9/8/2020
Փաստ-Ինֆո 06/08/2020
Հայկազուն Ալվրցյան
«Նիկոլը Տեր- Պետրոսյանի փորձառությունը չունի և, ի տարբերություն նրա, ունի շատ համառ և լկտի վարքագիծ»
«Պատահական չէ, որ այս իշխանափոխությունից հետո առաջին ծանր հարվածը հասցվեց Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն, որ միակ ազգային եկեղեցին է՝ քրիստոնեության ողջ ուղղությունների մեջ։ Շատերը ուշադիր չեղան, թե ի՞նչ էր ասում Նիկոլն իշխանափոխության առաջին օրերին՝ մենք այս հեղափոխությունն արել ենք մեր փողերով, սկսելով թվարկել, թե Սփյուռքից քանի հայ հայրենակից, որքան գումար է ուղարկել այդ նպատակով։ Խոտն իրենց բերանում է, ուրիշներին են էշի տեղ դնում,- «Փաստինֆո»– ի հետ զրույցում ասում է հայագետ Հայկազուն Ալվրցյանը՝ անդրադառնալով վերջին տարիներին երկրում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտին և դրա հետևում կանգնած ուժերի թեմային։
«Ուզո՞ւմ եք հասկանալ, թե ի՞նչ է կատարվում վերջին երկու տարիներին մեր երկրում՝ մեզ մատուցվում է «շինողների»՝ մասոնների հացը։ Հենց այդ նպատակին ծառայելու համար մասոններն իրենց գաղափարական և քարոզչական հզոր կենտրոններից մեկով՝ Հոլիվուդի միջոցով սկսել են քրիստոնեությունը վարկաբեկելու պրոցեսը, ծաղրելով և ստորացնելով մի գործընթաց՝ պարականոն ավետարաններ ստեղծելու, Հիսուսի կերպարն աղավաղելու, պիղծ երկրային կյանքի հետ ասոցացնելու զազրելի միջոցներով։ Վիրավորում են մարդկանց կրոնական, մասնավորապես՝ քրիստոնեական զգացումները։ Հոլիվուդն ամենասոսկալի քարոզչական որջն է, որ, նախ իր ստեղծած ֆիլմերի միջոցով ուղարկում է ազդակները, հետո այդ ազդակների հետևից են գալի դրանց «շինարարները»՝ օժտված համաշխարհային օլիգարխիայի կողմից ստացված դրամական միջոցներով։ Այնպես որ, ձեր ծրագրերը՝ Նոր Հայաստանի իշխանություններ բացահայտված են։ Ջիվանին մի ձևակերպում ուներ՝ «Կրոնիս, պատվիս ազգիս մի դիպչիր…» Հիմա դուք եկել՝ հենց դա եք անում։ Ժողովուրդը դա ձեզ չի ների, չի ների նաև օրեցօր դառնացող, ծանրացող և աղքատացող կենսակերպը, ժողովուրդը չի ների, որ դուք այդպես ստորաբար խաբեցիք իրեն»,- ասաց հայագետը։
Անդրադառնալով վերջին շաբաթների ընթացքում գիտական – ակադեմիական հանրույթի կողմից բուռն քննարկումների տեղիք տված առարկայական չափորոշիչների թեմային (որի վերաբերյալ Հայկազուն Ալվրցյանի՝ «Փաստինֆո»-ին տված ընդարձակ անդրադարձը կներկայացվի հաջորդիվ), հայագետն ընդգծում է. «Սա, ամենայն հավանականությամբ նրանց վերջին հուսահատ պայքարն է հայ ժողովրդի դեմ։ Այս անգամ, ցավոք, մեր արտաքին թշնամիները մեր դեմ հանեցին ոչ թե թուրքերին, այլ թուրքերի կողմից լավ պատրաստված հայերին՝ նոր բաբելոնյան բանակին, մտածելով, որ իրենցից են և ավելի հեշտությամբ կանեն այդ գործը, չհասկանալով, սակայն, որ մեր ժողովուրդը դավաճանների նկատմամբ ավելի անհանդուրժող է, քան թշնամիների»։
Քննարկելով նախօրեին առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի հեղինակած կրթական չափորոշիչների վերաբերյալ հակասական հրապարակման հարցը, հայագետ Հայկազուն Ալվրցյանը ցավով ընդգծում է. «Լևոն Տեր Պետրոսյանի սաները վատ վիճակում էին հայտնվել, որովհետև նրանց դեմ դուրս եկան ակադեմիական ինստիտուտներն ու հայ փայլուն գիտնականները։ Չափորոշիչներ մշակող խմբերն՝ իրենց դատարկամիտ նախարարի գլխավորությամբ անգրագետ մարդիկ են, նրանք գիտության հետ ոչ մի աղերս չունեցող մարդիկ են և ոչ միայն պատմության ու գրականության, այլ նաև հայագիտության հետ առհասարակ։ Տեր Պետրոսյանը տեսավ, որ բոլոր ասպարեզներում հայագիտական հզոր միտքն իր դեմ է բարձրացել, բանակները հստակ ձևավորվում են։ Նա հասկացավ, որ սերուցքն իր դեմ է, հասարակական կարծիքի ճնշման ներքո իրենք պարտվում և խուճապի են մատնվում։
Ճիշտ է՝ իմաստնությունը Տեր Պետրոսյանի մոտ բացակայում է, բայց նա շատ փորձառու և ճկուն մարդ է և հասկացավ, որ իր կողմից գլխավորած բաբելոնյան թիմն այս ճակատամարտում պարտվում է և այս ելույթով երկու ազդակ ուղարկեց իր սաներին։ Նա հուշեց, որ շատ հարցերում իրենք կարող են զիջել, օրինակ՝ գրականության առարկայական ցանկ հետ վերադարձնելով Նարեկացուն Քուչակին և մի երկու այդպիսի անուն նույնպես, բայց կա երկու գիծ, որ նրանք մինչև վերջ պարտավոր են տանել՝ Հայոց պատմությունն ունի 2500 տարվա կենսագրություն, դրանից առաջ հայեր գոյություն չեն ունեցել, նրանք երկնքից ընկան այստեղ և երկրորդ կարևորագույն ազդակը՝ ազգային գաղափարները՝ ազատագրական պայքար, կամավորականություն, ազգային գործիչներ, Դրո, Համազասպ, Անդրանիկ, Արամ Մանուկյան և այլն նման բաներ չկան, այդ ամենը պետք է ջնջել։ Ի վերջ ինքն էր՝ Լևոնը, որ հայտարարեց, թե ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է։ Եվ ահա, եկել է իր բաբելոնյան բանակը և այս պիղծ գաղափարներն ասպարեզ բերելով ու դպրոցները քանդելով փորձով հասնել դրան։ Նրանք ասում են, որ հայրենիք չկա, մենք 2500 տարի առաջ պատահաբար եկել այստեղ ապրում ենք, իսկ վաղը կարող ենք գնալ մեկ այլ տեղում ապրել։ Սրանց տեսակետը սա է՝ հայ, հայ եկեղեցի, հայկական դպրոց, հայոց պատմություն, այս հասկացությունները սրանց համար ոչ միայն խորթ են, այլև սրանք ներդրված են՝ հենց այս կատեգորիաների դեմ պայքարելու համար»։
«Փաստինֆո»-ի հարցին՝ այնուամենայիվ՝ ինչպե՞ս կարելի է համակցել այս երկու իրար հակասող իրողությունները՝ երբ այս ամենի մասին բարձրաձայնում է ոչ այլ մեկը, այլ մի մարդ, ով երբևէ ղեկավարել է Հայաստանի Հանրապետությանը, հայագետ Հայկազուն Ալվրցյանը պատասխանում է. «Մի մոռացեք, որ նրան իշխանության բերեցին կասկածելի ուժերը և դարձյալ պոպուլիզմի և ամբոխավարության ալիքի վրա։ Այդպիսի բան քիչ է պատահում, երբ 80 – 85 տոկոս ձայներով որևէ մեկը գալիս է իշխանության։ Այդպես Թուրքմենբաշին է եկել իշխանության, այդպես նաև իր հոգեզավակ Նիկոլ Փաշինյանը եկավ։ Սրանք տարբեր անուններով նույն մարդիկ են։ Նիկոլը Տեր Պետրոսյանի փորձառությունը չունի, ի տարբերություն նրա՝ Նիկոլն ունի շատ համառ և լկտի մի վարքագիծ։ Տեր Պետրոսյանը հասկացավ, որ ինչ -որ պահից սկսած, այլևս չի կարող ժողովրդի կամքին դեմ գնալ, իսկ Նիկոլը դա չի ուզում հասկանալ։ Նա ժողովրդին սովի է մատնում, ծեծել է տալիս փողոցներում, վիրավորում ու ստորացնում է ժողովրդին և հետո, ամեն ելույթից հետո ասում է՝ ես ձեզ սիրում եմ… Տեսա՞ք ինչ կատարվեց Ամուլսարում, ուր ժողովուրդը երկու օր է եռում է։ Նիկոլն առանց նրանց տեղյակ պահելու և առանց ամաչելու որոշում է կայացրել գործարկել հանքն ու ուղարկել այնտեղ ներքին գործերի զորքերը…Որովհետև համաշխարհային կապիտալի տերերը Նիկոլին հակառակը թույլ չեն տա։ Ասեմ ավելին՝ նրանք Նիկոլին իշխանության են բերել իրենց կամքը կատարելու համար։ Նիկոլի գավառական մտածողության հետևանքը սա է, նրան թվում է, թե իշխանության գալով բոլորին կարող է խաբել, ԱՄՆ-ի նախագահին անգամ չի հաջողվում համաշխարհային կապիտալի տերերին խաբել, դու ո՞վ ես ու ի՞նչ ես անում…
Մանրամասները՝ տեսանյութում։
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
**********************
Առավոտ, Օգոստոս 05,2020
https://www.aravot.am/2020/08/05/1127747/
Բանավեճից տպավորություն է ստեղծվում, որ խորհրդային տարիների գռեհիկ-մատերիալիստական պատմագիտությանը Հայաստանի անկախությունից ի վեր փոխարինելու է գալիս ավելի գավառական, չափազանց վտանգավոր, հայդատական պատմագիտությունը։ Նիկողայոս Ադոնցի, Հակոբ Մանանդյանի, Սուրեն Երեմյանի եւ Գագիկ Սարգսյանի նման հսկաներ ունեցող հայ պատմագիտությունը իրավունք չունի իջնելու այս մակարդակին, որով մենք, ըստ էության, հավասարվում ենք թուրքական եւ ադրբեջանական պատմագիտություններին։ Եթե թուրքերն ու ադրբեջանցիները պատմությունը կեղծում են, դա չի նշանակում, որ մենք էլ պետք է կեղծիքների դիմենք։ Ավելի նվաստացուցիչ դեգրադացիա (ներողություն օտար բառ օգտագործելու համար) հնարավոր չէ պատկերացնել։ Չեմ ուզում ավելի խիստ բառեր օգտագործել, բայց սա ոչ այլ ինչ է, քան ազգային խայտառակություն, ամենեւին ոչ վայել հիրավի փառահեղ պատմություն ունեցող հայ ժողովրդի՝ հազվագյուտ ազգերից մեկի համար, որ պետություն է ունեցել ավելի քան 2500 տարի առաջ եւ այսօր էլ պետություն ունի։
Օգոստոս 05,2020
Չափորոշիչների շուրջ քննադատությունները մանիպուլյացիա են, որոշները քաղաքական օրակարգ են սպասարկում
Lilit Mkrtchyan (video interview)
https://WWW.facebook.com/1in.am/videos/709785716236954/
***************
4 August 2020
AGBU
https://www.lragir.am/2020/08/04/568972/
Հայկական բարեգործական ընդհանուր միության առաջարկությունները հայաստանի հանրակրթության չափորոշիչների մասին
(Ներկայացված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին)
Հայկական բարեգործական ընդհանուր միությունն իր ազգային առաքելությունից բխող հանձնառությամբ ուշադրությամբ հետևում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից նախաձեռնված Հայաստանի հանրակրթության համակարգում որակական փոփոխություններ իրականացնելու գործընթացին։ Մեր ազգային ինքնության, հոգևոր և մշակութային արժեքների ու պատմական ժառանգության վերաբերյալ այս ծրագրային փոփոխություններն իրենց լրջագույն հետևանքները կարող են ունենալ ինչպես հայրենի, նույնպես սփյուռքի հայության համար։
Համոզված ենք, որ այդ աշխատանքներն ուղղված են հաջորդ սերունդներին ինքնության գիտակցությամբ, ազգային, մարդկային, հասարակական, հոգևոր և մշակութային արժեքների ու ավանդույթների ընկալումով դաստիարակելու նպատակին։ Միաժամանակ նրանց մոտ պետք է մշակվեն անհրաժեշտ հմտություններ և կարողություններ, որպեսզի նրանք հաջողությամբ հասնեն իրենց անհատական նպատակներին` իրենց ներդրումը բերելով ազգի ու հայրենիքի սոցիալական, տնտեսական, քաղաքական զարգացմանն ու բարգավաճմանը: Հայրենիքի բոլոր բնագավառների զարգացման ու բարգավաճմանն ուղղված ազգային կրթության արդյունավետության համար այս փոխլրացնող երկու նպատակների անքակտելի համատեղումը հիմք նկատելով ենք մենք ուսումնասիրել առաջադրված չափորոշիչներն ու ուսումնական տարբեր փուլերի շրջանավարտներից ակնկալվող ուսումնառության վերջնարդյունքները:
Համոզված ենք նաև, որ ծրագրային փուլում գտնվող այս աշխատանքը կարիքն ունի երկարաշունչ ուսումնասիրության ու մասնագիտական խմբերի համադրված ներդրման, որոնք բնականաբար պետք է ներառեն մեր ազգային հարուստ ժառանգությունը կազմող պատմական, հոգևոր ու մշակութային դարավոր հարստությունն ու մանկավարժական փորձառությունը, որոնք դարեր շարունակ հանդիսացել են մեր ազգային կրթության հիմնատարրերը:
Հետևաբար ցանկանում ենք ներկայացնել մեր առաջարկությունն ու մտքերը առաջադրված չափորոշիչներին առնչվող ուսումնական ծրագրերի մշակման մասին` ընդգծելով հատկապես մեզ համար առաջնահերթ ազգային ինքնության գիտակցության, հայրենասիրության և հոգևոր ու բարոյական արժեքների մշակման համար անհրաժեշտ նախադրյալները:
Մասնավորաբար նկատի ունենք հայրենի պետության դերի առնչությամբ ընդհանուր առմամբ հայ ժողովրդի և, ի մասնավորի, սփյուռքահայ համայնքների ընկալումն ու անկախ հայրենիքի իրականությունից բխող կրթական համակարգից ակնկալվող արդյունքների կարևորութունը, որպես սփյուռքահայության ազգապահպանման երաշխիք ու հայրենադարձության գործոն:
Չափորոշիչների և ուսումնառության վերջնարդյունքների վերաբերյալ առաջադրված ծրագրային փոփոխությունների շրջանակում նախատեսվում են առարկաների կրճատում ու վերադասավորումներ, որոնք հանրային քննարկումների առարկա են դարձել, արծարծելով նաև տարբեր մտահոգություններ այդ փոփոխությունների համար հիմք ծառայող տրամաբանության, կրթական մոտեցումների ու համաշխարհայնացման դրսևորումների շուրջ: Այս երևույթն առավել ևս շեշտում է մեր այն համոզումը, որ անհրաժեշտ է առարկաների ընտրության, համապատասխան տարիքային փուլերի ու դասաժամերի բաշխման և ուսուցման միջոցառումների որդեգրման ու վերապատրաստման աշխատանքները կատարվեն մասնագետների լայն ներգրավվածությամբ և համագործակցությամբ` ավելի երկար ժամանակ հատկացնելով ուսումնասիրության ու քննարկումների համար:
