Blundering into History

Open Letter to IOC

Dikran Abrahamian, 3 December 2011

Dear International Organizing Committee (IOC)
of proposed "Western Armenian National Congress (WAN-C),

It is very heartening to see so many compatriotic associations from Armenia participating in this great uncharted road. Why "Mousa Ler" compatriotic Union was not present?

I am disappointed that the statement yet again contains the following "Սակայն նույն թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին քեմալա-բոլշեւիկյան (bolded by me) միացյալ ագրեսիայի հետեւանքով վերացվեց հայոց անկախ պետականությունը….Հայաստանի Հանրապետությունը մասնատվեց Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ" etc.

Open Letter to IOC

Dikran Abrahamian, 3 December 2011

Dear International Organizing Committee (IOC)
of proposed "Western Armenian National Congress (WAN-C),

It is very heartening to see so many compatriotic associations from Armenia participating in this great uncharted road. Why "Mousa Ler" compatriotic Union was not present?

I am disappointed that the statement yet again contains the following "Սակայն նույն թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին քեմալա-բոլշեւիկյան (bolded by me) միացյալ ագրեսիայի հետեւանքով վերացվեց հայոց անկախ պետականությունը….Հայաստանի Հանրապետությունը մասնատվեց Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ" etc.

Were it not what you call բոլշեւիկ aggression (which for all practical purposes I would simply call "Sovietization") and the presence of the 11th Red Army, the Kemalists would have wolfed whatever was left of Armenia. The British and the French could/would not stop them. Do you think the "little ally" could? But I need not speculate, may be Armenia had a secret nuke in 1918-1920 that it could use. Who knows? What happened to Cilicia? Why didn’t the French draw the line?

How could an entity be "divided" when de facto the lands that are referred to were not under the jurisdiction of Հայաստանի Հանրապետություն? The Republic was hardly able to rule over Yerevan and what exists at present, in addition to Kars and Ardahan. The proposed great Armenia of Sèvres was only on paper and remained on paper. It was later through Kars treaty that we lost Kars & Ardahan, and subsequently Nagorno-Karabakh & etc through Stalin’s treachery.

If you continue to make such non-pragmatic statements to appease some circles in Moscow and Yerevan then you are seeding your own doom, and I would suggest that we better pack up to go home than to Sèvres.

I need not elaborate on this issue again, as we have talked about this matter at great length previously. Quote as many historians as you wish, that’s a no go at this present stage when the Congress tries to forge a common front of all people adhering to the principles of proposed WAN-C and are willing to sacrifice their time, money, energy for a sacred goal. Let’s not lose sight of the villain who committed the Genocide.

For clarity, I’d like to address the topic of "delegates." Despite the fact that compatriotic associations in Moscow and in Yerevan have elected their representatives, who will participate in the Sèvres convention on Dec 10, none can legally claim to be a delegate. It’s my view that every participant will represent herself/himself, and thus the ensuing entity should recognize itself as a self-appointed body, without ambitious claims that it speaks on behalf of all Genocide survivors’ descendents. Accordingly, the convention should consider adopting a congruent name for the forthcoming "Congress," particularly when there are already two organizations with almost similar designations.

In conclusion, let me state clearly, once more, that I will not agree on any final draft that comes out of the convention containing expressions as quoted above in any way, overt or implied. Rest assured that I am expressing not only my own personal opinion but the consensus of 12 people in Canada who are supportive of the WAN-C effort. They are each well appreciated individuals in the Canadian Armenian community and represent an array of ideological backgrounds.

Respectfully,

Dikran Abrahamian                        

 

2011-12-01
ԱՐԵՎՄՏԱՀԱՅ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ

2011 թ. նոյեմբերի 20-ին Երեւանում կայացավ Հայաստանի Հանրապետությունում արեւմտահայերի ժառանգների հայրենակցական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համագումարը: Համագումարին մասնակցում էին Արեւմտյան Հայաստանը ներկայացնող 10 հայրենակցական միությունների («Արծվաբույն Զեյթուն», «Ալաշկերտ», «Բուլանուղ», «Էրզրում», «Թվանչ», «Կարին», «Համշեն», «Մուշ», «Նորագավիթ», «Վասպուրական») եւ արեւմտահայերի ժառանգների անհատ ներկայացուցիչների 87 պատվիրակներ:

