամբողջ Գերմանիայում ընդամենը մի հայ իրավաբան կար, այսօր միայն ես քսան-երեսուն հայ իրավաբան գիտեմ արդեն, որ գործում են այստեղ և որոնք նաև քաղաքական միտք ունեցող մարդիկ են: Հարյուրավոր բժիշկներ կան, Գերմանահայոց բժիշկների միությունը կա, որ հարյուրից ավելի անդամ ունի, գործատերեր, լրագրողներ, գիտնականներ կան, բավական որակավոր մասնագետներ են, որոնք, դժբախտաբար, դուրս են հայկական հաստատություններից և կառույցներից, սակայն մյուս կողմից էլ, հաջողված լինելով իրենց ասպարեզներում, դեր չունեն Գերմանիայի քաղաքական կյանքում, ի տարբերություն, ասենք, թուրքերի: Խորհրդարանում քսանից ավելի թուրք անդամ կա, բայց հայերս ներգրավված չենք այդ ոլորտում: Մինչդեռ, մենք ապրում ենք մի երկրում, որ ինքնին հզոր է, Գերմանիան աշխարհի ամենահզոր երկրներից է, և եթե այստեղ ապրող մարդը կարողանա այս հզոր երկրի առավելություններից խելացի ձևով օգտվել, մշակված ծրագրով կարողանա աշխատել, գերմանական կյանք թափանցել և այդ միջոցով աշխատանք տանել, դա կլինի շատ մեծ առաջընթաց և նաև՝ առավելություն: Գերմանիայի պես երկրում մենք կարողացանք հասնել Հայոց Ցեղասպանության ճանաչման մակարդակին, այժմ ուրիշ ծրագրեր իրականացնելու ժամանակն է: Այլ կառույցներ պիտի ստեղծենք, այլ գաղափարախոսություն պիտի մշակենք, որը նպաստավոր կլինի թե՛ մեր համայնքի, թե՛ Հայաստանի ու Արցախի համար: Իսկ նոր գաղափարախոսությունն անհրաժեշտ է, քանի որ մարտահրավերները շատ են և պետք է դիմադրել: Քուրդ, թուրք և այլ ազգերի մտավորականության հետ երկխոսություն սկսելու խնդիր կա այսօր և դրա համար կազմակերպված ազգային ծրագիր է անհրաժեշտ, անհրաժեշտ են գործիչներ, որ կարողանան նպատակասլաց կերպով առաջնորդնել ազգային իղձերը: Այդ առումով միայն Առաջնորդարանն է, որ պրոֆեսիոնալ կառույց է, մյուս կառույցները, դժբախտաբար, սիրողական մակարդակի վրա են գտնվում: Պետք է կարողանանք հասնել նրան, որ Գերմանիայի դպրոցական դասագրքերում Հայոց ցեղասպանության հարցը ներառվի: Երկրում բավական մեծ թվով թուրք կա, թուրքերի նոր սերունդ կա և շատ լավ կլինի, որ իրենք մանկուց ծանոթանան իրենց պատմության մութ էջերին:

Ինչ վերաբերվում է հայերի նոր սերնդին, ապա այսօր մենք խնդիր ունենք նոր սերունդը ներգրավել հայկական համայնքային կյանքում, մեր կառույցներում, միաժամանակ նրան տանել հայեցի դաստիարակության ճամբով: Խնդիր ունենք նոր սերունդը Հայաստանի համար կարևոր անձինք դարձնել: Քառասունից ավելի գաղութային կազմակերպության կա և նրանց անդամների միջին տարիքը վաթսունից բարձր է, գրեթե երիտասարդ չեք տեսնի անդամների և ղեկավարների մեջ, մինչդեռ այդ կառույցների երիտասարդացումն այսօր հրամայական է:

-Ինչպե՞ս եք գնահատում Գերմանիա-Հայաստան հարաբերությունները:

-Դեսպանատունն այդ առումով աշխատանք է տանում, դեսպանը շատ գործունյա է, և մինչև այժմ մեր ունեցած միակ դեսպանն է, որ լավ գերմաներեն է խոսում: Ինչքան հաջող կարող են ընթանալ Գերմանիա-Հայաստան հարաբերությունները, երկու հանգամանքից է կախված. առաջինը, որ Հայաստանը իբրև երկիր, իբրև պետություն, ինչ ուժ և հետաքրքրություն կարող է ներկայացնել Գերմանիայի համար, այսինքն՝ վերջինս ի՞նչ շահեր ունի Հայաստանի հետ կապված: Եվ, երկրորդ, այստեղի՝ գերմանահայոց գաղութը որքա՞ն ազդեցիկ է, որ կարողանա կամուրջի դեր կատարել: Դժբախտաբար, եվրոպացիների և Արևմուտքի հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ ներկայումս ժխտական է, իրենք միայն պետք ունեն Ռուսաստանի և Իրանի ազդեցության ընդարձակումը սահմանափակելու, ուրեմն, միայն Ռուսաստանի և Իրանի առումով է իրենց հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ, ևրոպան և Արևմուտքը ուրիշ մասնավոր մեծ, տնտեսական շահեր չունեն Հայաստանի հետ կապված: Այստեղ նունպես մեծ անելիք կա:

You May Also Like