Ցեղասպանության Ճանաչման Մարտիկը

Հարցազրույցը վարեց՝ Համօ Մոսկոֆեան, Բեռլին, Օգոստոս 2010

«Սփյուռքը կը գոյատեվի՝
եթե Հայաստանն ու Արցախը ամուր լինեն»
Մեր զրուցակիցն է Գերմանիայում Հայոց Ցեղասպանության Ճանաչման անխոնջ մարտիկ, Հայաստանի եւ Արցախի նվիրյալ՝ Դոկտ. Ժիրայր Քոչարյանը

ՀԱՐՑ. Դոկտ. Քոչարյան, այսօր արդեն 35 տարի է ինչ նվիրվել ես Հայոց Ցեղասպանության ճանաչմանը, Մայր Հայրենիքին և Արցախին ծառայության սուրբ գործին։ Կարո՞ղ եք որոշ տեղեկություններ տալ Ձեր աշխատանքներին մասին։
 

Հարցազրույցը վարեց՝ Համօ Մոսկոֆեան, Բեռլին, Օգոստոս 2010

«Սփյուռքը կը գոյատեվի՝
եթե Հայաստանն ու Արցախը ամուր լինեն»
Մեր զրուցակիցն է Գերմանիայում Հայոց Ցեղասպանության Ճանաչման անխոնջ մարտիկ, Հայաստանի եւ Արցախի նվիրյալ՝ Դոկտ. Ժիրայր Քոչարյանը

ՀԱՐՑ. Դոկտ. Քոչարյան, այսօր արդեն 35 տարի է ինչ նվիրվել ես Հայոց Ցեղասպանության ճանաչմանը, Մայր Հայրենիքին և Արցախին ծառայության սուրբ գործին։ Կարո՞ղ եք որոշ տեղեկություններ տալ Ձեր աշխատանքներին մասին։
 

ՊԱՏ. 1976 թ.ին հաստատվեցի Բեռլին։ Սովորեցի նախ տեխնիկական, ապա Ազատ Համալսարան։ Ծանոթացա Թեսսա Հոֆմանի հետ եւ սկսեցինք աշխատել Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցով։ 1980 թ.ի սկիզբը մտանք Վտանգված Ազգերի Կազմակերպության մեջ ուր 3 հատորներով, որպես հայկական խմբակ, հրատարակեցինք այդ կազմակերպության «Pogrom» ամսագրում՝ ինչպես Ցեղասպանության, այնպես էլ նոր սկսվող արցախյան հիմնահարցի, Լիբանանի քաղաքացիական պատերազմի, Պարսկաստանի Իսլամական Հեղափոխության մասին։ Հինգ տարուց հետո, Pogrom-ում նորացված տարբերակով՝ «Հայերը. Աքսոր, Ցեղասպանություն» վերահրատարակվեց։ Ապա, Թեսսա Հոֆմանը «Լռության Ոճիրը» գերմաներենով գիրքը լույս ընծայեց, եւ շատ հատորներ հասանելի դարձան ընթերցողին՝ Հայոց Ցեղասպանության մասին, գերմանացի Մեծ Հայասերի կողմից, միաժամանակ՝ մասնակցելով բոլոր գիտաժողովներին։ Իմ դիսերտացիան ևս նվիրված էր Հայոց Ցեղասպանությանն, որն հրատարակվեց գերմաներենով։

Մի քանի տարի առաջ, Թեսսա Հոֆմանը հիմնեց Ցեղասպանության ճանաչման հանձնախումբը, բոլորիս ներկայացնելով այն պատմական փաստը, որ նույն վարչակարգի կողմից Ցեղասպանության ենթարկվեցին նաև Պոնտոսի հույները, Արամալեզու քրիստոնյաները եւ դերսիմցիները, եզիդիներ և ուրիշներ։ Այժմ ունենք մի քանի հրատարակված գիրքեր, ինչպես «Բեռլինը Եվ Հայերը. Հայերը Բեռլինում»։ 1991 թ.ի վերջերից, երբ սկսեցի Քառոլայն Քոքսի հետ Հայաստան գնալը՝ Արցախից լուրեր բերելը, այցելեցի տարբեր գաղթօջախներ եւ պատմեցի թէ այնտեղ ինչպիսի՜ իրադարձություններ են տեղի ունեցել։ Նաև օգնություններ կազմակերպել դեպի Հայաստան եւ Արցախ (Ապրիլյան ուղեւորությունս Ստեփանակերտ 47րդն էր, Երևան՝ 49րդը…)։

