Հայկ. Ժողովրդային Շարժումի Հայաստանի ներկայացուցչության հայտարարությունը չափորոշիչների մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով փորձագետների երկու խմբեր հեղինակել են հայոց լեզվի, հայ գրականության ու հայոց պատմության կրթական նոր չափորոշիչներ: Վերջիններս մեծ վրդովմունք և զայրույթ են առաջացրել ՀՀ-ում և սփյուռքում:

Հայկական Ժողովրդային Շարժումի Հայաստանի ներկայացուցչության անդամները վերջին շաբաթ ներին մոտիկից հետևեցին այս հարցի շուրջ  ամենատարբեր ելույթնե րի, դիտեցին տեսանյութեր, ծանոթացան թեր ու դեմ կարծիքների մեծ մասին:

Այս բոլորի հիման վրա, Հայկական Ժողովրդային Շարժումի Հայաստանի ներկայացուցչությունը հայտարարում է.

1. Առաջարկվող կրթական չափորոշիչները անընդունելի են, քանի որ չեն նպատակադրում ՀՀ-ում հայ երեխայի ազգային դաստիարակությունը, հայրենատեր նոր սերնդի կազմավորումը:
2. Փորձագիտական խմբերի անդամները վստահություն չեն ներշնչում:

Առաջարկում ենք.

1. Կազմավորել փորձագիտական նոր խմբեր, որոնք կրթական չափորոշիչներ ու ծրագրեր մշակելիս կառաջնորդվեն հայության ազգային դպրության ավանդույթներով՝ դրանք պատվաստելով տարբեր երկրների հանրակրթական չափորոշիչների ու մեթոդների դրական և հայկական ազգային կրթությանը հարիր տարրերով:
2. Փորձագիտական խմբերում ընդգրկել հայագիտական առարկաների սփյուռքահայ ճանաչված մանկավարժների՝ թեկուզ խորհրդատուի կարգավիճակով:

Հայկական Ժողովրդային Շարժում – Հայաստան
Երևան, 17 օգոստոսի 2020թ.

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like