Armenia Delegates at Sèvres Gathering

It is encouraging to see that a number of RoA compatriotic associations of the descendants of the Genocide survivors have held a convention on Nov. 20, 2011. Attended by 87 representatives, the group has elected 30 delegates who will participate in the deliberations of the founding convention of the Western Armenian Congress (WAN-C) in Sèvres– this in addition to the 40 delegates from communities in the Russian Federation referred to in Keghart.com editorial Nov.28. Below is the associations’ declaration. A faction in the compatriotic associations has objected to several technicalities which, in Keghart.com’s view, can be sorted out during the Sèvres convention. Below is their opinion published recently in Azg.am.

Keghart.com believes the public has a right to know about behind-the-scene developments. Airing differences of opinion is a healthy, democratic process. A national discourse, such as this, can help reach a consensus. Transparency should be paramount in such nationally vital matters, rather than trying to solve issues behind closed doors.

The founding convention in Sèvres (Dec. 10, 2001) is open to all descendants of survivors of the Genocide of Armenians. If you wish to attend write to [email protected] or to [email protected]  or to [email protected] (in Canada). Editor.

It is encouraging to see that a number of RoA compatriotic associations of the descendants of the Genocide survivors have held a convention on Nov. 20, 2011. Attended by 87 representatives, the group has elected 30 delegates who will participate in the deliberations of the founding convention of the Western Armenian Congress (WAN-C) in Sèvres– this in addition to the 40 delegates from communities in the Russian Federation referred to in Keghart.com editorial Nov.28. Below is the associations’ declaration. A faction in the compatriotic associations has objected to several technicalities which, in Keghart.com’s view, can be sorted out during the Sèvres convention. Below is their opinion published recently in Azg.am.

Keghart.com believes the public has a right to know about behind-the-scene developments. Airing differences of opinion is a healthy, democratic process. A national discourse, such as this, can help reach a consensus. Transparency should be paramount in such nationally vital matters, rather than trying to solve issues behind closed doors.

The founding convention in Sèvres (Dec. 10, 2001) is open to all descendants of survivors of the Genocide of Armenians. If you wish to attend write to [email protected] or to [email protected]  or to [email protected] (in Canada). Editor.

 Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն


ՀՀՈՒՄ ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԻ
ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ
       ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ
ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ
 
2011թ նոյեմբերի 20-ին Երևանում կայացավ Հայաստանի Հանրապետությունում արևմտահայերի ժառանգների հայրենակցական հասարակականկազմակերպությունների ներկայացուցիչների Համագումարը: Համագումարին մասնակցում էին Արևմտյան Հայաստանը ներկայացնող 10 հայրենակցական կազմակերպությունների (Արծվաբույն Զեյթուն, Ալաշկերտ, Բուլանուղ, Էրզրում, Թվանչ, Կարին, Համշեն, Մուշ, Նորագավիթ, Վասպուրական) և արևմտահայերի ժառանգների անհատ ներկայացուցիչների 87 պատվիրակներ:

Համագումարն ընտրեց 30 պատգամավորներ 2011թ. դեկտեմբերի 10-ին Փարիզում (Սևրում) կայանալիք Արևմտահայերի երրորդ համագումարին մասնակցելու համար, որը նախապատրաստել է 2007թ. Փարիզումֆրանսիայի օրենսդրությանն համապատասխան, որպես հասարակական կազմակերպություն գրանցված Միջազգային կազմկոմիտեն:

               
Համագումարը ընդունեց նաև որոոշում` հիմնադրել «ՀՀում արևմտահայերի ժառանգների հայրենակցական միություն», որը նպատակ է հետապնդում ոչ միայն ապահովել ՀՀում բնակվող արևմտահայերի ժառանգների ներկայացուցչությունը Արևմտահայերի Համագումարին, այլև ձևավորել պահանջատիրության համընդհանուր իրավական դաշտը:
 
Ինչպես հայտնի է, 1917 և 1919 թվականներին Երևանում կայացել են արևմտահայերի Առաջին և Երկրորդ համագումարները զորավար Անդրանիկի նախաձեռնությամբ, որոնց մասնակցել են Օսմանյան Կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանությունից փրկվածների ներկայացուցիչները:

1919-20թ.թ. ցեղասպանությունից փրկված հայերի ներկայացուցիչները շարունակեցին իրենց գործունեությունը Փարիզում, Պողոս Նուբարի գլխավորությամբ, որը Փարիզի Խաղաղության Վեհաժողովում հանդես էր գալիս որպես Հայոց Ազգային պատվիրակության ղեկավար:
 

