A Critique of the Free Market in Armenia

Mirzakhanian.jpg

By Aramais Mirzakhanian, Stockholm, Sweden, 20 April 2009

Mirzakhanian.jpgԱզատ շուկայական»  տնտեսությունը Հայաստանի ժողովրդին բերեց համատարած շահագործում

Պետական ու քաղաքական գործիչ, Հայ Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության ծանոթ դեմք Վահան Շիրխանյանի «Միասնական նպատակի ճանապարհին»* հոդվածը՝ տպված Կանադայում հրատարակվող «Լուսաբաց» շաբաթաթերթում,  կարդալուց հետո  պարտք համարեցի արձագանքել, քանզի այնտեղ տեղ են գտել ազգային ու միջազգային առումով մի շարք հրատապ ու կենսական հարցեր, և  քննարկվել են  գաղափարախոսական ու քաղաքատնտեսական բնույթի խնդիրներ: Այսպիսի բովանդակությամբ  հոդվածներ միշտ  չէ, որ կարելի է հանդիպել մերօրյա հայ մամուլի էջերում:

By Aramais Mirzakhanian, Stockholm, Sweden, 20 April 2009

Mirzakhanian.jpgԱզատ շուկայական»  տնտեսությունը Հայաստանի ժողովրդին բերեց համատարած շահագործում

Պետական ու քաղաքական գործիչ, Հայ Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության ծանոթ դեմք Վահան Շիրխանյանի «Միասնական նպատակի ճանապարհին»* հոդվածը՝ տպված Կանադայում հրատարակվող «Լուսաբաց» շաբաթաթերթում,  կարդալուց հետո  պարտք համարեցի արձագանքել, քանզի այնտեղ տեղ են գտել ազգային ու միջազգային առումով մի շարք հրատապ ու կենսական հարցեր, և  քննարկվել են  գաղափարախոսական ու քաղաքատնտեսական բնույթի խնդիրներ: Այսպիսի բովանդակությամբ  հոդվածներ միշտ  չէ, որ կարելի է հանդիպել մերօրյա հայ մամուլի էջերում:

Վահան Շիրխանյանը  Տարածաշրջանում ստեղծված քաղաքական, տնտեսական ու ռազմական  փաստացի վիճակը, «… ԱՄՆ- ի ստեղծած միջազգային ֆինանսական համակարգի փլուզումը…» սպառնալիք է համարում  Հայաստանի համար և գտնում է, որ այդ սպառնալիքին դիմակայելու ճանապարհը մեկն է.  « Հայաստանը պետք է էությամբ և բովանդակությամբ դառնա ազգային պետություն»:

Դարավոր երազանք և այժմեական պահանջ…  Համաձայն լինելով Վ. Շիրխանյանի կողմից նշված տեսակետներին, որոշ վերապահումներով փորձեմ շարադրել մտքերս:

Միասնությունը վերացական հասկացողություն է: Ո՞վ ում հետ պետք է միանա և ի՞նչ նպատակի համար: Կամ անտեսելով դասակարգերը՝ միասնություն առհասարակ հնարավո՞ր է, կամ ընդհանրապես անհրաժե՞շտ է: Կարելի՞ է արդյոք Գիքորին ու Բազազ Արտեմին նույն սեղանի շուրջ նստեցնել, կարելի՞ է  օլիգարխներին ու պետական չինովնիկներին բարի խոսքերով «արդարամտության, հայրենասիրության, սրտցավության …» կոչել: Ըստ իս հնարավոր չէ: 

Մեկ հայրենիք, մեկ ժողովուրդ, մեկ մշակույթ, մեկ ճակատագիր հասկացողությունները իրենց գիտական ճշգրիտ սահմանումներն ունեն: Այս վերամբարձ կոչերը իշխող դասակարգի խաբեություններն են, որոնց միջոցով փորձում են Շահագործող ու շահագործվող դասակարգերի մեջ գույություն ունեցող անդունդը լցնել զգացմունքային ու  իրավաբանական պարունակություն  չունեցող կոչերով : Շիրազն այսօր կասեր. Ո՞ւմն է,  բաբո, մեր հայրենիք:

 Եթե Կարլ Մարքսի «Կապիտալ»-ը ու մեծ դասականների ուսմունքները անհասանելի եղան շատերին, ապա  հանճարեղ Թումանյանի «Գիքորը», որտեղ տրված է դասակարգային անթագոնիզմը իր ամբողջ խորությամբ, պետքէ, որ հայ մարդու համար հասկանալի ու մատչելի լինի: Բազազ Արտեմների  դասակարգը կշարունակի կեղեքել Գիքորներին ու նրանց դաժան մահվան պատճառը դառնալ այնքան ժամանակ, քանի դեռ երկրում մարդու իրավունքները պաշտպանող գործող օրենքներ չկան, քանի դեռ ժողովրդի կողմից ընտրված ժողովրդավարական գաղափարներով օժտված իշխանություններ չկան: Թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում տնտեսական, քաղաքական հարցերի վերլուծության ժամանակ, վերլուծաբանները հարցերի դասակարգային մոտեցումից այնպես են փախչում, ինչպես սատանան խաչից և այդպիսով էլ անխուսափելիորեն հայտնվում են  անճիշտ եզրակացությունների մեջ:

Ընկեր Վահան Շիրխանյանի մտքերի ոսկե հատիկը թաքնված է հետևյալ տողերի մեջ: « Այս ճգնաժամը, նախ և առաջ, լիբերալ համակարգի ճգնաժամ է, ուստի հաղթահարման համար պետք է հրաժարվել այդ համակարգից»:

Քաղաքականապես կոռեկտ ու առաջադիմական մտածելակերպ: Պատմական այս ժամանակաշրջանում դժվար է պաշտպանել դրամատիրական, լիբերալ «ազատ շուկայական» տնտեսության համակարգը, երբ կապիտալիզմի «unsinkable» անխորտակելի Թայթանիքը դիպել է այսբերգին ու ջախջախված խորտակվում է: Հանդգնություն պետք է ունենալ ջատագով լինելու  մի հասարակրգի, որը ի վիճակի չէ  աղքատության մեջ ապրող երկրագնդի միլիարդավոր մարդկանց  առօրյա կենսական պահանջներին լուծում տալու: Անգամ բուրժուական տեսաբանները սկսել են համոզվել, որ կապիտալիզմը իր դարը ապրել է…

 Հայաստանի օլիգարխների  համար «Ազատ շուկան» երկրային դրախտ է,  ուր երկնքից մանանա է թափվում: Իսկ ինչպե՞ս հասկանալ Հայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանին, երբ պարբերաբար հայտարարում է, որ ինքը « Ազատ շուկայական» տնտեսության կողմնակից է: Անշուշտ դա նրա անձնական ու նրա գաղափարակիցների քաղաքա- տնտեսական աշխարահայացքն է, որը բնականաբար զանգվածներին քարոզելու համար բավարար գիտական հիմնավորումներ պետք է ունենա: Ես համաձայն եմ Վահան Շիրխանյանի հետ «… պետք է հրաժարվել այդ համակարգից»:

Հարստահարողների դասակարգը իր հոժար կամքով չի հրաժարվի իրեն գերշահույթ բերող տնտեսական համակարգից, այդ ապացուցել է մարդկության զարգացման պատմությունը: Աշխատավոր ու ծառայող դասակարգը համախմբվելով իր շահերը պաշտպանող կուսակցությունների ու կազմակերպությունների շուրջ, կարող է զսպաշապիկ հագցնել կեղեքիչներին ու այդպիսով հասնել իր մարդկային ու աշխատանքային իրավունքների պաշտպանությանը:

Մարդկությունը  զարգացման ու մաքառումների երկար ճանապարհ է անցել ու հասել է մինչև մեր օրերը: Բնության ու բանականության պահանջներով շարունակելու է պայքարել ու ճանապարհ  հարթել դեպի ավելի ու ավելի բարձր ու մարդավայել կացութաձևի նվաճման: Սոցիալիզմը ուտոպիա չէ, այլ միջանկյալ մի համակարգ, որին մարդկությունը հասնելուց ու կատարելագործելուց հետո, կօգտագործի այն  որպես տրամպլին՝ շարունակելու համար իր զարգացման անկասելի ու անկանգառ ուղին…