Հարցը վերաբերում է հանրակրթական հաստատություններում առանձին դասավանդվող առարկաներին, այդ թվում Հայ եկեղեցու պատմության, հայրենագիտություն և հասարակական գիտությունների մյուս բնագավառներին, որով նոր չափորոշիչների համաձայն հայ ժողովուրդի պատմությունը, մշակույթը, կրոնը, աշխարհագրությունն ու հասարակական կյանքի ոլորտները կրտսեր դասարանների փուլում ներկայացվելու են մեկ առարկայով, իսկ ավագ դասարանների փուլում՝ առանձին առարկաներով:
Հատկապես սփյուռքում մեր տասնամյակների կրթական գործունեության փորձառությամբ խորապես համոզված ենք, որ առաջնահերթություն պետք է ունենան հայրենագիտական նյութերը: Կրթական համակարգը կառուցված պետք է լինի մատաղ սերնդին ազգասիրության, հայրենասիրության, ավանդապահության ու հոգևոր ու բարոյական արժեքների ըմբռնմամբ դաստիարակելու տեսլականով: Դպրոցը հետևողական ջանքերով ու համապատասխան ծրագրով աշակերտների մտքերում և հոգիներում պետք է դրոշմի մեր պետականության, ազգային պատկանելիության, հողի ու հայրենիքի սրբության խորագույն հասկացությունները։ Այդպիսով նրանք քաջածանոթ կլինեն մեր պատմությանը, կունենան քաղաքացիական պարտականության գիտակցություն և հայրենիքի հանդեպ նվիրումի հզոր զգացմունքներ, պատրաստ ու ինքնության գիտակցությամբ, որպես հայության ինքնուրույն մշակույթի և պատմական ժառանգության կրողներ հպարտությամբ իրենց արժանավոր տեղը գրավելու աշխարհում:
Երկրորդը վերաբերում է «Հայ եկեղեցու պատմություն» առարկային: Որոշ առարկաների պարագայում համադրված դասավանդման մեթոդն անշուշտ ունի իր կրթական առավելությունները, առարկաների համակարգված, համապարփակ ու միահյուսված դասավանդման առումով, ինչ որ առավել ճկունություն ու ստեղծարար մոտեցումների հնարավորություն է ընձեռում դպրոցներին ու ուսուցիչներին, ուսանողներին առիթ տալով նաև կողմնորոշվելու իրենց հետաքրքրությունների գծով:
Բայց և այնպես մենք համոզված ենք, որ նկատի պետք է ունենալ Հայ Առաքելական Եկեղեցու առանձնահատկությունը իբրև հայ ժողովրդի ազգային եկեղեցի` մանավանդ հայ ժողովրդի հոգևոր կյանքում մեր ազգային մշակույթի ու ինքնության պահպանման գծով Հայ եկեղեցու ազգային բացառիկ առաքելությունը հստակորեն ամրագրված է ՀՀ Սահմանադրությունում:
Գնահատելով նաև հայ ժողովրդի ինքնագիտակցության մեջ որպես ազգային եկեղեցի ու առանցքային բաղադրիչ նրա առկայությունը, ինչպես նաև ավելի քան 1700 տարիների պատմական դերը հայ ժողովուրդի կյանքում, Հայ եկեղեցու պատմության դասավանդումը, որպես առանձին առարկա, հոգեբանական ու խորհրդանշական հատուկ կշիռ է ստացել: Ընդգծում ենք, որ խոսքը չի վերաբերում կրոնի դասավանդմանը, այլ Հայ եկեղեցու պատմական դերին, որի դասավանդումը հանրային դպրոցներում, համոզված ենք, մեծապես նպաստել է հայ աշակերտների ինքնության գիտակցության մշակմանը:
Ցանկանում ենք մատնանշել, որ մենք հստակորեն զատորոշում ենք Հայ Առաքելական Եկեղեցու դերը իբրև ազգային կառույց և հայ ինքնության բաղադրիչ հանրային կյանքում նրա հոգևոր դերի և հավատքի քարոզչության հասկացությունից: Մենք կողմնակից ենք մեր անկախ պետականության իրականությունում կրոնի ու պետության տարանջատման սկզբունքին: Նախանձախնդիր ենք նաև, որ Հայ Եկեղեցին իր հոգևոր գործունեությունն իրականացնի առավելագույն արդյունավետությամբ, քայլ պահելով ժամանակի ու սերունդների փոփոխվող կարիքների ու ակնկալությունների հետ:
Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին, ներկայիս, բոլոր քրիստոնյա եկեղեցիների ու կրոնական կառույցների նման, կանգնած է ժողովրդի կյանքում իր ներկայության և հոգևոր դերի արդյունավետության հետ կապված մարտահրավերների առջև: Ինչպես բազմամիլիոն հետևորդներ ունեցող համաշխարհային մյուս եկեղեցիները, մեր եկեղեցին նույնպես հետամուտ պետք է լինի այդ ուղղությամբ անհրաժեշտ բարեկարգումների իրականացմանը: Նույն այդ հանգամանքով եկեղեցին պետք է վայելի նաև հատուկ առանձնաշնորհումներ:
Որդեգրված չափորոշիչերը կարող են փորձարկված ու կատարելագործված լինել մի շարք երկրների կրթական կառույցների երկարամյա փորձով ու շարունակական բարեփոխումներով, սակայն իրենց ընդհանրական յուրահատկություններով տարբեր են մեր ժողովրդի պատմական դարավոր փորձառությամբ կազմավորված ազգային արժեքներից ու ժառանգությունից:
Հետևաբար, այդ չափորոշիչներն ու կրթական ծրագրերը մշակման ընթացքում կարիքն ունեն հավելյալ քննության ու խորը վերլուծության, որպեսզի համահունչ լինեն մեր ժողովրդի ազգային ու կրոնական ավանդույթներին ու ընդհանրական կենսափորձով կազմավորված աշխարհայացքներին: Նամանավանդ անհրաժեշտ է, որ դրանք պատշաճեցված լինեն մեր ժողովրդի ու հայրենիքի հատուկ կարիքներին, անցած պատմական ուղուն և սփյուռքում ու հայրենիքում մեր ժողովրդի դիմագրաված մարտահրավերներին:
Մեր ակնկալությունն է, որ անկախ Հայաստանն իր պետական համալրված և ուժեղացված կառույցներով ու մեր ազգային եկեղեցին ժողովրդի կյանքում իր հոգևոր դերի բարձրությամբ, որպես մեր ազգային ինքնության երկու հիմնասյուներ, անջատաբար, բայց և համախորհուրդ ու ներդաշնակ գործակցությամբ հանդես գան իբրև մեր ժառանգության, մշակույթի, պատմության և ազգային ինքնության պահպանության երաշխավորներ:
Սփյուռքի համայնքներում ու հայրենիքում իր ավելի քան մեկդարյա գործունեության ընթացքում կրթությունն իբրև ինքնության գիտակցության մշակման, բարեկեցության ու ազգապահպանման միջոց, եղել և մնում է ՀԲԸ Միության առաքելության հիմնասյուներից մեկը:
Ցեղասպանությունից առաջ ու մանավանդ հաջորդ տասնամյակներին վերապրած հայ ժողովրդի գոյապայքարում ՀԲԸ Միության ազգանվեր ծառայությունները քաջածանոթ են բոլորին՝ սեփական դպրոցների լայնատարած ցանցով, մշակութային, մարզական, արվեստների, մարդասիրական նախաձեռնությունների ու համայնքային կենտրոնների աշխույժ գործունեություններով, որոնք հանդիսացել են Արևմտյան սփյուռքի համայնքային կյանքի կազմակերպման հիմնաքարերը:
Միությունն իր ազգաշեն գործունեության ընթացքում խորապես ըմբռնած լինելով Հայ Առաքելական Եկեղեցու դերի կարևորությունը, հայ ժողովրդի ինքնության, հայ ազգի գոյապահպանման, դաստիարակության, հոգևոր ու բարոյական արժեքների մշակման ու համայնքային կյանքին ու հոգեմտավոր կազմավորման գործում միշտ գործակից ու աջակից է եղել նրան:
Անցնող տասնամյակներին մեր աշխարհասփյուռ համայնքներն իրենց առօրյա կյանքում, ինչպես նաև ազգապահպանման պայքարում, քաղաքական, սոցիալական ու տնտեսական զարգացումների պատճառով տարբեր բնույթի ծանր մարտահրավերներ են դիմագրավել ու դեռևս շարունակում են դիմագրավել: Միությունը, միշտ հավատարիմ իր առաքելությանը, քայլ է պահել սփյուռքի հայ համայնքների շարժերի, փոփոխվող պայմանների ու կարիքների հետ, մշակելով նոր միջոցառումներ, նախաձեռնություններ ու կրթական ծրագրեր, որոնք կազմավորվող նոր սերնդին ուղղակիորեն կապում են հայրենիքին:
Հայկական բարեգործական ընդհանուր միությունն իր հիմնադրության առաջին իսկ օրվանից պայքարել է հանուն հայրենիքի հզորացման ու հայրենի պետականության ամրապնդման, անկախ տիրող համակարգերից: Այդ պայքարը հաճախ եղել է ծանր զոհողությունների գնով, քաղաքական ու անվտանգության ծանր պայմանների տակ, հավատալով, որ հզոր հայրենիքն ու ուժեղ պետականությունը մեր ազգի գոյատևման գրավականներն են ու սփյուռքի հայության ազգապահպանման հիմնական հենարանը:
Հատկապես անկախությունից հետո շեշտվող ներկայությամբ, ՀԲԸՄ-ն գործունեությունների ծիրն ընդլայնել է Հայաստանում և Արցախում, իրականացնելով բազմաթիվ ծրագրեր կրթության, մշակույթի, առողջապահական և սոցիալ-տնտեսական ոլորտներում:
Տասնամյակներ շարունակ տարբեր բնագավառներում շարունակվող օժանդակությունների կողքին, կրթական բնագավառում ՀԲԸ Միության նորագույն ու ամենածավալուն ծրագրերից կնշենք նրա դերը Հայաստանի ամերիկյան համալսարանի հիմնադրության ու զարգացման գործում, որի արդյունավետությունը տարածաշրջանում այսօր հայտնի է բոլորին:
Մայր Աթոռի հետ գործակցությամբ ու հովանավորությամբ մեր մասնակցությունը Հայորդյայց տների նախաձեռնությանը: Այս ծրագիրը նպաստում է հազարավոր պատանիների դաստիարակությանն ու տաղանդների մշակմանը՝ ավելի քան քսանհինգ տարի շարունակվող գործունեությամբ, որն ինքնին կրթական ոլորտի հիմնարար ներդրում է:
Նշում ենք նաև Հայկական վիրտուալ համալսարանը, որը հիմնվել է ՀԲԸՄ-ի հարյուրամյակի նախօրյակին և որն առցանց մուլտիմեդիա ուսուցման զարգացման գործում տեխնոլոգիական նորարարության առաջնորդող նախաձեռնություն է։ Համալսարանն իր կրթական ծրագրերի մշակման տասնհինգ տարիների փորձառությամբ, հնարավորություններով ու աշխարհատարած հասանելիությամբ այսօր դարձել է Հայաստանի կրթության նախարարության կարևոր գործընկերներից մեկը:
Միության կարևոր ներդրումներից է նաև ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությանը ցուցաբերած աջակցությունը, հատկապես Գյումրու և Ստեփանակերտի մասնաճյուղերի հիմնադրմանը:
Վերոհիշյալների շարքին կարևոր գործունեություններ են նաև նախաձեռնողական-գործարարական կարողությունների մշակման, համայնքային կյանքում կանանց դերի հզորացման ու քաղաքացիական հասարակության զարգացման տարաբնույթ ծրագրերը: Միության շարունակվող ներդրումներից են նաև բարձրագույն կրթության հաստատություններին` Երևանի պետական համալսարանին, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանին և այլ ազգային կառույցներին տրամադրված մշտական աջակցությունները, Ֆրանսիական համալսարանին, Մատենադարանի հրատարակություններին ու երիտասարդ գիտնականներին տրամադրված աջակցությունը, երիտասարդ հոգևորականների արտասահմանյան կրթության տրամադրվող և այլ բարձրագույն ուսման կրթաթոշակները:
Հետևաբար, ՀԲԸՄ-ն, որպես գլոբալ ազգային կազմակերպություն, ով հաղորդ է սփյուռքի համայնքների կյանքին ու քաջածանոթ է հայրենի իրականությանը, գործուն մասնակցություն է բերում Սփյուռք-Հայրենիք սերտ համագործակցության սատարող աշխատանքներին, քաջատեղյակ է նրանց փոխադարձ ակնկալություններին ու կարիքներին և ինչպես միշտ պատրաստ է այս փուլում իր մասնակցությունը բերելու հայրենի կառավարության ծրագրերին, ինչպես նաև կրթության նախարարության կողմից առաջարկության առկայության պարագայում, մասնակցել կրթական ծրագրերի մշակման աշխատանքներին։
Մեր թելադրությունն է նաև որ նախարարությունը շարունակի գործել առանց շտապողականության, շրջահայացությամբ, չափորոշիչներից բխող ծրագրերի մշակման, ուսուցման որակի ապահովոման ու առարկաների ընտրության աշխատանքներին մասնակից դարձնելով ազգային տարբեր կառույցների ներկայացուցիչների ու պատմության ու մշակույթի տարբեր բնագավառների, ինչպես նաև Հայ եկեղեցու պատմության ծրագրին առնչված Մայր Աթոռի կրթական ենթախմբի մասնագետների:
Կարևոր է նաև շարունակաբար իրազեկել հանրությանը, գիտակցելով փոփոխության ու նորարարության նկատմամբ նրա զգուշավորության, զգայնություններին ու մտահոգություններին:
Մեր անկեղծ ցանկությունն է նաև, որ Հայաստանի կրթական բարեփոխմանն ու արդիականացմանը լծված կրթության նախարարության ջանքերը հաջողությամբ պսակվեն, ի շահ մեր հավաքական նպատակների իրականացմանը:
ՀԲԸՄ-Ի ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
29 հուլիս 2020
****************************************
Controversy Over Proposed Educational System Overhaul: A Coincidence or By Design?
