By Dikran Abrahamian MD, Ontario, 24 July 2023
Prior to Armenian Prime Minister Nikol Pashinyan’s trip to Brussels for a tripartite meeting with the President of the European Council and the President of Azerbaijan on July 15, Armenia’s former Foreign Minister Vartan Oskanian (1998–2008) released a video where he offered his services. Oskanian was highly critical of the current administration’s diplomatic direction, and introduced a narrative that he maintained should be adopted to resolve the logjam in favor of Armenia and Artsakh (Nagorno Karabagh). He released a second video following the failed tripartite meeting.
While the offer was summarily rejected by Armenia’s administration, there was an unprecedented coverage in Armenia’s and in Diaspora’s mainstream media and social media. Reaction was divided: a major criticism levelled against Oskanian was that since he was associated with the former corrupt oligarchic regime and had failed to resolve the Artsakh question during his tenure, he is disqualified from returning into the diplomatic arena.
Team Keghart held an internal discussion about the offer and the ensuing discussions in the mainstream media and social media. Below is a sample of the views expressed during that discussion. Translations by Minas Kojayan PhD in Eastern and Western Armenian follow.
“19 July 2023
I’d like to make a few general points.
- I don’t share the view that the services of anyone associated with the old oligarchic-kleptocratic regime should be immediately ignored or rejected without discussion. History is full of examples when individuals associated with a previous regime were recruited by the newcomers because of their expertise or other qualifications. A classic example is involving previous Nazi collaborators into the services of new administrations and countries following the collapse of the Nazi regime. In our case, the secretary of the Communist party of ASSR Karen Demirdjian served until his assassination in the newly formed Republic of Armenia. Each case merits individual consideration.
- As long as an individual associated with an old, disgraced regime volunteers her/his services, has no substantial criminal record, and without expectation of holding a position detrimental to the existence of a new regime, the offer should be at least viewed with consideration and discussed properly. Otherwise, the notion of a “second chance”, which is a crucial element of how democracy is practiced, is thrown out to the detriment of the fledgling democracy.
- In PRACTICE there is no regime immune to abuse of power, bribery, fraud, corruption in one word, and all incidents of overt or covert, intended and/or accidental corruptions are not equated to the same level. Of course, I don’t excuse corruption, and the key phrase here is IN PRACTICE.
- In the absence of a new figure or a movement that can save us from this existential crisis, an offer from an old-timer with expertise deserves proper evaluation and not an instinctive reaction. The totality of prevailing realities is a primary factor in making any decisions.
Recently, during my trip to Boston, I met with a long-time friend, a prominent community activist. Right from day one he has been active against the old regime through and through. Having in mind the present critical situation and Pashinyan’s oscillations, he said, “I would vote for Kocharyan if he could save us from this situation”. I think, at least to me, his message was clear.”
*****
«Ցանկանում եմ մի քանի ընդհանուր կետեր ներկայացնել ձեր ուշադրության։
- Ես չեմ կիսում այն տեսակետը, որ հին օլիգարխիկ-ավազակապետական վարչախմբի հետ առնչված ոևէ մեկի ծառայությունները պետք է անմիջապես անտեսվեն կամ մերժվեն առանց քննարկման։ Պատմությունը լի է օրինակներով, երբ նախկին վարչակարգի հետ առնչվող անձինք ընդգրկվել են նորերի կողմից՝ իրենց փորձառության կամ այլ որակավորումների շնորհիվ: Դասական օրինակ է նացիստական վարչակարգի փլուզումից հետո նացիստների նախկին համախոհներին նոր վարչակազմերի և երկրների ծառայություններում հավաքագրելը: Մեր դեպքում ՀԽՍՀ Կոմունիստական կուսակցության քարտուղար Կարեն Դեմիրջյանը ծառայել է մինչև իր սպանությունը նորաստեղծ Հայաստանի Հանրապետությունում։ Յուրաքանչյուր դեպք արժանի է անհատական քննարկման:
- Քանի նախկին խայտառակված վարչախմբի հետ առնչված անհատը կամավոր է մատուցում իր ծառայությունները, չունի էական կամ նկատելի քրեական անցյալ և առանց նոր վարչախմբի գոյությանը վնասող պաշտոն զբաղեցնելու ակնկալիք, առաջարկը պետք է առնվազն դիտարկվի և պատշաճ կերպով քննարկվի: Այլապես «երկրորդ առիթ» հասկացությունը, որը ժողովրդավարության կիրառման կարևոր տարր է, դուրս է շպրտվում՝ ի վնաս նորաստեղծ ժողովրդավարության:
- ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ իշխանությունը չարաշահելու, կաշառակերության, խարդախության, փտածության դեմ ախտազերծված վարչակազմ չկա, և բոլոր բացահայտ կամ քողարկված, կանխամտածված և կամ պատահական փտածության դեպքերը նույն մակարդակի չեն հավասարեցվում: Իհարկե, ես չեմ արդարացնում փտածությունը. այստեղ հիմնական բանալին ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ արտահայտությունն է:
- Նոր գործչի կամ շարժման բացակայության դեպքում, որը կարող է փրկել մեզ այս գոյութենական ճգնաժամից, փորձագիտություն ունեցող անցյալի մասնագետի առաջարկն արժանի է պատշաճ գնահատականի և ոչ թե բնազդային կերպով վայրկյանական հակադարձության կամ մերժման։ Տիրող իրողությունների ամբողջությունը առաջնային գործոն է որևէ որոշում կայացնելու համար։
Վերջերս, Բոստոն կատարած իմ ճամփորդության ժամանակ, հանդիպեցի ականավոր համայնքային գործիչ վաղեմի ընկերոջս: Հենց առաջին իսկ օրվանից նա գործուն ընդդիմադիր է եղել հին վարչակարգի դեմ։ Բայց, նկատի ունենալով ստեղծված ճգնաժամային իրավիճակը և Փաշինյանի տատանումները, ասաց. «Ես նույնիսկ կքվեարկեի Քոչարյանի օգտին, եթե նա կարողանար մեզ փրկել այս վիճակից»։
Կարծում եմ, գոնե ինձ համար պարզ էր նրա միտք բանին»։
*****
«Կը փափաքիմ քանի մը ընդհանուր կէտեր ներկայացնել ձեր ուշադրութեան։
- Ես չեմ բաժներ այն տեսակէտը, որ հին սակաւապետական-աւազակապետական վարչախումբի հետ առնչուած ոեւէ մէկու ծառայութիւնները պէտք է անմիջապէս անտեսուին կամ մերժուին առանց քննարկման։ Պատմութիւնը լի է օրինակներով, երբ նախկին վարչակարգի հետ առնչուող անձեր ընդգրկուած են նորերու կողմէ՝ իրենց փորձառութեան կամ այլ որակաւորումներու շնորհիւ: Դասական օրինակ է նացիստական վարչակարգի փլուզումէն ետք նացիստներու նախկին համախոհները նոր վարչակազմերու և երկիրներու ծառայութիւններու մէջ հաւաքագրելը: Մեր պարագային ՀԽՍՀ Կոմունիստական կուսակցութեան քարտուղար Կարէն Դեմիրջեան ծառայեր էր նորաստեղծ Հայաստանի Հանրապետութեան՝ մինչեւ իր սպանությունը։ Իւրաքանչիւր դէպք արժանի է անհատական քննարկման:
- Քանի նախկին խայտառակուած վարչախումբի մը հետ առնչուած անհատը կամաւոր կը մատուցանէ իր ծառայութիւնները, չունի էական կամ նկատելի քրէական անցեալ եւ առանց նոր վարչախումբի գոյութեան վնասող պաշտօն զբաղցնելու ակնկալիք, առաջարկը պէտք է առնուազն դիտարկուի, ուշադրութեան արժանանայ եւ պատշաճ կերպով քննարկուի: Այլապես «երկրորդ առիթ» հասկացութիւնը, որ ժողովրդավարութեան կիրարկման կարեւոր տարր է, դուրս կը շպրտուի՝ ի վնաս նորաստեղծ ժողովրդավարութեան:
- ԳՈՐԾՆԱԿԱՆԻՆ մէջ իշխանութիւնը չարաշահելու, կաշառակերութեան, խարդախութեան, փտածութեան դէմ ախտազերծուած վարչակազմ չկայ, եւ բոլոր բացայայտ կամ քօղարկուած, կանխամտածուած եւ կամ պատահական փտածութեան դէպքերը նոյն մակարդակի չեն հավասարեցուիր: Իհարկէ, ես չեմ արդարացներ փտածութիւնը. այստեղ հիմնական բանալին ԳՈՐԾՆԱԿԱՆԻՆ ՄԷՋ արտայայտութիւնն է:
- Նոր գործիչի կամ շարժման բացակայութեան պարագային, որ կարող է փրկել մեզ այս գոյութենական ճգնաժամէն, փորձագիտութիւն ունեցող անցեալի մասնագէտի առաջարկն արժանի է պատշաճ գնահատականի եւ ոչ թէ բնազդային վայրկենական հակադարձութեան կամ մերժումի։ Տիրող իրողութիւններու ամբողջութիւնը առաջնային գործօն է որեւէ որոշում կայացնելու համար։
Վերջերս, Պոսթոն կատարած իմ ճամփորդութեանս ընթացքին, հանդիպեցայ յայտնի ազգային-հասարակական գործիչ վաղեմի ընկերոջս: Ան առաջին իսկ օրէն եղած է գործուն ընդդիմադիր հին վարչակարգի դէմ։ Բայց, նկատի ունենալով ստեղծուած ճգնաժամային իրավիճակը եւ Փաշինեանի տատանումները, ըսաւ. «Ես նոյնիսկ կը քուէարկէի Քոչարեանի օգտին, եթէ ան կարենար մեզ փրկել այս վիճակէն»։ Կը կարծեմ, գոնէ ինծի համար պարզ էր անոր միտք բանին»։
********
6 comments
Unfortunately we are so divided that even Jesus won’t be able to help us. But we should be wise to seek the help of people with experience. What do we have to lose?