Հենց Փարիզում էլ Հայոց Ազգային պատվիրակության և Հայաստանի 1-ին Հանրապետության (1918-20թ.թ.) ղեկավարության համատեղ գործունեության արդյունքում մշակվեցին և Խաղաղության Վեհաժողովին ներկայացվեցին “Հայերի պահանջների վերաբերյալ հուշագիրը”, որը հիմք հանդիսացավ 1920թ. օգոստոսի 10-ին Սևրի Դաշնագրի հայությանը և Հայաստանին վերաբերվող հոդվածների ընդունման համար: Ըստ այդ Դաշնագրի, Թուրքիան և հաղթող դաշնակից պետությունները ճանաչեցին Հայաստանի անկախությունը Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի նահանգների սահմաններումԻսկ ինչ վերաբերվում է ցեղասպանության հետևանքով աշխարհով մեկ սփռված հայությանը, ապա նրանք օտար երկրներում կարողացան աստիճանաբար ոտքի կանգնել և, հարմարվելով օտար երկրների օրենքներին, կարողացան ոչ միայն պահպանել իրենց ազգային դիմագիծը, այլև, վերակազմակերպվելով, այդ երկրներում ձևավորեցին ուժեղ և գործուն համայնքներ, սակայն նրանց այդպես էլ մինչ այժմ չհաջողվեց ձևավորել միասնական կայացած կառույց, որը կարողանար ներկայացնել ցեղասպանությունից փրկված արևմտահայերի ժառանգների իրավունքները, շահերը և պահանջները:
               
Խորհրդային
Միության փլուղումից և հայոց անկախ պետականության վերականգնումից հետո բացվեցին նոր հնարավորություններ հայկական հարցի ընդհատված գործընթացը վերականգնելու համար` այնպես, ինչպես 1918-20թ.թ. համագործակցեցին Հայոց Ազգային պատվիրակությունը և Հայաստանի 1-ին Հանրապետության ղեկավարությունը: Դրա համար ներկայումս պակասում է արևմտահայերի ժառանգների ներկայացուցիչների կողմից ձևավորված մարմինը և Փարիզում նախատեսվող Արևմտահայերի երրորդ Համագումարի նպատակը հենց այդ մարմնի` Արևմտահայերի Ազգային Խորհրդի ստեղծումն է:
               
Տևական և հետևողական աշխատանքների արդյունքում և համապատասխան միջազգային կարգավիճակի ձեռքբերումով Արևմտահայերի լիազոր ներկայացուցչական մարմինը հնարավորություն կստանա անմիջականորեն հետամուտ լինելու միջազգային կազմակերպություններում և այլ համապատասխան կառույցներում արևմտահայերի ժառանգների օրինական իրավունքներին, հայկական հարցին հետամուտ այլ շահագրգիռ ուժերի հետ համատեղ մասնակցելու թուրքական իշխանությունների և այլ կողմերի հետ բանակցություններին և երկխոսություններին` Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության փաստացի ճանաչման ու դատապարտման, հարուցած բարոյական, նյութական և տարածքային վնասի փոխհատուցման հասնելու նպատակով:
               
Արևմտահայերի
լիազոր ներկայացուցչական մարմինը արևմտահայերի (Օսմանյան Կայսրությունում նախկինում բնակված հայկական ծագումով քաղաքացիների ժառանգների) անունից փաստորեն կներկայացնի 7 միլիոն արևմտահայությանը, հնարավորություն կընձեռի Հայաստանի Հանրապետության և ԼՂՀի հետ սերտ համագործակցության ճանապարհով մշակել և իրականացնել համահայկական այնպիսի մեծածավալ նշանակության ծրագրեր, որոնք կնպաստեն հզոր և ինքնուրույն հայկական գործոնի ձևավորմանը միջազգային կյանքում: Իսկ դա հնարավորություն կտա, որպեսզի հայ ազգը համաշխարհային քաղաքականության մեջ դառնա իր ճակատագրի տերը և այդպիսով ապահովի իր անվտանգ և հեռանկարային զարգացումը ձևավորող նոր աշխարհահամակարգ:


ՍԵՎՐՈՒՄ ՀՐԱՎԻՐՎՈՂ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ` ՀԻՄՆԱԶՈՒՐԿ

