Օբամայի Համակուրսեցին Ապրում Է ՀՀ-ում

Նախընտրական օրերուն Պարաք Օպամայի Հայոց Ցեղասպանութիւը պաշտօնապէս ընդունելու խօստումները ցնծութեամբ դիմաւորուեցան հայրենիքի եւ սփիւոքի մէջ: Այնուհետեւ սակայն «ուխտադրուժ» նախագահը դատապարտուցաւ հայ ժողովրդային կարծիքի ատեանին կողմէ: Գիտակցելով հանդերձ այս իրողութեան՝ ներքոյիշեալ հարցազրոյցը կը ներկայացուի «Գեղարդ»ի ընթերցողներուն, յատուկ ուղարկուած հայրենի «Երրորդ Ուժ»ի խմբագրութեան կողմէ, գաղափար մը տալու համար երիտասարդ Օպամայի ցեղասպանութեան կապակցութեամբ ունեցած համոզումներուն մասին երբ իրաւաբանութիւն կ'ուսանէր: Մեկնաբանութիւնները կը յանձնենք ընթերցողներուն:Խմբ., 15 Օգոստոս 2011
 

Նախընտրական օրերուն Պարաք Օպամայի Հայոց Ցեղասպանութիւը պաշտօնապէս ընդունելու խօստումները ցնծութեամբ դիմաւորուեցան հայրենիքի եւ սփիւոքի մէջ: Այնուհետեւ սակայն «ուխտադրուժ» նախագահը դատապարտուցաւ հայ ժողովրդային կարծիքի ատեանին կողմէ: Գիտակցելով հանդերձ այս իրողութեան՝ ներքոյիշեալ հարցազրոյցը կը ներկայացուի «Գեղարդ»ի ընթերցողներուն, յատուկ ուղարկուած հայրենի «Երրորդ Ուժ»ի խմբագրութեան կողմէ, գաղափար մը տալու համար երիտասարդ Օպամայի ցեղասպանութեան կապակցութեամբ ունեցած համոզումներուն մասին երբ իրաւաբանութիւն կ'ուսանէր: Մեկնաբանութիւնները կը յանձնենք ընթերցողներուն:Խմբ., 15 Օգոստոս 2011
 

Քչերին է հայտնի, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի համակուրսեցին ապրում և աշխատում է Երևանում: Նրա անունն է Թոմ (Թոմաս) Սամուելյան, ԱՄՆ քաղաքացի, որը զբաղեցնում է ՀՀ Ամերիկյան համալսարանի իրավաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնը: Պարոն Սամուելյանը սիրալիորեն համաձայնվեց պատասխանել «Երրորդ Ուժի» հարցերին: Սա նրա առաջին հարցազրույցն է հայկական մամուլին:

– Պարոն Սամուելյան, հայտնի է, որ Դուք ԱՄՆ Հարվարդի հռչակավոր համալսարանում սովորելու տարիներին եղել եք նախագահ Բարաք Օբամայի համակուրսեցին: Ի՞նչ կարող եք պատմել այդ տարիների մասին:

– 1988 թ. ընդունվեցի Հարվարդի համալսարանի իրավաբանության ֆակուլտետ, որն ավարտեցի 1991 թ.: Ուսումնառության տարիները հաճույքով եմ հիշում, որովհետեւ մեր կորսում սովորող ուսանողները հրաշալի ընդունակություններով օժտված, կենսուրախ եւ հետաքրքիր մարդիկ էին: Թեեւ ուսումնական ծանրաբեռնված ծրագրերը խլում էին օրվա մեծ մասը, սակայն երբեմն հաջողվում էր կազմակերպել հավաքույթներ, ժամանցային հետաքրքիր երեկոներ: Ուսման տարիներին մենք անմասն չէինք երկրում ընթացող իրադարձություններից: Ուսանողների ջանքերով հրատարկվում էր իրավագիտության վերաբերյալ մի հանդես, որի գլխավոր խմբագիրը գեղեցիկ դիմագծերով սեւամորթ մեր համակուրսեցի `Բարաք Օբաման էր: Քաղաքական, իրավական եւ առհասարակ հասարակական կյանքում առկա բոլոր խնդիրներին առնչվող նրա հոդվածները հրատարակվում էին նույն հանդեսում:

– Ինչպիսի՞ն էր նա երիտասարդ տարիներին:

– Համալսարանում սեւամորթ ուսանողներ շատ կային, սակայն ժպտադեմ Օբաման աչքի էր ընկնում առանձնահատուկ ընդունակություններով: Նա էությամբ հասարակ ու համեստ մարդ էր, զուսպ, բարի եւ կամեցող, հնարավորության սահմաններում օգնում էր յուրաքանչյուրին: Օբաման ծագումով համեստ ընտանիքից է, հիանալի ծնողներ ունի, ովքեր իրենց զավակով ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր առավել հպարտանալու իրավունք ունեն: Օբաման տաղանդավոր եւ շնորհալի երիտասարդ էր, դեռ այն տարիներին մեզ բոլորիս հիացնում էր նրա վերլուծական միտքն ու փաստերը մասնագիտորեն լուսաբանելու ունակությունը: Անկեղծ էր ու շիտակ, այնպիսին, ինչպիսին տեսնում եք նրան հեռուստաէկրանին: Դժվարություններից ու անհաջողություններից երբեւէ չէր ընկճվում, դրանք հաղթահարում էր ժպիտով եւ նույնը պատվիրում էր մեզ: Անկեղծ ասած, ընդօրինակելու շատ հատկանիշներ ուներ: Տեսնում եմ, որ տարիները նրան չեն փոխել եւ դա ուրախալի է:

– Ինչպես երեւում է, Ձեր կուրսը միատարր չի եղել…

– Այո, մեր կուրսում սովորել են հայն ու ամերիկացին, սեւամորթն ու եվրոպացին, սակայն դա չի խանգարել մեզ միմյանց հանդեպ լինել նվիրված եւ համերաշխ:

– Ամերիկահայ համայնքը Հայոց ցեղասպանության տարելիցը մշտապես նշել է հավաքներով ու երթերով: Ձեր համակուրսեցիներն այդ ամենին ինչպե՞ս էին արձագանքում:

– Յուրաքանչյուր տարի կազմակերպվող երթերի առաջին շարքերը գլխավորում էին հայ ուսանողները: Այդ երթերն այնքան բազմամարդ ու հզոր էին, որ այլազգի ուսանողների կողմից չէին կարող անտեսվել: Բնականաբար, նրանք հետաքրքրվում էին մեր ազգի պատմությամբ, որն անչափ հուզել էր նաեւ Օբամային, եւ նա կամենում էր հնարավորինս ավելին իմանալ այդ մասին: Նա մշտապես մեղադրել է այն երկրներին, որոնք չեն փորձել կանխել այդ ոճիրը: Հայերի մասին նա միշտ հարգանքով էր արտահայտվում: Ուրախ եմ, որ Օբաման ոչ միայն չի մոռացել դա, այլեւ իր նախընտրական ծրագրում որոշել է ընդունել Հայոց ցեղասպանության փաստը: Նրա կողմից դա շատ ազնիվ քայլ է:

– Ի՞նչ եք կարծում, Օբաման իրո՞ք կարող է լուրջ դերակատարություն ունենալ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:

– Դժվար է կանխագուշակել, թե ինչ կլինի ապագայում: Սակայն այն, ինչ քարոզարշավի ընթացքում տեսնում եւ լսում էինք, մեզ բոլորիս թույլ է տալիս հուսալու, որ նա հետեւողական կլինի իր ծրագրերում եւ կնպաստի ցեղասպանության ճանաչմանը: Դրա համար կան բոլոր նախադրյալները, կասկած չունեմ նրա հաստատակամության ու հետեւողականության նկատմամբ: Անկեղծ ասած, չեմ կարող ենթադրել, թե նա ինչպիսի իրավիճակներում կհայտնվի, սակայն համոզված եմ, որ Հայոց ցեղասպանության իրողությունն, անշուշտ, կընդունի:

«Երրորդ Ուժ»

2 comments
  1. Obama’s Classmate

    It’s very interesting to learn more about Obama’s college years

    We All KNOW that As a person, human being we see the truth

    however, unfortunately, as a leader more than personal opinion they follow  what the government wants to see.

     

  2. Good for You

    It’s good to be famous for being a classmate to President Obama and at the same time being such an optimist! Big Congrats.

Comments are closed.

You May Also Like