Վերջին տարիներին, ադրբեջանցիները սկսել են հակա-հայկական քարոզչություն անել, շատերի կողմից առաջարկվեց որ Արցախ action punkt (շարժման կետ) սարքենք եւ հակազդենք իրենց։ Մենք կարող ենք ցույց անել, վիճաբանել, մամուլին տանք մեր գաղափարները, հայրենակիցներին զգուշացնենք։
 

ՀԱՐՑ. Տարիներ շարունակ, եղել եք Արցախի ոչ-պաշտօնական ներկայացուցիչը Բեռլինում։ Արդեօք պետության կողմից որևէ շնորհակալ օգնություն ստացե՞լ ես թե այս մեծ գործունեությունը առաջ ես տանում քո միջոցներով։

ՊԱՏ. Հպարտ եմ Արցախի դատը ամեն տեղ պաշտպանելու համար։ Կարծում եմ որ Ազատատենչ Լեռնաշխարհի ղեկավարությունը շնորհակալություն ասել է, երբ խնդրեցին որպեսզի դառնամ Լ.Ղ. Հանրապետության Առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի տղաների կնքահայրը, որն մեծ սիրով ընդառաջեցի այդ մեծ պատվին արժանանալու համար։

ՀԱՐՑ.Այս օրերին խոսակցություններ են լինում դավանափոխ, “թրքացած” եւ “քրտացած” հայերի ճակատագրի մասին։ Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը:

ՊԱՏ. Ես թրքացած եւ քրտացած հայերի հետ առաջին անգամ հանդիպել եմ Հոլանդիայում։ Հասկանալի է որ նրանք ճնշման տակ պարտավորված են եղել իսլամությունը ընդունել։ Նրանցից շատեր, որոնք ապրում են այսօր Եվրոպայում՝ ցանկություն են հայտնել վերադառնալ իրենց ժողովրդի գիրկը եւ ես այդ ողջունում եմ։ Մտածում եմ որ հայությունը պետք է իմանա որ իր փոքր մի մասը գտնվում է այդ կացության մեջ եւ ամեն ինչ պետք է անենք տեր կանգելու մեր ժողովրդի զավակներին։

ՀԱՐՑ. Այս երկար տարիների բազմաբեղուն գործունեությունից հետո, ի՞նչ պատգամ ու խոսք ունես փոխանցելու մեր ընթերցողներին։

ՊԱՏ. Ես կասէի որ Հայաստանն ու Արցախը մեր հայրենիքն ու սյուներն են, փարոսներ։ Ինչպիսին էլ որ լինեն մեր դժգոհությունները, ապա և այնտեղ ապրողներն են որ ամենից շատ տառապում են և ո՛չ թե Սփյուռքում ապրողները։ Պետք է ամեն ձևով օգտակար լինենք մեր հայրենիքի ու պետության ամրապնդմանը։ Եթե Հայաստանին անկախությունը հեշտությամբ տրվեց, ապա և Արցախի անկախությունը ձեռք բերվեց արյունալի ազգային ազատագրական պայքարի շնորհիվ։ Պետք է Արցախը վերջնականապես ազատվի Ադրբեջանի լծից։ Արցախը գոյություն ունի եւ կա, Ադրբեջանից շատ ավելի ժողովրդավար եւ ամուր կառույցով։ Սփյուռքը կը գոյատևի՝ եթե Հայաստանն ու Արցախը ամուր լինեն։
 

You May Also Like
Read More

Տեր Կանգնիր Ինքդ Քեզ

Արա Հարությունյան, Մեկնաբան, Lragir.am, 14 Օգոստոսի 2014 Ներպետական ու ներհանրային ցանկացած հարց պետք է լուծվի ներքևից՝ շարքային մարդիկ պետք…
Read More