BY VICKEN SOSIKIAN, Asbarez, 4 August 2020
Azerbaijan has attacked Armenia and Turkey has joined them in carrying out major joint military drills as we speak. The country is still in a state of emergency due to the COVID-19 pandemic. But, there is one other significant controversy brewing in Armenia that has gotten the attention and sharp criticism of rapidly growing circles in Armenia – a wildly ambiguous and highly criticized set of changes in the entire educational system, which many believe strip young Armenians of vital education that is necessary for the youth of a nation with such a rich culture, heritage and history; a country surrounded by enemies and country with a cause that has yet to be brought to its rightful and just conclusion.
Ever since coming into power Prime Minister Pashinyan and his Education Minister, Arayik Harutyunyan have talked about carrying out educational reforms. However, they have failed to review and address the educational strategic plan the previous government had prepared for review and adoption by the newly elected government in 2018. Contrary to the PR spin Pashinyan gives on things – not everything from the old is by default bad, as may be the case with the mentioned strategic plan. Nonetheless, the government has had more than enough time to review and (even) debunk the presented plan and create their own.
But the fact is they have done nothing regarding strategic planning. In addition to making one wonder what tangible work the Education Ministry has actually done in this regard (especially when lavish bonuses have been distributed quite generously to ministry employees), there is significant speculation that the absence of a strategic plan is not just another failure of the ministry, but done intentionally – leading to further mistrust of the already unpopular Harutyunyan.
Now, how can the Education Ministry plan to overhaul the entire education system without a plan? Perhaps, if we shed some light on the planned changes – it would help provide some clues:
Pre-military Education
Armenian men are required by law to serve in the military upon graduation from high school. The current educational system includes a dedicated preparatory course where all students are taught about military strategy, tactics, history, and even practical on-field lessons. The fate of this critical subject is uncertain and unclear in the planned changes. Consistent with its ambiguous nature, the plans discuss changes to this important course and subject without specifying what those changes are.
Armenian Church
Currently students in Armenia must take a required course dedicated to the Armenian Church. The proposed changes remove the Armenian Church as a dedicated course and combine it with Armenian History – another currently dedicated course. The proposal aims to replace two vastly significant courses with one. Regardless of individual faith, the Armenian Church is a national treasure for Armenians. It makes up a vital component of our history and identity. In fact, the Armenian Church is not only significant to Armenian history but to world history, as well as Christian history. Additionally, most critics of this change argue that the course is a source of moral and spiritual education for the youth.
Furthermore, Article 18 of the Armenian Constitution states that the country recognizes the exclusive mission of the Armenian Apostolic Holy Church (as a national church) in the spiritual life of the Armenian people, in the development of their national culture and preservation of their national identity. Various circles are concerned that the removal of the Armenian Church course is a precursor to a possible future attempt to remove Article 18 – something that will in fact be more easily accomplished given unconstitutional amendments made recently that is now resulting in the replacement of three Constitutional Court judges.
Armenian History
The course of Armenian History is also undergoing some changes, the most significant of which is the omission of the origins of the Armenian people. Our origins as native to the land that makes up a large swath of present-day Turkey is not only important because it is an undeniable fact, but it also serves as an important component of territorial claims made by Armenians.
Textbook and Faculty Changes
The proposed changes also require the publication of new textbooks and combining of classes. In addition to the concern of changing the country’s textbooks to remove (or reduce) the history of our origins, our church, our military and so on; there is concern about how (and who) will teach the new courses. For example, currently, the Armenian Church course is taught by religious experts who do not necessarily have expertise in Armenian history. By combining teachers to accommodate the proposed changes, the students may be left with inadequately prepared or insufficiently knowledgeable teachers – which in turn leads to another concern; combining classes will result in widespread layoffs of faculty members.
The Turkish Connection
However, the most concerning aspect of the textbook changes is the individual(s) who have been selected to develop the new textbooks. The lead on this project is Lilit Mkrtchyan. Although she is an associate professor at the Department of World History at Yerevan State University; Mkrtchyan’s involvement in various western backed projects that attempt to re-write Armenian history would have anyone with a slither of concern for the Armenian Cause up in arms. Mkrtchyan, now tasked with revising dozens of Armenian textbooks, is co-author of “History Education in Schools in Turkey and Armenia – A Critique and Alternatives.” If the title alone doesn’t cause alarm, you can go ahead and delve into the details of her work (https://bit.ly/319HE5i). The short of it (as titled by one of the projects she worked on) is an attempt to “challenge the image of the enemy as well as the current exclusivist narratives that the history education in Armenia and Turkey promotes.” I don’t know what Turkish schools teach (though I can take a guess), but in Armenia calling Turkey anything short of an enemy is unacceptable, for me at least – until the full resolution of the Armenian Cause.
Lack of Transparency and Accountability
The above noted points have justly caused an uproar among virtually every segment of the Armenian population – including many who otherwise have supported the Pashinyan administration. However, the Education Minister’s failure to engage in public discourse on such a major overhaul of the educational system and his unwillingness to listen to input from students, teachers, administrators and academic experts has turned into widespread calls for his resignation. However, Pashinyan has not (at least publicly) called on Harutyunyan for accounting on this matter – leading the public to insinuate that his silence means agreement.
Of significance is the fact that the plan to overhaul the educational system is not going to be presented to the National Assembly but can be adopted by the government during one of its weekly meetings. The Pashinyan camp maintains total control over both the parliament and the government, but if it were to go through the parliament, the changes would at least be given more attention by the public through their elected representatives.
Coincidental or By Design?
One would think that in addition to being led by a strategic plan, engaging a wide network of stakeholders for input, and being clear and transparent with its plans and intentions – the government would heed the recent Azeri attacks on Armenia and Armenians and Turkey’s call to combat the Armenian lobby (June 2020) as a sign to ante up on their efforts to enhance our education system, to teach more history to the youth, to provide more preparation for military service, and to instill a greater sense of love for our culture and heritage.
All this amid a state of emergency, which just happens to prevent the assembly of citizens in protest and just after illegally bull dozing through constitutional amendments, which shake the most basic principles of democracy in the country.
Coincidence or by design?
*********************
Historians
https://hraparak.am/post/748ff9ca036090fcd11e23d88ea485df
Հայ պատմաբանները գաղտնի քննարկում են ունեցել թուրք պատմաբանների հետ․ պատմաբան Աշոտ Մելքոնյան
3 Օգոստոս 2020 | 14:15 0
Սա հերթական լարված թակարդն է, որի մեջ, ցավոք , հայտնվեցինք: Մեզ համար ցավալի է, որ մեր գործընկերները ևս ներգրավվել են այդ գործում։ Այս մասին այսօր « Տեսակետ» մամուլի ակումբում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։ Ասուլիսի թեման էր «Հանրակրթական դպրոցի պատմության ծրագրերի նախագծերի, դրանց հետևում կանգնած ուժերի գործունեության և հարակից հարցերի մասին»։
Աշոտ Մելքոնյանը նշեց, որ ամեն ինչ արվել է գաղտնիության պայմաններում, ոչ մեկը չի իմացել, որ հայ պատմաբանները կապի մեջ են թուրքերի հետ․ արդյունքում՝ ունենք երկու գիրք, որոնցում հենց հայկական կողմը հայերին մեղադրում է ռազմատենչ պահվածքի, միլիտարիզացված լինելու և այլնի մեջ։ Այդ գրքերում հայ և թուրք պատմաբանները խորհուրդներ են տալիս՝ ինչպես պետք է գրվի հայոց պատմությունը, ինչպես՝ Թուրքիայի պատմությունը, որ հաշտվենք և խնդիրներ չունենանք։
«Անկախության հռչակումից հետո, երբ շատ երկրներ մեկը մյուսի հետևից ճանաչեցին հայոց ցեղասպանությունը, թուրքական կողմը 90-ական թվականների վերջին օրակարգ բերեց այսպես կոչված «հայ-թուրքական հաշտեցման» հանձնաժողովների գործունեությունը։ Սա զոհի և ոճրագործի հաշտեցման խնդիր ուներ։ Հանձնաժողովի անունն իսկ ամոթալի էր։ Մեր իշխանությունները թաքցնում էին, որ իրենք պաշտոնապես մասնակցում էին այդ բանակցություններին։ ԱՄՆ-ում այդ բանակցությունները ընթացան 90-ականների վերջից մինչև 2003 թվականը, երբ հայկական կողմը ներքաշվեց այդ ծուղակի մեջ՝ ենթադրելով, որ կարող է հավուր պատշաճի թուրքական կողմին ապացուցել Հայոց ցեղասպանության իրողությունը։ Սակայն թուրքական կողմը փորձեց մեզ համար նոր ծուղակներ լարել, և դրա հետևանքով հայկական կողմը ուշացած դուրս եկավ այդ ծրագրից։ Հաջորդ ծուղակը, որ թուրքերը մեզ համար պատրաստեցին, դրանք հայ-թուրքական Ցյուրիխյան արձանագրություններն էին, բոլորդ հիշում եք հայ հասարակության խռովքը, և, բարեբախտաբար, այդ չարաբաստիկ արձանագրությունները, որոնք ստորագրված էին, դուրս մնացին օրակարգից։ Եվրոպական զանազան կառույցներ տասնամյակներ շարունակ, թուրքերի հետ համագործակցելով, փորձում են մեզ ներքաշել զանազան ծրագրերի մեջ, թշնամու կերպարը մեզանում մեղմել, գուցե և վերացնել, և զանազան ծրագրերի գործադրմամբ փորձել հաշտեցնել կողմերին։ Ինչպե՞ս կարելի է կողմերին հաշտեցնել, երբ մեկը զոհ է, մյուսը՝ ոճրագործ»,-ասաց Աշոտ Մելքոնյանը։
ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենը ուշադրություն հրավիրեց թուրքական կեղծարարության վրա, որով տարիներ շարունակ զանազան ծրագրերի գործադրմամբ փորձել են մոռացության մատնել Ցեղասպանության թեման և «հաշտեցնել կողմերին»։
«Եթե Գերմանիան իր մեջ ուժ գտավ ճանաչելու հրեաների Ցեղասպանությունը և տարիներ շարունակ միլիարդների գումարներ է վճարում, իսկ հրեաները դեռ պնդում են, որ դա քիչ է, ապա ինչո՞ւ պետք է հայերը մոռանան ու հաշտվեն»,-նշեց Աշոտ Մելքոնյանը։
***************
Education
https://www.tert.am/am/news/2020/08/02/opinion/3360107
02.08.20
«Գրականության» և «Հայոց լեզվի» նախագծերն ամբողջությամբ մերժելի են և խոտելի, դրանցում աղճատվում է լեզվի դերը. ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի կարծիքը՝ ծրագրերի և չափորոշիչների մասին
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի գիտական խորհրդուրը հրապարկել է իր կարծիքը «Հայոց լեզու 7-12-րդ դասարաններ» և «Գրականություն 7-12-րդ դասարաններ» հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և ծրագրերի մասին: Կարծիքը ներկայացնում ենք ստորև.
«Օրեր առաջ ԶԼՄ-ների տարբեր հարթակներում ծավալվեցին հանրային քննարկումներ վերոնշյալ ծրագրերի և չափորոշիչների շուրջ: Արտահայտվեցին շատ ու շատ մտավորականներ, այդ թվում՝ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դասախոսներ: Ֆեյսբուքյան տիրույթներում հեղինակային խումբը, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարությունը պաշտոնապես տեղեկացրին, որ կատարվում են փոփոխություններ հրապարակ նետված սևագրության մեջ (խմբի անդամների բնորոշումն է), և շուտով հանրության դատին կներկայացվեն նոր՝ փոփոխված և լրամշակված չափորոշիչ ու ծրագիր: Սակայն, ինչպես և սպասելի էր 9-ամսյա ժամկետում միայն սևագրություն կազմելու հմտություն ունեցող խմբից, հրամցվեց երկրորդ` լրամշակված սևագրությունը՝ միայն մասնակիորեն փոփոխված «Գրականության» ծրագրով: Արդեն իսկ բացահայտ է, որ հեղինակային խումբը հարկադիր համառությամբ կա՛մ ցանկություն չունի, կա՛մ ի զորու չէ ընդառաջ գնալու հանրության զգալի մեծամասնության պահանջին: Ավելին՝ առանց բազմակողմ մասնագիտական քննարկումների, օտար չափորոշիչների ապաշնորհ թարգմանությամբ ստացվածծրագրի տեղայնացումից ծնված անտեղի ոգևորությամբ ակնհայտորեն փորձ է արվում հայագիտության մեջ անուրանալի վաստակ ունեցող գիտնական մտավորականներին «դասդասելու» հնի և նորի կեղծ սահմանաբաժաններում:
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետը ձեռնպահ է մնալու հարցի այդօրինակ քննարկումներից: Հաշվի առնելով նախագծում իբրև թե կատարված բովանդակային փոփոխությունները՝ հայ բանասիրության ֆակուլտետը հայտնում է իր խոր մտահոգությունը այս ծրագրերի և չափորոշիչների վերաբերյալ, իր անվստահությունն է հայտնում աշխատանքային խմբին և անվերապահմերժում ծրագրերը հիմնավոր պատճառներով, որոնց մի մաս՝ ստորև:
Ա)Գրականության նախագիծը ամբողջությամբ մերժելի է հետևյալ պատճառներով.
