Օտարները Կարող Են Հրահրել Ապստամբություն


Թագուհի Հակոբյան,
Առաջին Լրատվական, 25 Փետրվար 2011

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, ՀԱԿ անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

– Պարոն Սեֆիլյան, փետրվարի 18-ի հանրահավաքում, որն աչքի էր ընկնում մարդաշատությամբ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կանխատեսեց, որ հուսահատության եզրին հասցված ժողովուրդը կարող է թքած ունենալ թե՛ Հայ ազգային կոնգրեսի կարծիքի, թե՛ Ղարաբաղի վրա, և որ Սերժ Սարգսյանի մուբարաքացումը ժամանակի հարց է ընդամենը: Ըստ Ձեզ` հնարավո՞ր է նման սցենար:



Թագուհի Հակոբյան,
Առաջին Լրատվական, 25 Փետրվար 2011

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, ՀԱԿ անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

– Պարոն Սեֆիլյան, փետրվարի 18-ի հանրահավաքում, որն աչքի էր ընկնում մարդաշատությամբ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կանխատեսեց, որ հուսահատության եզրին հասցված ժողովուրդը կարող է թքած ունենալ թե՛ Հայ ազգային կոնգրեսի կարծիքի, թե՛ Ղարաբաղի վրա, և որ Սերժ Սարգսյանի մուբարաքացումը ժամանակի հարց է ընդամենը: Ըստ Ձեզ` հնարավո՞ր է նման սցենար:

– Համեմատությունը, որ կարող են թքած ունենալ ՀԱԿ-ի կարծիքի և Արցախի վրա, ես համարում եմ անտեղի: Եթե ՀԱԿ-ի հասցեին հնչում են երբեմն անհարիր քննադատություններ, ապա Արցախի հարցում դա անթույլատրելի է, որովհետև մեր ժողովուրդը միշտ սրբությամբ է վերաբերվել հայրենիքին: Համամիտ եմ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ այն հարցում, որ ժողովրդի համբերության բաժակը լցվել է և կարող է մի օր դուրս հորդել: Ամբողջ խնդիրն այն է, որ պոռթկումը, որը լինելու է մի օր, հանգեցնի արժեհամակարգի փոփոխության:

– Դուք միշտ եղել եք արմատական գործողությունների կողմնակից: ՀԱԿ-ը բազմիցս կոչ է արել, որ բոլոր ընդդիմադիր ուժերը միավորվեն: Կարծում եք` առանց ընդդիմադիր ուժերի միավորման հնարավո՞ր է հասնել իշխանափոխության:

– Մենք (նկատի ունի «Սարդարապատ» շարժումը) միշտ հայտարարել ենք, որ կողմնակից ենք ոչ ընտրությունների միջոցով հասնելու իշխանափոխության: Մենք ոչ միայն կոչեր ենք հղել ընդդիմադիր ուժերին, այլև` ամենօրյա աշխատանք ենք տարել` ապացուցելու, որ ճիշտ ճանապարհը ընտրությունների միջոցով իշխանափոխության գնալը չէ, որովհետև, միևնույն է, դրանք կեղծվում են: Արաբական աշխարհում տեղի ունեցող գործընթացները, կարծում եմ, բոլորին համոզեցին, որ բռնապետներից ազատվելու ճիշտ ճանապարհը ամենևին էլ ընտրությունները չեն: Արաբները հենց փողոցում էին որոշում, թե իրենց հաջորդ քայլերը որոնք պետք է լինեն բռնապետներին տապալելուց հետո: Մենք նույնպես պետք է մտածենք, թե բռնապետներին տապալելուց հետո ինչ ուղի ենք ընտրելու, որը մեզ կտանի դեպի ժողովրդավար երկիր: Այսինքն` ի տարբերություն մեր արաբ եղբայրների, հայերը գոնե այս անգամ պարտավոր են կատարվող իրադարձություններից դասեր քաղել, վաղօրոք պատրաստվելով գործելու ավելի խոհեմ… Մենք դեմ ենք անվերահսկելի գործընթացներին, որը կարող է կա՛մ արդյունք չտալ, կա՛մ էլ չծառայել իր նպատակին: Ուստի` պետք է հազար անգամ չափել, մեկ անգամ կտրել:

– Մեր երկրում, ի տարբերություն Եգիպտոսի, ձևավորվել է ինստիտուցիոնալացված ընդդիմություն, որը նաև կառույցներ է ստեղծում մարզերում, կատարում է որոշակի աշխատանք:

– Մեծ հաշվով, իրավիճակը երկու երկրներում էլ շատ չի տարբերվում: Արաբական աշխարհի երկրներում էլ բռնապետներն այնպես են արել, որ գոյություն չունենա ընդդիմություն կամ էլ այն գտնվի մարգինալացված վիճակում: Ես կարծում եմ, որ մեզ մոտ էլ քաղաքական դաշտը առողջ չէ: Եթե իշխանությունները կտրված են ժողովրդից, ապա ընդդիմությունն էլ անցած տարիների ընթացքում չի խոսել ժողովրդի սրտից և չի գործել ժողովրդի ցանկություններին համապատասխան: Ի դեպ, Եգիպտոսում էլ գործում է «Իսլամական եղբայրները», որը կայացած կազմակերպություն է և ունի իր դերակատարությունը: Նրան էլ էին Եգիպտոսի իշխանությունները մարգինալացրել` թույլ չտալով մտնել խորհրդարան:

– Ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք, որ ժողովրդի սրտից չեն խոսում ընդդիմադիր ուժերը:

– Ե՛վ 2003թ., ե՛ւ 2008թ. ընտրություններին մասնակցելը արդարացված էր միայն ժողովրդին մոբիլիզացնելու տեսանկյունից: Քանի որ ժողովուրդը զրկված է իր քվեից, ուղիղ ժողովրդավարություն հաստատելու ձևը մնում է ժողովրդի` փողոցում հավաքվելը և իշխանափոխության հասնելը: Դա մինչ օրս տեղի չունեցավ ընդդիմության սխալ մարտավարության պատճառով: Ես նկատի չունեմ, որ դա պետք է տեղի ունենար Մարտի 1-ին, քանի որ իշխանություններն անընդհատ բախումներ էին հրահրում և փորձում էին կատարվածի պատասխանատվությունը գցել նրա վրա: Սակայն եթե հաջորդող օրերին, ասենք` մարտի 3-ին կամ 4-ին հայտարարվեր, որ ժողովուրդը պետք է հավաքվի որևէ տեղում, ես չեմ կասկածում, որ շատ մեծ բազմություն կհավաքվեր: Եվ այդ դեպքում, համոզված եմ, որ իշխանությունները տեղի էին տալու: Նրանք հասկացել էին, որ ոճիր են գործել և վախենում էին ժողովրդի արդար ցասումից: Մարտի 1-ի դեպքերից հետո մի շարք ընդդիմադիր գործիչներ մեկնել էին Վրաստան: Այստեղից հարցում էին արել Վրաստանի իշխանություններին, որպեսզի նրանց բռնեն և վերադարձնեն: Պարզվել էր, որ փախածներից տասից ինը իշխանամետներ էին` օլիգարխները և նրանց մերձավորները: Ժողովրդի զենքից հզոր զենք գոյություն չունի, և այդ զենքը կարող է դյուրին կերպով տապալել ե՛ւ թույլ, ե՛ւ շատ հզոր բռնապետների: Հայաստանի իշխանություններին չի հաջողվել ստեղծել այնպիսի համակարգ, որը պաշտպանի իրենց, ինչպես, օրինակ, արել է Լիբիայի նախագահ Քադաֆին: Ես կարծում եմ, որ բանակն ու ոստիկանությունը Հայաստանում կգտնվեն ժողովրդի կողքին:

– Օրերս Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը հայտարարել էր, որ երբ քաղաքացիական հասարակությունը գործելու քաջություն է ունենում, այն կարող է սարեր շուռ տալ: Դեսպանը նաև նշել էր, որ հասարակական ակտիվությունը հայրենասիրության ամենամեծ դրսևորումն է: Ըստ Ձեզ` սա չի՞ նշանակում արդյոք, որ Արևմուտքը քաղաքացիական ակտիվության բավարար ռեսուրս է տեսնում Հայաստանում և հարկ եղած դեպքում աչք չի փակի իշխանությունների գործած ապօրինությունների և բռնությունների վրա:

– Ես չեմ կարծում, որ ամեն մի հասարակական ակտիվություն կարելի է համարել հայրենասիրություն: Մենք շատ վտանգավոր օրեր ենք ապրում: Վտանգը նրա մեջ է, որ որևէ օտար ուժ կարող է Հայաստանում հրահրել ապստամբություն: Եվ այդ առումով Հայաստանում ստեղծվել է բավականին պարարտ հող: Խոսքը տվյալ դեպքում միայն ԱՄՆ-ի մասին չէ: Ապստամբությունը պետք է լինի, սակայն դա պետք է իրականացվի միայն հայաստանակենտրոն ուժերի առաջնորդությամբ:

– Իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ կայանան քաղաքացիական անհնազանդության ակցիաներ: Հասարակությունը, որպես իշխանություններին մերժելու ձև, չի՞ կարող բոյկոտել օլիգարխներին պատկանող ապրանքներն ու ծառայությունները:

– Մեր առաջարկած մարտավարության զինանոցում առկա է նաև այդ տարբերակը: Մենք կողմնակից ենք այն տարբերակներին, որոնք կիրականացնեն անցնցում իշխանափոխություն: «Սարդարապատը» չի պատրաստվում գնալ արկածախնդրության ճանապարհով: Մենք շատ ուշադիր հետևում ենք արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին… Կարծում եմ, եթե ճիշտ կազմակերպվենք, մեզ կհաջողվի խուսափել արյունահեղությունից: Միաժամանակ եթե բռնապետը փորձի արյուն թափել, ապա «Սարդարապատը» չի ընկրկի… Այսօր կան մարդիկ, որոնք հայտարարում են, որ մենք ունենք Լեռնային Ղարաբաղի հարց, և պետք չէ անկառավարելի քայլեր անել: Ի՞նչ է նշանակում, թե ունենք Ղարաբաղ: Մենք նաև ունենք Սյունիք: Ոչ մի տարբերություն չկա, քանի որ Հայաստանն ինքը մի ճակատ է: Եթե մենք կարճ ժամանակում չկարողանանք կատարել փոփոխություններ, մենք ոչ միայն Ղարաբաղը կկորցնենք, այլև` ողջ Հայաստանը: Դժբախտաբար, Արցախի հարցը շահարկում են ինչպես իշխանությունները, այնպես էլ` ընդդիմությունը:

5 comments
  1. Daring Views – 1

    This is an interesting interview of Jirair Sefilian as a leader of the Sardarabad Movement. It may be worth to translate it into English for our English language readers, especially in the light of what is happening in the Arab world. 

    In response to Vatche from UK, I picked the Armenianized foreign words used in the text and put recommendations for Armenian words instead. Other than my recommendation for Oligarch, the rest are from Nairi. Note that to boycott seems to be an accepted Armenian word. I will post the words separately.

     

  2. Daring Views–Two Foreign Words

    Սցենար i.e Scenario. Recommended Armenian words: գոյական, ուրուագիծ, յատակագիծ.
     
    Մարգինալացված i.e Marginalized. Recommended Armenian words: Լուսանցել, լուսանցագրել.
     
    Մոբիլիզացնելո i.e  To mobilize. Recommended Armenian word: զօրաշարժի ենթարկել.
     
    Օլիգարխները i.e Oligarch. Recommended Armenian word: վէրնախաւ.
     
    Ակտիվությունը i.e Activism. Recommended Armenian word: գործօն, գործօն քաղաքականութեան ջատագովութիւն.
     
    Ռեսուրս i.e  Resource. Recommended Armenian words: աղբիւր, միջոց, յոյս, ապաւէն, հնարք.
     
    Ակցիաներ i.e Acts.  Recommended Armenian words: գործ, որոշուած օրէնք, արար, դեր.
     
