Civil Society Forum Exposes Azeri Racism

THE STATEMENT OF THE EASTERN PARTNERSHIP CIVIL SOCIETY FORUM’S ARMENIAN NATIONAL PLATFORM ON CONDEMNATION OF RACIST ACTIONS OF AZERBAIJAN AGAINST THE REPUBLIC OF ARTSAKH (NAGORNO KARABAKH) AND THE NECESSITY TO RESTORE ARMENIAN TOPONYMS ON THE “GOOGLE MAPS” PLATFORM

ACRPC has special consultative status with the UN Economic and Social Council (ECOSOC) and is associated with the UN Department of Global Communications (UNDGC)

21 September 2022, Yerevan

In the autumn of 2020, in violation of the 1st and the 33rd Articles of the United Nations Charter on Peaceful Settlement of international disputes, the Republic of Azerbaijan unleashed a war against the unrecognized Republic of Artsakh (Nagorno-Karabakh). With the support of Turkey and the involvement of Syrian mercenaries, Azerbaijan occupied an essential part of the territory of Artsakh, and on November 9th 2020,a tripartite (the Republic of Armenia, Republic of Azerbaijan, Russian Federation) Declaration on the end of hostilities was signed. However, even after that, Azerbaijan, arbitrarily violating the provisions of the mentioned statement, invaded about 50 square kilometers of the territory of the sovereign Republic of Armenia and continues to carry out new provocations against Armenia and Artsakh with the use of force. During the war, many internationally recognized crimes against humanity were recorded and, until today dozens, according to some data, more than 100 prisoners of war and civilians are tortured in inhumane conditions in the prisons of Azerbaijan.

Continuing the policy of ethnic cleansing, destruction of Armenian cultural heritage, and forced evacuation of the Artsakh Armenian population, Azerbaijan during the recent months has undertaken yet another provocation of psychological terrorism against Artsakh.

In the current situation, Azerbaijan’s policy of changing Armenian toponyms and regular actions aimed at replacing the Armenian toponyms of the Republic of Artsakh with Azerbaijani toponyms on international platforms, in particular, on “Google Maps”, “Yandex” and other websites, are vivid manifestation of Armenophobia. Depriving the settlements of Artsakh of Armenian toponyms, the authorities of Azerbaijan are trying to erase the traces of Armenianness from that region, not only in the physical domain but also in the virtual domain. It is impossible to call this policy anything other than racism.

As a result of the actions of the Azerbaijani administration after the 44-day war, the “Google Maps”Company changed the Armenian historical names of many settlements, cities, villages, and towns in Artsakh, even the name of the capital Stepanakert and the names of some streets, in the digital maps, simultaneously adding Azerbaijani names, violating the inalienable right of the local population to name their settlements in their own language.

With those actions, they grossly violated:

  • Fundamentals of the Universal Declaration of Human Rights, inparticularthe2nd and the 7thArticles of the Declaration;
  • Provisions of the1st Article of the UN Covenant on Economic, Social and Cultural Rights of December 16, 1966, according to which: “All peoples have the right to self-determination. By virtue of that right, they freely define their political status and freely ensure their economic, social and cultural development“;
  • The 1stArticleof the United Nations Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination of December 21, 1965,according to which “racial discrimination” shall mean “any distinction, exclusion, restriction or preference based on race, color, descent, or national or ethnic origin which has the purpose or effect of nullifying or impairing the recognition, enjoyment or exercise, on an equal footing, of human rights and fundamental freedoms in the political, economic, social, cultural or any other field of public life.”;
  • The 14thArticle of the European Convention on Human Rights of November 4, 1950, according to which: “The enjoyment of the rights and freedoms set forth in this Convention shall be secured without discrimination on any ground such as sex, race, color, language, religion, political or another opinion, national or social origin, association with a national minority, property, birth or another status“.

The Aliyev dictatorship, by rejecting the inalienable right of self-determination of the Armenian population of Artsakh, strives to destroy the democracy of Artsakh by all possible means. The removal of Armenian toponyms from digital maps is one of the means to achieve that criminal goal, where the “Google Maps” Company acted as a tool for the implementation of that Armenophobical operation. The changesof the Armenian toponyms of Artsakh are impermissible and illegal interventions, which grossly violate the rights of self-determination, identity, cultural heritage preservation and development of the Armenian population of Artsakh and insult the dignity of the local Armenian population.