  «ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ  26 Նոյեմբեր 2011

Դեկտեմբերի 10-ին Փարիզի Սեւր արվարձանում հրավիրվելու է «Արեւմտահայոց երրորդ համագումարը», որի նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Կարեն Միքայելյանին սկզբում հավատով են վերաբերվել մի շարք հայրենակցական միություններ` «Վան-Վասպուրական», «Վասպուրականի նոր սերունդ», «Թվանջ», «Արաբկիր», «Խարբերդ», «Տրաբզոն-Արդվին-Բաթում», «Մուսալեռ», «Հաճըն», «Կարին», «էրզրում» եւ այլն:

Սակայն այս միությունները գտնում են, որ նույն Կարեն Միքայելյանի` Սեւրի հանդիպմանը ներկայացնելիք զեկույցում կա «թյուր կարծիք, թե իբր Հայաստանի Հանրապետությունը առնվազն տեսանելի ապագայում ի վիճակի չէ ստանձնելու արեւմտահայության ճակատագրին եւ ապագային առնչվող յուրահատուկ խնդիրների, հատկապես պահանջատիրության, լուծման առաքելությունը»:

Հիշատակված կազմակերպությունների ներկայացուցիչները ստորագրել են մի հայտարարություն, որով հիմնազուրկ է որակվում Սեւրում հրավիրվող համագումարը:

Ստորեւ ներկայացնում ենք նաեւ հայտարարությունը:

Հայտարարություն

Մենք` Արեւմտյան Հայաստանի տարբեր բնօրրանները ներկայացնող, Հայաստանի Հանրապետությունում գրանցված եւ գործող Հայրենակցական միություն հասարակական կազմակերպությունների ղեկավարներս եւ Արեւմտահայերի ժառանգների համագումարի նախապատրաստման հայաստանյան կազմկոմիտեի ներքո ստորագրյալ անդամներս,

– հավատարիմ մնալով մեր միացյալ ՀԱՅՐԵՆԻՔԸ ազատագրված տեսնելու անսակարկելի ձգտմանը,

– վերահաստատելով այդ նպատակի համար հետեւողականորեն պայքարելու մեր անկոտրում կամքը, մեր մտահոգությունն ենք հայտնում հետեւյալի կապակցությամբ.

ա) 2011 թվականի դեկտեմբերի 10-ին Փարիզում (Սեւրում) նախատեսված «Արեւմտահայերի երրորդ համագումարի» անվանումով ժողովի հրավիրումը հիմնազուրկ է ոչ միայն իրավական առումով, այլեւ անհեռանկար` արդյունավետության տեսանկյունից: Իսկ միեւնույն նպատակը հետապնդող այլ կազմակերպությունների բացակայության պայմաններում նշված համագումարի  հրավիրման նման նախաձեռնությունը դառնում է անտրամաբանական, հղի մի շարք անթույլատրելի հետեւանքներով:

բ) Հստակեցված չեն նշյալ ժողովի ժամանակ այսպես կոչված «Ազգային խորհրդի գործադիր մարմնի» ընտրության կարգն ու համամասնությունը, ինչպես նաեւ այդ մարմնի կազմը, լիազորությունների շրջանակն ու գործունեության առանցքային ուղղությունները:

գ) Անօրինական է վերոհիշյալ ժողովի ժամանակ, այսպես կոչված, «2012-2013 թթ. գործողությունների ծրագրի» ընդունումը, քանի որ չի արժանացել լայն եւ հանգամանալից քննարկման, եւ հայտնի չեն նրա հեղինակներն ու նպատակները:
 

Հաշվի առնելով վերոշարադրյալը, ինչպես նաեւ բազմաթիվ այլ մտահոգություններ, մենք` կազմկոմիտեի անդամ ներքո ստորագրյալներս, ներկա փուլում եւ տվյալ իրավիճակում առանց նշյալ մտահոգությունների փարատման, վերը նշված ժողովի-համաժողովի-համագումարի հրավիրումը համարում ենք աննպատակահարմար:

Միեւնույն ժամանակ, հայտարարում ենք, որ որեւէ մեկը լիազորված չէ Հայաստանը ներկայացնելու 2011 թ. դեկտեմբերի 10-ին Փարիզում (Սեւրում) նախատեսված ժողովին: Որեւէ անհատի կամ անհատների խմբի մասնակցություն նշյալ ժողովին մեր կողմից կդիտարկվի ինքնագործունեություն եւ լիազորություններ չունեցող:

Հայրենակցական Միություններ

You May Also Like