Oskanyan has lost much credit and legitimacy since 2018, and more so since 2020; whatever he says is irrelevant as Armenia under Pashinyan has lost agency and has been reduced to a rump state, waiting for Russia, Europe, the US, and the Turks to decide its fate. Pashinyan is merely going back and forth, considering options that he is being fed with, pretending to negotiate in good faith, and waiting for instructions from Brussels, Washington, Moscow, Ankara, and occasionally Tehran. The real question to ask is: what should Armenians do? Can or should they take matters into their own hands? If so, how?
Հաւնինք կամ չհաւնինք, ուզենք թէ չուզենք՝ Վարդան Օսկանեան կը կրէ Քոչարեանի արարքներուն քաղաքական եւ բարոյական պատասխանատուութեան իր բաժինը՝ անոր վարչակազմի կարկառուն մէկ դէմքն եղած ըլլալու ինքնին ՓԱՍՏՈՎ:
Իսկ ես չեմ փափաքիր, որ ԲԱՐՈՅԱՊԷՍ ինքզինք վարկաբեկած անձի մը պաշտպանութիւնը կատարուի ԳԵՂԱՐԴ-ի մէջ:
Գէորգ Եազըճեան
Nonsense – lip service.
New blood, powerful leaders are needed.
Remember we won the first Ajerbaijan war.
While the former leaders until 2018 won and secured Armenia, Pashinyan lost and is continuing to lose, with no guarantees of any kind for the future. And that is the huge difference, especially for those who can see and understand the reality.
The main message that Vartan Oskanyan gave was “What Pashinyan is doing is unrealistic, he wants to give a territory that has belonged to the people of Artsakh for thousands of years and has never been part of independent Azerbaijan.”
Below is his latest video two days ago for your review.
https://www.youtube.com/watch?v=gDU2D2NPY7U Փաստաթուղթը ստորագրվելուց հետո համարեք, որ արդեն Արցախը լուծարվել է Ադրբեջանի մեջ․ Վարդան Օսկանյան
Մինչ նախկինները հաղթեցին և բերեցին հարաբերական խաղաղություն, կայունություն, հզոր բանակ և դաշնակիցներ, Փաշինյանը բերեց պառակտում, լայնածավալ պատերազմ, ռազմական, մարդկային, հողային և դաշնակիցների կորուստներ, բանակի թուլացում, խաղաղության և կայունության բացակայություն, պարտվողական և թուրքամետ քաղաքականություն՝ առանց որևէ երաշխիքի։ Դա փաստ է, ոչ թե հորինվածք և սուտ։
Անորակ Փաշինյանը ու իր թիմը առաջին իսկ օրվանից քանդում, թուլացնում և մասնատում են Հայաստանն ու Արցախը մշակութային, բարոյական, դաստիարակչական. քաղաքական, ռազմական, դիվանագիտական, հումանիտար ոլորտներում, որոնք հանգեցրել են այս անելանելի իրավիճակին։ Ես արդեն կանխատեսել եմ այս իրավիճակը հինգ տարի առաջ և բազմիցս քննարկել եմ այն: Թվում է, թե շատեր տեսնում են միայն նախկինների սխալները, բայց կույր են մնում 2018 թվականից ի վեր շատ ավելի մեծ ձախողումների համար։ Դա նրանց կողմից անպատասխանատվություն է։
Անցել է հինգ տարի, իսկ դեռ չգիտե՞նք, թե ով և ի՞նչ է Նիկոլ Փաշինյանը. Սա անհավատալի է։ Մենք կորցնում ենք մեր հայրենիքը, իսկ ուրիշներ դեռ Փաշինյանի կողքին են։ Սա կհանգեցնի ինքնաոչնչացման։ Փաշինյանի իշխանության յուրաքանչյուր օրը կորուստ է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի համար:
Խնդրում եմ դիտեք Վարդան Օսկանյանի այսօրվա տեսանյութը, որտեղ ներկայացված են Փաշինյանի արցախյան քաղաքականության ձախողումները և հնարավոր լուծումները։
https://www.youtube.com/watch?v=-qiDbAYn0n4 Հայաստանից տրվելու են անկլավներ, այդ տարածքներում 85-100 հազար ադրբեջանցի է բնակեցվելու. Օսկանյան