    Բոյկոտել i.e To boycott. Recommended Armenian words: None
    1. Խեցեվճռել

      To boycott = Խեցեվճռել

      Source:

      «Ընդարձակ Բառարան Անգլիերէնէ Հայերէն», Mesrob G. Kouyoumdjian, Cairo 1981

      Do we ever use the word? Does it sound awkward in Armenian?

  3. Abesdamputyun

    We, the Armenian nation are not 10 million and more if it is to be compared to the Arab nations in revolt against their despotic governments. In addition, they are not in danger externally and they have nothing to loose with all these destruction and killings. Thousands of refugees leaving these countries will not affect the demography, and those who are leaving will keep their national feelings and religion if they emigrate to Europe or any  other Christian country.

    In addition, since the end of USSR more than 1 million Armenians have left the country for many reasons, including the economic situation.

    Any revolt today in Armenia will be catastrophic in three ways, assuming that the authorities of today will not give up to adventurous movements. First, the distractions and killings, second, the exodus of 100 of thousands to Europe and other countries, and the third, the enemy is waiting to start war against Armenia any moment. In addition, the million of Armenians leaving Armenia, after one generation, will not feel any more as Armenian. They are very apt to get assimilated than the western Armenians.

    My conclusion is, organizing any revolt in Armenia is a criminal act and the responsibility will be on  LTP’s shoulders, whom I respect for his successful wars against the descendants of Timour Leng. We have to remember that  the February revolt of ARF in 1920 resulted in the death of 20 thousand Armenians and 40 thousand refugees to Persia.

    We can still believe in Democratic Government. We are not liberated yet from Soviet habits. We are developing towards Democracy.

    Vahan Vanagan
    1. Ապստամբութիւն – revolt

      I read with apprehension Jirair Sefilian’s interview where he openly advocates change not through election but through the streets of Armenia. I believe you, Vahan Vanagan, are reacting to what Jirair Sefilian is advocating.

      There is not much of a glory to govern a fragmented and a traumatized society both for those who are in power and for those who aspire for power. It is up to those who are in power now and those in opposition aspiring to achieve power to stir the country in the best way possible. In the end it is up to the people in Armenia to chose the path for change.

      It is also noteworthy that Jirair Sefilian openly expresses his position on behalf of the Sardarabad Movement in a newspaper I believe published in Armenia.

      An excerpt from Jirair Sefilian’s interview.

      “We (referring to Sardarabad Movement) have always declared that we advocate non electoral means to achieve regime change. We have not only called the opposition, but have carried daily work to demonstrate that the right path is not the election to change a regime, because it’s the same, they are being fudged. The movements that happened in the Arab world, I believe, convinced everyone that to get rid of dictators the right way is not by means of election. The Arabs are deciding in the streets what their next moves should be after getting rid of the dictators. We should also decide which path should we choose to lead us to a democratic country after getting rid of the dictator. That is to say, in difference from our Arab brothers, the Armenians at least this time must learn lessons from the happenings, preparing beforehand for more thoughtful work…. We are against unsupervised way of working, which may not bear fruit, or may not serve the purpose. Therefore it is important to measure a thousand times and cut once”

Comments are closed.

You May Also Like
Read More

Թուրքը Եւ Խիղճը

Թուրք պետութիւնն ու  ժողովուրդը, պատասխանատու են գաղթականներու դիմագրաւած դժուարութեանց համար, ուր շատեր իրենց կեանքն ու ընտանիքները կորսնցուցին: (Փրոֆեսոր…
Read More
Read More

Հաւաքական Հայց

Պէյրութ, 26 Դեկտեմբեր 2011 Վսեմաշուք Սերժ Սարգսեան Նախագահ Հայաստանի Հանրապետութեան        Երեւան Մեծարգոյ Պրն. Նախագահ,   Ինչպէս գիտէք՝…
Read More
Read More

ՈՂՋՈՅՆ…

Սիմոն Սիմոնեանի Մահուան Երեսնամեակին Առիթով  Ասատուր Կիւզելեան, Լոնտոն, 11 Մայիս 2016 Ողջոյն… Դարերու խորքէն եկող բարեւելու այս եղանակին…
Read More