Հայ օլիգախները ոնչով չեն տարբերվում օտար շահագործողներից և անխնա հարստահարում են առանց այն էլ անապահով հայ բնակչությանը… Շվեդական տնտեսական մոդելը ու ժողովրդի սոցիալական բարեկեցությունը հաստատվել է Սոցիալ դոմոկրատ բանվորական կուսակցության ու ձախ ուժերի անզիջում ու երկարամյա համառ  պայքարի շնորհիվ: Շվեդական արդյունաբերության զգալի տոկոսը գտնվում է պետության ձեռքում, դրանով իսկ պետական սեկտորը մշտական մրցակցության մեջ է մասնավոր սեկտորի հետ: Այդպիսով պետությունը հնարավորություն ունի կարգավորելու երկրի տնտեսության զարգացման ընթացքը:

Գործնական խորհուրդ նախագահ Սերժ Սարգսյանին  Շվեդիայից: Շվեդական կառավարությունը որպես կարգավորող կարևոր լծակ, իր մոնոպոլիայի տակ է պահում  ծխախոտի, ալկոհոլային խմիչքի ու բենզինի ներմուծման բիզնեսը: Եթե իսկապես մտահոգված եք   երկիրը ճգնաժամից դուրս բերելու ուղղությամբ,  ապա վաղն իսկ  վերը նշված բիզնեսները հայտարարեք պետական մոնոպոլ: Համոզված եմ էֆֆեկտը լինելու է ապշեցուցիչ, թե՛ պետական բյուդջեի հարստացման իմաստով և թե՛ ժողովրդի առողջություն պահպանման առումով:

Նախագահ Սերժ Սարգսյանը պարբերաբար խնդրում է, որ իրեն խորհուրդներ տան երկիրը այս ճգնաժամային վիճակից հանելու ուղղությամբ: Վահան Շիրխանյանը իրավացի ու հայրենասիրական առաջարկություն է անում այդ կապակցությամբ.
 
«Երկրի արդյունաբերության ներուժի ամենապարզ գույքագրումը ցույց կտա, որ ձեռնարկությունների մեծագույն մասը պարզապես թալանել, անտեսել են և խախտվել են սեփականաշնորհման պայմանները»: Ուստի դրանք ենթակա են ազգայնացման, իսկ տերերը պեեք է հատուցեն երկրին հասցրած վնասները: 

Ես կավելացնեի. Հաստատել օրենք. «Ոտեղի՞ց  ես  բերել» և օբյեկտիվ դատական քննությամբ, պետության գանձարանը վերադարձնել երկրի քաղաքացիներից հափշտակված հարստությունը:

Շվեդիայի ձախ կուսակցության անդամ՝          
Արամայիս Միրզախանյան

20 ապրիլ  2009թ. Ստոքհոլմ

 

1 comment
  1. Պէտք չէ շփոթել «ազատ շուկան»

    Պէտք չէ շփոթել «ազատ շուկան» արդար ինքնակարավառման հետ։  Հայաստանը կրնա՛յ միեւնոյն ատէն ազատ շուկայ ունենալ ու նաեւ տայ լա՛ւ ապրելավայր իր ժողովուրդին։  Պէտք չէ շփոթել «ազատ շուկան» կեղծ պարտքի թուղթերու (mortgage backed securities) որոնք Ամերիկացիները ստեղծեցին ու տարածեցին աշխարհի շուչջ դրամատուններուն։

    Հայաստան ազատ շուկայ չկա՛յ։  Ինչպէ՞ս ազատ շուկայ կայ եթէ «օլիգարխներ» կան Հայաստան ինչպէս դուք կ՚ընդունիք։

    Հայաստանի հիմնահարցը մշակութային է։  Մինչեւ որ մշակոյթը չփոխուի բոլորի՛ն մարդկային իրաւունքները պաշտպանելու համար՝ ո՛վ որ ալ նստի երկրի գլխին նոյն ձեւով անձնական ու ընկերային-ընտանեկան շահերի համար պիտի գործէ…

    Արամ

Comments are closed.

You May Also Like
Read More

Հաւաքական Հայց

Պէյրութ, 26 Դեկտեմբեր 2011 Վսեմաշուք Սերժ Սարգսեան Նախագահ Հայաստանի Հանրապետութեան        Երեւան Մեծարգոյ Պրն. Նախագահ,   Ինչպէս գիտէք՝…
Read More