The authorities of Artsakh, in particular, the Human Rights Defender Mr. Gegham Stepanyan have officially warned the “Google Maps” Company about the inadmissibility of making such changes months ago, explaining the Illegality of Azerbaijan’s demands and urging them to refrain from fulfilling them.

Eastern Partnership Civil Society Forum Armenian National Platform:

  • Condemns the illegal, racist actions of the Republic of Azerbaijan against the Armenian population of Artsakh and notices that the criminal administration of that country has a recorded experience of influencing international political processes through corrupt means;
  • Urges the “Google Maps” Company to immediately remove the illegally added Azerbaijani toponyms from the digital maps of Artsakh and restore all Armenian toponyms of the Artsakh Republic, as well as, taking into account the complexity of the situation, freeze the automated systems for editing them until the legal status of the Artsakh Republic is determined with the support of the OSCE Minsk Group.

 

2022թ. սեպտեմբերի 21, Երևան

2020թ․ աշնանը, խախտելով միջազգային վեճերը խաղաղությամբ լուծելու մասին ՄԱԿ-ի կանոնադրության 1-ին և 33-րդ հոդվածները, Ադրբեջանի Հանրապետությունը պատերազմ սանձազերծեց Արցախի (Լեռնային Ղարաբաղի) չճանաչված հանրապետության դեմ։ Թուրքիայի աջակցությամբ և սիրիական վարձկանների ներգրավմամբ Ադրբեջանը բռնազավթեց Արցախի տարածքի զգալի մասը, և 2020 թ․ նոյեմբերի 9-ին ռազմական գործողությունների ավարտի մասին եռակողմ (ՀՀ, ԱՀ, ՌԴ) հայտարարություն ստորագրվեց։ Սակայն դրանից հետո էլ Ադրբեջանը, կամայականորեն խախտելով հիշյալ հայտարարության դրույթները, շուրջ 50 քառակուսի կմ ներխուժել է ինքնիշխան Հայաստանի Հանրապետության տարածք և ուժի գործադրմամբ շարունակում է նոր սադրանքներ իրականացնել Հայաստանի ու Արցախի նկատմամբ։ Պատերազմի ընթացքում արձանագրվել են մարդկության նկատմամբ միջազգայնորեն դատապարտված բազմաթիվ ոճիրներ, մինչ այսօր Ադրբեջանի բանտերում անմարդկային պայմաններում խոշտանգվում են տասնյակ, որոշ տվյալներով՝ 100-ից ավելի ռազմագերիներ և քաղաքացիական անձինք։

Շարունակելով Արցախում էթնիկ զտումների, հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և հայ բնակչության բռնի տարհանման քաղաքականությունը՝ Ադրբեջանը վերջին ամիսներին Արցախի նկատմամբ հոգեբանական ահաբեկչության հերթական սադրանքն է ձեռնարկել։

Ստեղծված իրավիճակում հայատյացության վառ դրսևորում են հայերեն տեղանունների փոփոխման Ադրբեջանի քաղաքականությունը և միջազգային հարթակներում, մասնավորապես՝ “Google Maps”, “Yandex” և այլ կայքերում, Արցախի Հանրապետության հայկական տեղանունները ադրբեջանական տեղանուններով փոխարինելուն ուղղված կանոնավոր գործողությունները։ Զրկելով Արցախի բնակավայրերը հայկական տեղանուններից՝ Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն ֆիզիկական, այլև վիրտուալ տիրույթում փորձում են ջնջել հայկականության հետքերն այդ տարածաշրջանից։ Այլ կերպ, քան ռասիզմ, այս քաղաքականությունն անվանել հնարավոր չէ։

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վարչակազմի գործողությունների արդյունքում “Google Maps” ընկերությունն Արցախի բազմաթիվ բնակավայրերի՝ քաղաքների, գյուղերի ու ավանների հայերեն պատմական տեղանունները, նույնիսկ Ստեփանակերտ մայրաքաղաքի անունն ու որոշ փողոցների անուններ, թվային քարտեզներում անվանափոխել է՝ զուգահեռ ավելացնելով ադրբեջանական անվանումներ, խախտելով տեղի բնակչության անկապտելի իրավունքը՝ սեփական լեզվով անվանակոչելու իր բնակավայրերը։