- Ավելի քան մեկ դար՝ սկսած Հայաստանի առաջին հանրապետության շրջանից (1918-1920) մինչև օրս, Հայաստանի հանրակրթական դպրոցում եղել է «Հայ գրականություն»։ Միջին դասարաններում աշակերտներին դասավանդվել է «Գրականություն» առարկա, որն իբրև բնագրեր ներառել է նաև համաշխարհային գրականության նմուշներ։ Իսկ բարձր դասարաններում (նախկինում՝ 9-10-րդ, վերջին շրջանում՝ 10-12-րդ) դասավանդվող առարկան կոչվել է «Հայ գրականություն», որն ընդգրկել է միայն հայ դասական գրականության կարևոր հեղինակներին և նրանց ընտիր գործերը։
Ներկա նախագծով նախատեսված է առարկայի անվանումից հանել «հայ» բառը և համապատասխանաբար անցնել նաև համաշխարհային գրականության երկեր։ Դրանով կրճատվում են հայ գրականությանը հատկացվող ծավալն ու ժամաքանակը, նվազում է ուսուցման խորության աստիճանը, և հայ գրականությունը տարրալուծվում է ոչ լիարժեք համաշխարհային գրականության մեջ. եվրոպական ու ամերիկյան մի քանի գրողների երկերի ներառումը ծրագիր, առանց Արևելքի և ռուս գրականության, չի կարող ներկայացվել իբրև համաշխարհային գրականություն: Այս ծրագրով ու չափորոշիչներով փաստորեն վերանում է «Հայ գրականություն» առարկան՝ իբրև դպրոցական կրթության նպատակային բաղադրիչ, որով նվազեցվում, աղճատվում է կրթության ազգային բովանդակությունը, ինչը հակասում է պատերազմող երկրի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությանը և ընդհանուր ռազմավարությանը: Մինչդեռ հայ դպրոցն իրավունք չունի առանց ազգային նկարագրի «աշխարհաքաղաքացիներ» դաստիարակելու, ինչն առաջարկվում է հրամցվող ծրագրով ու չափորոշիչներով:
- Առանց պատճառաբանության և հիմնավորման արմատապես փոխվել է հանրակրթական դպրոցում գրականության դասավանդման մեթոդաբանությունը. ժամանակագրական մեթոդը փոխարինվել էգրականության սեռաժանրային ուսուցմամբ, որն անընդունելի է:
- 7-12-րդ դասարաններում ամբողջ հինգ տարի աշակերտները նույն գործն են անելու, հայ և արտասահմանյան գրականությունը վերլուծելու են բանաստեղծության, դրամատուրգիայի և արձակ երկերի համադրությամբ կամ հակադրությամբ, լեզվի, ոճի, պատկերի, բառապաշարի և տեքստային այլ հատկանիշների բացահայտմամբ: Այսինքն՝ չնչին տարբերությամբ, ըստ գրական երկի տված հնարավորության, դուրս չեն գալու նույն շրջանակներից:
- Այս փոփոխությունն արդեն իսկ հնարավորություն չի տալիս ծրագրերում ներառելու հայ հին ու միջնադարյան գրականությունը, որը չի ենթարկվում վերոնշյալ սեռաժանրային բաժանմանը: Ուստի այն հայտարարությունը, թե այդ հարցն արդեն շտկվել է, անհնար է սույն համակարգի պայմաններում:
- Ժամանակագրական մեթոդը թույլ է տալիս պահպանելու ազգային հիշողությունը, որն արտահայտվում է և՛ պատմության, և՛ գրականության մեջ, մինչդեռ առաջարկվող համակարգը խառնում է ժամանակներն ու ազգությունները: Կամա թե ակամա դա վերացնում է նաև հնագույն քաղաքակրթություն ունեցող ազգերի և նորերի տարբերությունը՝ չեզոքացնելով հների ներդրումը համաշխարհային մշակույթի պատմության մեջ: 5-րդ դարի մեր պատմագրության բարձր արժեքը մեծապես պայմանավորված է նրանով, որ ստեղծվել է հենց 5-րդ և ոչ թե 15-րդ դարում, երբ ժամանակակից ազգերից ու պետություններից շատերը դեռևս չկային:
- Արմատապես սխալ է ոմանց այն հայտարարությունը, թե այդպիսով իբր դպրոցն ուզում են դարձնել բանասիրության ֆակուլտետ:Դպրոցական և բուհական ծրագրերն ունեն ուսուցման խորության բոլորովին տարբեր աստիճաններ: Մի՞թե պարզ չէ, որ բուհական ծրագիրը ենթադրում է 5-րդ դ. մատենագրության և միջնադարի տաղերգության ավելի խոր՝ մասնագիտական յուրացում՝ նախապես միասնաբար դրսևորված պատմագրության և գեղարվեստական պատկերավորման յուրահատկությունների տարբերակումով:
- Ամենակարևորը. նոր չափորոշիչները հնարավորություն չեն տալիս որևէ գրողի մասին ամբողջական պատկերացում ստեղծելու: Օրինակ՝ Թումանյանի «Փարվանան» և «Թմկաբերդի առումը» նախատեսված է անցնել 8-րդ դասարանում, «Սասունցի Դավիթ» պոեմը՝ 9-րդում, 10-րդում՝ «Անուշը», 11-րդում՝ քառյակները: Այդպես նաև մյուս գրողները: Որևէ գրող չի ներկայանում իր ամբողջական դիմանկարով:
- Այս շիլաշփոթն ունի մեկ հիմնավորում՝ դաստիարակել ինքնուրույն մտածող, ինքն իրեն ճանաչող, վերլուծող, տրամաբանող, ընդհանուր առմամբ սոցիալապես ակտիվ անհատ: Դա, անշուշտ, լավ է, բայց ինչո՞ւ այս եղանակով:
- Չափորոշիչները կազմված են անորոշ ու ճապաղ՝ դասարանից դասարան կրկնվող սահմանումներով։ Նկատվում են գրականագիտական տերմինների անպատեհ կիրառություններ («տեքստը տեքստում», «միջտեքստայնություն», «նարատոր» և այլն), որոնք ծրագիրը մոտեցնում են գրականագիտության բուհական դասընթացներին։
- Շատ թերի, խառնիխուռն ու անորակ են հայ և համաշխարհային գրականությունից վերցված ցանկերը։ Բացակայում են դրանց ընտրության սկզբունքները։ Ակնհայտ է, որ երկերն ընտրված են ոչ թե մասնագիտական բազմակողմ գնահատման արդյունքում, այլ ընդամենը հանձնառու խմբի նախասիրությամբ, պահի տպավորությամբ և ՀՀ քաղաքացու փոխարեն աշխարհաքաղաքացի կերտելու անիմաստ նպատակադրումով:
- Դրական է ժամանակակից գրողների և գրականության՝ ծրագրերում ներառելու խնդիրը: Դրական է աշակերտներին կենդանի գրականության հետ կապելու, ժամանակի գրողներին ճանաչելու իմաստով: Բայց սա թերևս ամենաբարդ խնդիրն է երկու իմաստով: Նախ՝ նոր գրողներին ծրագրերում ներառելու համար պետք է կրճատել դասականներին, ինչը վաղ թե ուշ անհրաժեշտություն է դառնալու: Բայց պետք է նոր եկողները արժանի լինեն հների տեղը կամ առնվազն նրանց կողքին տեղ գրավելու: Ապա՝ նոր գրողներին ներառելու համար պետք է հաշվի առնել գրողների միության, գրականագետների կարծիքը և, անշուշտ, նրանց ստեղծած գրական արժեքը: Նոր անուններին կարելի է ծանոթանալ միջին դպրոցում, գրական խմբակներում, արտադասարանական ընթերցանության միջոցով:
- Ծրագրում չնչին չափով է ներկայացված հայ դասական գրականության կարևորագույն մի հատվածը՝ սփյուռքահայ գրականությունը, որը ծանր հարված է մեր ժողովրդի և հայրենիք-սփյուռք միասնության գաղափարին։
- Ուսուցչին տրվում է անկառավարելի ազատություն. նա իր ցանկությամբ կարող է ընտրել և մատուցել հայ և արտասահմանյան գրողների երկերը։ Իսկ եթե ուսուցիչն ու աշակերտը իրենց ճաշակով ընտրեն միայն արտասահմանյան գրողների՞ն, և հայ գրողներն ու նրանց լավագույն երկերը դո՞ւրս մնան: Այս դեպքում ինչպե՞ս են կազմակերպվելու գիտելիքի ստուգումները ավարտական դասարաններում, ազատ տրված գիտելիքի ո՞ր շրջանակն է լինելու պարտադիր ստուգելի:
- Հանձնախմբի անդամները, իբրև իրենց «բարեփոխումների» հիմնական փաստարկ, բերում են այն հիմնավորումը, որ նոր չափորոշիչներով երեխան ոչ թե պետք է կարդա հանրահայտ վերլուծությունները, սովորի և հետո կրկնի դրանք, այլ կարողանա կատարել ինքնուրույն վերլուծություններ: Շատ հետաքրքիր է՝ ինչու պետք է ինքնուրույն վերլուծության հմտությունը կիրառվի հենց գրականության վրա. ի՞նչ է, գրականությունը այդքան հեշտ կամ սուբյեկտիվ ոլո՞րտ է: Այդ դեպքում չէր լինի գիտություն գրականության մասին՝գրականագիտություն: Դա նույնն է, որ հայոց պատմության դրվագները թույլ տանք ինքնուրույն վերլուծել ու մեկնաբանել կամայականորեն: Այս շարքը կարելի է անվերջ շարունակել: Ճիշտ հակառակը, գրականության ուսուցումը պետք է դնել գիտական լուրջ հիմքերի վրա, աշակերտին ուղղորդել, բացատրել այս կամ այն գրողի կատարած դերը մեր ազգային գրականության և գեղարվեստական մտածողության զարգացման մեջ: Ինչպե՞ս պետք է երեխան իմանա, թե ինչպիսի կարևոր դեր է կատարել Խ. Աբովյանի «Վերք Հայաստանին» մեր նոր գրականության ձևավորման և զարգացման գործում, ինչպե՞ս է ազդել հետագա շրջանի հայ գրողների ամենատարբեր սերունդների վրա, եթե դասագիրքը նրան չուղղորդի: Ինչու չէ, նաև անուրանալի ճշմարտություններ պետք է հաղորդել, որոնք աշակերտը նախ պիտի սովորի, հետո ինքնուրույն մեկնաբանի:
- Դեռևս Աստվածաշնչից եկող միտք է, որ օգտագործում է նաև Հրանտ Մաթևոսյանը, թե նախ՝ պարտվում են մշակույթները, հետո՝ միայն պետությունները: Առաջարկվող նախագիծ-ծրագիրը պարտության տանող ծրագիր է: Այն, ինչ կարող է թույլ տալ հզոր պետությունը, ասենք ԱՄՆ-ն, որի կրթական ծրագրերի ազդեցությունն առկա է այս ծրագրում, չի կարող թույլ տալ փոքրաքանակ (ոչ փոքր, թող սխալ չհասկացվի) ժողովուրդը, որի համար մշակույթը և առաջին հերթին կրթությունն ունեն ռազմավարական, ազգապահպան նշանակություն: Ըստ այսմ՝ հայ դասականների զգալի մասին ծրագրերից դուրս մղելը, հայ գրականության «հայ» բառի վերացումը մեծապես վնասում են ազգի շահերին:
Բ)Հայոց լեզվի նախագիծը խոտելի է հետևյալ պատճառներով.
