Արդեն 25 տարի է ՝ Վրաստանն ու Ադրբեջանը ոչ մի կերպ չեն կարողանում համաձայնեցնել երկու երկրների միջև սահմանը…
Պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման աշխատանքներն ընթանում են… 1996 թվականից (!): Վրաստանի հետ սահմանակից են Ադրբեջանի Ղազախի, Ակստաֆայի, Թոուզի, Սամուխսկի, Կախիի, Զաքաթալայի և Բելոկանի շրջանները։ 2011-ից համաձայնեցվել է սահմանի ընդամենը 300 կմ-ը։
Վրաց-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներ մինչ օրս մնում են վիճելի։ Այսպես, “Դավիթ Գարեջի” վանական համալիրի տեղամասով համաձայնություն չկա։ Վրացական կողմը պնդում է, որ պատմական հուշարձանը գտնվում է Վրաստանի տարածքում, իսկ Ադրբեջանը վիճարկում է այդ տարածքը։ Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ սահմանը փաստացի բաժանում է վանքը երկու մասի։ Նաեւ սահմանի այն հատվածում խնդիր կա, որտեղ դեռեւս 70-ական թվականներին Ալազանի գետը փոխել է հունը։ Այսինքն՝ ընդամենը մեկ վանքի և սահմանի մի փոքր հատվածի պատճառով Վրաստանը հրաժարվում է որոշել Ադրբեջանի հետ սահմանը։ Իսկ Հայաստանից պահանջում են սահմանազատել Ադրբեջանի հետ սահմանը ՝ հրաժարվելով 7 հինավուրց շրջաններից ՝ գումարած Արցախը, այսինքն՝ հրաժարվելով այն տարածքներից, որոնք Հայաստանին են պատկանում երկար հազարամյակների ընթացքում, երբ Ադրբեջանն ընդհանրապես աշխարհի քարտեզի վրա չկար։
“Դավիթ Գարեջի” վանական համալիր
Մի խոսքով, արդեն 25 տարի է, ինչ վրաց-ադրբեջանական սահմանը որոշված չէ։ Իսկ չէ՞ որ Վրաստանն ու Ադրբեջանը միմյանց հետ չեն կռվում, ինչպես Հայաստանն ու Ադրբեջանը։ Սակայն նրանց աշխարհում ոչ ոք չի շտապեցնում, ամենօրյա ռեժիմով գույներ չի խտացնում, ինչպես հայ-ադրբեջանական սահմանի շուրջ։ Տարօրինակ է, չէ՞: Թվում է, թե շատ ավելի հեշտ է հասնել սահմանի սահմանազատման միմյանց հետ չպայքարող երկու երկրների, քան Հայաստանի և Ադրբեջանի միջև, որոնք կռվում են միմյանց դեմ արդեն 33 տարի։ Ինչո՞ւ են աշխարհի «հայտնի ուժերը», մասնավորապես՝ Ռուսաստանի ղեկավարությունը, այսպես շտապեցնում Փաշինյանին հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցով, ընդ որում՝ կիրառելով Հայաստանի դեմ ճնշման ամենակոպիտ, ամենաստոր մեթոդները։
Այս գաղտնիքը շատ հեշտ է բացվում։ Ավելի քան 100-ամյա ղարաբաղյան հակամարտության ընթացքում Ադրբեջանը չունի ոչ մի օրինական փաստաթուղթ, որը հաստատում է իր հակաօրինական նկրտումները հինավուրց Արցախի նկատմամբ։ Միակ «փաստաթուղթը» Ռուսաստանի կոմկուսի Կովկասյան բյուրոյի՝ կուսակցական մարմնի որոշումն է, մարմին, որն իրավունք չուներ լուծել տարածքային հարցերը նույնիսկ սեփական երկրում։ Այժմ, եթե Փաշինյանը հանկարծ ստորագրի հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման մասին փաստաթուղթը և դրանով իսկ փաստացի ճանաչի Արցախի նկատմամբ Ադրբեջանի իրավունքը, նման փաստաթուղթ լույս աշխարհ կտեսնի, պատմության մեջ առաջին անգամ (!)։ Փաշինյանը ոչ միայն օրինականություն կհաղորդի Արցախի և հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի յարձակման, այլև կզրկի հայերի ապագա սերունդներին մեր պատմական տարածքին վերատիրելու իրավունքից։ Դա կլինի Հայաստանի ազգային շահերի մեծագույն դավաճանությունը: Դավաճանություն, որը երբեք չի եղել հայ ժողովրդի պատմության մեջ։
Փաշինյա՛ն, իմ բարի խորհուրդը քեզ. մի՛ ստորագրիր նման փաստաթուղթ։ Ոչ միայն բարոյահոգեբանական ու հայրենասիրական նկատառումներից ելնելով։ Պարզապես հետո քեզ կվերացնեն նրանք, ովքեր հիմա ստիպում են ստորագրել այդ հակահայ փաստաթուղթը։ Գիտես ինչո՞ւ: Ամեն ինչ պարզ է. որպեսզի հետո հանկարծ չպատմես, թե ինչպես է դա տեղի ունեցել եւ ով է քեզ ստիպել դա անել: Կգտնեն նրանց հատուկ ծառայությունների ու ևս մեկ «շատ գաղտնի կազմակերպություն» ընդերքում հավաքագրված որևէ Թեհլերեան Սողոմոնյանին՝ «բոցաշունչ վրիժառուին», ով վրեժխնդիր կլինի Ղարաբաղում 5 հազար տղաների մահվան համար և կկրակի քեզ ու քո ընտանիքի վրա ինչ-որ անդրծովյան հանգստավայրի ափերին։ Ուստի, մեկ անգամ ևս, իմ բարի խորհուրդն է. խնայի՛ր ինքդ քեզ ու քո տնեցիներին, մեղք մի՛ գործիր ու ստորություն մի՛ արա քո ժողովրդի դեմ…