Համագումարն ընտրեց 30 պատգամավորներ 2011 թ. դեկտեմբերի 10-ին Փարիզում (Սեւրում) կայանալիք արեւմտահայերի երրորդ համագումարին մասնակցելու համար: Համագումարը նախապատրաստել է միջազգային կազմակերպչական կոմիտեն, որը գրանցվել է 2007 թ. Փարիզում, Ֆրանսիայի օրենսդրությանը համապատասխան` որպես հասարակական կազմակերպություն:

Համագումարը ընդունեց նաեւ որոշում` հիմնադրել «ՀՀ-ում արեւմտահայերի ժառանգների հայրենակցական միություն», որը նպատակ է հետապնդում ոչ միայն ապահովել ՀՀ-ում բնակվող արեւմտահայերի ժառանգների ներկայությունը արեւմտահայերի համագումարին, այլեւ ձեւավորել նրանց գլխավոր հիմնախնդրի` պահանջատիրության համընդհանուր իրավական դաշտը:

Ինչպես հայտնի է, 1917 եւ 1919 թվականներին Երեւանում կայացել են արեւմտահայերի առաջին եւ երկրորդ համագումարները զորավար Անդրանիկի նախաձեռնությամբ, որոնց մասնակցել են արեւմտահայերի` Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանությունից փրկվածների ներկայացուցիչները:

1919-20 թթ. արեւմտահայերի ներկայացուցիչները շարունակեցին իրենց գործունեությունը Փարիզում, Պողոս Նուբարի գլխավորությամբ, որը Փարիզի Խաղաղության վեհաժողովում հանդես էր գալիս որպես հայոց ազգային պատվիրակության ղեկավար:

Հենց Փարիզում էլ, Հայոց ազգային պատվիրակության եւ Հայաստանի 1-ին Հանրապետության (1918-20 թթ.) ղեկավարության համատեղ գործունեության արդյունքում, մշակվեց եւ Խաղաղության վեհաժողովին ներկայացվեց «Հայերի պահանջների վերաբերյալ հուշագիրը», որը հիմք հանդիսացավ 1920 թ. օգոստոսի 10-ին Սեւրի դաշնագրի` հայությանը եւ Հայաստանին վերաբերող հոդվածների ընդունման համար: Ըստ այդ դաշնագրի, Թուրքիան եւ հաղթող դաշնակից պետությունները ճանաչեցին Հայաստանի անկախությունը Վանի, Բիթլիսի, Էրզրումի եւ Տրապիզոնի նահանգների սահմաններում: Սակայն նույն թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին քեմալա-բոլշեւիկյան միացյալ ագրեսիայի հետեւանքով վերացվեց հայոց անկախ պետականությունը, եւ Հայաստանի Հանրապետությունը մասնատվեց Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ, իսկ մնացած մասը խորհրդայնացվեց եւ կցվեց Խորհդային Միությանը, որտեղ հայերը զրկվեցին հայկական հարցի հետապնդման հնարավորություններից:

Ինչ վերաբերում է ցեղասպանության հետեւանքով աշխարհով մեկ սփռված հայությանը, ապա նրանք օտար երկրներում կարողացան աստիճանաբար ոտքի կանգնել եւ, հարմարվելով օտար երկրների օրենքներին, կարողացան ոչ միայն պահպանել իրենց ազգային դիմագիծը, այլեւ, վերակազմակերպվելով, այդ երկրներում ձեւավորեցին ուժեղ եւ գործուն համայնքներ, սակայն նրանց այդպես էլ մինչ այժմ չհաջողվեց ձեւավորել համահայկական միասնական եւ կայացած այնպիսի կառույց, որը կարողանար ներկայացնել ցեղասպանությունից փրկված արեւմտահայերի ժառանգների իրավունքները, շահերը եւ պահանջները:

Խորհրդային Միության փլուզումից եւ հայոց անկախ պետականության վերականգնումից հետո բացվեցին նոր հնարավորություններ հայկական հարցի ընդհատված գործընթացը վերականգնելու համար` այնպես, ինչպես 1918-20 թթ. համագործակցեցին հայոց ազգային պատվիրակությունը եւ Հայաստանի 1-ին Հանրապետության ղեկավարությունը: Սակայն դրա համար ներկայումս պակասում է արեւմտահայերի ժառանգների ներկայացուցիչների ձեւավորած մարմինը, եւ Փարիզում նախատեսվող արեւմտահայերի երրորդ համագումարի նպատակը հենց այդ մարմնի` Արեւմտահայերի ազգային խորհրդի ստեղծումն է:

Տեւական եւ հետեւողական աշխատանքների արդյունքում եւ համապատասխան միջազգային կարգավիճակի ձեռքբերումով արեւմտահայերի լիազոր ներկայացուցչական մարմինը հնարավորություն կստանա անմիջականորեն ներկայացնելու միջազգային կազմակերպություններում եւ այլ համապատասխան կառույցներում արեւմտահայերի ժառանգների օրինական իրավունքները, հայկական հարցին հետամուտ այլ շահագրգիռ ուժերի հետ համատեղ մասնակցելու Թուրքիայի իշխանությունների եւ այլ կողմերի հետ բանակցություններին եւ երկխոսություններին` Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստացի ճանաչման ու դատապարտման եւ նրա հետեւանքների վերացման, այդ թվում` հարուցած նյութական ու բարոյական վնասների փոխհատուցման ու բռնագրավյալ տարածքների վերադարձման, ինչպես նաեւ արեւմտահայերի ժառանգների անարգել եւ անվտանգ վերադարձը իրենց պատմական հայրենիք ապահովելու նպատակով:

Արեւմտահայերի լիազոր ներկայացուցչական մարմինը արեւմտահայերի (Օսմանյան կայսրությունում նախկինում բնակված հայկական ծագումով քաղաքացիների ժառանգների) անունից փաստորեն կներկայացնի բազմամիլիոն աշխարհասփյուռ արեւմտահայությանը, հնարավորություն կընձեռի Հայաստանի Հանրապետության եւ ԼՂՀ-ի հետ սերտ համագործակցության ճանապարհով մշակելու եւ իրականացնելու համահայկական այնպիսի մեծածավալ նշանակության ծրագրեր, որոնք կնպաստեն հզոր եւ ինքնուրույն հայկական գործոնի ձեւավորմանը միջազգային կյանքում: Իսկ դա հնարավորություն կտա, որ հայ ազգը համաշխարհային քաղաքականության մեջ դառնա իր ճակատագրի տերը եւ այդպիսով ապահովի իր անվտանգ եւ հեռանկարային զարգացումը ձեւավորող նոր աշխարհահամակարգ:

Արեւմտահայերի համագումարի կազմակերպչական կոմիտեի կազմում ընդգրկված հայրենակցական միություններ

2011-12-03 

ԶԵՂԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ Է ԴԱՌՆՈՒՄ

Մարի Բարսեղյան

Տպագրվող հոդվածը մեր թերթում հաջորդական 3-րդ անդրադարձն է Արեւմտահայ երրորդ համագումարի նախապատրաստության ընթացքի վերաբերյալՙ թեր եւ դեմ կարծիքներով: Ըստ էության, ոչ ոք դեմ չէ այդ նախաձեռնությանը, ցեղասպանված եւ հայրենազրկված արեւմտահայության ժառանգորդների համախմբմանը: Սակայն ինչ վերաբերում է կազմակերպման աշխատանքներին եւ նախաձեռնողներից ոմանց գործելակերպին ու հայացքներին, իրո՛ք այնտեղ լուրջ խնդիրներ կա, ինչին նվիրված է ստորեւ լույս տեսնող հոդվածը:

Օրերս «Հայաստանի Հանրապետություն» թերթում պաշտոնական մի հայտարարություն կարդացի, որտեղ վերամբարձ ոճով եւ հանգամանալից գրված է Փարիզում կայանալիք Արեւմտահայոց երրորդ համագումարի հայաստանյան համաժողովի նախապատրաստական եւ պատգամավորների ընտրության նպատակով կայացած համաժողովի մասին:

Ընթերցողին այս անցուդարձին ծանոթացնելու համար մի փոքրիկ նախապատմություն ներկայացնեմ:

Սփյուռքում արեւմտահայերի խնդիրներով զբաղվող երկու հասարակական կազմակերպություն տարիներ ի վեր արդեն կար. մեկըՙ Լոս Անջելեսում, մյուսըՙ Փարիզում: Երկուսն էլ գործում են մեկը մյուսից անջատ եւ համագործակցության ոչ մի քայլ չեն անում: Վերջին տարիներին Մոսկվայում նույնպես այդ նույն խնդիրներով եւ մոտավորապես նույն անվանումով ստեղծվում է «Արեւմտահայոց միջազգային կազմակերպություն» (այսինքնՙ տարբեր երկրներում ապրող հայերի, այլ ոչ թեՙ ազգերի կազմակերպություն) կազմկոմիտեն պատրաստվում է համագումար հրավիրել Փարիզի Սեւր արվարձանում: Արեւմտահայերի առաջին եւ երկրորդ համագումարները կայացել են համապատասխանաբար 1917 թ. եւ 1919 թ. Երեւանում: Այս կազմկոմիտեն իրեն հայտարարել է նախորդ համագումարների իրավահաջորդը եւ նախաձեռնել է երրորդ համագումարի բացումը, որի խնդիրը, կազմկոմիտեի տնօրեն Կարեն Միքայելյանի նախնական հայտարարությամբ, պետք է լինի արեւմտահայոց ներկայացուցչական մարմին ստեղծելը:

Երեք կազմակերպությունների ինքնաբուխ ստեղծվելը (հուսանք ՙ ինքնաբուխ) համահայկական կարեւորագույն խնդրի արծարծման եւ լուծման ուղիներ փնտրելու գործում երիցս արդարացված ու տրամաբանական կլիներ, եթե երեքը միավորվեին, համակարգեին իրենց ծրագրերն ու գործողությունները, կենտրոնացնեին գիտական եւ նյութական հնարավորությունները եւ որպես նախանձախնդիր օժանդակ ուժՙ դիմեին ՀՀ նախագահին եւ հորդորեին, որպեսզի նա միջազային կառույցներում, հենվելով ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնիՙ իրավաբանորեն անխոցելի Իրավարար վճռի վրա, առաջ քաշի հայոց պահանջատիրությունը, իսկ իրենքՙ ցեղասպանությունից փրկված արեւմտահայերիՙ տարագրության մեջ ծնված ժառանգները, միջազգային իրավունքի սուբյեկտ եւ շահառու ՀՀ-ի կողմից կճանաչվեին պոտենցիալ շահառուներ: Մի խոսքով, ժամանակակից քաղաքական լեզվով ասած, այդ միավորված կազմակերպությունները «լոբբիինգ» կանեին միջազգային եւ դիվանագիտական հետնաբեմերում: Բայց այդ միավորումը չի կայանում, քանի որ նրանց միջեւ սկզբունքային լուրջ տարաձայնություններ կան եւ նրանցից յուրաքանչյուրն ակնհայտորեն հզոր տերություններից երեքիՙ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի շահերի «պաշտպաններն են»: Անդրադառնանք Երեւանում վերջին չորս ամիսներին արեւմտահայոց լիազոր մարմին ստեղծելու միտումն ունեցող եւ առաջիկա համագումարը նախապատրաստող միջազգային կազմկոմիտեի գործունեությանը, որի գործադիր տնօրենը մոսկվայաբնակ 85-ամյա Կարեն Միքայելյանն է:

Արեւմտահայերի ժառանգների լիազոր ներկայացուցիչների համաժողովը կազմակերպելու նպատակով Երեւանում ստեղծվում է կազմկոմիտե, որում ընդգրկվում են հայ մտավորականությանՙ արմատներով արեւմտահայ նշանավոր անձինք, ովքեր նաեւ իրենց մասնագիտության բերումովՙ գրականագետ, պատմաբան, իրավագետ, թուրքագետ, կարող էին գործուն օժանդակություն բերել մեր ազգային պահանջատիրության ծրագրերի իրականացմանը: Եսՙ որպես լրագրող, մասնակցել եմ կազմկոմիտեի մի քանի նիստերին. դրանք զուտ ճանաչողական, վերլուծական եւ կազմակերպչական նիստեր էին, եւ ոչ ոք կասկած անգամ չուներ, որ դեպքերն այդպես անկանխատեսելի եւ կտրուկ կփոխեն իրենց ընթացքը, բովանդակությունն ու քաղաքական ուղղվածությունը: Երբ կազմկոմիտեն բանավեճերի ժամանակ փորձեց ծանոթանալ Կ. Միքայելյանի ելույթի բովանդակությանը, ինչպես նաեւ հստակեցնել Փարիզում կայանալիք համագումարի հիմնական ծրագրերը, եղավ Կարեն Միքայելյանի խուսափողական պատասխանը, սակայն հայաստանյան կազմկոմիտեի անդամներըՙ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանի նախագահությամբ, պնդեցին, որ Կարեն Միքայելյանն իրենց ներկայացնի փարիզյան համագումարում իր կարդալիք զեկուցման բովանդակությունը: Բանավեճի ժամանակ կազմկոմիտեի անդամները եւ հայրենակցական միությունների նախագահները անվերապահորեն դեմ էին համագումարում քաղաքական որեւէ հայտարարություն անելուն:

Ահա այդ հայտարարությունը, որին դեմ էին հայրենակցականները եւ կազմկոմիտեն.

«Ներկայիս Հայաստանի Հանրապետությունը, համաձայն իր Սահմանադրության, իրավահաջորդը չէ Առաջին Հանրապետության, լիազորված չէ աշխարհում սփռված արեւմտահայերի շահերը ներկայացնել: Ի վիճակի չէ առնվազն տեսանելի ապագայում ստանձնելու արեւմտահայության ճակատագրին եւ ապագային առնչվող յուրահատուկ խնդիրների, հատկապես պահանջատիրության խնդրի լուծման առաքելությանը» (լեզվաոճական սխալների համար պատասխանատու չենք – Մ. Բ.):

Սակայն, երբ համաժողովի նախորդ օրը ծանոթացան Կ. Միքայելյանիՙ փարիզյան համագումարի զեկուցման տեքստին, համոզվեցին, որ իրենց նա մինչ այդ մոլորության մեջ է գցել, քանի որ զեկուցման մեջ առկա է ոչ հայանպաստ մի բանաձեւ, եւ առավել եւս դա ՀՀ-ի ինքնիշխանության եւ սահմանադրության դեմ կոպիտ ոտնձգություն է: Կազմկոմիտեի անդամները եւ հայրենակցական միությունների նախագահները հորդորեցին Կ. Միքայելյանին զեկուցումից հանել այդ պարբերությունը, հակառակ դեպքում իրենք չեն մասնակցի հայաստանյան համաժողովին: Կ. Միքայելյանը կտրուկ հրաժարվեց այդ փոփոխությունը կատարելուց: Որպես պատասխանՙ կազմկոմիտեի նախագահը, անդամները եւ հայրենակցական միությունների 16 անդամներից 13-ը գրավոր հրաժարվեցին համաժողովը կազմակերպելուց, դրան մասնակցելուց եւ այն բնորոշեցին հակաիրավական եւ անօրինական: Սա կազմկոմիտեի եւ հայրենակցականների ստորագրություններով տրված եզրակացություն է. «… Միեւնույն ժամանակ, հայտարարում ենք, որ որեւէ մեկը լիազորված չէ Հայաստանը ներկայացնելու 2011 թ. դեկտեմբերի 10-ին Փարիզում (Սեւրում) նախատեսված ժողովին: Որեւէ անհատի կամ անհատների խմբի մասնակցություն նշյալ ժողովին մեր կողմից կդիտարկվի ինքնագործունեություն եւ լիազորություններ չունեցող…»: Մինչդեռ Կ. Միքայելյանը ինքնակամ, երեք հայրենակցական միությունների նախագահների եւ պատահական մարդկանց մասնակցությամբ հայաստանյան համաժողով է անցկացնում եւ թերթում հայտարարություն անում, թե համաժողովն անցել է կազմկոմիտեի, նրա նախագահի եւ հայրենակցական բոլոր միությունների նախագահների եւ հայ մտավորականության լավագույն ներկայացուցիչների մասնակցությամբ: Կ. Միքայելյանը չէր զլացել եւ թվարկել էր չներկայացած հայրենակցականների անունները եւս:

Ինչո՞ւ է Կ. Միքայելյանը դիմել զեղծարարության եւ գրավոր ու ստորագրություններով իրենց անհամաձայնությունը հայտնած եւ համաժողովին մասնակցելուց հրաժարված անձանց ներկայությունը կեղծել:

Շատ պարզ պատճառով. Կ. Միքայելյանին պետք էր ամեն գնով հայաստանյան համաժողովն անցկացնել եւ վավերացնել նրա կայանալը մամուլում: Այս զեղծարությունը, ճիշտ է նյութական, փողային բովանդակություն չունի (հայտնի է, որ յուրաքանչյուր զեղծարարություն քրեորեն պատժելի է), սակայն սա ավելի վտանգավոր է, քանի որ փարիզյան համագումարում կարդացվելիք հայտարարությունը ոչ թե մի քանի անձի, այլ ամբողջ մի ազգի շահերի եւ նրա ինքնիշխան պետության դեմ է լինելու:

Ո՞ւմ է դա ձեռնտու: Իհարկե ոչ մեզՙ հայերիս:

Հ. Գ. Արկադի Տեր-Թադեւոսյանը հարցազրուցի ժամանակ ինձ ասաց. «Կ. Միքայելյանի գործողություններն իրավական չեն, քանի որ մեկ տարի առաջ ֆինանսական հարցերում անհամաձայնության պատճառով նրան հեռացրել են կազմկոմիտեի տնօրենի պաշտոնից: Նա հանձնել է նաեւ կազմակերպության կնիքը: Իսկ ինչ վերաբերում է այս համաժողովն անցկացնելուն, ապա այն իրավական չէ մի քանի պատճառներով.

ա) Կ. Միքայելյանը տվյալ դեպքում մասնավոր անձ է, այլ ոչ ՙ կազմակերպության նախագահ,

բ) կազմկոմիտեն ստեղծելիս այդ փաստը թաքցրել է բոլորից,

գ) դրժել է ընդհանուր պայմանավորվածությունը եւ փարիզյան համագումարի ելույթում քաղաքական հայտարարություն է պատրաստել,

դ) մամուլում կեղծ տեղեկություն է հրապարակելՙ համաժողովին չմասնակցած կազմկոմիտեի նախագահի, անդամների եւ հայրենակցական միությունների մասին:

Փարիզյան համագումարին մասնակցելու հրավեր (մանդատ) ստացած մեր հայրենակիցները հայտնվել են մեծ տերությունների քաղաքական որոգայթի մեջ: Մենք նրանց զգաստության կոչ ենք անում:

Ահա այսպիսի անօրինական համաժողով է կազմակերպել Երեւանում «Արեւմտահայոց միջազգային կազմկոմիտեի»ՙ ինքնահորջորջմամբ տնօրեն Կ. Միքայելյանը:

2 comments
  1. Third Congress of Western Armenians

    Սիրելի Տիգրան,

    Նորից եւ նորից հաստատում ենք, որ Փարիզի համագումարը հետապնդում է միայն մեկ գլխավոր նպատակ, այն է հիմնադրել Արեւմտահայերի ներկայացուցչական մարմին: Այդ հիմնադրվելիք Մարմնի նպատակների, գործնեության ծրագրի նախգիծը ուղարկված է Համագումարի բոլոր մասնակիցներին:

    Համագումարում պատմաքաղաքական, գաղափարաբանական հարցեր չեն քննարկվելու, ինչպես դա երեւում է Համագումարի օրակարգի նախագծից, նույնպես ուղարկված բոլոր մասնակիցներին:

    Հայոց  հատկապես վերջին 150 տարվա պատմագրության մեջ կան վիճելի տեսակետներ, որոնք կարող են քննարկվել պատմաբանների, քաղաքագետների, իրավագետների մասնակցությամբ, ինչը նախատեավում է Համագումարում հիմնվելիք մարմնի գործնեության ծրագրի նախագծում:

    Հարգանքներով,

    Կարեն

    1. With all due respect to Historian

      With all due respect to historians, matters such as punishig Genocide pepatrators and retribution are not decided by Historians; otherwise Armenians would have been compensated long time ago. There is one and solely one issue here and that is exploring and implementing the venues to get justice, material and otherwise.

      If the congress can’t present a plausible practical plan and wastes its time creating this or that sub-committee to study history then it will fail in its mission. There are more than enough committeees of historians in Armenia and Diaspora to tackle and interpret past events.

Comments are closed.

You May Also Like