- Անհիմն է նախագծի արդիականության հիմնավորումը (բառագործածության անճշտությունները չենք քննարկում): «Արդի աշխարհում տեխնիկայի և գիտության սրընթաց զարգացումը նոր խնդիրներ է դնում կրթության առջև: Բազմաթիվ մասնագիտություններ, որոնք այսօր հարգի են, շուտով փոխարինվելու են մեքենաների և ռոբոտների աշխատանքով: Ահա այդ է պատճառը, որ հանրակրթական դպրոցում հայոց (մայրենի) լեզվի և գրականության ուսուցումը և ուսումնառությունը ևս հիմնավոր փոփոխության կարիք ունեն»: Լեզուն բացարձակ արժեք է և անկախ մասնագիտությունների հարգի կամ վերացող լինելուց` գոյություն է ունենալու:
- Նախագծում գիտությամբ կամ անգիտությամբ աղճատվել է լեզվի դերը: Լեզուն ոչ միայն մտածողության միջոց է, այլև ու նախ և առաջ ազգային մտածողության ձևավորման միջոց, ազգային ինքնության կարևորագույն բաղադրիչ, ազգային-հայրենասիրական նկարագիր կերտելու գործիք. նախագծում ոչ մի կերպ արտահայտված չէ այս գաղափարը, մինչդեռ հենց դա պետք է դրված լիներ չափորոշիչների հիմքում. ՀՀ հանրակրթական դպրոցում հայոց լեզուն պետք է ուսուցանվի այս ելակետով և այս հիմունքով։
- Եռաչափ կրթական համակարգի ներդրում ասվածը կասկածելի «նորույթ» է: Ավելացվել է հասկացություն հասկացակարգը: Նախկին գիտելիք-հմտություն ձևաչափից անցում է կատարվում հասկացություն-գիտելիք-հմտություն/ կարողություն ձևաչափին: Իսկ մի՞թե ցանկացած գիտելիքի մատուցում, ճանաչում, յուրացում չի սկսվում հասկացությունների մեկնաբանությունից:
- Հայոց լեզվի և հայ գրականության ուսումնառության հայեցակարգերը նույն չափանիշներով և նույն հիմնավորումներով ներկայացնելը անընդունելի է. Հայոց լեզուն և Հայ գրականությունը տարբեր առարկաներ են (և ուսումնասիրվում են տարբեր գիտակարգերում), հետևաբար որոշակիորեն տարբեր են նաև դրանց ուսուցման նպատակներն ու մեթոդները։ Հայոց լեզուն պետք է նկարագրվի և ներկայացվի որպես առանձին առարկա։ Մինչդեռ ակնհայտ է, որ հայոց լեզվի և գրականության նախագծերը կազմվել են գրեթե նույն սկզբունքներով և որոշ ընդհանրություններ ունեն անգամ բնագիտական առարկաների նախագծերի հետ: Հասկանալի է, որ կիրառվել են միջազգային կրթական ծրագրերին հարմարեցնելու ինչ-ինչ գործիքներ, սակայն դրանք գործածվել են սխալ և անպատեհ: Ընդհանրություններով հանդերձ՝ սրանք էապես տարբեր առարկաներ են, և չափորոշիչներն էլ պետք է շատ հստակ տարբերվեն ոչ միայն բովանդակությամբ, այլև վերջնարդյունքների և նպատակների սահմանումներով: Խոտելի է նախագծի ելակետային միտքը, թե «հայոց լեզվի և գրականության ուսումնասիրության հիմնական նպատակը բանավոր և գրավոր խոսք կառուցելու, տեքստ ստեղծելու ուսուցումն է»։
- Նշվում է, որ աշակերտը ուսուցչի հետ միասնաբար պետք է կազմի դասի պլանավորումը՝ առաջնորդվելով իր հետաքրքրություններով: Խիստ վիճելի պահանջ է: 12-17 տարեկան երեխաների հետաքրքրության շրջանակը, արժեքային համակարգի ընկալումներն ու պատկերացումները դժվար թե համընկնեն ծրագրային պահանջներին. այդ տարիքում և դեռևս նոր գիտելիքներ ձեռք բերելու ճանապարհին աշակերտը հաստատապես չի կարող ըստ ամենայնի ճանաչել և արժևորել, օրինակ, քերականության կամ ոճաբանության կարևորությունը: Սա հանրակրթական ծրագիր է, և ուղղորդողները նախ և առաջ չափորոշիչներն են, դասագիրքը, ուսուցիչը:
6.Աղքատիկ է ծրագրի լեզվական-բովանդակային մասը. նախագիծը չի ենթադրում հայոց լեզվի վերաբերյալ բավարար գիտելիքների մատուցում։ Վերջնական նպատակը՝ գրավոր և բանավոր հաղորդակցմանը ըստ ամենայնի տիրապետելը, եթե համարենք «ազնիվ», միևնույնն է, և՛ գրագետ հաղորդակցվելու, և՛ ազդեցիկ խոսք կառուցելու, և՛ ստեղծագործական միտքը զարգացնելու համար սովորողին նախ և առաջ պետք է մատուցել լեզվական անհրաժեշտ բավարար գիտելիքներ։ Հետո միայն ստացած գիտելիքները պետք է վերածել կարողության ու հմտության։ Ծրագիրը այս խնդիրը լուծում է մասամբ։
- Պակասում են կամ թերի են ներկայացված մի շարք թեմաներ.
- Լեզվի հնչյունական համակարգը նեղ իմաստով միայն ուղղագրությունը և ուղղախոսությունը չէ։ Նախորդ տարիներին (մինչև 7-րդ դասարան) ուսուցանվող նյութը բավարար չէ։ Հնչյուն, շեշտ, վանկ, տառադարձություն, հնչյունափոխություն թեմաները հանգամանորեն պետք է ներկայացված լինեն նաև միջին դպրոցում, ապա առավել խորությամբ՝ ավագ դպրոցում։ Հնչյունափոխական իրողությունների ուսուցումը անչափ կարևոր է գրագետ, բարեհունչ և գեղեցիկ խոսք կառուցելու, ճիշտ խոսելու համար։
- Տարտամ ու անորոշ նկարագրություն ունի լեզվի կարևոր բաժիններից մեկը՝ բառագիտությունը։ Նախագծում տեղ է գտել արտառոց մի ձևակերպում, ըստ որի՝ լեզվի երեք մակարդակներից մեկը ոչ թե բառագիտությունն է, այլ բառակազմությունը («Լեզվական համակարգ՝ հայերենի հնչյունական, բառակազմական, քերականական համակարգեր»)։ Եվ, ըստ այդմ, 5-6 տարիների ուսումնառության ծրագրում բառագիտությունը (իմաստաբանություն, բառակազմություն, բառապաշար, դարձվածաբանություն, բառարանագրություն) ներկայացված է ցաքուցրիվ ու հատվածական։
- Ծրագիրը չի նախատեսում բայի սեռի ուսուցում. մինչդեռ նյութը չափազանց կարևոր է՝ բայական համակարգը և բայի գործառական հնարավորությունները հասկանալու, շարահյուսական կառույցներում կողմնորոշվելու և ճիշտ ու արտահայտիչ, նպատակային խոսք կազմելու համար։
- Քիչ ժամաքանակ է հատկացված անկանոն և պակասավոր բայերի ուսուցմանը, ընդամենը՝ 6 ժամ։ Մինչդեռ սա բայական համակարգի առանցքային թեմաներից է (նախորդ ծրագրից հանիրավի վտարված էր). դրա իմացությամբ նույնիսկ կարելի է չափել մարդու գրագիտությունը։ Թեմայի մասին նախ պետք է ընդհանուր գիտելիք տրվի միջին դպրոցում, ապա թեման առավել մանրամասն պետք է ուսուցանվի ավագ դպրոցում։
- Պահպանված չէ թեմաների ուսուցման համամասնությունը, հաշվի չեն առնվել թեմայի կարևորությունն ու բարդությունը, օրինակ՝ կապին և շաղկապին տրվում է ընդամենը 4-5-ական ժամ, մակբային՝ 8 ժամ, անկանոն և պակասավոր բայերին՝ 6 ժամ (7-րդ դ.), պատկերավորման և արտահայտչական միջոցներին՝ 4 ժամ (11-րդ դ.)։ Մինչդեռ անհարկի ուռճացված է որոշ թեմաներին տրվող ժամաքանակը. հատուկ և հասարակ, անձնանիշ և իրանիշ գոյականներ՝ 10 ժամ (7-րդ դ.), մեջբերվող ուղղակի խոսք՝ 28 ժամ (9-րդ դ.), ուղղագրություն՝ 18 ժամ (10-րդ դ.) և այլն։
- Ձախողված է ոճագիտության մատուցումը (ըստ նախագծի՝ «ՈՃԵՐ»): Ծրագրի այս հատվածը կազմված է առանձնահատուկ անիմացությամբ: Անընդունելի է գործառական ոճերը միմյանցից հեռացնելու ծրագրային «որոշումը»: Դրանք, տարբերություններով հանդերձ, ունեն զգալի ընդհանրություններ, հետևաբար պետք է ուսուցանվեն հաջորդական միասնությամբ։
8.Այն ճշմարտությունը, որ մեզանում ավագ դպրոցը ժամավաճառության օջախ է (և որ օր առաջ պիտի հրաժարվել դրանից), հաստատվում է նաև այս նախագծով. երեք տարի շարունակ՝ 10-11-12-րդ դասարաններում, նույն կամ գրեթե նույն բովանդակությամբ և սաստիկ համառությամբ կրկնվում է հայոց լեզվի բովանդակային նյութը։ Ըստ որում, շեշտադրվում են միայն որոշակի թեմաներ՝ ուղղագրություն, ուղղախոսություն, «ոճեր»՝ այն էլ խիստ պարզունակ պահանջներով՝ ճանաչել և տարբերակել գործառական ոճերը, Ճանաչել բառերի ձևաիմաստային տեսակները, դարձվածքները, իմանալ և տարբերակել խոսքի մասերը ըստ խոսքիմասային առանձնահատկությունների, խոսքի մասերը դասակարգել ըստ օրինաչափությունների՞՞ և նման բաներ։ Եվ այդ բոլորը՝ առանց համակարգության, առանց զարգացման միտումների։
- Հատուկ պետք է ընդգծել և շեշտադրել գործնական աշխատանքների կարևորությունը և դերը։ Ծրագիրը «կենտրոնացել է» տեքստ ու փաստաթուղթ կազմելու և էսսե (գրական՞՞ տեքստ) գրելու գործի վրա, բայց դա բնավ էլ ստեղծագործական միտքը մշակելու ուղիղ ճանապարհը չէ, մանավանդ երբ չեն բացատրվում շարադրանք կազմելու հնարներն ու ձևերը: Սա նաև նյութը սերտողաբար յուրացնել տալու թաքնված ճանապարհ է, քանի որ, ըստ հեղինակային խմբի պարզաբանումների, որոշակի դասարաններում աշակերտը ուսուցչի օգնությամբ կկազմի «գրական տեքստեր» ընտրված հեղինակների երկերի վերաբերյալ: Իսկ ավարտական դասարանում գիտելիքի ստուգումը ենթադրում է արդեն մշակված և պատրաստի «գրական տեքստերի» անգիր շարադրանք:
- Միջառարկայական կապերի մատուցումը՝ հաճախ ուղղակիորեն պատճենված արևմտյան նմանատիպ փաստաթղթերից, ավելի շատ ձևական բնույթ է կրում։ Դա առավել հստակ երևում է նաև վերջնարդյունքների, երբեմն գործնական առաջադրանքների ձևակերպումներում: Հատկապես վերջիններում ակնհայտ են նաև մասնագիտական լուրջ թերացումներ և բացթողումներ:
- Գիտելիքների ստուգման այն ձևը, որը հրամցվում է 12-րդ դասարանում, սկզբունքորեն անընդունելի է. շարադրանքի միջոցով ստուգումը հանգեցնելու է կամայականությունների և սուբյեկտիվ գործելաոճի:
- Այս փաստաթուղթը, մեղմ ասած, գրագետ շարադրանքի տիպար օրինակ չէ (9 ամիսը քիչ ժամանակ չէր փաստարկված և գրագետ շարադրանք ունենալու համար). նրանում առկա են բազմաթիվ սխալ ձևակերպումներ, անճիշտ դատողություններ, սխալ բառագործածություններ, տերմինների շփոթ, վրիպակներ։ Բավարարվենք մեկ-երկու օրինակով. «Չափորոշչային պահանջները ձևավորվում են՝ հաշվի առնելով սովորողի անհատական առանձնահատկությունները….» (պահանջնե՞րն են ինչ-որ բան հաշվի առնում); «Տեխնիկայի՞՞ և գիտության սրընթաց զարգացումը….»; «….ուսումնասիրվում է հայոց լեզվի քերականությունը՝՞՞ ձևաբանություն և շարահյուսություն բաժիններով՝ շեշտադրելով՞՞….» (քերականությո՞ւնն է ինչ-որ բան շեշտադրում); «….Հայոց լեզվի ուսումնառության՞՞ համար սահմանվել են հետևյալ հիմնական՞՞ և ենթահասկացությունները՞՞»; «լեզվաքերականություն՞՞» և այլն, և այլն:
Ցավալի է, որ ԿԳՄՍ նախարարությունը հանրությանը ներկայանում է այսօրինակ փաստաթղթով»»։
***************
31/7/2020
Համահայկական Ազգային Համաձայնությունը (ՀԱՀ)
«Իմքայլականները» դիմում են ամեն քայլի՝ ազգայինը ստորադասելով կոսմոպոլիտիզմին, ազգային դիմագիծ ունեցող քաղաքացուն ստորադասելով ՀՀ անդեմ քաղաքացուն.
