Keghart.org
Ստացուած՝ 8 Մայիս 2023-ին
ԴԵՍՊԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Դ Ի Մ Ո Ւ Մ
Ջավախքի հասարակական-քաղաքական կազմակերպությունները դիմում են Ձեզ խնդրանքով՝ ուշադիր հետևել Վրաստանում ազգային փոքրամասնությամբ բնակեցված Ջավախքում քաղաքացիներին Վրաստանի քաղաքացիությունից զրկելու հաճախակի դարձած գործընթացներին՝ քաղաքական հիմքերով: Մասնավորապես, Վրաստանի քաղաքացիությունից զրկվեց Տիգրան Մաթևոսյանը՝ Ախալքալաքի մունիցիպալիտետի Գումբուրդո գյուղից: Բանն այն է, որ նա «հանդգնել էր» ակտիվորեն (եռանդուն – Գեղարդ) մասնակցել իր գյուղի նշանավոր Սուրբ Համբարձում տաճարի հոգևոր սպասավոր պապի և քրոջ գերեզմանները պղծած վանդալների դեմ պայքարելու, նրանց մնացորդները վերահուղարկավորելու ու տաճարի գավթում խաչքար տեղադրելու սուրբ գործին:
Հակառակ Վրաստանի այն ժամանակվա ՆԳ նախարարի խոստմանը, սկսվեցին հետապնդումներ ակտիվ (եռանդուն – Գեղարդ) մարդկանց նկատմամբ և հատկապես Տիգրանի: Արդեն մի քանի տարի է ինչ այս գործը քննվում է տարբեր աստիճանի դատարաններում մարդու իրավունքների կոպիտ խախտումներով և ամենակարևորը՝ խախտվում է լուրջ առողջական խնդիրներ ունեցող Տիգրան Մաթևոսյանի ազատ տեղաշարժվելու և երկրից դուրս անհրաժեշտ բուժում ստանալու իրավունքը:
Հուսով ենք, որ Ձեր դրական արձագանքը էական ազդեցություն կունենա խնդրի լուծման վրա:
Ջավախքի մտավորականների միության նախագահ՝ Ա. Շիպակցյան
«Ջավախք» հասարակական կազմակերպության նախագահ՝ Ս. Հակոբյան
«Վիրք» կուսակցության համանախագահ՝ Դ. Ռստակյան