Տեսակետ
Դոկտ. Տեր Ներսես Ավագ քհն. Ներսեսյան, Լոնդոն, 16 Յունուար 2014
Հարգելի խմբագիր,
Հետաքրքրությամբ կարդացի Դոկտ.Կոստանյանի գրախոսականը՝ Դոկտ. Աբել քահանայի «Հայ եկեղեցին եւ Մեծ Եղեռնի զոհերու սրբադասման հարցը» գրքի մասին: Քանի որ ձեռքիս տակ չունեմ հեղինակի գիրքը, ապա չեմ կարող լիուլի գրել աշխատության արժանիքների մասին, բայց արծարծված հարցն անկախ աշխատանքից, ունի մեծ նշանակություն: Մեծ Եղեռնի զոհերի սրբադասման հարցին անդրադարձել են բազմաթիվ գիտնականներ 1924 թվականից սկսած:
Տեսակետ
Դոկտ. Տեր Ներսես Ավագ քհն. Ներսեսյան, Լոնդոն, 16 Յունուար 2014
Հարգելի խմբագիր,
Հետաքրքրությամբ կարդացի Դոկտ.Կոստանյանի
Նախ, սխալ է կրկնել շատ հաճախ կրկնված այն թյուր կարծիքը, որ Գրիգոր Տաթեւացին վերջին անձն էր, որին Հայաստանյայց եկեղեցին դասել է սրբերի շարքին: Ամեն Կիրակի, Սրբազան պատարագի մեջ, եռամեծ «հովուաց եւ հովուապետաց» շարքին հիշում ենք նաեւ լուսավոր անունը Մովսես Գ. Տաթեւացի հայրապետի (1629-1632), որն ըստ Առաքել Դավրիժեցու գնահատականին եղավ «լուսատու տանս Արամեան»:
Այդ հիման վրա Սիմեոն Ա. Երեվանցի կաթողիկոսը, որը հայոց «Տօնացոյց»ի վերջին բարենորոգիչն էր, 1777 թ. «Տօնացոյց»ի մեջ մտցրեց Մովսես Գ. Տաթեվացու անունը, որը դեռ չի նշվում որպես տոնելի սուրբ: Համաձայն Պատրիարք Օրմանյանի, Մովսես Տաթեվացին «պաշտելի դարձաւ», որովհետեվ իր համար «վկայուած է եւս, թէ էր մաքրակենցաղ եւ սրբասնունդ, երկայնամիտ եւ ողորմած, եւ թէ զօրաւոր էր աստուածաշնորհ վարդապետութեամբ, եւ քաղցր քարոզութեամբ, որով գիտէր հոգիներ շահիլ՝ ուղղելով ի ճանապարհս արդարութեան»:
Մեսրոպ Մաշտոցն իր «Յաճախապատում ճառեր»ում սահմանել է Հայ եկեղեցու սրբադասման կարգն ու կանոնը համաշունչ Տիեզերական եկեղեցու սրբադասման սկզբունքին այս բանձեվումով. «Այլ սուրբք ամենայն գործեցին զարդարութիւն եւ հոգեւոր մշակութիւն… Եւ լցին տիեզերս կենաց բանիւն… երկայնամտութեամբ եւ հանճարով զամենեսեան որսալ հոգեւոր ուռկանաւ առ բարեպաշտութիւն» (All the saints exercised justice and spiritual culture…filled the universe the Word of life…with patience and wisdom enticed everyone with the aid of spiritual trawl into life of worship). Եւ հենց այդ բարեպաշտական կյանքը շահելու համար է, որ հայ հավատացյալն ընթերցում եւ վերընթերցում է սրբերի կյանքերը՝ թափանցելով նրանց հոգեվոր կյանքի մեջ՝ վերիմաստավորելու իր քրոստոնեական հավատքը: Կորյուն Վարդապետն իր «Վարք Մաշտոցի» մեջ սուրբի կյանքը գրի առնելու հիմնական պատճառ է համարում. «այլ յօրինակ քաջալերիչ՝ հոգեւոր ծննդոց իւրեանց, եւ որք նորօք աշակերտելոց իցեն յազգս ազգաց» (And we related this not for the glory of the saints of God, who already have been honoured for their most luminous faith and life, but as an inspiring example to their spiritual sons and to all who, through them, will be taught from generation to generation).