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից ի վեր, տարբեր ոլորտներում այսպես կոչված բարեփոխումները ներառեցին նաև հանրակրթության և բարձրագույն կրթության մարզը: Կրթության և գիտության յուրաքանչյուր նախարար նպատակ է դրել տարբեր ծրագրեր պարտադրել այս մարզին՝ կարծես այն լինի «որբի գլուխ», որի վրա կարելի է սափրիչություն սովորել: Բարեփոխումներ կարելի է անել, եթե դրանք չեն վնասում հազարամյակների հայկական մշակույթի փոխանցմանը՝ կրթության էությանը, և նպաստում են մեր ժամանակների պահանջներին։ Սակայն նախորդ տասնամյակների իրողությունները ցույց են տալիս, որ ամեն կերպ աշխատանք է տարվում ապազգայնացնելու և կազմաքանդելու ՀՀ հանրակրթության, բարձրագույն կրթության և գիտության մարզերը:
Նախորդ տասնամյակում «Օպտիմալացում» պիտակի տակ ծանր հարված հասցվեց հանրակրթությանը, որին հաջորդեց Համաշխարհային Բանկի
«Իմքայլականները» դիմում են ամեն քայլի՝ ազգայինը ստորադասելով կոսմոպոլիտիզմին, ազգային դիմագիծ ունեցող քաղաքացուն ստորադասելով ՀՀ անդեմ քաղաքացուն, ծուռ մեկնաբանությամբ ազգային հավաքական իրավունքները տրամագծորեն հակադրելով մարդու իրավունքներին և այլն:
Ստորև ներկայացնում ենք մի քանի նմուշ ՀՀ ԿԳՄՍՆ-ի ծրագրած դավադրական փոփոխություններից:
«Հայոց պատմության» դպրոցական ողջ ցիկլից դուրս է մնացել հայոց բազմահազարամյա պատմության կեսից ավելին՝ այն սահմանափակելով մ. թ. ա. 1-ին հազարամյակից մինչև այսօր: Դասագրքերում բացակայում են՝ հայկական պետական հնագույն կազմավորումները, հնագույն մշակույթը (օրինակ՝ Մեծամորը, Քարահունջը), թույլ են տրված ժամանակագրական բացեր և խախտումներ:
Ընդհանուր գրականություն
Հայաստանի Հանրապետությունում քաղաքական իրականությունը կառուցվում է ճշմարտությունից զգալի նահանջների վրա, սակայն այդ նահանջների արդյունք հանդիսացող կեղծիքը ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, ներկայացվում է որպես ճշմարտություն։ Մեր իրականության մեջ կեղծիքը ճշմարտության փոխարեն ներկայացնելը կարճ ժամանակում դարձավ վարքականոն ու վարքագիծ։ Այսօրվա քննարկվող հանրակրթական ծրագրերի խնդիրը լիովին տեղավորվում է այդ շրջանակում։ Սա մեր երկրի օլիգարխիկ համակարգով պայմանավորված կոսմոպոլիտ քաղաքացու դաստիարակության ծրագրի բացահայտ տարբերակ է, որի դաստիարակությամբ կերտված քաղաքացին մինչև վերջին հնարավորությունը կհարստահարի սեփական ժողովըրդին և, եթե սեփական երկիրն իրեն արդեն չբավարարի, կարող է նստել ինքնաթիռ և մեկնել այն երկիրը, որի բանկերին նախապես պահ էր տվել իր կապիտալը։ Եվ ընդհանրապես, եթե լինեինք ոչ բռնատիրական երկիր, ապա նորարարություններ հրապարակ հանելուց առաջ, հարկավոր էր բոլոր առաջարկները քննարկել համապատասխան փորձագիտական, կրթական և համալսարանական շրջանակների հետ, կազմակերպել հանրային քննարկումներ, նաև հաշվի նստել այս ոլորտներում սփյուռքում հեղինակություն վայելող մանկավարժների կարծիքների հետ: Մեզ անհրաժեշտ է համահայկական կրթական հայեցակարգով առաջնորդվել, եթե հավատում ենք մեր ազգային միասնականությանը և միասնական ապագային: Ուստի պարզ է, որ հանրակրթական այս ազգաքանդիչ ծրագիրն ուղղված է սեփական երկրի համար պատասխանատվություն չկրող կոսմոպոլիտ քաղաքացու դաստիարակությանը։
Համահայկական Ազգային Համաձայնությունը հարց է տալիս. ի վերջո ո՞րն է ՀՀ հանրակրթական դպրոցներում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» դասավանդելու իսկական նպատակը. դրանք պահել ձևականորե՞ն, թե՞ դրանց միջոցով ձևավորել ապագա հայ անհատին, միաժամանակ՝ ՀՀ վաղվա քաղաքացուն: Մեր համոզումով, ՀՀ հանրակրթությունը պարտավոր է կերտել մարդկային և ազգային վեհ արժեքներով ու առաքինություններով թրծված նոր սերունդ, իսկ համալսարանական կրթությունը՝ կյանքի զանազան ոլորտների լավագույն մասնագետներ: Լավ մասնագետ, լավ մարդ և լավ հայ. ահա սրբազան եռամիասնությունը, որի կերտումը պետք է լինի ՀՀ կրթության գերնպատակը: Այս երեքից որեւէ մեկի, տվյալ դեպքում՝ հայ անհատի կերտման բացակայությունը, պարզապես աղետ է լինելու ՀՀ պետության և հայ ազգի համար, ինչը թույլ չե՛նք տա:
Մեր խստագույն բողոքն արտահայտելով առաջարկվող փոփոխությունների համար, կոչ ենք անում ՀՀ ԿԳՄՍՆ-ին և ՀՀ Կառավարությանը՝ անհապա՛ղ չեղարկել այս ապազգային չափորոշիչները և առաջնորդվել ազգային կրթական չափորոշիչներով: Եթե մեր պահանջը ինչ-ինչ պատճառներով (արտասահմանյան կապվածություններ, պատվերը կատարելու դիմաց դրամաշնորհներ և այլն) չեք կարող իրականացնել, ապա բարի եղեք վայրկյան առաջ կամովին հեռանալ իշխանությունից՝ նախքան դա ուշ լինի ձեզ համար: Ի սեր Աստծո՝ հեռացե՛ք․ ձեր գլոբալիստական բոլշևիզմն ապազգային աղետ է հայոց պետականության համար։ Հայ ժողովուրդը թե՛ ՀՀ նախկին վարչակարգերի ավազակապետների, թե՛ ձեզ նման ապիկար ապազգայնականների դեմ ունի՛ այլընտրանք:
ՀԱՀ մտավորականների խորհուրդ,
համակարգող՝ Արթուր Արմին (Բաբայան)
ՀԱՀ քաղաքական կուսակցությունների խորհուրդ,
համակարգող՝ Գևորգ Հովսեփյան,
ՀԱՀ հասարակական կազմակերպությունների
և նախաձեռնությունների խորհուրդ,
համակարգող՝ Աշոտ Աշոտյան (Կոշկակարյան)
Աղբյուր` Փաստինֆո
«Մարտահրավեր՝ թշնամական կերպարներին». թուրքական հայեցակարգ՝ ԿԳՄՍՆ-ի չափորոշիչներում
Վահե Սարգսյան
30 Հուլիսի 2020
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը, որում ներառված են նաև «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն», «Ես և իմ հայրենիքը» առարկաները:
ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, ՀՊՄՀ պատմության և հասարակագիտության ֆակուլտետի համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի («Ես, իմ հայրենիքն ու աշխարհը» դասընթացի և «Համաշխարհային պատմություն» առարկայի առնչությամբ) և նույն բուհի Հայոց պատմության («Հայոց պատմություն» առարկայի և «Ես, իմ հայրենիքն ու աշխարհը» դասընթացների առնչությամբ) ամբիոնները, ինչպես նաև բազմաթիվ այլ անհատ պատմաբաններ ու այլ շրջանակներ, հրապարակավ քննադատել են վերհիշյալ առարկաների դասավանդման համար ներկայացված նոր չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը, ներկայացրել մի շարք հիմնարար առարկություններ: Պատմության ծրագրերի նախագծերը երբևէ չեն քննարկվել Համաշխարհային պատմության ամբիոնում և չեն ստացել ամբիոնի երաշխավորությունը. այս մասին էլ հայտարարություն էր տարածել նաև ԵՊՀ պատմության ֆակուլտետի Համաշխարհային պատմության ամբիոնը, ինչը բավականին արտառոց է, քանի որ նշյալ առարկաների (նախագծում մտցված են «Հասարակական գիտություններ/ հայոց պատմություն» մեկ ընդհանուր խորագրի տակ) չափորոշիչները լրամշակող փորձագետների թիմի ղեկավար Լիլիթ Մկրտչյանն ու թիմի երկու անդամները ԵՊՀ Համաշխարհային պատմության ամբիոնի դասախոսներ են, իսկ առնվազն ևս երկու դասախոսներ, օրինակ, հրապարակավ աջակցում են Լիլիթ Մկրտչյանի՝ ամբիոնի մաս կազմող աշխատաքային եռյակին (ամբիոնի ընդհանուր դասախոսների թիվը 9 է)։
Փաստենք նաև, որ նոր չափորոշիչները հիմնականում պաշտպանում են հասարակական այն շրջանակների ներկայացուցիչները, ովքեր բացահայտորեն կամ քողարկված կերպով զբաղվում են ԼԳԲՏ համայնքի քարոզով կամ իրավունքների պաշտպանությամբ, ակտիվ համագործակցություն ունեն «Բաց հասարակություն» հիմնադրամի (Ջ. Սորոսի հիմնադրամ) հետ, ընդգրկված են թուրքական և Թուրքիայի հետ սերտորեն առնչվող մի շարք ծրագրերում, հաճախ ակտիվորեն դատապարտում են կամ ծաղրում ազգային ավանդույթները, ազգային դաստիարակչական ծրագրերը, փոխարենը քարոզում կեղծ խաղաղասիրություն, աշխարհաքաղաքացիություն, համաշխարհայնացում և այլն:
Պարզվում է՝ վերոհիշյալ շրջանակները ոչ միայն պաշտպանում են հիշյալ չափորոշիչները, այլև ամենաակտիվ կերպով ներգրավված են նաև վերջիններիս մշակման մեջ, իսկ կոնկրետ «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն», «Ես և իմ հայրենիքը» առարկաների պարագայում՝ ուղղակի գլխավորում կամ համակարգում են թիմի աշխատանքները: Խոսքը, մասնավորապես, նշյալ առարկայական չափորոշիչները լրամշակող փորձագիտական խմբի ղեկավար Լիլիթ Մկրտչյանի մասին է։ Լիլիթ Մկրտչյանն այն նույն անձնավորությունն է, ով, օգտվելով իշխանափոխությամբ պայմանավորված բարենպաստ իրավիճակից, 2018 թ. ամռանը ԵՊՀ-ում և ԵՊՀ-ի ղեկավարության դեմ նախաձեռնել էր «Դասախոս. ռեստարտ» նախաձեռնությունը: Թե ինչպիսի վարքագիծ է դրսևորել Սորոսի հիմնադրամի հետ սերտորեն կապնված այս նախաձեռնությունը՝ հատկապես երիտասարդ անդամների (հայտնի սորոսական, այլասերված վարքագծով հայտնի Դավիթ Պետրոսյան և այլք) միջոցով, բոլորին է հայտնի, և այս ամենի վրա կենտրոնանալը չէ մեր խնդիրը:
2011 թ. թվականին հիմնադրելով Երիտասարդ պատմագետների ասոցիացիան (2014 թվականից գործում է որպես գրանցված հասարակական կազմակերպություն)՝ Լիլիթ Մկրտչյանը ակտիվորեն ներգրավվել է հասարակական գործունեության մեջ:
Տեղական և օտարերկրյա մի շարք ծրագրերի և դրամաշնորհների շարքում, որոնց քննությանը կարելի է առանձին անդրադառնալ, Երիտասարդ պատմագետների ասոցիացիան Լիլիթ Մկրտչյանի ղեկավարությամբ, սկսած 2016 թվականից, մասնակցում է աննախադեպ մի նախագծի կամ, ավելի ստույգ, շարունակական մի գործընթացի: Խոսքը Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» բազմափուլ ծրագրի մասին է (ծրագիրն իրականացնում է Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումը։ Նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության ջանքերին՝ ուղղված Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ու փակ սահմանների բացմանը, մարդկային կապերը զարգացնելու, տնտեսական ու գործարար կապերն ընդլայնելու, մշակութային և կրթական ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև հավասարակշռված տեղեկատվություն ապահովելու միջոցով։Կոնսորցիումի անդամներն են. Հայաստանում` Սիվիլիթաս հիմնադրամը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Հանրային լրագրության ակումբը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը, Թուրքիայում` Անադոլու Քյուլթյուրը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (Տեպավ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան և Հրանտ Դինք հիմնադրամը):
Ամենևին դեմ չլինելով երկու պետությունների՝ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթացին, այդուհանդերձ, այս նախագիծն իր բնույթով, առավել ևս՝ Երիտասարդ պատմագետների ասոցիացիայի մասնակցությունը ծրագրերին, որին ստորև կանդրադառնանք, խոսում են բոլորովին այլ իրողությունների մասին, գործընթացներ, որոնց շարունակական ազդեցությունները այսօր ևս առկա են:
Նախագծի ծրագրերի 2-րդ փուլում (իրականացվել է 2016-2018 թթ.) հաստատված դրամաշնորհների շահառուների շարքում է Թուրքիայի «Պատմություն» հիմնադրամը (History Foundation, թուրք.՝ Tarih Vakfı), որը ծրագրերն իրականացրել է «Հակամարտությունների փոխակերպման պատկերացում» կենտրոնի (ԱՄՆ) (“Imagine Center for Conflict Transformation” (USA)) և Երիտասարդ պատմաբանների ասոցիացիայի (“Association of Young Historians ” (ARM)) համագործակցությամբ:
Թուրքիայի «Պատմություն» հիմնադրամի կողմից իրականացվող ծավալուն ծրագրերի մասին «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» նախագծի կայքում կան աղքատիկ, բայց հույժ կարևոր տեղեկություններ: Եռալեզու տեղեկության համաձայն՝ ծրագրի նպատակն է խթանել Հայաստան-Թուրքիա կարգավորմանը՝ երկու երկրների պատմաբանների և պատմության դասավանդողների միջև համագործակցություն իրականացնելով: Սա հնարավոր կլինի իրականացնել հայերի և թուրքերի հարաբերությունների վերաբերյալ այլընտրանքային պատմական պատում մշակելու միջոցով՝ ներգրավելով ուսանողների և այլ մասնագիտական խմբերի գործընթացի մեջ: Նշվում է նաև, որ դրամաշնորհառուն՝ «Պատմություն» հիմնադրամը (Թուրքիա), համագործակցելով Երիտասարդ պատմաբանների ասոցացիայի (Հայաստան) և «Հակամարտությունների փոխակերպման պատկերացում» կենտրոնի (ԱՄՆ) հետ, կստեղծի 12 պատմաբանների և պատմություն դասավանդողների ցանց և կկազմակերպի քառօրյա երկխոսություն և կարողությունների զարգացման սեմինար:
Ծրագրի հաջորդական քայլերով՝ խումբը կիրականացնի պատմության դասագրքերի վերլուծություն՝ ընդհանուր պատմական պատումների առումով, եւ կառաջարկի գոյություն ունեցող մոդելների հայեցակարգային այլընտրանքներ: Այս համատեղ աշխատանքի արդյունքում կմշակվի փաստաթուղթ, որը կընդգրկի հնարավոր խոչընդոտների ու հնարավորությունների վերլուծություն՝ թուրքական և հայկական պատմության դասավանդման ընդհանուր նկարագրության մշակման փուլում:
Նշված է նաև, որ ծրագիրը կօգնի մարտահրավեր նետել Հայաստանում և Թուրքիայում առկա պատմության դասագրքերի թշնամական կերպարներին (ընդգծումը մերն է՝ Վ.Ս.) և կխթանի հակամարտության զգայուն եւ ներառական մոտեցումներ երկու երկրների միջև կարգավորման գործընթացում:
Նախագծի ծրագրերի 2+ փուլի բաժնում տեղեկություններ են զետեղված (այս անգամ՝ միայն անգլերենով) առ այն, որ Թուրքիայի «Պատմություն» հիմնադրամը նույն կազմակերպությունների («Հակամարտությունների փոխակերպման պատկերացում» կենտրոն (ԱՄՆ), Երիտասարդ պատմաբանների ասոցիացիա (Հայաստան)) գործընկերությամբ իրականացնում է «Պատմության ուսուցման այլընտրանքային չափորոշիչների մշակում Հայաստանում և Թուրքիայում» վերտառությամբ դրամաշնորհային ծրագիրը: 6-ամսյա տևողությամբ ծրագրով, որի համար թուրքական հիմնադրամը հատկացրել է շուրջ 20 հազար եվրո բյուջե (19,995 €), «մարտահրավեր է նետվել թշնամու կերպարին»: Այսպես. «ծրագիրը կնպաստի մարտահրավեր նետել թշնամու կերպարին և ներկայիս պատմական գործընթացներին, ինչը կխթանի պատմության ուսուցումը Հայաստանում և Թուրքիայում: Դրան հնարավոր կլինի հասնել Հայաստանի և Թուրքիայի պատմաբանների և մանկավարժների միջև երկխոսության ու ցանցի խթանման միջոցով: Դրամաշնորհ ստացողը՝ «Պատմություն» հիմնադրամը (խոսքը թուրքական հիմնադրամի մասին է՝ Վ.Ս.), կհամագործակցի «Հակամարտությունների փոխակերպման պատկերացում» կենտրոնի (ԱՄՆ) և Երիտասարդ պատմաբանների ասոցիացիայի (Հայաստան) հետ՝ ներգրավելու ուսուցիչներին, ուսանողներին, մեթոդաբաններին և այլ շահագրգիռ անձանց՝ պատմության ընթացիկ վիճակի քննադատական գնահատման ևայլընտրանքային ուսումնական նյութերի արտադրության գործընթացներում»:
Նշվում է նաև, որ ծրագիրը կհամախմբի յուրաքանչյուր երկրի 10-15 ավագ դպրոցի աշակերտների` կազմակերպելով դասընթացներ և տեղական ցանցային հանդիպումներ, որոնք կանդրադառնան «Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ» գրքին, որը հրատարակվել է դրամաշնորհատուի կողմից 2017-ին՝ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում (գրքի մասին՝ քիչ անց): Հանդիպումների արդյունքների վերլուծությունից հետո ցանցի 12 անդամներ Ստամբուլում կհանդիպեն եռօրյա սեմինարի համար՝ համատեղ մշակելու ուսուցման երեք նոր չափորոշիչ: Յուրաքանչյուր չափորոշիչ բաղկացած կլինի մեկուսուցման մեթոդից և երկու զուգահեռ ուսուցողական նյութերից՝ Հայաստանի և Թուրքիայի համար: Չափորոշիչները կտարածվեն ավելի լայն կրթական և գիտական համայնքների միջև: Նախագիծը կհանգեցնի Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիական հասարակության դերակատարների ներգրավմանը և կներգրավի երկխոսության մեջ, որը, ի վերջո, կարող է վերափոխել հակառակորդ դիրքերը երկու հասարակության մեջ՝ ընդհանուր պատմության ցավալի էջերի վերաբերյալ»:
Ըստ 2+ փուլի ժամանակացույցի՝ ծրագրերը, ենթադրաբար նաև՝ այս ծրագիրը, իրականացվել են 2018թ. փետրվարից հոկտեմբերի 31-ն ընկած հատվածում։
Այստեղ կարևոր է իմանալ, թե ինչու են դրամաշնորհները հենց տրամադրվել թուրքական կողմին, ինչու է հենց այդ դրամաշնորհներին դիմել Լիլիթ Մկրտչյանի կողմից ղեկավարվարվող Երիտասարդ պատմաբանների ասոցացիան, ինչու նշված չէ, թե արդյոք դրամաշնորհները միանվա՞գ է, թե՞ ոչ: Այս, ինչպես նաև այլ մանրամասներ անհրաժեշտ է դարձնել հասարակության համար թափանցիկ, քանի որ նման ծրագրերը հարկ է, որ իրենցից որևէ գաղտնիք չպարունակեն՝ ուղղված լինելով հենց հասարակություններին: Ոչ սակավ կարևոր է, թե ովքեր են եղել հայկական կողմից դրամաշնորհին միանալու հայտ ներկայացրած բոլոր շահագրգիռ անձիք, ինչ դրույթներ է իր մեջ ներառել նրանց ներկայացրած դիմում-հայտը և ինչ պայմաններով են միացել այդ դրամաշնորհին: Այս ամենի առնչությամբ պետք է պահանջել, որպեսզի կրթական չափորոշիչների մշակման պատասխանատու, Երիտասարդ պատմաբանների ասոցացիայի ղեկավար Լիլիթ Մկրտչյանը փաստաթղթավորված և հիմնավոր պարզաբանում ներկայացնի հասարակությանը՝ այդ դրամաշնորհին միանալու իրենց նպատակների, պայմանների, ներկայացրած դիմում-հայտի, դրամաշնորհատուի կողմից դեռևս 2017 թ. հրատարակված և 2019 թ. վերահրատարակված վերոհիշյալ “History Education in Schools in Turkey and Armenia. A Critique and Alternatives” («Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ») և 2019 թ. հրատարակված “Alternative History Education Modules for Armenia and Turkey” («Պատմության ուսուցանման այլընտրանքային չափորոշիչները Հայաստանի և Թուրքիայի համար») գրքերի ստեղծմանը ներգրավված անձանց շահագրգռվածության և ներգրավվածության մասին: Այսպիսով, Թուրքիայի ակտիվ ներգրավվածությամբ և թուրք փորձագետների համահեղինակությամբ հրատարակված սույն ձեռնարկներում ներկայացված չափորոշիչների հիման վրա՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության առարկայական չափորոշիչների պատասխանատու Լիլիթ Մկրտչյանը ներկայացրել է նոր հայեցակարգ: Ավելի հստակ՝ դա նոր հայեցակարգ չէ, այլ հենց այն հայեցակարգն է, որը ներկայացվել է վերը բերված գրքերում: Անգլերենով հրատարակված գրքերին կարելի է ծանոթանալ այստեղ և այստեղ: Հավելենք, որ նշված գրքերի ստեղծման աշխատանքներին, բացի Լիլիթ Մկրտչյանից, Հայաստանից մասնակցել են նաև ոչ անհայտ Մարիա Կարապետյանը, Սոս Ավետիսյանը (երկուսն էլ այժմ ՀՀ ԱԺ իմքայլական պատգամավորներ են), Կարեն Գասպարյանը (ՀՀ ԿԳՄՍՆ–ի առարկայական չափորոշիչները մշակող թիմի անդամ՝ «Համաշխարհային պատմություն» առարկայի մասով), Հայկ Բալասանյանը, Նվարդ Մանասյանը և այլն։ Ի դեպ, և՛ Կարեն Գասպարյանը, և՛ Հայկ Բալասանյանը հանդիսանում են Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի Հասարակագիտության ամբիոնի ուսուցիչներ, իսկ ամբիոնը ղեկավարում է նույն ինքը՝ Լիլիթ Մկրտչյանը։ Իսկ իմքայլական պատգամավոր Սոս Ավետիսյանը թուրքերի հետ վերոհիշյալ գիրք-հայեցակարգերի ստեղծման շրջանում՝ 2017-2018 թթ., հանդիսացել է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության (Ջ. Սորոսի հիմնադրամ) քաղաքացիական հասարակության ծրագրերի պատասխանատու:
Քանի որ նշված հրատարակությունները ոչ միայն պարունակում են բազում դրույթներ, որոնք պատմագիտորեն հակասում են պատմական իրողությունների ներկայացման, գնահատման և արժևորման անաչառությանը, այլև ընդհանուր առմամբ կրկնում թուրք-ադրբեջանական հակահայկական թեզերի ենթատեքստային շարադրանքը, հարկ չենք համարում այդ մասին մանրամասն անդրադառնալ սույն հրապարակման մեջ: Մեր հետագա հրապարակումներում անպատճառ կանդրադառնանք դրանց ևս մաս առ մաս, բաժին առ բաժին: Ինչ վերաբերում է երկրորդ գրքին («Պատմության ուսուցանման այլընտրանքային չափորոշիչները Հայաստանի և Թուրքիայի համար»), որը ծայրից ծայր ֆեմինիզմի մասին է, միայն կարելի է պնդել հետևյալը. ՀՀ անկախացումից ի վեր հարևան թշնամական երկրները փորձել են ռազմականորեն հարցը լուծել և, ձախողվելով, այժմ դա փորձում են կատարել հենց հայերի ձեռամբ՝ ներգրավելով նրանց տարբեր հակահայկական ծրագրերում և այնուհետև ներդնելով պետական տարբեր օղակներում: Ներկայիս ֆեմինիզմ կոչվածը, ընդհանուր գծերով, ոչ թե կանանց իրավունքների շարժում է, այլ երկիրը ապառազմականացնելու, թշնամու առաջ հլու հնազանդ դարձնելու, հայրիշխանական համակարգով ազգային ինքնությանը՝ իմա ազգին վերջնականապես կործանելու, ազգին ՔԱՂԱՔԱԿԱՆԱՊԵՍ և ՄՇԱԿՈՒԹԱՊԵՍ խառնամբոխի վերածելու ծրագիր է:
Լիլիթ Մկրտչյանի գլխավորած Երիտասարդ պատմագետների ասոցիացիան նշված շրջանում շարունակել է մասնակցել նմանօրինակ ծրագրերի և նախաձեռնությունների՝ կրկին թուրքական կազմակերպությունների և Թուրքիայի հայտնի համալսարանների գործընկերությամբ, որոնք ուղեկցվել են նույնաբովանդակ ուսումնասիրություններով և քննարկումներով։ Այսպես, նախագծի «Միջոցառումներ» բաժնում զետեղված լրատվության համաձայն՝ որպես «Հիշողության եւ մոռացության քաղաքականություն. պատմաբանների եւ պատմության ուսուցիչների ցանցի ստեղծումը հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում» ծրագրի մի մաս՝ Թուրքիայի եւ Հայաստանի պատմաբանները (հետաքրքրիր է՝ Հայաստանի պատմաբանները տեղյա՞կ են այս մասին, որ իրենց անունից որոշ ինքնահռչակ «պատմաբաններ» հանդես են գալիս Թուրքիայում (Ստամբուլում)՝ շահարկելով և բարոյազրկելով Հայաստանի պատմաբանների անունն ու պատիվը) և պատմության ուսուցիչները պատրաստել են զեկույց՝ Թուրքիայի եւ Հայաստանի պատմության դասագրքերի վերլուծության վերաբերյալ: «Մոնիթորինգի արդյունքների ներկայացում. ազգայնականությունը եւ սեքսիզմը պատմության դասագրքերում Թուրքիայում եւ Հայաստանում» (զեկույցի խորագիրը, ի դեպ, արդեն ամեն ինչ բացահայտում է) զեկույցը 2017 թ. ապրիլի 22-ին ներկայացվել է Ստամբուլում՝ արդեն մեզ քաջածանոթ «Պատմություն» հիմնադրամում։
Զեկուցման բանախոսներն են եղել՝ Օզլեմ Չայկենթը, Օինար Սայանը, Մարիա Կարապետյանը (ներկայումս՝ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր), Ֆիրաթ Գյուլլուն, Օմեր Թուրանը։ Ծրագրի գործընկերներն են Թուրքիայի «Պատմություն» հիմնադրամը, «Կոնֆլիկտների փոխակերպման կենտրոնը», Ստամբուլի Բիլգի համալսարանի «SECBIR» կենտրոնը, Երեւանի պետական համալսարանը եւ Երիտասարդ պատմագետների միությունը: Ծրագիրն իրականացվել է կրկին «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում, ինչպես նաեւ Ֆրիդրիխ Էբերտ Ստիֆտունգի Թուրքիայի եւ Հայաստանի ներկայացուցչությունների աջակցությամբ:
Երիտասարդ պատմագետների ասոցիացիան վերջին շրջանում ևս հաճախակի սեմինար-քննարկումներ է կազմակերպել հայտնի սորոսական Արևիկ Անափիոսյանի հետ: Լիլիթ Մկրտչյանի հիշյալ ասոցիացիայի ցանկալի բանախոսների ցանկում է նաև «Բաց հասարակություն» հիմնադրամներ-Հայաստան (Ջ. Սորոսի հիմնադրամ) կազմակերպության աշխատակից Արծրուն Պիվազյանը, ով, ի դեպ, սովորել է նաև Թուրքիայի Բողազի համալսարանում, աշխատել է Հրանտ Դինքի հիմնադրամում, սերտ կապերի մեջ է նաև թուրքական կազմակերպությունների հետ: Թեմաները, բնականաբար, սերտորեն կապված են կեղծ խաղաղասիրության («Կրթության դերը կոնֆլիկտի հաաղթահարման գործում»), ազգային հիշողության («Հիշողության դերը կոնֆլիկտի տրանսֆորմացիայի գործում» և այլն։ Պարզ է՝ խոսքը Հայոց ցեղասպանության և պահանջատիրության խնդրի հանդեպ, այսպես կոչված, «հարությունմարությանական» կամ Հրանուշ Խառատյանի ընտանիքի կողմից որդեգրված մերժելի մոտեցումների մասին է (ի դեպ, Լիլիթ Մկրտչյանը և Հրանուշ Խառատյանն անթաքույց գովերգում են իրար). Հայոց ցեղասպանության իրողությունը (հայ-թուրքական կոնֆլիկտը), ըստ այդ մոտեցումների, պետք է դիտարկել որպես սոսկ «հիշողություն» (կոնֆլիկտի տրանսֆորմացիա), և դա չպետք է խանգարի հայ և թուրք նորօրյա սերնդին՝ «հաշտվելու»։ Բնականաբար, այս ամենը ցանկալի արդյունքի հասցնելու համար պետք է ամեն գնով հրաժարվել Թուրքիայի համար ցավոտ թեմաներից, ուստի, «կոնֆլիկտի տրանսֆորմացիայի» արդյուքնում արագորեն ժխտվում են հայոց հայրենազրկման, պահանջատիրության և հատուցման խնդիրները։ Հայեցակարգեր, որոնց հիմքում ընկած է թուրքական կոնցեպտը, իսկ դրանց հետևորդների «սնուցման» արմատները, ինչպես տեսանք, տանում են ուղիղ դեպի Թուրքիա:
Թեև նախագծի կայքէջում այդ մասին չկա տեղեկություն, բայց, ենթադրում ենք, որ Լիլիթ Մկրտչյանի կողմից իրականացվող այս շարունակական ծրագրերի շարքում հատուկ թեմաները, որոնց արծարծման և քննարկումների համար վարձվում են հյուրանոցային շքեղ սրահներ, տրվում են ֆուրշետներ և այլն, կամ կրկին ֆինանսավորվում են «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» նախագծի ծրագրերի երրորդ փուլի կողմից, որը շարունակվում է այսօր, կամ նույն նպատակները հետապնդող որևէ այլ կազմակերպության կողմից (օրինակ՝ Ջ. Սորոսի հիմնադրամ և այլն)։
Ի դեպ, Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի Հասարակագիտության ամբիոնի կայքէջում ամենայն մանրամասնությամբ զետեղված է Լիլիթ Մկրտչյանի աշխատանքային կենսագրականը, անգամ ամենափոքր աշխատաժողովի մասնակցության կամ հրատարակած փոքր հոդվածի մասին կա տեղեկություն, իսկ թուրքական վերոհիշյալ կարևորագույն նախագծերի մեջ շարունակաբար ընդգրկված լինելու, ինչպես նաև թուրք հեղինակների հետ ծավալուն ժողովածուներ հրատարակելու և թուրքերի հետ հայեցակարգային բնույթի կարևոր աշխատանքներ հեղինակելու մասին տեղեկություններն իսպառ բացակայում են։
Արդեն զարմանալի չէ, որ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» խոշոր նախագծի թուրքական դրամաշնորհներին իրենց ակտիվ մասնակցությունն են բերել նաև հայ ազգային ինքնության դեմ կատաղի պայքար մղող հայտնի «Անտարես» հրատարակչության ղեկավարը (Արմեն Մարտիրոսյան), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան կոմիտեն իր նույնքան ապազգային վարքագծի տեր ղեկավարով (Արթուր Սաքունց) և այլն։
Ստացանք մի խճապատկեր, որից կարող ենք եզրակացնել հետևյալը.
