…Before It Is Too Late

By Vahram Aghajanyan,Editor-in-chief Third Force Plus, Stepanakert, 19 January 2023

Russian Foreign Minister Sergey Lavrov said, “the transportation of military cargo to Nagorno-Karabakh is unacceptable.”

In fact, Russia does not protect the Armenians of Artsakh (Karabakh) and at the same time prohibits them from receiving military supplies, that is, it deliberately deprives the people of Artsakh of the possibility of self-defense. That is, the genocide of the Armenians of Artsakh is getting afoot, just as it happened in 1915 in Western Armenia.

Therefore, arm yourselves, brothers, arm yourselves as quickly as possible. Remember: Armenians survived only in those areas where they armed themselves and resisted. In all those places where they believed in Russian-Zionist-Turkish propaganda and slogans, the Armenians lost everything and were subjected to genocide. Therefore, to arms! To arms before it’s too late…

TO ARMS, ARMENIANS! TO ARMS BEFORE IT’S TOO LATE…

Keghart. The Armenian Genocide took place in 1894-1923 not only in the western part of Armenia, but also in all of the Ottoman State, Persian Armenia, and other territories that the foot of the Turkish askyar (soldier) reached during the WWI and later till 1923, including eastern part of Armenia, Nakhijevan, Javakhk, Artsakh, Outik, Gardmank, Baku and the whole territory of the newborn and transplanted state of Azerbaijan.

*****

Զինվե՛ք, հայեր. զինվե՛ք, քանի ուշ չէ

Վահրամ Աղաջանյան, Գլխավոր խմբագիր, «Երրորդ ուժ պլյուս», Ստեփանակերտ, 19 հունվար 2023

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «անթույլատրելի է ռազմական բեռների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ»:

Փաստորեն Ռուսաստանը չի պաշտպանում Արցախի հայությանը ու միաժամանակ արգելում է նրան ռազմական բեռներ ստանալ, այսինքն գիտակցաբար զրկում է Արցախաբնակ հայերին ինքնապաշտպանվելու հնարավորությունից: Այսինքն պատրաստվում է Արցախի հայության ցեղասպանություն, ինչպես դա արվեց 1915 թ. Արևմտյան Հայաստանում:

Զինվե՛ք, իմ հայ եղբայրներ եւ քույրեր, զինվե՛ք ամենուրեք ու որքան հնարավոր է արագ: Հիշեք. հայությունը փրկվել է միայն այն շրջաններում, որտեղ զինվել է ու դիմադրել: Բոլոր այն վայրերում, որտեղ նա հավատացել է ռուս-սիոնիտ-թուրքական լոլոներին, հայությունը կորցրել է ամեն ինչ ու ցեղասպանվել է: Ուստի զինվե՛ք: Զինվե՛ք, քանի դեռ ուշ չէ…

«Գեղարդ»ի խմբագրութեան ծանօթագրութիւնը. Հայոց ցեղասպանութիւնը տեղի ունեցած է 1894-1923 երեսնամեակին եւ ընդգրկած է ոչ միայն Հայաստանի արեւմտեան հատուածը, այլեւ Օսմանեան Պետութեան տարածքը, Պարսկահայքը եւ այլ շրջաններ, ուր թուրք ասքեարին ոտքը հասած է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներուն եւ անկէ ետք մինչեւ 1923, ներառեալ Հայաստանի ամբողջ արեւելեան հատուածը, նախիջեւանը, Ջաւախքը, Արցախը, Ուտիքը, Գարդմանքը, Պաքուն եւ Ատրպէյճան անունով ծնունդ առած տարատնկուած պետութեան ամբողջ տարածքը:

ԿՈՉ ՍԹԱՓՈՒԹԵԱՆ

Գէորգ Եազըճեան, պատմաբան, Երեւան, 20 յունուար 2023, իրիկուն

Մեռանք 2020-ի աշնանային հայ-թրքական պատերազմի հրադադարէն ետք, երկու տարիէ աւելի հայութիւնը համազգային ինքնապաշտպանութեան կոչելով:

Ուղղակի կը խենթանամ, երբ կը տեսնեմ սփիւռքահայ առոյգ տղաք եւ աղջիկներ ցուցապաստառներով կը կանգնին եւրօ-ամերիկեան պետական կառոյցներու շէնքերու առջեւ` գրութիւններով եւ բղաւոցներով արդարութիւն մուրալով կեղծաւորութեան ու երեսպաշտութեան համաշխարհային վարպետներէն: Աւելի ծիծաղելի է անոնց կանգնիլը Թուրքիոյ եւ Ատրպէյճանի դեսպանատուներուն դիմաց: Վստահաբար, շէնքերուն ներսէն կը դիտեն եւ փորերնին բռնելով քահ-քահ կը խնդան մերիններուն ՊԱՐԶԱՄՏՈՒԹԵԱՆ վրայ (աւելի ծանր բառ չեմ գործածեր՝ յարգելով հանրային բարոյականութեան կանոնները):

Մեր ցաւերուն նկատմամբ աշխարհի լռութեան փաստէն կամ «զօրակցական»՝ մեծ մասամբ կեղծաւոր յայտարարութիւններէն ետք թղթէշերեփութիւն շարունակողները ինծի կը յիշեցնեն … ԳԻՏԱԿՑՈՒԹԵՆԷ ԶՈՒՐԿ ԱՆԱՍՈՒՆՆԵՐը:

Այսօր Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակի ծննդեան տարեդարձն է: Աշխարհ մեզ սկսաւ քիչ մը յարգել եւ մարդու տեղ դնել երբ սկսանք արիւն թափել, երբեմն՝ առատօրէն, մերը, թշնամիինը, երբեմն նաեւ օտարներունը իրար խառնելով: Ցաւօք, աշխարհը կը ճանչնայ միայն ուժի իրաւունքը՝ մեզի նման ազգերու միամիտները կերակրելով իրաւունքի ուժի պլըֆ-ներով… Յոյժ ցաւօք, այդ կազմակերպութեան յայտնի երբեմնի անդամներուն մէկ մասը այսօր միացած է թղթէշերեփայիններու ողբերգակատակերգական քառնաւալին…

Պէտք է քարոզենք ամէնուրեք, դպրոց, եկեղեցի, ակումբ, փողոց, աշխատավայր…, պատեհ թէ անպատեհ առիթներով, ա՛ն-դա՛-դա՛ր, որ զէնք բռնելու կարող սփիւռքահայ մարդիկ, արու թէ էգ, օր առաջ զինուորական, բժշկական նախնական եւ բարոյական-գաղափարական-հոգեբանական պատրաստութիւն ստանան՝ ՄՇՏԱՊԷՍ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՈՂ պատերազմի յաջորդ փուլերուն պաշտպանելու համար Հայրենիքը: Այդ պատրաստութիւնը լաւագոյնս կրնան ստանալ ՀՀ-ի մէջ, ուր «Ազգային Լեգէոն»ին պէս 10-12 կազմակերպութիւններ պատանիներն ու երիտասարդները կը մարզեն գրեթէ ամէն օր: Մենք պէտք է ունենանք առնուազն 100 ՀԱԶԱՐՆՈՑ մնայուն, հզօր ԲԱՆԱԿ եւ ԿԷՍ ՄԻԼԻՈՆԷ ՈՉ ՊԱԿԱՍ, պատերազմին ամէն վայրկեան պատրաստ ԱՇԽԱՐՀԱԶՕՐ:

Ժամանակն է Ա՛ԶԳՈՎԻՆ խենթանալու: Մեր ժողովուրդը տակաւին չ’ուզեր հասկնալ, որ մենք ամբողջովին, ա՛զգովին վերանալու ԼՐՋԱԳՈՅՆ վտանգին դիմաց ենք: Այս փաստին դէմ յանդիման, վերայայտնուած ու բազմացած են պարտուողականութիւն քարոզող գաղափարական խափանարարներ, որոնք կը տարածեն, թէ հայութեան նպատակը պէտք է ըլլայ ոչ թէ պետութեան կամ Հայրենիքէն մնացած այս կտորտանքին պահպանումը, այլ ազգին պահպանումը, թէկուզ սփիւռքի մէջ: Այսպիսիներու բերանները պէտք է անմիջապէս ծեփել տեղւոյն վրայ՝ ո՛վ ալ ըլլայ քարոզչութիւն ընող այդ ներքին թուրքը: Չսթափելու պարագային՝ հայ հանրութենէն չէզոքացնել այդ տականքը:

Քիչ առաջ իմացայ, որ յեղափոխական-ֆետայական-ինքնապաշտպանական կռիւներու հարուստ անցեալ ունեցող աւանդական երեք կուսակցութիւնները որոշեր են Չորեքշաբթի, ամսուն 25-ին, ժամը 12-14-ին փակել Լիբանանի մէջ հայապատկան բոլոր կառոյցները եւ հաւաքուիլ … Պուրճ Համմուտի քաղաքապետարանին մօտերը, պոռալ, պոռչտալ, բռունցք ցոյց տալ թշնամիին եւ այդպիսով վերջինիս ստիպել … վերացնել Արցախի պաշարումը:

Եթէ այս երեք զառամեալները այսօր բան մը ունին ընելիք՝ այդ պէտք է ըլլայ հազարաւոր երիտասարդներ մօտակայ շաբաթներուն ՀՀ փոխադրելն ու զանոնք մարզելը Հայրենիքէն մնացած կտորտանքի պաշտպանութեան համար: ՀՅԴ-ն անցեալ տարի մէկ միլիոն տոլար մսխեց միայն ՀՀ-էն շուրջ 2000 լիբանանահայ չափահասներ Լիբանան տանիլ-բերելու վրայ՝ իր թեկնածուները Լիբանանի խորհրդարան մտցնելու համար : Ուրիշ երկիրներէ ալ հարիւրաւորներ բերաւ՝ երեւի նոյնքան գումար ալ անոնց համար ծախսելով: Երեսփոխանական աթոռներու համար միլիոններով տոլար կայ, բայց վերացման անդունդին մէջ գլորուող Հայրենիքի վերջին կտորներու փրկութեան համար գումար չկա՞յ… Իր կարգին, ՌԱԿ-ի թեւարկութեան տակ գործող Թէքէեան Մշակութային Միութիւնը անցեալ տասնամեակի կէսին գոցեց Փասատենայի Արշակ Տիգրանեան վարժարանը ու շէնքը ծախեց ընդամէնը … 14 միլիոն տոլարով: Այդ գումարէն ՀՀ բանակին բաժին հասաւ միայն … 50 հազար տոլար, ան ալ՝ 2016-ի քառօրեայ պատերազմի տաք հետքերով… Ժամանակն է, որ ԹՄՄ-ի ղեկավարիկները այդ միլիոնները անյապաղ յատկացնեն Հայրենիքի պաշտպանութեան սուրբ նպատակին, այլապէս… (յարգելով հանրային բարոյականութեան կանոնները` միտքս չեմ ամբողջացներ, հասկցողը կը հասկնայ):

ԱԶԳ-ԲԱՆԱԿՆ Է ՓՐԿՈՒԹՅԱՆ ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Արմեն Այվազյան, պատմաբան, քաղաքագետ, Երևան, 20 հունվար 2023

2020 թ. սեպտեմբերի 27-ից սկսած ու մինչև այսօր Հայաստանի (ներառյալ Արցախի) դեմ արդյունավետորեն իրականացվում է դասական ցեղասպանություն. գրավվել են ու հայաթափվել բազմաթիվ հայկական շրջաններ, քաղաքներ ու գյուղեր, այդ թվում՝ Հադրութը, Շուշին, Քարինտակը, Տողը, Ավետարանոցը, Վերին և Ներքին Շորժաները… Ամբողջ Արցախը պաշարված է ու գտնվում է սպիտակ կամ կարմիր ջարդի եզրին… Նույն վտանգը կախված է Սյունիքի և ՀՀ սահմանամերձ մյուս շրջանների գլխին: Այդ ամենի մասին թշնամին բազմիցս ինքն է բացեիբաց հայտարարել:

Ահա այս իրավիճակում իշխող կուսակցության պատգամավորները խոսում են ընդամենը… «խաղաղության գործընթացի դանդաղեցման» մասին (https://news.am/arm/news/740339.html): Սրանց բառապաշարից ու մտքից իսպառ դուրս են ընկել (երբևէ չեն էլ եղել) «զորահավաք», «զորավարժություններ», «աշխարհազոր», «ինքնապաշտպանություն», «ազգային-ազատագրական պայքար», «ամրաշինություններ», «ամրաշրջաններ», «դիմադրություն», «հայրենի հող» և շատ ուրիշ այդքան տեղին ու անհրաժեշտ բառեր ու բառակապակցություններ, որոնք ամեն օր պետք է լսեինք իշխանության ներկայացուցիչների շուրթերից: Եթե, իհարկե, այդ իշխանությունը ՀԱՅԿԱԿԱՆ լիներ: Բայց իշխանությունն օտարի դրածոն է, ուստի և բնական է, որ այժմ ստիպված ենք լսել միայն այս ու այն օտարին ուղղված օգնության ապարդյուն կոչեր, դիմումներ ու աղերսանքներ, որոնք մեզանում ծնում են միայն անօգնականության զգացումներ, իսկ դրսում՝ խղճահարություն և զզվանք:

ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ ԹՈՒՐՔԻՆ, ԵԹԵ ՄԵ՛ՆՔ ՉԿԱՆԳՆԵՑՆԵՆՔ: Այս տարրական ճշմարտությունը ոչ մի կերպ չի ուզում հասկանալ ՀՀ բթացած, ապազգայնացած ու ապազգայնացված բյուրոկրատիան: Եթե որոշ չինովնիկներ (աստիճանաւոր պաշտօնեաներ – խմբ.) էլ հասկանում են, ապա թքած ունեն, որովհետև իրենց առաջնային անձնական պարտավորություններն այլ հարթություններում են:

Այնինչ ՀԱՅԿԱԿԱՆ իշխանությունն արդեն վաղուց գործարկած կլիներ մեր աշխարհառազմավարական պայմանների համար համապետական և համաժողովրդական ինքնապաշտպանության միակ ճիշտ և ընդունելի մեխանիզմը՝ Ազգ-բանակ մոդելը:

Երկրի անվերադարձ գահավիժումը կասեցնելու համար ժամանակ շատ քիչ է մնացել: Հասցնել է պետք:

(արտատպուած է Արմէն Այվազեանի Դիմատետրի էջէն.

Վերնագիրը պայմանական է՝ տեղադրուած մեր կողմէ («Գեղարդ»-ի խմբագրութիւն):

4 comments
  1. Russia is the one blockading Artsakh.
    Russia is pressuring Armenia to, in effect, rename itself Russia.
    How obvious is this?

  2. I do not comprehend such anger and hatred. The Armenians are wonderful hard working people. They just want to live, learn, exist, to take care of their elders, have children and be able to raise them to be great, learn, and be educated. Our people are killed for years for what and why? This is a never ending Genocide of my innocent people, that is real. WAR that never ends. Why can’t they just open the roads? All the small children need water, supplies, to live. Burning and setting churches on fire? What the hell is all this ignorance about. Stop and you can all together have a meaningful life instead of anger and losing our children and people dying in the street with hunger. We do not need more cemeteries, we need more LOVE in hearts. Please, please stop this now! Lora Tourigian Maul

  3. I tried to share the above article and got the following message from Facebook
    Your message couldn’t be sent because it includes content that other people on Facebook have reported as abusive.

  4. Isn’t it too late to call Russia for what it is? We have to wait for them to start the starvation and banning self defense for us to realize who our enemies are? And in relation to the second article, Armenia cannot exist in isolation in the world. Russia was an enemy not an ally and for a quarter of a century the Armenian diplomats instead of creating relationships with other countries only relied on the false promises of Russia. We cannot have weapons and defend ourselves without working on partnerships, agreements and in acquiring new allies. Armenia does not have the science and technology to withstand modern day warfare. Hence the criticism of Armenians in my opinion is not helpful. Yes we have to self defend, but we also have to do everything that was not done for 25+ years including putting the Armenian cause on the world stage!

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like
Read More

Դաշնակցական կոչ

Ստորեւ հրապարակուող կոչը վերջին օրերս յանձնուեցաւ Գեղարդ-ի խմբագրութեան ուշադրութեան:  Հեղինակները առայժմ չեն ուզեր տալ իրենց անունները, սակայն մենք…
Read More