Հայ եկեղեցին հարազատ մնալով տիեզերական եկեղեցու ավանդույթներին, սրբադասման հատուկ կարգ չունի: Հայ եկեղեցին իր հավատացյալների ճանաչումը համարել է կարեվորագույն նշանը որեւէ մեկին սուրբ հռչակելու համար (այդպես են սրբացվել մեր բոլոր հայ սուրբերը): Կաթոլիկ Եկեղեցին պապի իշխանությունը ամրապնդելու համար, ժամանակի ընթացքին սրբադասման իրավունքը վերապահել է միայն Պապին՝ 1234 թ.: Չկա Քրիստոնյա կամ ոչ Քրիստոնյա ազգ, որ պատերազմի մեջ զոհված իր անձերին եկեղեցական սուրբերի կարգը դասի: Այդ օրինակին հետեվելով, Հայոց եկեղեցին մասնավոր հիշատակության օրեր է նշանակել իր օրացույցի մեջ, ինչպես՝ Սարդարապատի, Ապրիլյան Եղեռնի, Հայրենական Մեծ Պատերազմի եւ 1988 թ. մեծ երկրաշարժի զոհերի համար: Հեղինակը բոլորովին սխալ է իր այն տեսակետի մեջ, որ «Գուցէ Հայ Եկեղեցիին կողմէ տրուած (սրբացման) որոշում մը կը նպաստէ նաեւ Հայոց Ցեղասպանութեան վերջնական ճանաչումին եւ պահանջատիրութեան արդար լուծումին»: Ընդհակառակը, Մեծ Եղեռնի զոհերի սրբացումը հաղթանակը կլինի թրքական հերքումին ցեղասպանության՝ հաստատելով նրանց բռնած դիրքը, որ ցեղասպանությունը հետեվանքն էր հայ համայնքների անհնազանդության եւ անհավատարմության՝ թրքական իշխանության նկատմամբ: Հրեա ազգը Երկրորդ Համաշխարհային Պատերազմի զոհերին չի դասել սրբերի կարգը հենց այդ պատճառով: Եղեռնի զոհերի սրբադասումը կզրկի թրքական դաժան արարքն իր քաղաքական նշանակությունից:
Գրիգոր եւ Մովսես Տաթեվացիներից անցել է վեց դար եւ հայ եկեղեցին ոչ մեկին արժանի չի տեսել սրբացնելու: Այս բացը ինչպե՞ս պետք է բացատրել հայ եկեղեցու հավատացյալին եւ մեր մյուս քույր եկեղեցական համայնքներին: Լուսահոգի Շնորհք Պատրիարք Գալուստյանն իր «Հայազգի Սուրբեր» գրքի մեջ գրում է. «Եկեղեցի մը, որ դադրած է սուրբեր երկնելէ, կորսունցած է իր գերագոյն նպատակը. դարձած է ամուլ. դարձած է անպտուղ եւ հետեւաբար ոչ ոք թող զարմանայ, եթէ օրին մէկը իր վրայ հրաւիրէ անպտուղ թզենիին դատավճիռը. «Կտրէ զայն, ինչու՞ երկիրը կը խափանէ»: Դրա համար Սուրբ Էջմիածնի միաբան Գալուստ Տէր Մկրտչյանի առաջնորդությամբ Հակոբ Մանանդյանը եւ Հրաչյա Աճառյանը ձեռնարկեցին հավաքել հայ նահատակների վկայաբանություններն իրենց «Հայոց Նոր Վկաները (1155-1843)» (Վաղարշապատ, 1903 թ.) հատորը: Այսօր Հայ եկեղեցու սրբադասման հարցով զբաղվող աստվածաբանների պարտականությունը պետք է լինի ծանոթանալ այս նոր վկաների կյանքին՝ դատելու, թե որոնք են արժանի սրբադասման: Այնուհետեվ մնում է 1843 թ. մինչեւ մեր օրերի ժամանակաշրջանի միջեվ եղած բացը: Հայ հավատացյալի պաշտամունքի անձեր են դարձել Մկրտիչ Ա. Վանեցի Խրիմյան Հայրիկը (1892-1907), Կոմիտաս վարդապետ (1869-1933), Տ. Խորեն Ա. Մուրադբեկյան (1932-1930), Ղեվոնդ Արք. Դուրյան (մ.1933), որոնց կյանքի մեջ ամփոփված են նոր ժամանակների եկեղեցու եւ ժողովրդի պատմության ամենավճռական պահերը:
Նման բարդ խնդրի լուծման համար պետք է խույս տալ զգացական մոտեցումից՝ միշտ ի միտ ունենալով մեր դարավոր ավանդույթները:
1.Catholicos Khoren I Mouradbekian, 1873-1938 Խորեն Ա Մուրադբեկեան
2.Catholicos Mkrtitch I Vanetsi, called Khrimyan Hayrik, 1820- 1907 Մկրտիչ Ա Վանեցի Խրիմյան Հայրիկ
3 comments
Wrong Dates
Father Khrimian's birth date is 1820 and not 1892.
Father Mouratpekian's birth date does not make sense.
Ցեղասպանության Զոհերու Սրբացման Հարցը
Հայոց ցեղասպանութեան ցոհերը սրբացնելու մտայնութիւնը ոչ թէ միայն կը զարմացնէ զիս, այլ կը մտահոգէ քանի որ անոնց «սրբւթիւնը» իրենց անմեղ զոհեր ըլլալու իրողութիւնը պիտի նուացեգնէ, որքան որ ալ տարօրինակ է վայրաքաբար սպաննուած սովորական մարդոց ջանալ սրբացնել փոխանակ անոնց սպաննողները եկեղեցին ոճրագործներ հռչակելու:
Sanctifying the Victims
I find it very odd that the Armenian Apostolic Church entertains the notion of sanctifying the Armenian Genocide victims; in short, declaring them saints, instead of the Church outright calling the perpetrators of their killing as evil.
I believe their sanctification will demean the reality that these ordinary men and women were outright victims of a state's heinous crime–unprecedented in its brutality and intent–not only to kill a segment of its law-abiding citizens but also usurp all they owned by the sweat of their labors.
Comments are closed.