Օտարալեզու Դպրոցների Վերաբերյալ

  27 Մայիս 2010

ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունը հանդես է եկել մի օրենսդրական նախաձեռնությամբ, որի ընդունումը սպառնում է վտանգել եւ ի չիք դարձնել անկախության գլխավոր ձեռքբերումներից մեկը՝ պետական լեզվի հիմքի վրա միասնական ազգային հանրակրթական դպրոցի համակարգը։

  27 Մայիս 2010

ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունը հանդես է եկել մի օրենսդրական նախաձեռնությամբ, որի ընդունումը սպառնում է վտանգել եւ ի չիք դարձնել անկախության գլխավոր ձեռքբերումներից մեկը՝ պետական լեզվի հիմքի վրա միասնական ազգային հանրակրթական դպրոցի համակարգը։

 
Մայրենի լեզվի հիման վրա հանրակրթության ապահովումը մարդու ազգային ինքնության ձեւավորման, դրանով իսկ՝ ազգի ընդհանրական ինքնության պահպանման ու խորացման, վերջին հաշվով՝ ազգային անկախ պետականության կայացման ու հարատեւման գրավականն է։

Մայրենի լեզվով հանրակրթությունն է, որ առավելագույնս ապահովում է համամարդկային արժեքների եւ համաշխարհային մշակույթի համընդհանուր մատչելիությունն ու տարածումը ամբողջ ժողովրդի մեջ՝ այն դարձնելով ազգայինը սնուցող կարեւոր մի աղբյուր։ Որպես ինքնապահպանման թիվ մեկ քաղաքական խնդիր, դա գիտակցվել է տասնյակ դարեր առաջ. ժամանակին ա՛յդ գիտակցումն է եղել հայոց գրերի արարման, հայկական դպրոցի ու դպրության ստեղծման միակ խթանիչը։

Գիտակցական թե ենթագիտակցական մակարդակով նույն այդ շարժառիթն է աշխարհի տարբեր ծայրերում առաջացած գաղթօջախներում հայկական դպրոց հիմնելը դարձրել առաջին խնդիր։ Նույն այդ գիտակցումով է, որ նորանկախ Հայաստանի առաջին խորհրդարանը օրենքի ուժ տվեց հանրակրթական դպրոցներում ՀՀ հայազգի քաղաքացիների համար պարտադիր հայկական կրթությանը։

Նախապատրաստվող օրենսդրական փոփոխությունները խնդիր ունեն ճանապարհ բացել օտար լեզուներով հանրակրթական դպրոցների համար։ Դրանով վարչախումբը ընդունում է հայերեն կրթության անլիարժեքությունը, մատնում հայությանը երկրորդ կարգի ազգ համարելու իր ընկալումը։

Քաղաքական իշխանության սանձարձակության, օրինականության ու պաշտպանվածության բացակայության, սոցիալական բեւեռացման խորացման, համատարած աղքատության, ամեն ինչին միայն բիզնեսի տեսանկյունից նայող պաշտոնեության պայմաններում սույն նախաձեռնությունը դառնում է տասնապատիկ վտանգավոր։ Այս պայմաններում օտարալեզու հանրակրթությունը, ինչպես ցույց է տվել փորձը, որպես «էլիտար», արագորեն տարածվելու, դառնալու է մի կողմից՝ սոցիալական անառողջ խմորումների, մյուս կողմից՝ հատկապես մտավոր պոտենցիալի արտագաղթի խթանման նոր մի դարպաս։

Հայ ազգային կոնգրեսը հայտարարում է, որ հիշյալ նախաձեռնությունը քաղաքական առումով վտանգավոր է, գավառամտության արգասիք, եւ կոչ է անում դրա դեմ ստեղծել հասարակական անհանդուրժողականության մթնոլորտ, կանխել դրա իրականացումը։ Oտար լեզուների իմացությունը կարևորագույն խնդիր է, ինչը հնարավոր է և պետք է լուծել մայրենի լեզվով հանրակրթության շրջանակներում:

3 comments
  1. Odarlezou Tebrots

    Aravel tebrots ounenale shad garevor e, miajamanag hayerene bedk e lini arachnagark. Isg odar lezou dirabedele ousanoghy hayetsoghoutian ge mena. Nakh hayerene yedke kany lezou ouzoum e togh sovory.

    1. Currently pupils in Armenia

      Currently pupils in Armenia start their school with 3 languages: Armenian, Russian and English. From the 4th grade on another language can be added, like French or German.

      Nobody is against learning foreign languages. No matter how many languages they teach at school all the other subjects like math and physics are taught in Armenian for future Armenian citizens who will stay and work in Armenia where the state language is Armenian.

      Why should the Armenian state waste taxpayers’  money and fund free public ecudation in other languages? There is only one reason, too much of pressure from Russian Federation to make Russian another state language in Armenia, which was never the case EVEN during all 70 years of Soviet rule.

  2. Լինելով Հայաստանի քաղաքացի

    Լինելով Հայաստանի հանրապետության քաղաքացի ես կտրուկ դեմ եմ Հայաստանի հանրապետության սահմաններում նույնիսկ մեկ օտարալեզու դպրոցի ստեղծմանը և թող ժողովրդի անունից սուտ վկայություններ չանեն թե իբր մենք կողմ ենք։
     

    Շնորհակալություն

Comments are closed.

You May Also Like
Read More

Կ՝ընդվզիմ

Յարութ Տէր Դաւիթեան,Մասիս Շաբաթաթերթ, Լոս Անճելըս, 26 Յուլիս 2011 Այս տարուան առաջին չորս ամիսներու ընթացքին Հայաստանէն 47 հազար…
Read More