Այդ գործողություններով կոպտորեն խախտվել են․

  • Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի հիմնադրույթները, մասնավորապես՝ հռչակագրի 2-րդ և 7-րդ հոդվածները,
  • ՄԱԿ-ի՝ Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների վերաբերյալ 1966թ․ դեկտեմբերի 16-ի դաշնագրի 1-ին հոդվածի դրույթները, ըստ որոնց՝«Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք: Այդ իրավունքի ուժով նրանք ազատորեն սահմանում են իրենց քաղաքական կարգավիճակը և ազատորեն ապահովում իրենց տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացումը»,
  • ՄԱԿ-ի՝Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին 1965թ․ դեկտեմբերի 21-ի համաձայնագրի 1-ին հոդվածը, ըստ որի՝ «ռասայական խտրականություն» նշանակում է «ռասայի, մաշկի գույնի, ցեղային, ազգային կամ էթնիկական ծագման հատկանիշների հիմքով ցանկացած տարբերակում, բացառում, սահմանափակում կամ նախապատվություն, որոնք ունեն քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային կամ հասարակական կյանքի ցանկացած այլ բնագավառում մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները չեղյալ հայտարարելու կամ դրանց ճանաչումը, օգտագործումը կամ իրականացումը նվազեցնելու նպատակ կամ հանգեցնում են նման հետևանքների»,
  • 1950թ․ նոյեմբերի 04-ի՝ Մարդու իրավունքների եվրոպական համաձայնագրի14-րդ հոդվածը, ըստ որի՝ «Սույն Կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելը ապահովվում է առանց խտրականության, այն է՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից»։

Ալիևյան բռնապետությունը, մերժելով Արցախի հայ բնակչության ինքնորոշման անքակտելի իրավունքը, ձգտում է բոլոր հնարավոր միջոցներով ոչնչացնել Արցախի ժողովրդավարությունը։ Թվային քարտեզներից հայկական տեղանունների հեռացումն այդ հանցավոր նպատակին հասնելու միջոցներից մեկն է, որտեղ“Google Maps”-ը և մի շարք այլ ընկերություններ հանդես են եկել որպես այդ հայատյաց անթույլատրելի գործողության իրականացման գործիք։ Արցախի հայերեն տեղանունների փոփոխություններն անթույլատրելի ու ապօրինի միջամտություններ են, որոնք կոպտորեն ոտնահարում են Արցախի հայ բնակչության ինքնորոշման, ինքնության ու մշակութային ժառանգության պահպանման ու զարգացման իրավունքները։

Պետք է նշել, որ նման փոփոխությունների վտանգների և անթույլատրելիության վերաբերյալ ամիսներ առաջ “Google Maps” ընկերությանը պաշտոնապես զգուշացրել են Արցախի իշխանությունները, մասնավորապես՝ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը` բացատրելով Ադրբեջանի պահանջների ապօրինի լինելը և հորդորելով է  ընկերությանը զերծ մնալ դրանք կատարելուց։

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ)․

  • դատապարտում է Ադրբեջանի Հանրապետության ապօրինի, ռասիստական գործողություններն Արցախի հայ բնակչության նկատմամբ և նկատել է տալիս, որ այդ երկրի հանցավոր վարչակազմը կոռուպցիոն միջոցներով միջազգային քաղաքական գործընթացների վրա ներգործելու արձանագրված փորձ ունի,
  • հորդորում է “Google Maps” ընկերությանը՝ Արցախի թվային քարտեզներից անհապաղ հեռացնել ապօրինաբար ավելացված ադրբեջաներեն տեղանունները և վերականգնել Արցախի Հանրապետության բոլոր հայկական տեղանունները, ինչպես նաև, հաշվի առնելով իրավիճակի բարդությունը, մինչև Արցախի Հանրապետության իրավական կարգավիճակի որոշումը Մինսկի խմբի աջակցությամբ, սառեցնել դրանք խմբագրելու ավտոմատացված համակարգերը։
1 comment
  1. The Aliyev government, like that of its ally, the Erdogan government, is all about hate, aggression, corruption, repression, and lies.
    The lies may be about the Armenian Genocide, Azeri and Turkish support of terrorism, or any of a thousand other issues.
    They don’t know how to NOT lie.
    They’re pathetic.
    Many of their citizens are surely embarrassed.

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like
Read More

Հաւաքական Հայց

Պէյրութ, 26 Դեկտեմբեր 2011 Վսեմաշուք Սերժ Սարգսեան Նախագահ Հայաստանի Հանրապետութեան        Երեւան Մեծարգոյ Պրն. Նախագահ,   Ինչպէս գիտէք՝…
Read More