- «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն», «Ես և իմ հայրենիքը» առարկաների առարկայական չափորոշիչները լրամշակող փորձագետների թիմի ղեկավար Լիլիթ Մկրտչյանն իր «Երիտասարդ պատմագետների ասոցիացիա» հասարակական կազմակերպության միոջով լայնորեն ընդգրկված է Թուրքիայի կողմից ուղղորդվող դրամաշնորհային ծրագրերում: Թուրքիայի հետ իրականացվող այդ ծրագրերից մեկում, որտեղ հենց քննարկվել և մշակվել են պատմության ուսուցանման այլընտրանքային չափորոշիչները Հայաստանի և Թուրքիայի համար, թուրք և հայ հեղինակների շարքում արտացոլված է նաև ՀՀ ԿԳՄՍՆ-ի կողմից ձևավորված թիմի անդամներից մեկի՝ Կարեն Գասպարյանի անունը:
- Փորձագետների թիմի ղեկավար Լիլիթ Մկրտչյանը խոշոր գումարներ է ստացել և, ենթադրելի է, որ այժմ էլ շարունակում է ստանալ Թուրքիայի հիմնադրամներից: Այստեղ բնավ էական չէ, թե այդ գումարները թուրքական հիմնադրամներն ումից են վերցրել՝ ԵՄ-ի՞ց, թե՞ այլ աղբյուրներից: Փաստ է՝ այդ գումարներն ուղղորդվում են Թուրքիայի կողմից և ծառայեցվում հատուկ նպատակներով:
- Փորձագետների թիմի ղեկավար Լիլիթ Մկրտչյանը վերջին տարիներին նաև թրծվել է Թուրքիայում և թուրք պատմաբանների միջավայրում՝ առաջնորդվելով կեղծ խաղաղասիրական, թշնամու կերպարի վերացման («թուրքին ներելու»), «կոնֆլիկտի տրանսֆորմացիայի», «կոնֆլիկտի հաղթահարման», այն է՝ Հայոց ցեղասպանությունը ոչ թե որպես հայրենազրկում, պահանջատիրություն և հատուցման պայքար, այլ սոսկ հիշողություն ներկայացնելու և այլ վտանգավոր մոտեցումներով ու մղումներով։ Թուրքիայում մշակված և նաև լիլիթմկրտչյանների միջոցով Հայաստան ներմուծված այդ մոտեցումները ԿԳՄՍՆ-ի կողմից ձևավորված չափորոշիչների թիմի ղեկավարը լայնորեն տարածել է և աժմ էլ լայն թափով շարունակում է տարածել հայ դպրոցականների շրջանում: Փաստենք, որ այս գործընթացին անթաքույց ջերմությամբ են արձագանքել և սորոսական շրջանակները, և՛ թուրքական հիմնադրամներն ու համալսարանական այլևայլ շրջանակները, որոնք ամեն կերպ աջակցում են Լիլիթ Մկրտչյանի նախաձեռնություններին:
- Հանդես գալով «Երիտասարդ պատմագետների ասոցիացիա» կազմակերպության հնչեղ անվանման տակ՝ Լիլիթ Մկրտչյանն ինքնագլուխ կերպով, տուրք տալով սեփական քմահաճույքներին և հակազգային գաղափարներին, խոշոր դրամական միջոցների դիմաց լայնորեն ներքաշվել է հայ-թուրքական «երկխոսության» մեջ՝ իր բոլոր վտանգավոր հետևանքներով հանդերձ:
- Լիլիթ Մկրտչյանի ղեկավարած կազմակերպության գործունեությունը մեզ հիշեցնում է տխրահռչակ «Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի» գործունեությունը, որի գործողությունների վտանգավորության աստիճանի մասին ավելորդ է անգամ խոսել:
- Թուրքիային, փաստորեն, ի դեմս վերհիշյալ դրամաշնորհային ծրագրերի, հրատարակված գրքերի, դրանցում սահմանված կրթական չափորոշիչների, սահմանումների ու շարունակվող քննարկումների, հաջողվել է ստեղծել իր երազած (կրկին տխրահռչակ) «պատմաբանների հանձնաժողովը», որի ստեղծումն, ի դեպ, նախատեսված էր 2009 թ. ստորագրված և տարիներ անց պատմության աղբանոցում հայտնված հայ-թուրքական հայտնի արձանագրություններով:
- Բացի պատմաբանների շրջանում ազդեցության ուժեղացումը և պատմական անցքերի՝ սեփական հայեցակարգերին համահունչ խմբագրումն ու մատուցումը, Թուրքիայի կողմից ուղղորդվող ծրագրերի նպատակը, որոնց ակտիվորեն մասնակցում է Լիլիթ Մկրտչյանը, Հայաստանի և Թուրքիայի դպրոցների համար նոր մոտեցումների, ուսուցման նոր չափորոշիչների, մեթոդների մշակումն է, ծրագրեր, որոնցում «մարտահրավեր է նետված թշնամու կերպարին»:
- ՀՀ ԿԳՄՍՆ-ի կողմից ներկայացված հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագծի հիմքում, «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն», «Ես և իմ հայրենիքը» առարկաների հիմքում ընկած է ոչ թե սինգապուրյան կամ ամերիկյան (ինչպես այդ մասին խոսվեց օրերս), այլ մաքրամաքուր թուրքական հայեցակարգը կամ մոդելը։
- Պարզորոշ է, թե ինչու՞ են Լիլիթ Մկրտչյանի կազմած ծրագրից, օրինակ, դուրս թողնվել Առաջին աշխարհամարտն ու հայ կամավորական գնդերի գործողությունները Թուրքիայի դեմ (խնդիր է դրված «ջախջախել» թշնամու կերպարը պատմության դասագրքերում)։ Այսինքն՝ առաջարկվող չափորոշիչներում տեղ գտած բոլոր նման դավադիր կետերը և «բացթողումները» թուրքական կոնցեպտի կիրառման արդյունք են։
- Ընդդիմախոսներին ամեն կերպ փորձելով ստորացնել, ներկայացնել նրանց որպես «շտեմարանների ու գիրք վաճառողների սերունդ», «ակադեմիական շրջանակների կարծրացած մոտեցումների կրողներ», «կրթական առաջադեմ գաղափարների մերժողներ», «ոչ թե կրթական չափորոշիչների, այլ սեփական հացի համար պայքարողներ» և այլն, և այլն, Լիլիթ Մկրտչյանն ու իր կողմնակիցները, ԿԳՄՍՆ-ի բարձր հովանու ներքո կատաղի կերպով փորձում են ազգային ինքնության ձևավորման և ազգային-պետական անվտանգության հետ սերտորեն առնչվող հիշյալ առարկաների հիմքում ամրացնել թուրքական հայեցակարգն ու չափորոշիչները։
- Ակնհայտ է, թե ինչու են հիշյալ հայեցակարգերի կատաղի պաշտպանները պայքարում ակադեմիզմի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, բուհական համապատասխան ամբիոնների դեմ՝ ծաղրելով և անվանարկելով վաստակավոր գիտնականներին. Գիտությունների ազգային ակադեմիան և, ընդհանրապես, ակադեմիական շրջանակներն այն վերջին և ամուր օղակն են, ովքեր տասնամյակներով ստեղծված հայրենական գիտությունը համարում են արժեք և վերոհիշյալ շրջանակների հանցավոր գործունեության ամենահուսալի զսպաշապիկն են։
- Առաջնորդվելով թուրքական հայեցակարգերով, տարիներով ընդգրկված լինելով թուրքական կողմի հետ իրականացվող վտանգավոր ու բացահայտ հակահայ ծրագրերով, Լիլիթ Մկրտչյանի ծավալած գործունեությունը կրթական ոլորտում այլևս ազգային անվտանգությանն սպառնացող խնդիր է։ Ըստ այդմ՝ հարկ է ոչ միայն մերժել վերջինիս կողմից ներկայացված չափորոշիչները, այլև առաջնահերթորեն վերանայել վերջինիս՝ հայկական բուհում և դպրոցում դասավանդելու նպատակահարմարության հարցը։
- Իրավապահ մարմինները, ԱԱԾ-ի պատկան ստորաբաժանումները հարկ է, որ լայն քննության վերցնեն Լիլիթ Մկրտչյանի՝ վերջին տարիներին Թուրքիայի հետ իրականացված ծրագրերը, առավելաբար նրանք, որոնց միջոցով լայնորեն մշակվել են Թուրքիայի և Հայաստանի դպրոցների համար կրթական ինչ-ինչ չափորոշիչներ։ Չի բացառվում, որ այդ ամենի արդյունքում հաստատվի նաև պետական և ազգային դավաճանության փաստը, և Լիլիթ Մկրտչյանն ու թուրքական ծրագրերին մասնակից այլևայլ անձինք դատարանում հայտնվեն որպես պետության դեմ իրականացրած ծանրագույն հանցագործներ։
Վահե Սարգսյան
Հ.Գ. Ֆեյսբուքյան տիրույթում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով՝ հնարավոր է հրապարակման տակ գտնվող Share (Կիսվել) կոճակի օգնությամբ տարածման դեպքում առաջանան տեխնիկական անհարմարություններ: Նման դեպքերում խորհուրդ ենք տալիս պարզապես հրապարակման հղումը վերցնել (պատճենել) և տեղադրել սեփական ֆեյսբուքյան էջում:
*************************************************************************
Ազգային ոգու և լեզվի վրա հիմնված կրթության հրամայականը
«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը
«Ժառանգություն» կուսակցության վարչություն
7.07.2020 թ.
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը համավարակով պայմանավորված արտակարգ դրության այս խառնակ ժամանակներում շրջանառության մեջ է դրել հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգի որոշման հույժ խնդրահարույց նախագիծ, որը հանրության լայն շրջանակներում արդեն դժգոհությունների և պառակտումների տեղիք է տալիս, քանզի այս որոշմամբ նախատեսվելու է կրճատել դպրոցներում հայոց լեզվի դասաժամերը՝ վերաբաշխելով դրանք բնագիտական առարկաների միջև, զուգահեռաբար խոսվում է մայրենիի և օտար՝ ռուսերեն, անգլերեն լեզուների ժամերի համադրելիության մասին, «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան այլևս առանձին չի դասավանդվելու, փոխարենն առաջարկվում է այդ առարկայի տարբեր բաժինները զետեղել ավագ դպրոցի պատմական և հասարակակագիտական այլ առարկաների ուսումնական ծրագրերում՝ առանց բացատրելու, թե ինչպե՛ս և ի՛նչ ծավալով:
«Ժառանգություն» կուսակցությունը մտահոգությամբ արձանագրում է, որ հանրակրթության ռազմավարական ծրագրի բացակայության պայմաններում ԿԳՄՍ նախարարության այսպիսի գործելակերպը՝ հատվածական քայլերով վերաձևելու ընդունված առարկայացանկն ու ժամաբաշխումը, Հայաստանում կարող է հանգեցնել կրթության ամբողջականության որակի ակնհայտ անկման և, ամենակարևորը, մասնագիտական ու քաղաքացիական հանրության առճակատման:
ՀՀ Սահմանադրության 15-րդ հոդվածի երկրորդ կետում ամրագրված է, որ «հայոց լեզուն և մշակութային ժառանգությունը պետության հոգածության և պաշտպանության ներքո են»: Հայ եկեղեցու պատմությունը սոսկ կաթողիկոսների գահակալության ժամանակագրություն չէ, այլ մեր ազգային ինքնության, մշակույթի մի հզոր բաղադրիչ, մեր ոգու պատմություն իր բոլոր խիզախումներով և անկումներով, ուստի հայոց լեզվի և մեր ազգային ինքնության մշակութային տարբեր բաղադրիչների ուսուցումը և՛ դպրոցներում, և՛ բուհերում պետք է դառնա առանձնահատուկ ուշադրության առարկա: Նշում ենք, որ այս և այլ բոլոր առարկաների ծրագրերի ու դասավանդման ոլորտում առկա են խնդիրներ, բայց այդ խնդիրները չեն կարող հանգուցալուծվել միակողմանի, հապճեպ՝ առանց մասնագիտական հանրության շահագրգիռ բոլոր կողմերի կարծիքների վերլուծության:
Առանց հանրային լայն քննարկումների նման որոշումների ընդունումը մեզ ավելի կհեռացնի ազգային մրցունակ պետություն զարգացնելու մեծ նպատակից: 21-րդ դարը ազգային կայացած պետությունների մրցակցության ժամանակաշրջանն է, որտեղ հաղթում և դիմակայում են իրենց պատմությամբ ու լեզվով հպարտ, գիտակ պետությունները:
«Ժառանգությունը» համոզված է, որ այս նախագիծը պետք է նախարարության կողմից հետ կանչվի, և մասնագիտական հանրության հետ ծավալված քննարկումների, համերաշխության, միմյանց կարծիքը հարգելու մթնոլորտում կմշակվեն 21-րդ դարի Հայաստանի Հանրապետության հանրակրթությանն անհրաժեշտ չափորոշիչներ և ռազմավարություն:
«Ժառանգություն» կուսակցության վարչություն
****************************************